Blog

  • Հայաստանի պետական բյուջեի պակասորդները վտանգի տակ են – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հայաստանի պետական բյուջեի պակասորդները վտանգի տակ են։ Կառավարությունները դադարել են ուղղել բյուջեի պակասորդները, բայց պատաժառները դեռ չեն արձագանքել։ Ինչ է կատարվում և ինչ ռիսկ կա։ Բյուջեի պակասորդը կարող է բերել տնտեսական անկայունության։ Քաղաքականության ձախողում՝ ոչ թե արտաքին պատճառներ։ Ի՞նչ ես կարծում, ե՞րբ կկազմակերպենք։ #տնտեսություն #բյուջե

  • Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է իր հետ կապված խոսակցություններին | Հայաստան

    Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է իր հետ կապված խոսակցություններին և սոցցանցի էջում գրել հետևյալը․

    «Հետևելով Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին՝ հարկ եմ համարում

    ներկայացնել պարզաբանումներ «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեության և իմ պաշտոնավարմանն

    առնչվող հարցերի վերաբերյալ։ Հուսով եմ՝ ներկայացված փաստերը կնպաստեն

    թեմայի շուրջ ձևավորված թյուրընկալումների վերացմանը։

    1. Իմ ղեկավարության ընթացքում

    Հայփոստը պետական բյուջե է վճարել 1 միլիարդ ՀՀ դրամ դիվիդենտ (հիմք՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2141-Ա որոշում)։

    2. 2025 թվականի արդյունքներով` ընկերությունը վնաս չի կրել. եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը (ընկերության EBITDA-ն) եղել է դրական։ Շուրջ 500 միլիոն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Կարևոր է ընդգծել նաև, որ ամորտիզացիան դրամական արտահոսք չէ, հետևաբար ընկերությունը, առավել ևս պետությունը փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն)։

     

    3. Համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների՝ իմ

    ղեկավարության ընթացքում` 2025 թվականին ընկերության ֆինանսական արդյունքը 2024 թվականի համեմատ բարելավվել է

    շուրջ 900 միլիոն դրամով (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն):

    4. Ես վերջին գոնե թե 10 տարիների Հայփոստի ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ։ Նախորդ տարիներին նույնիսկ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են ավելի բարձր վարձատրություն, քան ես այսօր՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, այդ թվում՝ պետական կառավարման տարիներին։ Թեև բազմիցս նշել եմ, որ որևէ մեղսավոր բան չկա բարձր աշխատավարձ ստանալու մեջ:

    5. 2024 թվականին ինձ վճարված շուրջ 5 միլիոն դրամը, որն իմ հայտարարագրում ներկայացվել է որպես «այլ եկամուտ», օրենքով սահմանված մայրության նպաստ է։

     

    6. Հարկ եմ համարում հիշեցնել, որ ստանձնել եմ Հայփոստի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները 2024 թվականի նոյեմբերի 22-ին։ Հետևաբար, 2024 թվականի տարեկան ֆինանսական ցուցանիշների կամ նախորդող գործընթացների (սակագների վերանայում և այլն) պատասխանատվություն կրել օբյեկտիվորեն հնարավոր չէ։

     

    Կոչ եմ անում զերծ մնալ փաստերի կամայական մեկնաբանություններից և հարցերը դիտարկել

    բացառապես մասնագիտական տիրույթում»։

  • Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինԷկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել էԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըԵրթևեկությ

    Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինԷկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել էԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԴիլիջան համայնքի ավագանու որոշմամբ` սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար. Դավիթ Սարգսյան «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երկրորդ եռամսյակի համառոտագիրըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանՍյունիքում վերականգնվել է 136 միլիոն 752 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին. Լիլիթ ՄակունցՊատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը️37 թիվն է, կոչ եմ անում բռնապետությունից դժգոհող ընդդիմությանը դուրս գալ փողոց, հեղափոխություն անել, պոպոխուծյուն անել. Տարոն ՉախոյանԹուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցելՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշադրություն դարձրեք սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին․ ՍԱՏՄԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջիԳերիները չեն վերադառնա, եթե չլինի խաղաղությունը, և դա հողի վրա ապացուցել ենք. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության քննադատության մասինԴուք պատիվ ունեցաք հիմք դնելու ընտրական տուրիզմին, և դրա մասին բազմաթիվ փաստեր կան. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներինԴավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն ՌուբինյանիցՄկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ ՄանավազյանըՈվքեր են 9-րդ գումարման խորհրդարան անցած 3 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարներըՄեկնարկում է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը |Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ.Վիկտոր Վասիլև«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըԵրևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀայաստանը 6 ամսով արգելում է տոմատի մածուկի ներմուծումըԿիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՏելեգրամի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱյսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԺամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար ՀայրապետյանԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը. ՏեսանյութՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՎարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի. Տարոն ՉախոյանԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԱրարատ Միրզոյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարինԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչԿհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՈստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենMoody’s-ն արդեն իսկ արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժն ուժեղացել է. ՓաշինյանԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրելՍուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություններՌոստոմյան Հրաչին հեռացրին ևս մեկ ֆեդերացիայից. Ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արթուր ՆազարյանըՀՀ պաշտպանության և ՆԳ նախարարները կվերանշանակվենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՀայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահԻմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արայիկ ՀարությունյանՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամԳագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամԱԺ շենքում լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակման փոփոխություն չի եղել. Ռուբեն ՌուբինյանԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքով ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա ՆախշքարյանըԿարող ենք Իրան 2 անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը 2 անգամ ավելի շատ գազ ստանալ. Դավիթ ԽուդաթյանՇիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերըԶինծառայող Ա. Հ.-ի դшժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԷդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներինՄխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումըԱրմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինԻրանի էներգետիկայի նախարարը և ՀՀ ՏԿԵ նախարարը քննարկել են Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցըԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր էՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն ԻնյարիտուՀայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպինՈստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողիՖրանսիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին ԶիդանըՊուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունիՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՌոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԻսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-ՇարաաԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվելՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովը2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումըԹեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներինՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զпհեր և տուժածներ2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն ԱզիզյանԴավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

  • Ինչպես են Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը հուզված հետևում իրենց երեխաների պարին

    Հայկական հարսանիքների հուզիչ ու կարևոր պահերից է քրոջ և եղբոր պարը, որից անմասն չեն մնացել նաև Անահիտ Կիրակոսյանի երեխաները։

    Աննան, հարսանիքի ընթացքում պարել է եղբոր՝ Հայկի հետ, իսկ Անահիտն ու ամուսինը հուզված հետևել են ընթացքին։

  • Հայէկոնոմբանկի նոր Visa Signature Business քարտը` բիզնեսի վստահելի ուղեկից

    Հայէկոնոմբանկը ներկայացրել է իր նոր պրեմիում Visa Signature Business վճարային քարտը՝ նախատեսված կորպորատիվ հաճախորդների համար: Բանկում վստահ են՝ սա ոչ թե հերթական վճարային գործիքն է, այլ կորպորատիվ հարմարավետության նոր փիլիսոփայություն:

    Ս.թ. հուլիսի 30-ին պաշտոնական շնորհանդեսի շրջանակում քարտը ներկայացվեց կորպորատիվ հաճախորդներին: Միջոցառմանը ներկա էին Բանկի և Visa-ի ներկայացուցիչները, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներ:

    «Հայէկոնոմբանկը շարունակաբար քայլեր է ձեռնարկում համալիր կերպով զարգացնելու ինչպես մանրածախ բանկային բիզնեսը և ներդրումային բանկինգը, այնպես էլ կորպորատիվ ուղղությունը: Բանկի գործունեության 35 տարիների ընթացքում բանկային բիզնեսի զարգացման գործում առանձնահատուկ տեղ են ունեցել հենց իրավաբանական անձինք, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Եվ այսօր ես շատ ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկեր Visa-ի հետ համատեղ մշակել ենք նոր պրոդուկտ, նոր հնարավորություն հենց այս հաճախորդների համար», – ողջունելով հյուրերին՝ իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը: Մատնանշելով Visa-ի հետ արդյունավետ համագործակցության փորձը՝ նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում ևս կարձանագրվեն այնպիսի արդյունքներ, որոնք կրկին կհաստատեն՝ այն ռեսուրսը, որը ներդրվում է նոր նախագծեր կյանքի կոչելու համար, լիովին արդարացված է:

    «Ուրախ ենք ընդլայնել Հայէկոնոմբանկի հետ մեր բազմամյա գործընկերությունը՝ Visa Signature Business քարտի թողարկման միջոցով, ինչն արտացոլում է Հայաստանի աճող անկանխիկ տնտեսության հարցում մեր ընդհանուր տեսլականը: Այս քարտով մենք մեր պրեմիում դասի հաճախորդներին առաջարկում ենք ծախսերի պարզեցված կառավարում և ճանապարհորդական առաջնակարգ արտոնություններ՝ դարձնելով վճարումներն առավել հարմարավետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայէկոնոմբանկին այս արդյունավետ համագործակցության համար: Visa-ն հավատարիմ է Հայաստանի թվային փոխակերպմանն աջակցելու իր հանձնառությանը՝ ներդնելով նորարարական լուծումներ և արագացնելով թվային վճարումների կիրարկումը», – իր ելույթի շրջանակում նշեց Կովկասում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային ղեկավար Դիանա Կիգուրաձեն:

    Միջոցառումն ավելի տպավորիչ դարձրեց իրական ռեժիմում էքսկլյուզիվ «Signature» բույրի ստեղծումը՝ ոգեշնչված քարտի փիլիսոփայությամբ և կորպորատիվ ոճով: Այն որպես հուշանվեր հանձնվեց միջացառման հյուրերին:

    Բացառիկ արտոնություններ և պրեմիում հարմարավետություն՝ աշխարհի ցանկացած կետում

    Visa Signature Business քարտը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: Քարտն ապահովում է՝

    • բիզնես կոնսիերժ ծառայություն 24/7 ռեժիմով՝ ներառյալ տարեկան 1 անվճար իրավաբանական կամ հաշվապահական խորհրդատվություն,
    • ճամփորդական ապահովագրություն (թռիչքի հետաձգում, բժշկական ծախսեր, անձնական իրերի կորուստ և այլն)՝ մինչև 500,000 ԱՄՆ դոլարի չափով,
    • անսահմանափակ մուտքի հնարավորություն (պայմանների բավարարման դեպքում) աշխարհի 450 քաղաքների ավելի քան 1200 օդանավակայանների բիզնես սրահներ,
    • տարեկան 10 անվճար Fast Track ծառայության հնարավորություն աշխարահի ավելի քան 30 օդանավակայաններում,
    • հաճախորդների գլոբալ սպասարկում 24/7 ռեժիմով աշխարահի ցանկացած կետում՝ արտակարգ իրավիճակների դեպքում, բժշկական և իրավաբանական աջակցություն,
    • բազում վճարային առավելություններ, զեղչեր, քեշբեքեր, ինչպես նաև հատուկ առաջարկներ գովազդային, կրթական հարթակներում և շատ ավելին:

    Visa Signature Business քարտը՝ որպես կրեդիտային քարտ, ունի վարկային գծի տրամադրման հնարավորություն (առավելագույնը՝ 10մլն դրամ, 30 օր արտոնյալ ժամանակահատվածով):

    Visa Signature Business քարտապաններին տրվող բոլոր առավելությունների և ընթացիկ առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ:

    86 86 | aeb.am
    Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

  • Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին





    Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի տեղափոխության մասին։

    36-ամյա ֆուտբոլիստը, ով հուլիսի վերջին խզել էր պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ, լոնդոնյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Կողմերը կնքել են երկու տարվա համաձայնագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը, և անգլիացին արդեն 2026/27 մրցաշրջանից առաջ կմիանա իր նոր խաղընկերներին։

    «Հաշվի առնելով ակումբի մեծությունը, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, ումով ես անչափ հիանում եմ, և ֆուտբոլիստների որակը՝ սա հսկայական հնարավորություն էր, որից չէի կարող հրաժարվել։ Ինձ շատ տպավորեց նաև այն, թե որքան են սեփականատերերը ցանկանում, որ «Չելսին» հաջողության հասնի և շարժվի ճիշտ ուղղությամբ։ Ինձ համար կարևորն ամեն օր թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս առավելագույնն անելն է՝ թիմին ու խաղընկերներիս հնարավորինս օգնելու համար։ Անհամբերությամբ եմ սպասում աշխատանքի մեկնարկին»,- նշել է Հենդերսոնը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

    Հենդերսոնն իր կարիերայի ընթացքում նվաճել է 8 տիտղոս, այդ թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի գավաթները «Լիվերպուլի» կազմում։ Մերսիսայդյան ակումբում, որտեղ նա 2015-ին ստանձնել էր ավագի թևկապը Սթիվեն Ջերարդի հեռանալուց հետո, անգլիացին ընդհանուր առմամբ անցկացրել է 492 հանդիպում և դարձել 33 գոլի հեղինակ։

    Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել նաև հարազատ «Սանդերլենդում», «Քովենթրիում», սաուդյան «Ալ-Իթիֆաքում», Ամստերդամի «Այաքսում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Բրենթֆորդում»՝ բոլոր մրցաշարերում մասնակցելով 34 հանդիպման, դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

    Անգլիայի ազգային հավաքականի կազմում Հենդերսոնն անցկացրել է 91 հանդիպում՝ դառնալով Եվրո-2020-ի փոխչեմպիոն, Ազգերի լիգայի և ԱԱ-2026-ի բրոնզե մեդալակիր: Վերջերս ավարտված աշխարհի առաջնության շրջանակներում նա մասնակցել է խմբային փուլի՝ Պանամայի դեմ հանդիպմանը (2:0)՝ փոխարինման դուրս գալով խաղավերջում։

    Armsport




    դիտվել է 67 անգամ

  • Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, եղանակն առաջիկա օրերին

    Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, եղանակն առաջիկա օրերինՕգոստոսի 5-9-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում՝

    Օգոստոսի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։

    Հանրապետության տարածքում`

    Օգոստոսի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 5-9-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ 

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորել է Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ։ Այդ մասին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան օգոստոսի 4-ին հայտարարել է Haber Global հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

    «Ակնկալում ենք, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվի Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջ ներկայացնող դրույթը։ Հնչող ուղերձները ցույց են տալիս, որ Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման գործընթաց է մեկնարկելու, որը կարող է ուղեկցվել համազգային հանրաքվեով», – ասել է Հաջիևը։

    Վերջինս նման հեռանկարի պարագայում որևէ խնդիր չի տեսել Հայաստանի հետ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ինչպես նաև նշել, որ տարածաշրջանում փաստացի խաղաղություն է։

    Ադրբեջանի հիմնական պահանջներից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որի ներածությունում հղում է արվում Անկախության հռչակագրին։ Այն իր հերթին հիմնվում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա:

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, սակայն միաժամանակ մատնանշում, որ այն Հայաստանի ներքին հարցն է։

    «Անկախության հռչակագրի խնդիրը և մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար: Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է, արդյունքում կախվածության հռչակագիր է»,- այս տարվա մարտի 19-ին լրագրողների հետ զրույցում նշել էր Փաշինյանը:

  • ՀՀ-ում ԵՄ երկրների միգրանտների կենտրոն ստեղծելու առաջարկ…

    ՀՀ-ում ԵՄ երկրների միգրանտների կենտրոն ստեղծելու առաջարկ…

  • Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ

    Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել։  

    «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով շրջանառվող լուրերին, թե ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։

    «Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- նշեց Անի Բադալյանը։

    Euronews-ն օգոստոսի 3-ին գրել է, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ի նիստում մի շարք երկրներում անօրինական միգրանտների պահման վայրեր ստեղծելու առաջարկը ներկայացնելու է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին։

    Նշվում է, որ հավանական ընդունող երկրների շարքում են մի քանի աֆրիկյան պետություններ, որոնցից ամենահավանական տարբերակներից մեկն Ուգանդան է։

    Իտալիան առաջարկում է ստեղծել Եվրոպական միությունից դուրս գործող ապօրինի միգրանտների պահման կենտրոնների ցանց, որը կծառայի ապօրինի միգրացիայի կառավարմանը։

    Նոր կենտրոնները, ըստ Իտալիայի առաջարկի, կֆինանսավորվեն Եվրամիության միջոցներով։

    Ըստ Euronews-ի՝ Իտալիան առաջարկում է նման կենտրոններ ստեղծել աֆրիկյան մի շարք պետություններում, ինչպես նաև մի քանի այլ երկրներում, որոնք գտնվում են ավանդական միգրացիոն ուղիներից դուրս։ Հավանական թեկնածու երկրների թվում են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, Ուզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։

    Euronews-ը նաև գրում է, որ Իտալիայի առաջարկի նախագիծը հրապարակվել է իտալական մի շարք լրատվամիջոցներում և հաստատվել է նաև իտալացի պաշտոնյաների կողմից։