Blog

  • Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան





    Դատախազը 2026 թվականի օգոստոսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

    Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի 18-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ԿԱ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):

    Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Հ.-ն, 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը զբաղեցնելով ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը, իրականացնելով ՀՀ ոստիկանության ընդհանուր ղեկավարումը, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցույցը ցրելը, ցուցարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

    Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Հ.-ին առաջադրված մյուս մեղադրանքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ Հ.Հ.-ն, որպես ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար, պարտավոր լինելով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ոստիկանության գործունեությանն ու աշխատանքի կազմակերպմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր և առաջարկություններ, այդ թվում՝ «Չերյոմուխա 7» արցունքաբեր և «Զարյա» լուսաձայնային և այլ հատուկ միջոցների կիրառման կարգը, չի կատարել այդ պարտականությունը:

    Հաշվի առնելով, որ Հ.Հ.-ն 2019 թվականին մահացել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հանձնվել էր օրինական ներկայացուցչին՝ վերջինիս կնոջը:

    Հ.Հ.-ի կինն առարկել էր, որպեսզի մեղադրյալի մահվան հիմքով Հ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվի:

    Հսկող դատախազի կողմից թիվ 62202608 քրեական վարույթից անջատված թիվ 62292726 քրեական վարույթի նյութերը վերադարձվել էին վարույթ իրականացնող մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին՝ մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:



    դիտվել է 37 անգամ

  • Գորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններ

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզպետի՝ 2026 թվականի օգոստոսի 3-ի թիվ 364–Ա որոշման համաձայն՝ նույն մարզի Գորիս և Մեղրի համայնքներում, իսկ ՀՀ Լոռու մարզպետի՝ 2026 թվականի օգոստոսի 4-ի թիվ 590–Ա և 591–Ա որոշումների համաձայն՝ նույն մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո համայնքներում նշանակվել են հերթական ընտրություններ։

    «ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով որևէ գույք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։

    Միևնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ իրեն վերապահված լիազորությունների և գործիքակազմի ամբողջ ծավալով, գործընկեր իրավապահ մարմինների հետ համատեղ, ընտրական գործընթացի նկատմամբ իրականացնելու է մշտադիտարկում և վերահսկողություն՝ հորդորելով զերծ մնալ բարեգործության արգելքը խախտող որևէ անօրինական գործողությունից՝ պարզաբանելով, որ օրենքով սահմանված պահանջների ցանկացած խախտում արժանանալու է համարժեք և խիստ իրավական արձագանքի»,- տեղեկացնում են կոմիտեից։

  • Օգոստոսի 5-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Օգոստոսի 5-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի (ամբողջությամբ), Հաղթանակ 1-ին փողոցի թիվ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ նրբանցքների, Վարդանյան, Նորիկի, Դեղոյան, Լյովայի փողոցների առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պ.Սևակի, Գ.Նժդեհի, Գետափնյա, Իսահակյան, Չիլինգարյան, Մ.Մաշտոցի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ամերիկյան, Դեսինի, Պրոմեթևս և Ռումինական փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

    Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի գազասպառողների, «ԳԱՀ-1» ՍՊԸ-ի (հացի արտադրամաս) գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-3-ի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի, Ղ.Փարպեցու, Արամի, Եկմալյան, Սարյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

  • Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

    Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակում է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ հունիսին կազմելով 5.1 տոկոս. 12-ամսյա բնականոն գնաճը եղել է 4.9 տոկոս։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

    «Աշխարհաքաղաքական անորոշության, էներգակիրների բարձր գների և համաշխարհային տնտեսության դանդաղման պայմաններում պահպանվում են գնաճային ռիսկերը»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ  առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից բարձր տոկոսադրույքների երկար պահպանման կամ դրանց հետագա բարձրացման հավանականությունն աճել է։

    «Հայաստանում 2026 թվականի  երկրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվությունը՝ պայմանավորված հիմնականում շինարարության և ծառայությունների ոլորտների զարգացմամբ։ Միաժամանակ, արտահանման առանձին շուկաներում առկա խնդիրների հետևանքով տնտեսությունում աճել են եկամուտների նվազման և որոշ ապրանքների շուկայում ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկերը, որոնք կարող են ունենալ գնանկումային ազդեցություն»,-նշեց նա։

    Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 4-ի նիստում որոշել էր անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն պահպանելով 6.50 տոկոսի մակարդակում։   

    ԿԲ նախագահի տեղակալը հավելեց, որ ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ  միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3 տոկոս նպատակի և գների կայունության ապահովման համար։

     

  • ՀՀ-ն ՀԱՊԿ-ում ձայնի իրավունք փաստացի չի էլ ունեցել, մեզ…

    ՀՀ-ն ՀԱՊԿ-ում ձայնի իրավունք փաստացի չի էլ ունեցել, մեզ…

  • Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան

    «Ինչն է խնդիրը, որ մենք տեսնում ենք պարոն Կոնջորյանի թեկնածության հետ կապված։ Կա շահերի բախում»,-ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

    Նա բացատրեց, որ ԱԺ-ն նշանակում է կառավարություն, որի ԲՏԱ նախարարության ներքո գործում է «ՀայՓոստ» ընկերությունը, իսկ ԱԺ-ն պետք է վերահսկեր որ 80%-ով միանգամից չբարձրացնեին սակագինը։

    կարապետյանը հիշեցրեց, որ, օրինակ, ՀԷՑ-ը 10 տարի չի բարձրացրել սակագինը, անգամ նման թանկացումների պայմաններում։ Նա նշեց, որ պետք է հարց բարձրացնել, թե ինչու է բարձրացվել «ՀայՓոստի» ծառայությունների սակագները, և այդ պայմաններում 0 դրամ շահույտ է մուծվել պետական բյուջե, բացի Էդուարդո Էռնեկյանի վճարած գումարներից։

    Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների խնդրին՝ կարապետյանն ասաց. «Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա»։

    Արձագանքելով Սահմանադրության վերաբերյալ իշխող ուժի այն հայտարարություններին, թե «ընդդիմության մեջ կգտնվեն երկրի շահերից ելնելով գործող մարդիկ»՝ Կարապետյանն ասաց, որ հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է «Ուժեղ Հայաստան» խմբակցության համաձայնությունը, իսկ Ադրբեջանի պահանջներն ապօրինի են։

    «Նրանք չեն որոշելու, թե ինչպիսին պետք է լինի մեր Սահմանադրությունը։ Մենք գնում ենք խաղաղության պայմանագրի հետևից, այն պետք է, բայց այն պետք է ապագա սպառնալիքների շատ դռներ փակի։ Վստահ եղեք, որ մեր բոլոր քաղաքական քայլերն ուղղված են լինելու խաղաղությանը, բայց թույլ չեն տա էթնիկ փոփոխություններ»։

    Նա նշեց, որ հարևան երկրի ղեկավարությունը բազմիցս խոսել է մեր երկրի էթնիկ կազմը փոխելու մտադրության մասին։

    «Խոսում են «վերադարձի» մասին այն դեպքում, երբ նրանք այստեղ չեն եղել, երեխաներին սովորեցնում են «Արևմտյան Ադրբեջանի» թեզը»,-ասաց Կարապետյանը։

    Նա հիշեցրեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնած հակասաֆարովյան օրենքի անհրաժեշտությունը։

    «Վստահ եղեք, որ խաղաղությունն այնպիսին է լինելու, որ ոչ ոք չկարողանա միջամտել երկրի ներքին գործերին»,- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ։

  • Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապoրինի օտարելու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2010-2018 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս:

    Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևանի հասցեներից մեկում գտնվող 2500 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխության գործընթացը հակաօրինական ճանապարհով ավարտին հասցնելու և այն ապօրինի կերպով քաղաքապետի տեղակալի որդուն օտարելու նպատակով կազմել և քաղաքապետին է ներկայացրել կեղծ տվյալներ:

    Բացի այդ, վերջինս ռեստորանային համալիրներից մեկի զբաղեցրած հողամասի մի հատվածի նկատմամբ ՍՊ ընկերության իրական շահառու՝ ՀՀ 3-րդ նախագահի թիկնազորի պետի կնոջ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով, Ուսանողական այգու տարածքում ընկերության կողմից կառուցված շինության վերաբերյալ կազմել է կեղծ եզրակացություն, և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված նորմերին հակառակ՝ հողամասն ավելի քան 24 մլն դրամով ապօրինի օտարվել է հիշյալ ընկերությանը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին ու օրինական շահերին:

    Նախաքննության ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Վիզաների ազատականացումը ոչ միայն ազատ տեղաշարժի հնարավորություն է, այլև պետական ինստիտուտների որակական վերափոխման կարևոր գործիք․ ՀՀ գլխավոր բանակցող Արփինե Սարգսյան

    Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը CivilNet-ին տված հարցազրույցում ներկայացրել է, թե ինչ սկզբունքով և ժամանակացույցով է իրականացվելու անցումը ԻԿԱՕ-ի չափանիշներին լիովին համապատասխանող նոր կենսաչափական համակարգին։

     

    «Մեր քաղաքացիները շատ շուտով հնարավորություն կունենան օգտվելու անձը հաստատող նոր՝ կենսաչափական փաստաթղթերի համակարգից։ Վերջին տարիներին մենք բազմիցս խոսել ենք այս ծրագրի մասին, և այսօր արդեն կարող եմ ասել, որ դրա գործարկման պահն իսկապես մոտ է»,- նշել է նախարարը։

     

    ✅ Կենսաչափական համակարգը կգործարկվի այս տարվա աշնանը։ Առաջին փուլում կբացվի 14 սպասարկման գրասենյակ, իսկ մինչև հաջորդ տարվա մարտ դրանց թիվը կհասնի 23-ի։ Այս գրասենյակներում քաղաքացիները ոչ միայն կստանան նոր նմուշի կենսաչափական փաստաթղթեր, այլև կօգտվեն ժամանակակից և որակապես նոր սպասարկման մշակույթից։

     

    ✅ Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող անձը հաստատող բոլոր փաստաթղթերը կլինեն կենսաչափական։ Նոր համակարգի գործարկումից հետո հին նմուշի փաստաթղթեր այլևս չեն արտադրվի, հետևաբար, հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետի ավարտից հետո քաղաքացիները կստանան արդեն նոր՝ կենսաչափական փաստաթուղթ։

     

    ✅ Վավեր անձնագիր ունեցող քաղաքացին պարտավորված չի լինի այն փոխարինել նորով, բայց ցանկության դեպքում իհարկե իրավունք կունենա։ Եթե գործող փաստաթուղթը մինչև վավերականության ժամկետի ավարտը վնասվել է, կորել է, դրա վիզայի էջերը լրացել են կամ այն որևէ այլ պատճառով ենթակա է փոխանակման, ապա նոր փաստաթուղթը կտրամադրվի արդեն կենսաչափական ձևաչափով։

     

    ✅ ԻԿԱՕ-ի չափանիշներին չհամապատասխանող անձնագրերը շրջանառությունից դուրս կգան փուլային եղանակով։

     

    «Մենք չենք ընտրել կոշտ կամ քաղաքացիների համար անհարմար լուծում։ Այս պահին վերջնաժամկետ սահմանված չէ, սակայն բնական է, որ ապագայում Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ պետք է մնան միայն ԻԿԱՕ-ի չափանիշներին համապատասխանող անձնագրերը։ Սա միջազգայնորեն ընդունված ստանդարտ է, և մենք հետևողականորեն շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ընդգծել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը

     

    Հարցազրույցն ամբողջությամբ՝ https://civilnet.am/hy/news/1013159

  • Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին | Քաղաքականություն

    Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

    Լատվիայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

    «Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ Ձեզ հետ աշխատանքի շարունակականությունը՝ մեր երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների»,- գրել է նախարարը։

  • Վթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումըՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՉինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխշահավետ սկզբունքներով. Լի Ցյանը՝ ՓաշինյանինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանՈր ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Հովհաննիսյանը՝ Քոչարյանին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ

    Վթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումըՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՉինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխշահավետ սկզբունքներով. Լի Ցյանը՝ ՓաշինյանինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանՈր ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Հովհաննիսյանը՝ Քոչարյանին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ վարչապետ ՓաշինյանինՏաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթովԱպօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակԲենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինԷկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել էԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԴիլիջան համայնքի ավագանու որոշմամբ` սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար. Դավիթ Սարգսյան «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երկրորդ եռամսյակի համառոտագիրըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանՍյունիքում վերականգնվել է 136 միլիոն 752 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին. Լիլիթ ՄակունցՊատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը️37 թիվն է, կոչ եմ անում բռնապետությունից դժգոհող ընդդիմությանը դուրս գալ փողոց, հեղափոխություն անել, պոպոխուծյուն անել. Տարոն ՉախոյանԹուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցելՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշադրություն դարձրեք սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին․ ՍԱՏՄԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջիԳերիները չեն վերադառնա, եթե չլինի խաղաղությունը, և դա հողի վրա ապացուցել ենք. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության քննադատության մասինԴուք պատիվ ունեցաք հիմք դնելու ընտրական տուրիզմին, և դրա մասին բազմաթիվ փաստեր կան. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներինԴավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն ՌուբինյանիցՄկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ ՄանավազյանըՈվքեր են 9-րդ գումարման խորհրդարան անցած 3 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարներըՄեկնարկում է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը |Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ.Վիկտոր Վասիլև«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըԵրևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀայաստանը 6 ամսով արգելում է տոմատի մածուկի ներմուծումըԿիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՏելեգրամի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱյսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԺամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար ՀայրապետյանԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը. ՏեսանյութՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՎարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի. Տարոն ՉախոյանԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԱրարատ Միրզոյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարինԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչԿհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՈստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենMoody’s-ն արդեն իսկ արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժն ուժեղացել է. ՓաշինյանԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրելՍուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություններՌոստոմյան Հրաչին հեռացրին ևս մեկ ֆեդերացիայից. Ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արթուր ՆազարյանըՀՀ պաշտպանության և ՆԳ նախարարները կվերանշանակվենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՀայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահԻմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արայիկ ՀարությունյանՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամԳագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամԱԺ շենքում լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակման փոփոխություն չի եղել. Ռուբեն ՌուբինյանԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքով ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա ՆախշքարյանըԿարող ենք Իրան 2 անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը 2 անգամ ավելի շատ գազ ստանալ. Դավիթ ԽուդաթյանՇիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերըԶինծառայող Ա. Հ.-ի դшժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԷդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներինՄխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումըԱրմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինԻրանի էներգետիկայի նախարարը և ՀՀ ՏԿԵ նախարարը քննարկել են Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցըԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր էՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն ԻնյարիտուՀայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպինՈստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողիՖրանսիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին ԶիդանըՊուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունիՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՌոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԻսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-Շարաա