Blog

  • Ես գժի թղթով բանակից չեմ ազատվել. Վահագն Ալեքսանյան

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Եղանակը Հայաստանում․ շոգը չի նահանջում

    Օգոստոսի 5-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին արևելյան և հարավ-արևելյան քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես Հայպետհիդրոմետից հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամու ուժգնությունը կհասնի 12-15 մ/վ-ի։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան։

    Օդի ջերմաստիճանը մարզերում՝

    Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,

    Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+29,

    Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35,

    Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,

    Լոռիում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +24+27,

    Տավուշում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +29+33,

    Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+28,

    Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+37,

    Արարատում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +36+38,

    Արմավիրում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +36+38,

    Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,

    Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+38,

    Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +32+35,

    Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+28։

  • Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան





    «Հանգամանքը, որ խորհրդարանի ընդդիմադիր ֆրակցիաները օգոստոսի 2–ին այցելեցին Մայր Աթոռ ու արժանացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանը, ոչ միայն խորհրդանշական է, այլ նաեւ հատկանշական՝ այն ռազմավարական, էքզիստենցիալ խնդիրների համատեքստում, որ կանգնած է Հայաստանում ցանկացած ուժի առաջ, որն ունի այսպես ասած արդիական ընդդիմություն լինելու հավակնություն եւ հայտ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

    Նա նշում է՝ դեռեւս օրեր առաջ անդրադարձել էր նոր խորհրդարանի առաջին նիստին Կաթողիկոսին չհրավիրելու՝ մեծամասնության քայլին, ակնարկելով հենց այն, որ պետք էլ չէ, որ մեծամասնություն ուժը հղեր այդ հրավերը։ Ամեն ինչ շատ օրինաչափ է եւ դրանով իսկ շատ էական ու օգտակար։ Նշել է, որ՝ ովքեր գիտակցում ու պատկերացնում են հարցի կարեւորությունը, իրենք գիտեն Մայր Աթոռի ճանապարհը։

    «Ուժերը, որոնք նշածս ստրատեգիական, էքզիստենցիալ առաքելության առաջ են՝ գնացին այդ ճանապարհով։ Միաժամանակ պետք է արձանագրել, որ այդ ճանապարհը շատ երկար է, բայց անխուսափելի՝ եթե մենք խոսում ենք հայկական պետականության հնարավորինս հարթ ճանապարհ կառուցելու հրամայականի մասին։ Այդ «շինարարությունը» չի կարող կտրված լինել աշխարհակարգային վերափոխումից, որ տեղի է ունենում մակրոմիջավայրում։ Եվ այստեղ է, որ Հայ Առաքելական եկեղեցու հանգամանքը այն դավանա–քաղաքական առանցքային բաղադրիչն է, որ անխուսափելի ուղեկից եւ կենսական անհրաժեշտություն է աշխարհակարգային մեծ վերափոխման գործընթացում առհասարակ։

    Եվ այդ իմաստով, հենց նաեւ Հայ Առաքելական եկեղեցին, ու առավելապես Հայ Առաքելական եկեղեցին, որ մեզ՝ որպես պետություն ու հանրություն, «հասարակից» տեղափոխում է առանձնահատուկ ներուժի հարթություն ու մակարդակ։ Այս իմաստով ես շաբաթներ առաջ ողջունել էի օրինակ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի խոսքը, որ ներկայացնելով ուժի գաղափարաբանական հիմքի ձեւավորման սկզբունքը, մատնացույց էր արել, որ դրանում էական է հայ ժողովրդի առանձնահատկության շեշտադրումը՝ որպես համաշխարհային ազգ։

    Այս արտահայտությունը մեզանում ինչ–ինչ պատճառներով արժանացել է բավականին հեգնական գնահատականների, տարիներ շարունակ։ Համարել են անհարկի «մեծամտության» դրսեւորում։ Գործնականում, դա բացարձակ մեծամտության կամ անհարկի սնապարծության հանգամանք չէ, այլ օբյեկտիվ իրողություն, որի հետ հաշվի չնստելը նեղմտություն է, հենց՝ անհարկի նեղմտություն։ Սա չի նշանակում, որ ինքնին դրա արձանագրումը լուծում է ամեն ինչ։ Ավելին, այդ մասշտաբի արձանագրումը ըստ էության պարտավորություն է, պատասխանատվություն, այն իրականացնելու, ստանձնելու, հանձնառության գիտակցում, առաքելություն։ Բայց հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձեւավորելու վճռորոշ սահմանը»,-նշում է նա։



    դիտվել է 114 անգամ

  • Հին Խնձորեսկը ավելի հասանելի է դարձել այցելուների համար

    Երեւան: Մեդիամաքս: Ավարտվել են Սյունիքի մարզի Հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող «Հողի արձագանքներ» ծրագրի աշխատանքները։

    Ծրագիրը մեկնարկել էր 2025 թվականին «Փրկենք հայկական հուշարձանները» (Save Armenian Monuments) կազմակերպության նախաձեռնությամբ՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի եւ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։

    Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ

    «Այս ծրագիրը կարեւոր քայլ էր Սյունիքի ամենանշանակալի պատմամշակութային վայրերից մեկի պահպանման, վերարժեւորման եւ հանրահռչակման ճանապարհին։ 

    Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ

    Վստահ ենք, որ իրականացված աշխատանքները կնպաստեն ոչ միայն պատմամշակութային ժառանգության պահպանությանը, այլեւ համայնքում կայուն զբոսաշրջության զարգացմանը»,– նշել է «Հողի արձագանքներ» ծրագրի համակարգող Գայանե Բուդաղյանը։

    Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ

    Ծրագրի շրջանակում, մասնավորապես, քարե եւ փայտե աստիճաններ են կառուցվել Հին եւ Նոր Խնձորեսկը կապող դժվարանցանելի հատվածներում, գծանշվել եւ կահավորվել են քայլարշավային արահետները (ընդհանուր երկարությունը՝ 5,4 կմ)։

     

     

    «Համոզված ենք, որ Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանումը պետք է ուղեկցվի դրա հասանելիության ընդլայնմամբ։ Մշակութային եւ քայլարշավային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները համահունչ են մեր երկարաժամկետ հանձնառությանը՝ նպաստելու մարզերի զարգացմանը, կայուն զբոսաշրջությանը եւ Հայաստանի մարզերի հարուստ պատմությունն ու բնությունը մարդկանց համար առավել հասանելի դարձնելուն», – ասել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

    Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ

    Արահետի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են «Արահետներ հանուն փոփոխության» (Trails for Change) հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։

    Լուսանկարը` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ

    «Հայաստանի զբոսաշրջային քարտեզը համալրվեց եւս մեկ բարեկարգ եւ անվտանգ քայլարշավային արահետով, որը հնարավորություն է տալիս բացահայտելու Հին Խնձորեսկի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։ Վստահ ենք, որ այն կնպաստի ինչպես զբոսաշրջիկների թվի աճին, այնպես էլ մարզի տնտեսական ակտիվության խթանմանը», – նշել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Հուսիկ Սարգսյանը։

     

    Աշխատանքների ավարտին բարեկարգված տարածքները հանձնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանը։ 

  • Ես բարեգործություն արել եմ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր

    Ես բարեգործություն արել եմ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէրԵս բարեգործություն արել եմ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն՝ մի 1500 դոլարանոց բիզնես ուներ ու սեղանների տակով վազվզում էր, հովանավորներ էր ման գալիս, այս մասին դատարանի բակում լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

    «Բարեգործություն արել եմ, անում եմ և անելու եմ, որովհետև ես դա անում եմ Հայաստանի, հայ ժողովրդի, հայության համար»,-նշեց Կարապետյանը։

    Անդրադառնալով գործարարների բիզնեսները պետությանը վերադարձնելու վերաբերյալ հարցին՝ նա ասաց․ «Թող կառավարեն, չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն»։

  • Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

    Գորիս համայնքում՝ ընտրությունների արդյունքում, իրենց լիազորությունները կդադարեցնեն Տաթև և Տեղ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները։

    Գորիս համայնքը, փաստորեն, կընդգրկի երբենի Գորիսի շրջանի ամբողջ տարածքը, իսկ Մեղրի համայնքը վաղուց է ընդգրկում նույնանուն շրջանի երբեմնի ամբողջ տարածքը։

    Հիշեցնենք՝ համայնքների ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով։

  • Կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներին աշխատել կառուցողական…

    Կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներին աշխատել կառուցողական…

  • Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը

    Խորհրդարանը քննարկում է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը։ Նրա կենսագրությունը ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

    Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահի երկու տեղի համար իշխող ՔՊ խմբակցությունն առաջադրել է Հայկ Կոնջորյանի ու Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը։

  • Ես վերջին գոնե թե 10 տարիների Հայփոստի ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ․ Շուշան Ալեքսանյան

    Հետևելով Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին՝ հարկ եմ համարում ներկայացնել պարզաբանումներ «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեության և իմ պաշտոնավարմանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Այս մասին գրել է «Հայփոստ»-ի ղեկավար Շուշան Ալեքսանյանը։

    «Հուսով եմ՝ ներկայացված փաստերը կնպաստեն թեմայի շուրջ ձևավորված թյուրընկալումների վերացմանը։

    1. Իմ ղեկավարության ընթացքում  Հայփոստը պետական բյուջե է վճարել 1 միլիարդ ՀՀ դրամ դիվիդենտ (հիմք՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2141-Ա որոշում)։

    2. 2025 թվականի արդյունքներով` ընկերությունը վնաս չի կրել. եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը (ընկերության EBITDA-ն) եղել է դրական։ Շուրջ 500 միլիոն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Կարևոր է ընդգծել նաև, որ ամորտիզացիան դրամական արտահոսք չէ, հետևաբար ընկերությունը, առավել ևս պետությունը փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն)։

    3. Համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների՝ իմ ղեկավարության ընթացքում` 2025 թվականին ընկերության ֆինանսական արդյունքը 2024 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն):

    4. Ես վերջին գոնե թե 10 տարիների Հայփոստի ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ։ Նախորդ տարիներին նույնիսկ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են ավելի բարձր վարձատրություն, քան ես այսօր՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, այդ թվում՝ պետական կառավարման տարիներին։ Թեև բազմիցս նշել եմ, որ որևէ մեղսավոր բան չկա բարձր աշխատավարձ ստանալու մեջ:

    5. 2024 թվականին ինձ վճարված շուրջ 5 միլիոն դրամը, որն իմ հայտարարագրում ներկայացվել է որպես «այլ եկամուտ», օրենքով սահմանված մայրության նպաստ է։

    6. Հարկ եմ համարում հիշեցնել, որ ստանձնել եմ Հայփոստի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները 2024 թվականի նոյեմբերի 22-ին։ Հետևաբար, 2024 թվականի տարեկան ֆինանսական ցուցանիշների կամ նախորդող գործընթացների (սակագների վերանայում և այլն) պատասխանատվություն կրել օբյեկտիվորեն հնարավոր չէ։

    Կոչ եմ անում զերծ մնալ փաստերի կամայական մեկնաբանություններից և հարցերը դիտարկել բացառապես մասնագիտական տիրույթում»,-նշել է նա։

  • ՊԵԿ նախագահը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հաջորդ փուլը

    ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում իրականացվող խորհրդատվական և վերլուծական ծառայությունների տեխնիկական առաքելության ներկայացուցիչներին։

     

    Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանը ընդգծել է Համաշխարհային բանկի առանցքային դերակատարությունը՝ կարևորելով կազմակերպության հետ ձևավորված երկարամյա համագործակցության շարունակականությունն ու հետագա ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել նաև ներկայում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես, մաքսային համակարգի թվայնացման, գործընթացների պարզեցման և արդիականացման, ինչպես նաև մաքսային մարմնում արհեստական բանականության գործիքների կիրառման հետ կապված ծրագրերին։

     

    Հանդիպման ընթացքում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության երկրորդ փուլի մեկնարկին առնչվող հարցերը, ինչպես նարև անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ-ի բիզնես մոդելի նախագծման նպատակով տրամադրվող աջակցության շրջանակին։

     

    Ավելին՝ https://www.src.am/am/getNews/1670