Blog

  • Ավելի հարմար բառ, քան «մուսոռն է», չեմ գտել մեքենայի մեջ հարվածող ոստիկանի համար. Քոչարյան

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Կիևում և մարզում զոհվածների թիվն աճել է

    Օգոստոսի 5-ի գիշերը Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով ու հարվածային անօդաչուներով գրոհել է Կիևն ու մարզը:
    Ուկրաինայի մայրաքաղաքում հարվածների հետևանքներ են արձանագրվել ավելի քան յոթ վայրում:
    Տեղական ԶԼ
  • Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ





    Ռուսաստանի նման հզոր միջուկային տերությանը հաղթելու փորձերն ապարդյուն են․ դա անհնար է։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

    «Այս նպատակը բացարձակապես ապարդյուն է, բացարձակապես անհեթեթ, դա երբեք չի լինելու։ Որովհետև Ռուսաստանի նման հզոր միջուկային տերությանը, անհնար է «ռազմավարական պարտություն» հասցնել։ Սակայն Արևմուտքը, ցավոք, ձգտում է դա անել իր կիևյան խամաճիկների ձեռքերով», — նշել է փոխնախարարը։




    դիտվել է 197 անգամ

  • Դպրոցների շրջանավարտների կեսը որոշել է բարձրագույն կրթություն չստանալ

    Երեւան: Մեդիամաքս: 2026 թ. սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերում ուսումնառությունը կսկսեն 10958 առաջին կուրսեցիներ:

    2026 թվականին հանրակրթական համակարգն ունեցել էր 22 205 շրջանավարտ: Բուհ է ընդունվել շրջանավարտների ընդհանուր թվի 49,35%-ը։

     

    Մրցույթի հիմնական եւ լրացուցիչ փուլերում բուհ ընդունված դիմորդները զբաղեցրել են 2026-2027 տարվա համար հատկացված ընդհանուր 12 720 տեղերի 86,15%-ը։

     

    Ընդունվածների 96.3%-ը կսովորի պետական, իսկ 3.7%-ը՝ ոչ պետական բուհերում։

     

    Ըստ նախնական տվյալների, ընդունելության հիմնական եւ լրացուցիչ փուլում ամենամեծ թվով ընդունված դիմորդներ ունեն Երեւանի պետական համալսարանը, Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: 

  • Հայաստանի բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի

    Հուլիսի 30-ին ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները․ ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների՝ լրացուցիչ փուլով ՀՀ բուհեր են ընդունվել ևս 1073 դիմորդներ։ Այս մասին տեղեկացնում են ԳԹԿ-ից:

    Ավելի վաղ, բուհական ընդունելության հիմնական մրցույթի արդյունքում ՀՀ բուհեր էին ընդունվել 9885 դիմորդներ։

    Այսպիսով, 2026թ․ սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ՀՀ պետական և ոչ պետական բուհերում իրենց ուսումնառությունը կսկսեն 10958 առաջին կուրսեցիներ` բուհ և մասնագիտություն հայտագրած դիմորդների (15859 դիմորդ) 69,1%-ը, և 2026 թ․ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդհանուր թվի (22 205 շրջանավարտ) 49,35%-ը։

    Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերում բուհ ընդունված դիմորդները զբաղեցրել են 2026-2027 տարվա համար հատկացված ընդհանուր 12720 տեղերի 86,15%-ը։

    Հիշեցնենք, որ 2021-2025 թվականներին առկա ուսուցմամբ բակալավրի, անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունվածների թիվն աճել է 9700-ից մինչև 10970։ 2026 թվականին ցուցանիշը շարունակում է լինել կայուն՝ 2021 թվականի համեմատ աճելով շուրջ 13%-ով։

    Հատկանշական է նաև 2026 թ․ բուհերի ընդունելության հիմնական մրցույթի առաջին և երկրորդ փուլերում ներկայացված դիմում-հայտերի աճը շուրջ 1300-ով։

    Հայտագրումների և մասնագիտություն ընտրած դիմորդների թվի աճը վկայում է բարձրագույն կրթական ծրագրերով ուսումնառությունը շարունակելու նկատմամբ հետաքրքրության աճի մասին։

    Ստորև, մանրամասն անդրադառնանք բուհական ընդունելության փուլերին և դրանց արդյունքներին՝ նախորդ տարիների ցուցանիշների հետ համեմատությամբ։

    Ովքե՞ր և ե՞րբ կարող էին մասնակցել բուհական ընդունելության լրացուցիչ փուլին

    Բուհերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլին կարող էին մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլի մրցույթի արդյունքներով չէին ընդունվել հայտագրած մասնագիտությամբ, սակայն միասնական քննություններից ունեն դրական գնահատականներ։

    Ի տարբերություն մրցույթի հիմնական փուլի, որում դիմորդը հայտագրում է 1 բուհի 1 մասնագիտություն, լրացուցիչ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հավակնելու մեկ կամ մի քանի բուհերի մինչև 6 մասնագիտությունների գծով առկա թափուր տեղերին։ Դիմորդների մասնակցության աճ. բուհական ընդունելության քննություններին մասնակցել է շրջանավարտների 50%-ից ավելին:

    Կառավարության կողմից 2026-27 ուսումնական տարվա համար հատկացվել է 12720 տեղ, որից 2133-ը՝ պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ, 10587-ը՝ վճարովի համակարգում։

    Բուհեր ընդունելության հիմնական մրցույթի առաջին փուլում՝ 2025թ․ դեկտեմբերին, dimord.am հարթակում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 12447 դիմորդ՝ շուրջ 800-ով ավելի, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Դիմորդների հիմնական մասը եղել են 12-րդ դասարանի շրջանավարտներ․ այս տարի ՀՀ հանրակրթական ուսհաստատությունների շրջանավարտների (22 205 շրջանավարտ) 50%-ից ավելին հայտագրվել է միասնական քննությունների առաջին փուլին:

    Ընդունելության հիմնական մրցույթի երկրորդ փուլում` 2026թ․ ապրիլի 15-մայիսի 10-ը, dimord.am հարթակում հայտագրվել է 16482 դիմորդ (471-ով ավելի, քան նախորդ տարի)։ Նրանցից 15859 դիմորդ հայտագրել է բուհ և մասնագիտություն․ 12893 դիմորդ հայտագրել է երկու միասնական, իսկ 2897-ը՝ երկու ներբուհական քննություն, ևս 69-ը՝ մեկական միասնական և ներբուհական։

    Դիմորդների 97 տոկոսը հիմնական փուլում հայտագրել է պետական, 3 տոկոսը՝ ոչ պետական բուհ։

    Հարկ է նշել, որ երկրորդ փուլում հայտագրված դիմորդները հնարավորություն ունեին պահպանելու առաջին փուլի քննություններին ստացած գնահատականները, սակայն նույնիսկ այդ դեպքում dimord.am հարթակով հայտագրումը և բուհի ու մասնագիտության ընտրությունը պարտադիր է:

    Մրցույթի առաջին և երկրորդ փուլերի շրջանակում այս տարի ներկայացվել է 28929 դիմում-հայտ, ինչը շուրջ 1300-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։

    Հիմնական մրցույթի երրորդ փուլի շրջանակում էլ նոր չափորոշիչներով փորձարարական միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է Տավուշի մարզի 493 դիմորդ․ նախորդ տարի նրանց թիվը կազմել է 319։ Փորձարարական քննություններում դիմորդների ցուցաբերած արդյունքները նախորդ տարվա համեմատ բարելավվել են։

    2025-26 ուսումնական տարվա համար հատկացված ընդհանուր 12126 (2142 անվճար և 9984 վճարովի) տեղերին հավակնելու համար 1-ին փուլում քննություն է հայտագրել 11608 դիմորդ, իսկ 2-րդ և 3-րդ փուլերում՝ 16011 դիմորդ. ընդհանուր առմամբ ներկայացվել էր առնվազն մեկ միասնական քննության 27619 դիմում-հայտ։ Դիմորդներից 15463-ը հայտագրել են և՛ բուհ, և՛ մասնագիտություն։

    2024/2025 ուսումնական տարվա համար հատկացվել էր ընդհանուր 16037 (2117 անվճար և 13920 վճարովի) տեղ, որոնց հավակնելու համար 1-ին փուլում քննություն է հայտագրել 9671, իսկ 2-րդ և 3-րդ փուլերում՝ 11785 դիմորդ․ ընդհանուր առմամբ ներկայացվել է առնվազն մեկ միասնական քննության 21456 դիմում-հայտ։ Դիմորդներից 14242-ը հայտագրել է և՛ բուհ, և՛ մասնագիտություն։

    Բուհ ընդունված ուսանողները կազմում են մասնագիտություն հայտագրած դիմորդների շուրջ 70%-ը

    Ինչպես նշեցինք, հուլիսի 18-ին հրապարակվել էին բուհերի ընդունելության հիմնական փուլի արդյունքները։ Ըստ ԳԹԿ տվյալների՝ հիմնական փուլով ՀՀ բուհեր է ընդունվել 9885 դիմորդ։ Նրանցից՝

    • 9661 դիմորդ (97,7%) ընդունվել է պետական բուհեր,
    • 224 դիմորդ (2,3%) ընդունվել է ոչ պետական բուհեր,
    • 1876-ը կստանա ուսման վճարի լրիվ փոխհատուցում (որոնց թվում 50-ը կսովորեն նպատակային ուսուցմամբ),
    • ևս 183 դիմորդ ընդունվել է ՀՀ կառավարության 26 ապրիլի 2012 թվականի N 597-Ն որոշման 78, 80 և 81 կետերով սահմանված արտոնություններով։

    Հուլիսի 30-ին ամփոփվել են նաև բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները, որին դիմած 1294 դիմորդից ընդունվել է 1073 դիմորդ (83.2%-ը պետական, 16.8%-ը ոչ պետական բուհերում)։

    Այսպիսով, 2026/27 ուսումնական տարվա համար Կառավարության կողմից հատկացված 12720 տեղից ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում համալրվել է 10958-ը։ Ընդունված դիմորդները կազմել են մասնագիտություն հայտագրած 15859 դիմորդների 69,1%-ը: Ընդունվածների 96.3%-ը կսովորի պետական, իսկ 3.7%-ը՝ ոչ պետական բուհերում։

    2025/26 ուսումնական տարվա արդյունքում ևս բուհ ընդունվածների թիվը (10970) կազմել է բուհ և մասնագիտություն հայտագրածների ընդհանուր թվի (15463) 70.9%-ը։ 2024/25 ուսումնական տարում մասնագիտություն հայտագրած 14242 դիմորդից ընդունվել է 10720-ը (75.27%)։

    Գերակա ուղղություններով ուսուցման խթանում

    Պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության խթանման համատեքստում՝ 2026/2027 ուստարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար  նախատեսված 2133 տեղերից 1282-ը (ընդհանուր տեղերի թվի 60.1%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (ԲՏՃՄ) ոլորտին:

    Գերակա մասնագիտություններով հատկացվող լրիվ փոխհատուցմամբ տեղերի քանակը տարեցտարի աճել է վերջին երեք տարիներին՝ 2025-2026 ուստարվա համար կազմելով 2142 տեղերից ավելի քան 1270-ը (ընդհանուր տեղերի թվի ավելի քան 59%-ը), 2024-2025 ուստարվա համար՝ 2096 տեղերից 1264-ը (ընդհանուր տեղերի թվի 61%), իսկ 2023/2024 ուստարվա համար՝ 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%-ը):

    Դիմորդների կողմից առավել պահանջված բուհերն ու մասնագիտությունները

    Ըստ նախնական տվյալների, ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլում ամենամեծ թվով ընդունված դիմորդներ ունեն Երևանի պետական համալսարանը, Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Ստորև ներկայացվում է ընդունվածների թվով առաջատար բուհերի տասնյակը, որոնցում գումարային առումով կսովորի բուհ ընդունվածների 84 տոկոսը (համադրելի է 2025թ․ ցուցանիշներին)․

    Անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը. մեկ տեղի հարաբերակցությամբ առավել շատ դիմորդներ ունի ԵՊԲՀ «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը՝ 3 դիմորդ, երկրորդ տեղում ԵՊՀ «Տնտեսագիտություն» մասնագիտությունն է` 2.7 դիմորդ, երրորդը ՌՀՀ «Իրավագիտություն» մասնագիտությունն է` 2.5 դիմորդ։ Մեկ տեղի համար 2.3-ական հայտ են ստացել ԵՊԲՀ «Բուժական գործ», ՀՊՏՀ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» և ԵՊՀ «Հանրային կառավարում» մասնագիտությունները։

    Դիմորդների բացարձակ թվով առաջատարն են ԵՊԲՀ «Բուժական գործ» (832 հայտ, 397 ընդունված դիմորդ), ՃՇՀԱՀ «Ճարտարապետություն» (442 հայտ, 245 ընդունված դիմորդ), ՀՊՏՀ «Տնտեսագիտություն» (402 հայտ, 205 ընդունված դիմորդ) մասնագիտությունները։ Լրացուցիչ փուլում ընդունվածների առումով առաջատարն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտությունը՝ 75 ընդունված դիմորդով։ Առավել պահանջված էին նաև ՎՊՀ «Սերվիս», «Քաղաքագիտություն», «Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն լեզուներ», ՃՇՀԱՀ «Տեղեկատվական համակարգեր», ՀՊՄՀ «Կեսաբանություն-Քիմիա», ԵՊՀ «Ֆարմացիա» և ՀԱՊՀ «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտությունները։

    Ոչ պետական բուհերի շարքում լրացուցիչ փուլում առավել թվով ընդունված ուսանող ունեն Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Ստոմատոլոգիա» և Հայկական բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» մասնագիտությունները (22 և 18 ընդունված դիմորդ)։

    Պետության համար գերակա մասնագիտություններով ընդունելության արդյունքները և 2026-2027 թթ․ բուհական ընդունելության վերաբերյալ այլ մանրամասներ կհրապարակվեն՝ տվյալներն ամփոփվելուն պես։

    Նախորդ տարիների ցուցանիշներին կարելի է ծանոթանալ այստեղ։

  • Orer.am | Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425.5 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․65 դրամ:

  • Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք Չալաբյան

    Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք Չալաբյան

  • ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի

    Միացյալ Նահանգների իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի: 

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տվյալները ներկայացրել է ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի շտեմարանը (USAspending.gov)՝ մատնանշելով, որ նախագծի իրականացման համար այս միջոցների համար որպես հիմնական օգտագործման վայր նշված է Հայաստանը։

    Տեղեկատվության համաձայն՝ ֆինանսավորումը կապված է Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) հաղորդակցային նախաձեռնության հետ, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության հարավով անցնող տրանսպորտային երթուղու զարգացում՝ Հարավային Կովկասը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքին կապելու նպատակով։

    Հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն 2026 թվականի հունվարի 30-ին TRIPP+Enterprise Fund-ին հատկացրել է 201 միլիոն դոլարի դրամաշնորհ, որի իրականացման ժամկետը սահմանվել էր մինչև 2036 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հուլիսի 16-ին դրամաշնորհի պայմաններում կատարված փոփոխությամբ ֆինանսավորման պարտավորությունը հասցվել է 402 միլիոն դոլարի՝ առանց ծրագրի ավարտի ժամկետի փոփոխության։

    TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը հիմնադրվել է 2026 թվականի հունվարի 26-ին՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաշինգտոնյան հանդիպումից երկու շաբաթ անց:

    Հանդիպման ավարտին կողմերը հրապարակել էին փաստաթուղթ, որի համաձայն՝ նրանք հիմնելու են Հայաստանի հարավով անցնող TRIPP երթուղու ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումն ապահովող ընկերություն՝ TRIPP Development Company (ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն): Ընկերության 26 %-ի բաժնետերը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ 74 %-ինը՝ ԱՄՆ-ն։

    TRIPP+Enterprise Fund-ը և TRIPP Development Company-ն տարբեր ընկերություններ են․ վերջինս նախատեսված է՝ զբաղվելու Հայաստանի հարավով անցնող ենթակառուցվածքային նախագծի մշակմամբ և իրականացմամբ։

    TRIPP Development Company-ն պետք է գործի ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) հովանու ներքո։

    Ի տարբերություն զարգացման ընկերության՝ TRIPP+Enterprise Fund-ը ստեղծվել է որպես առանձին ներդրումային հիմնադրամ։ Դրա ղեկավար է նշանակվել գործարար Կոնստանտին Սոկոլովը։ Աղբյուրի համաձայն՝ Դելավերում գրանցված ընկերությունների պաշտոնական բազայում հիմնադրամը ներկայացված է նաև Trans-Caspian Enterprise Fund անվամբ։

    Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման ծավալի ավելացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ձգտում է ընդլայնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանը Տրանսկասպյան միջանցքի հետ կապող նախագծերի առաջմղման գործում։

    Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ՝ TRIPP երթուղու իրականացումը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն տարածաշրջանային առևտրի և լոգիստիկայի, այլև Հարավային Կովկասի ռազմավարական միջավայրի վրա։

     

  • Ո՞ւր են 300.000 ադրբեջանցիները. Ժողովրդին ահաբեկելու պատասխանը ո՞վ է տալու. Խաչատրյան

    Ո՞ւր են 300.000 ադրբեջանցիները. Ժողովրդին Վախեցնում էիք, որ ձայն կորզեի՞ք, Ժողովրդին ահաբեկելու պատասխանը ո՞վ է տալու:Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Միքայել Խաչատրյանը:

  • Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը չի համաձայնել Գազայի հատվածում իրադրության կարգավորման շրջանակներում ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ անցյալ շաբաթ ընդունված պլանին: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

    «Նախագահ Թրամփը կարծում է, կամ նրա թիմն է կարծում, որ նրանք կարող են ՀԱՄԱՍ-ին ստիպել զինաթափվել և ապառազմականացնել Գազան։ Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը։ Նրանք մեզ նախագիծ են ուղարկել։ Մենք չենք համաձայնել դրա հետ։ Դա մեր նախագիծը չէր», – հայտարարել է Իսրայելի վարչապետը տեսաուղերձում:

    Ինչպես նշել է Նեթանյահուն, Իսրայելն իր զորքերը ​​Գազայի ներկայիս գծերից դուրս չի բերի մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը։

    Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Նեթանյահուի հիշատակած պլանը Իսրայելի հետ քննարկման առարկա չէ, քանի որ այն ՀԱՄԱՍ-ի հետ առանձին բանակցությունների արդյունք է, իսկ զինաթափման առաջարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու շուրջ 20-կետանոց պլանի շարունակությունն է, որն Իսրայելն արդեն ընդունել էր 2025 թ. աշնանը։

    Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ Խաղաղության խորհրդի առաջարկած ծրագիրը հակասում է տարածաշրջանում երկրի շահերին։ Մասնավորապես, իշխանությունը հայտարարել էր, որ Իսրայելը չի ​​դուրս բերի իր զորքերը, մինչև ՀԱՄԱՍ-ը լիովին չզինաթափվի։

    Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է The Times of Israel-ը, Խաղաղության խորհրդի ներկայացուցիչները և անունը չնշած ամերիկացի պաշտոնատար անձինք դժգոհություն են հայտնել Իսրայելի դիրքորոշման կապակցությամբ, քանի որ երկրի իշխանություններին մի քանի ամիս հայտնի էին պլանի դրույթները։

    Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ Խաղաղության խորհրդի կողմից առաջարկվող համաձայնագիրը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափում։ Ենթադրվում է, որ դրանից հետո իսրայելական զորքերը կլքեն տարածաշրջանը, իսկ «միջազգային կայունացման ուժերը կհամագործակցեն նոր պաղեստինյան ոստիկանության հետ՝ ստանձնելու Գազայի հատվածի բնակիչների ու նրա հարևանների անվտանգության պատասխանատվությունը»։

    Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները բազմիցս ընդգծել են, որ զենքը վայր չեն դնի, մինչև Իսրայելը չլքի Գազայի հատվածը և չկատարի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է ավելի վաղ կնքված հրադադարի համաձայնագրով։