Blog

  • Իրանը և Օմանը շարունակում են բանակցությունները Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության վերաբերյալ․ Բաղայի

    Իրանը և Օմանը շարունակում են բանակցությունները Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության վերաբերյալ, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

    Իրանցի դիվանագետի խոսքով՝ երկու ափամերձ պետությունների միջև բանակցությունները կենտրոնացած են առևտրային նավագնացության փոխադարձ երթուղիների շուրջ համաձայնության գալու վրա։ Մշակվող մեխանիզմը նախատեսված է ինքնիշխան իրավունքների հարգումն ապահովելու և Իրանի և Օմանի ազգային անվտանգության նկատառումները հաշվի առնելու համար։

    Բաղային բարձր է գնահատել քաղաքական և տեխնիկական խորհրդակցությունների միջանկյալ արդյունքները՝ ընդգծելով, որ Թեհրանը և Մուսկատը հանձնառու են մշակելու այս ռազմավարական ծովային միջանցքով երթևեկության ապագա կարգավորման համար անհրաժեշտ կանոնները։ Բանակցությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն դրանց ավարտից հետո։

  • Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված





    Օգոստոսի 3-ին՝ ժամը 15։54-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Փրկարարները քարշակման միջոցով «DAF» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։




    դիտվել է 138 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)

  • Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»

    Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության ներսում տիրում է անորոշ և խառնաշփոթ իրավիճակ։ Թեև Նիկոլ Փաշինյանը մի շարք նախարարների նշանակել և վերանշանակել է իրենց պաշտոններում, իշխանության ներքին շրջանակներում դեռևս հստակ պատկերացում չունեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնական անհանգստությունը կապված է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից հեռանալու հետ։ Իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ արդեն հանձնարարական կա, որ վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար Լիլիթ Մակունցը կառավարության համակարգում պետք է գրեթե ամբողջությամբ՝ մոտ 90 տոկոսով, նոր աշխատակազմ ձևավորի։

    «Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ այժմ համակարգում գրեթե բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին։ Խոսքը վերաբերում է ոչ միայն վարչապետի անմիջական ենթակայության տակ գործող կառույցներին, կոմիտեներին և դեպարտամենտներին, այլև վարչապետի աշխատակազմի ներքին ստորաբաժանումների սովորական աշխատակիցներին։

    Ըստ նույն աղբյուրների՝ պետական կառավարման համակարգում ձևավորվել է սպասողական մթնոլորտ, և շատ պաշտոնյաներ դեռ չեն պատկերացնում՝ կշարունակեն իրենց աշխատանքը, թե կհայտնվեն սպասվող կադրային լայնածավալ փոփոխությունների թիրախում»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Հասմիկ Հակոբյանի Ճեպազրույցը

    Հասմիկ Հակոբյանի Ճեպազրույցը

  • ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան

    «Հանրապետության հրապարակում 11 ամիս առաջ մտա «ՀայՓոստ»՝ փաստաթղթերը ձեռքս, 45-50 րոպե սպասեցի մինչև հերթը հասավ ինձ, տվեցի փաստաթղթերը, և աշխատակցուհին ինձ տվեց մեծ ծրար»,-ԱԺ անբիոնից պատմեց «Ուժեղ Հայաստան»,- խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ ելույթ ունենալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածության քննարկման ժամանակ, որի կինը «ՀայՓոստի» տնօրենն է։

    Ընդդիմադիր պատգամավորը պատմեց, որ  բեռ էր ուղարկում Իտալիա և այն այնտեղ մաքսազերծելու համար փաստաթղթեր էր շտապ առաքանիով ուղարկում իր այնտեղի գործընկերոջը։

     « Ծրարը, դուք կհիշեք խորհրդային տարիներին, երբ գնում էին երշիկ՝ դոկտորսկի, այդ թղթով էին փաթաթում՝ 300 գրամը թուղթ էր լինում, 700 գրամ երշիկ»,-պատմեց Մնացականյանը՝ շարունակելով.

     «Վճարեցի կանխիկով, ոչ թե քարտով՝ մոտ 25 թշակառուի Լառնակայի թռիչքի գումարի չափ և աշխատակցուհին հետ վերադարձրեց ծրարը՝ ասելով որ ձեռագիր պետք է լրացնեմ»։

     Մնացականյանը պատմեց, որ մի կերպ տպատառերով գրել է ծրարի վրա և առաքանին գնացել է;

     «Անցավ 13 օր, հաճախորդիս գրում եմ՝ թղթերից պատասխան կա, ասում է՝ ոչ։ Անցել է ևս 3 օր և հետ է վերադարձել «ՀայՓոստ» և կրկին 50 րոպե սպասելուց հետո հարցնում եմ՝ ուր է իր փաստաթղթերը, բայց ստանում՝ «չգիտենք» պատասխանը»,-շարունակեց նա։

     Մնացականյանի խոսքով անցնում է ևս 20 օր և իր բեռն արդեն հասնում է Եվրոպա, բայց իր փաստաթղթերը դեռ չեն հասել

    «Բեռը 40 օրից հասնում է Իտալիա, կապ եմ հաստատում իտալայիում մաքսային ծառայության հետ և էլեկտրոնային փոստով ուղարկում եմ իմ փաստաթղթերը և կարողանում եմ իմ բեռը մաքսազերծել։ 45-50 օր հետո իմ փաստաթուղթը հասնում է հացեատիրոջը; Պատկերացրեք, որ «ՀայՓոստը» պատկանում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ԲՏԱ-ն 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը;

     Նա ասաց, որ եթե այս տարի «ՀայՓոստը» 500 մլն վնասով է աշխատել, հաջորդ տարի 1 մլրդ վնասով է աշխատելու և ցանկացած մասնավոր սեփականություն, երբ տրվում է պետությանը՝ ունենում է այս արդյունքը, չի ունենում առաջընթաց և  պետական ծառայողը, չունենալով բիզնես մտածողություն, դարձնում է նման վիճակի։

  • Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել

    Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել

    Զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով դատական հայցը վարույթ է ընդունվել օգոստոսի 3-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։

  • Երևանյան լճի էկոլոգիական վիճակը գնալով վատթարանում է – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երևանյան լճի էկոլոգիական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Վերջին շրջանում նկատվում է ջրի աղտոտվածության աճ, տհաճ հոտ, ինչպես նաև ջրիմուռների ակտիվ տարածում, ինչը վկայում է լճի էկոհամակարգի խախտման մասին։

    Մասնագետների գնահատմամբ՝ խնդրի հիմնական պատճառներից են կենցաղային և արտադրական կեղտաջրերի ներհոսքը, աղբի կուտակումները և անբավարար մաքրման աշխատանքները։ Այս իրավիճակը վտանգ է ներկայացնում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև հանրային առողջության համար։

    Բնապահպանները կոչ են անում պատասխանատու կառույցներին ձեռնարկել անհետաձգելի միջոցներ՝ լճի մաքրման, աղտոտման աղբյուրների վերացման և էկոլոգիական վիճակի շարունակական վերահսկողության ուղղությամբ։ Երևանյան լիճը մայրաքաղաքի կարևոր բնապահպանական գոտիներից է, և դրա պահպանությունը հանրային առաջնահերթություն է։

  • Հայաստանում ԵՄ անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել․Անի Բադալյան | Հայաստան

    «Արմենպրեսս»-ի հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել։  

    Հիշեցնենք, որ վերջին օրերին շրջանառվում էին լուրեր, համաձայն որոնց ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։

    Euronews-ն օգոստոսի 3-ին գրել է, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ի նիստում մի շարք երկրներում անօրինական միգրանտների պահման վայրեր ստեղծելու առաջարկը ներկայացնելու է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին։

    Նշվում է, որ հավանական ընդունող երկրների շարքում են մի քանի աֆրիկյան պետություններ, որոնցից ամենահավանական տարբերակներից մեկն Ուգանդան է։

    Իտալիան առաջարկում է ստեղծել Եվրոպական միությունից դուրս գործող ապօրինի միգրանտների պահման կենտրոնների ցանց, որը կծառայի ապօրինի միգրացիայի կառավարմանը։

    Նոր կենտրոնները, ըստ Իտալիայի առաջարկի, կֆինանսավորվեն Եվրամիության միջոցներով։

     

  • Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը





    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ վերջին զարգացումները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

    «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում, առաջին հերթին՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շուրջ զարգացումները և տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը», – հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։




    դիտվել է 81 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)

  • Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

    Նախկինում  Կապանի բնակիչները սրտի հետ խնդիրներ ունենալու դեպքում բռնում էին մայրաքաղաքի ճամփան: Արդեն վեցերորդ տարին է,  ինչ մարզկենտրոնում գործում  է «Հիգեա» բժշկական կենտրոնը, որը համալրված է առաջնակարգ բժիշկ-սրտաբաններով, ինտերվենցիոն սրտաբաններով և  ժամանակակից բուժսարքավորումներով: Կենտրոնում իրականացվում է կորոնար զարկերակների ստենտավորում և սրտային հիվանդությունների ստացիոնար բուժում։

    Ով գեթ մեկ անգամ եղել է այդ կենտրոնում, անպատճառ զգացած կլինի բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքն ու բարձրակարգ սպասարկումը։

    Վերջերս բժշկական կենտրոնը հանդես է եկել մարդասիրական մի նախաձեռնությամբ «Հիգեայի» բուժանձնակազմը ժամանակ առ ժամանակ այցելում է Կապանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղեր` տեղում բարձրորակ բուժսպասարկում մատուցելով բնակչությանը:  Նման այցեր արդեն եղել են Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Եղվարդ գյուղեր, ընդ որում Ծավ գյուղում եղել են երկու անգամ:

    Նախաձեռնության շրջանակում սահմանամերձ գյուղերի մոտ 240 բնակիչ անվճար ստացել է սրտաբանի խորհրդատվություն, իրականացվել է էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն և նշանակվել բուժում։  Բոլորը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ՝ «Հիգեա» բժշկական կենտրոնում։

    Բժշկական կենտրոնը պլանավորում է առաջիկայում այցելել Վարդավանք, Կաղնուտ, Դավիթբեկ գյուղեր:

     

    Վահրամ Օրբելյան