Blog

  • Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան





    Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
    «Թեզ 1. «Այս գործընթացը կաթողիկոսի դեմ է և ոչ թե՝ եկեղեցու»

    ՓԱՍՏԱՐԿ․ Անձնական վարկաբեկումների արշավը լոկ քարոզչական քող է՝ թիրախավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի լեգիտիմությունն ու հեղինակությունը, որպեսզի ներսից կաթվածահար արվի և քանդվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջ ինքնակառավարման համակարգն ու ազգի հոգևոր դիմադրողականությունը:

    Մասնավորապես.

    Եկեղեցաբանական տեսանկյունից․ Հնարավոր չէ տարանջատել Եկեղեցու տեսանելի միասնությունը նրա նվիրապետական առաջնորդից։ Ինչպես նշում են սուրբ հայրերը, որտեղ եպիսկոպոսն է, այնտեղ է Եկեղեցին։ Կաթողիկոսը սոսկ վարչական պաշտոնյա չէ, այլ Եկեղեցու նվիրապետական կառույցի, միասնության ու հաջորդականության գլխավոր մարմնավորումը։ Ուստի, հարձակումը Գահակալի դեմ ուղղակի հարձակում է հենց Եկեղեցու հաստատության դեմ։

    Անձնական վարկաբեկումը մանիպուլյացիոն թակարդ է, որն օգտագործվում է որպես ինստիտուտի քանդման գործիք. Ցանկացած կառույց ներսից թուլացնելու և քանդելու համար առաջին հերթին թիրախավորում ու վարկաբեկում են դրա ղեկավարին։ Շրջանառվող անձնական, կենցաղային բնույթի և չապացուցված մեղադրանքները նպատակ ունեն հանրության աչքում կոտրելու հեղինակությունը ոչ միայն անհատի, այլև այն Աթոռի, որը նա ներկայացնում է, որպեսզի հետագայում հեշտ լինի հարվածել հենց Եկեղեցուն։

    Համակարգային հալածանքի ապացույցները. Փաստերը ցույց են տալիս, որ գործընթացը կապված չէ մեկ անձի հետ. եթե խնդիրը միայն Կաթողիկոսը լիներ, պետությունը չէր թիրախավորի ողջ կառույցը՝ դպրոցներից հեռացնելով «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, իսկ բանակից միակողմանի վերացնելով հոգևոր առաջնորդության ինստիտուտը, իսկ քրեակատարողական հիմնարկներից՝ հեռացնելով հոգևոր սպասավորներին։ Սրանք ոչ թե անձնական հաշվեհարդարի, այլ Եկեղեցու ազդեցությունը հանրային կյանքից համակարգված կերպով դուրս մղելու քայլեր են։

    Կանոնական կարգի տապալման վտանգը. Եթե հանրային կամ քաղաքական ճնշմամբ հնարավոր լինի փոփոխություն պարտադրել Եկեղեցու ներսում, ապա կխախտվի Հայ Եկեղեցու դարավոր կանոնական կարգը։ Սա նախադեպ կստեղծի, որ ցանկացած հաջորդ Կաթողիկոս կամ եկեղեցական ղեկավարություն լինի խոցելի և կախվածության մեջ ընկնի տվյալ պահի աշխարհիկ իշխանության քմահաճույքներից, ինչը կվերացնի Եկեղեցու անկախությունը։

    ԱՅՍՊԻՍՈՎ․ Հարվածելով Եկեղեցու նվիրապետական առաջնորդին՝ թիրախավորվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգն ու ազգային-հոգևոր ինքնությունը։

    Սուրբ Գիրքը ցույց է տալիս մի ընդհանուր հոգևոր սկզբունք. «Կհարվածեմ հովվին, և հոտի ոչխարները կցրվեն» (Զաքարիա 13:7, Մատթ. 26:31): Քրիստոսի Եկեղեցում «․․․եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12:26-27)»:



    դիտվել է 41 անգամ

  • ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևն անդրադարձել է Կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը։

    Ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը, Վասիլևն ասել է, որ Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու համար կոնսենսուս կպահանջվի։

    «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հերթական նիստն անցկացվելու է Մոսկվայում, նոյեմբերի 11-ին։ Եվ, հավանաբար, անդամ երկրների ղեկավարներն այդ հարցը կքննարկեն (խմբ. Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը)։ Այդ հարցով որոշումը, եթե դրա կարիքը լինի, կընդունվի կոնսենսուսով»,- ասել է նա։

    ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հավելել է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածն անդրադառնում է Կազմակերպության անդամ երկրների կողմից քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորության, ինչպես նաև Կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցմանն այն դեպքերում, երբ անդամ երկիրը երկու տարվա ընթացքում  չի կատարում Կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորությունները։

    «Դե ֆակտո այսպիսի իրավիճակ է արդեն ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը իր քաղաքացիներին չի առաջադրում քվոտային պաշտոնների համար, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբից»,- ասել է Վասիլևը։

    Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

  • ՀՀ քաղաքացին պետք է օրգանիկ կապվածություն ունենա Սահմանադրության…

    ՀՀ քաղաքացին պետք է օրգանիկ կապվածություն ունենա Սահմանադրության…

  • Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև

    Ղազախստանի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին.

    Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ուղերձում ասված է.

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

    Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։
    Ձեզ ցուցաբերված բարձր վստահությունը հանդիսանում է պետական պատասխանատու պաշտոնում Ձեր անձնվեր աշխատանքի օրինաչափ արդյունքը։ Դա լայն հանրային աջակցության ակնառու վկայությունն է Ձեր ռազմավարական ուղեգծի, որն ուղղված է երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային հեղինակության ամրապնդմանը։

    Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, ով անկեղծորեն շահագրգռված է ղազախա-հայկական ռազմավարական գործընկերության հետագա ակտիվացմամբ և ընդլայնմամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները և Ղազախստանի ու Հայաստանի բազմակողմ միջպետական հարաբերությունները կհասցնենք որակապես նոր մակարդակի։

    Օգտվելով առիթից՝ հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ՝ ի բարօրություն բարեկամ Հայաստանի ժողովրդի իրականացվող Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունենք պարենային ապրանքների աննախադեպ գնաճ․Սյունիքի մարզում մոտ 870 ընտանիք զրկվել է նպաստից․ Յոլյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունենք պարենային ապրանքների աննախադեպ գնաճ․Սյունիքի մարզում մոտ 870 ընտանիք զրկվել է նպաստից․ Յոլյան

  • Երևանի ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել

    Մայիսի 19-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել. Բագրատաշենի 36-ամյա բնակիչը հայտնել էր, որ ծանոթի առաջարկով պարտքի դիմաց վարկ ձևակերպելու նպատակով մայիսի 18-ին նրա և նրա ընկերոջ հետ ժամանել էր Երևան։

    Երևանում մի խումբ անձինք նրան, իր կամքին հակառակ, պահել էին ավտոտնակում՝ պահանջելով 10 միլիոն դրամ։ Կինը, տեղեկանալով դրան, դիմել էր ոստիկանություն, ինչից հետո նրան բաց էին թողել։

    Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ազատությունից ապօրինի զրկելու և շորթման հատկանիշներով։ Պարզվել է կասկածյալների ինքնությունը, Երևանի 30, 39, 33-ամյա և Տավուշի Դեղձավանի 34-ամյա տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։

  • Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի | Հայաստան

    «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են գլխավոր տնօրենի տեղակալները, մասնաճյուղերի տնօրենները, Երևան քաղաքի էներգաիրացման և սպասարկման դեպարտամենտի ղեկավար կազմը, ինչպես նաև շահագործման շրջանների ղեկավարները։

    Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

    Քննարկման սկզբում կառավարիչը տեղեկացրել է, որ օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանրային լսում։ Առաջիկա շաբաթների ընթացքում Կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի։   Սահմանված կարգով կիրականացվի շուկայական արժեքի գնահատում, սեփականատերերը պաշտոնապես կծանուցվեն, կստանան փոխհատուցում, որից հետո ընկերությունը պետական գրանցում կստանա՝ որպես 100% պետական սեփականություն։

    Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է, որ թեև բաշխման ցանցում պլանային աշխատանքների իրականացման միջին տևողությունը կրճատվել է, սակայն իրականացվող աշխատանքների արդյունավետության և վերահսկողության տեսանկյունից դեռևս կան խնդիրներ։

    Ժամանակավոր կառավարիչը նշել է, որ բոլոր տեսուչները պարտավոր են 24 ժամ հասանելի լինել քաղաքացիներին և արագ արձագանքել բոլոր վթարների դեպքում՝ ապահովելով բաժանորդների անխափան էլեկտրամատակարարումը և պատշաճ իրազեկումը՝ վթարային և պլանային աշխատանքների վերաբերյալ։  

    Վթարավերականգնողական աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ տրվեն ոչ թե ժամանակավոր, այլ վերջնական և արդյունավետ լուծումներ՝ կանխարգելելով վթարների հնարավոր կրկնությունը։

    Քննարկվել է նոր բաժանորդների՝ բաշխման ցանցին միանալու հայտերի ահռելի քանակը, ինչը մեծապես պայմանավորված է նաև ապրիլի վերջերին նոր բաժանորդ դառնալու սակագների էական նվազեցմամբ (մինչև 40%)։ Վերջին 2 ամսվա ընթացքում շուրջ 2500 նոր բաժանորդ է միացել բաշխման ցանցին, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 35%-ով։

    Նոր բաժանորդների ցանցին միացման աշխատանքներն այս պահին իրականացվում են տարբեր եղանակներով, այդ թվում՝ կապալառու ընկերությունների միջոցով, ընկերության սեփական կարողություններով, ինչպես նաև նոր կնքված կապալի պայմանագրերով։

    Ռոմանոս Պետրոսյանը նաև անդրադարձել է օրերս Երևանի Պապ թագավորի անվան փողոցում տեղի ունեցած մալուխագծի վթարին, որի առնչությամբ ՀԷՑ-ում ներքին հետաքննություն է իրականացվում։

    «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հետևողական է լինելու ՀՀ բոլոր համայնքներում իրականացվող բարեկարգման աշխատանքների պատշաճ իրականացմանը՝ կանխելու ընկերության սեփականության հանդիսացող էլեկտրամալուխների վնասումը և դրանց հետևանքով առաջացող հնարավոր վթարները։

    Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է.

    «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ճգնաժամային կառավարման շրջափուլն այսօրվանից փոխակերպում ենք կայուն զարգացման մասշտաբային գործընթացի»։

     

  • Էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել էԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումԴիլիջան համայնքի ավագանու որոշմամբ` սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար. Դավիթ Սարգսյան «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. քրեական վարույթի նախաքննություն

    Էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել էԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումԴիլիջան համայնքի ավագանու որոշմամբ` սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար. Դավիթ Սարգսյան «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

  • Ռուսերեն կասեմ, ում հետ ուզում եք՝ կապեք. ՀԷՑ-ի հանդեպ «рейдерский захват» եք արել. Ղազինյան

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը





    Սեուտայում տեղի ունեցած ճգնաժամից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել խստացնել սահմանային հսկողությունը և արգելապատնեշներ տեղադրել ԵՄ արտաքին սահմանների առավել խոցելի հատվածներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին ֆոն դեր Լայենն ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղղված նամակում

    Սանչեսը ԵՄ-ում իր մի շարք գործընկերների մեղադրել է Սեուտայում տեղի ունեցած միգրացիոն ճգնաժամն իր կառավարության դեմ հարձակվելու նպատակով օգտագործելու մեջ։ Օրեր առաջ երրորդ երկրների մոտ 60 000 քաղաքացի հատեց իսպանական Սեուտա անկլավի սահմանը՝ արձանագրելով Եվրոպայում նման կարճ ժամանակահատվածում տեղի ունեցած սահմանի ամենազանգվածային հատումը։ Մի քանի օր անց միգրանտների մեծ մասը վերադարձավ Մարոկկո, և իրավիճակն անկլավում կրկին համեմատաբար հանդարտվեց։




    դիտվել է 42 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)