Իրանն Ուկրաինային չի հավատում | Տարածաշրջան

Written by

in

Առկա փաստերն ու ապացույցները վկայում են այն մասին, որ իրանական առևտրային նավին ուկրաինական կողմի հասցրած հարվածը կանխամտածված բնույթ է կրել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը:

Իրանցի դիվանագետի խոսքով՝ չնայած Կիևի հավաստիացումներին, իրական պատկերն այլ բանի մասին է փաստում․

«Ուկրաինայի իշխանությունները՝ ինչպես Իրանի արտգործնախարարի հետ ուղիղ զրույցի ընթացքում, այնպես էլ մեզ ուղարկված հաղորդագրություններում, պնդում էին, թե հարվածը կանխամտածված չի եղել։ Սակայն առկա փաստերը և համոզիչ ապացույցները, ներառյալ Ուկրաինայի նախագահի ուղիղ հայտարարությունները, վկայում են այն մասին, որ հարձակումը կանխամտածված է եղել»,- նշել է Բաղային։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք ի գիտություն են ընդունել ուկրաինական կողմի բացատրությունները, սակայն սպասում են դրանց հաջորդող հստակ գործողություններին․

«Մենք ի գիտություն ենք ընդունել ուկրաինական կողմի բացատրությունները և սպասում ենք՝ արդյոք դրանց կհետևե՞ն գործնական քայլեր, որոնք կհաստատեն այս հանցագործության ոչ դիտավորյալ բնույթի մասին իրենց պնդումները»։

Բաղային միևնույն ժամանակ զգուշացրել է, որ Թեհրանը հետևողական է լինելու պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու հարցում․

«Իրանն, անշուշտ, կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար, որպեսզի Ուկրաինայի կողմից նման գործողություններն ու հանցագործություններն այլևս երբեք չկրկնվեն»,- եզրափակել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *