Blog

  • ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանձնվելու է հավատարմագրային կառավարման»։

    Այս մասին Կառավարության օգոստոսի 6-ի նիստին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առանց մանրամասնելու, թե որ կառույցի հավատարմագրային կառավարմանը հանձնելու մասին է խոսքը։

    «ՀԷՑ-ի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք՝ այն դառնալու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրային կառավարման»,- ասել է Փաշինյանը

  • Ինչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց

    Ինչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

    «Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունները կրկին ընդգծեցին, որ Բաքուն ոչ միայն ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, այլև դրանց վերաբերյալ երբեմն ավելի հստակ ու վստահ գնահատականներ է ձևակերպում, քան Երևանի իշխանությունները։

    Թուրք լրագրողների հետ զրույցում Հաջիևը բացահայտ ողջունել է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Իրական Հայաստան» հայեցակարգը՝ այն որակելով որպես դրական և հիմնարար մոտեցում։ Ավելին, նա հայտարարել է, որ ակնկալում է այդ հայեցակարգի արտացոլումը Հայաստանի նոր Սահմանադրության մեջ։ Միաժամանակ, ձևականորեն շեշտելով, թե Ադրբեջանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, Հաջիևը կրկին վերահաստատել է Բաքվի վաղեմի նախապայմանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության և նախաբանից Անկախության հռչակագրին կատարվող հղման հեռացման հետ։

    Առավել ուշագրավ էր Հաջիևի մեկ այլ հայտարարությունը. նրա խոսքով՝ Բաքվում ազդակներ են ստացել, որ մոտ ապագայում Հայաստանում կմեկնարկի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Նույն պահանջը վերահաստատել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

    Որտեղի՞ց է գալիս Բաքվի վստահությունը

    Այստեղ առաջ է գալիս առանցքային հարցը՝ որտեղի՞ց է Բաքուն ստացել այդ վստահությունը։

    Հաջիևը, բնականաբար, չի բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը։ Սակայն դժվար է անտեսել այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո՝ հունիսի 14-ին, Հաջիևը ժամանել էր Դիլիջան, որտեղ բանակցություններ էր վարել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այդ հանդիպման բովանդակությունը մինչ օրս գաղտնի է մնում։ Եթե Բաքուն «ազդակներ» է ստացել հենց այդ հանդիպումից, ապա դա նշանակում է, որ փակ դիվանագիտական ալիքով Երևանից տրվել են ավելի կոնկրետ ազդակներ, քան հանրությանը ներկայացված է։

    Խորհրդարանական թվաբանությունը՝ որպես հիմնական խոչընդոտ

    Մինչ Ադրբեջանը վստահորեն խոսում է սահմանադրական գործընթացի մեկնարկի մասին, Հայաստանի հասարակությունը դեռևս հստակ տեղեկացված չէ, թե ինչ բովանդակությամբ նոր Սահմանադրություն է պատրաստվում ներկայացնել իշխանությունը։ Ավելին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում ունի ընդամենը 64 մանդատ։

    Սահմանադրական փոփոխություն կամ հանրաքվեի նախաձեռնում պահանջում է ԱԺ ընդհանուր կազմի առնվազն երկու երրորդը՝ մոտ 70 ձայն։ Առանց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) կամ «Հայաստան» դաշինքի (12 մանդատ) աջակցության՝ գործընթացը իրավականորեն արգելափակված է։ Բաքուն այս մաթեմատիկական իրողությունը կամ անտեսում է, կամ գիտակցաբար շրջանցում։

    Փաշինյանի սեփական ժամանակացույցը և դրա անորոշությունը

    2026 թվականի հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարվա վերջ։ Սակայն մինչ օրս հանրությունը չունի ոչ նախագծի բովանդակություն, ոչ հանրային քննարկման ժամանակացույց, ոչ էլ հստակ մեխանիզմ, թե ինչպես է այն հանրաքվեի դրվելու առանց սահմանադրական մեծամասնության։

    Բաքուն խոսում է «մոտ ապագայի» մասին, մինչդեռ Երևանը դեռևս չունի նույնիսկ հրապարակային ճանապարհային քարտեզ։ Այս հակադրությունը հատկապես աչքի է ընկնում։

    Սահմանադրական դատարանի որոշումը

    2024 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանը տվել էր Սահմանադրության նախաբանի «նեղ մեկնաբանություն»՝ հաստատելով, որ Անկախության հռչակագրին հղումը չի ներառում բոլոր ազգային նպատակները և չի ստեղծում տարածքային պահանջներ գործող հոդվածներում։

    Երևանը այս որոշումը ներկայացրել է որպես իրավական լուծում։ Բաքուն, սակայն, շարունակում է պահանջել Անկախության հռչակագրին արված հղման ամբողջական հեռացում։ Հաջիևի վստահությունը, հետևաբար, հիմնված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պահանջի վրա, որը անտեսում է արդեն գոյություն ունեցող հայկական իրավական դիրքորոշումը։

    «Իրական Հայաստան» հայեցակարգի երկակի օգտագործումը

    Փաշինյանը հայեցակարգը ներկայացնում է որպես ներքին պետականաշինական նախագիծ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով Հայաստան։ Բաքուն այն մեկնաբանում է որպես արդեն իսկ ընդունված քաղաքական որոշում, որը պետք է ամրագրվի Սահմանադրությամբ։ Հաջիևը ոչ թե պարզապես «ողջունում» է հայեցակարգը, այլ այն վերածում է Բաքվի նախապայմանի կատարման ապացույցի։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է ներքին քաղաքական խոսույթը ձևավորվում արտաքին ճնշման հետևանքով։

    Հանրաքվեի քաղաքական ռիսկը

    Նույնիսկ եթե ինչ-որ կերպ հաջողվի հանրաքվե նախաձեռնել, այն կարող է ձախողվել, եթե հանրությունը այն ընկալի որպես Ադրբեջանի պահանջի կատարում։ Բաքուն պահանջում է ոչ միայն Սահմանադրության փոփոխություն, այլև «ժողովրդի հաստատում»։ Հաջիևի վստահությունը կարող է հիմնված լինել այն հաշվարկի վրա, որ Փաշինյանը կփորձի հանրաքվեն անցկացնել նույնիսկ համակարգային կեղծիքների գնով, կամ՝ հակառակը, որ ձախողումը Բաքվին կտա նոր լծակներ։

    Տարածաշրջանային սահմանափակումները

    Պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանային նոր իրողությունները։ Վերջին ամիսներին Իրանի առավել ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասում և Թեհրանի ավելի հստակ դիրքորոշումը կարող են լուրջ սահմանափակումներ ստեղծել Ադրբեջանի առավել ագրեսիվ օրակարգի իրականացման ճանապարհին։ Այդ հանգամանքը նույնպես կարող է էական ազդեցություն ունենալ առաջիկա զարգացումների վրա։

    Գլխավոր հարցը

    Այսօր գլխավոր հարցն նույնիսկ այն չէ, թե Հայաստանը կփոխի՞ Սահմանադրությունը, թե՞ ոչ։ Գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ է այդ գործընթացի մասին Բաքուն ավելի մեծ վստահությամբ խոսում, քան Հայաստանի իշխանությունը՝ սեփական հանրության հետ։ Եթե Ադրբեջանն իսկապես տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք չեն ներկայացվում Հայաստանի հասարակությանը, ապա գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակի հետ, ինչը պահանջում է սպառիչ, հստակ և հրապարակային պարզաբանումներ Հայաստանի իշխանությունից»,- գրել է Սուրենյանցը։

  • Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան




    Ես մանդատից հրաժարվել եմ 2022 թվականին՝ Արցախի շուրջ ստեղծված ծայրահեղ մարտահրավերների պայմաններում մեկնարկած Դիմադրության շարժման չհաջողելուց հետո։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը։

    Նա նշել է, որ դրանից հետո դուրս է եկել քաղաքականությունից և չէր պատկերացնում, որ երբևէ նորից կվերադառնա քաղաքական դաշտ։ «Երբ ստացա «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից՝ իրենց միանալու առաջարկը, անկեղծ եմ ասում, գիտակցեցի, որ նա Հայաստանի ապագայի վերաբերյալ բացառիկ տեսլական ունի։ Այդ առաջարկը պատվով եմ ընդունել»,- ասել է Վարդևանյանը։

    Ընդդիմադիր պատգամավորի ելույթի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հիշեցրել է Վարդևանյանի՝ 2022 թվականին պատգամավորական մանդատը վայր դնելու հայտարարությունը, որտեղ նա նշել էր փաստաբանական գործունեությանը վերադառնալու անհրաժեշտության մասին։ Ստեփանյանը հետաքրքրվել է, թե արդյոք փաստաբանական համայնքի կարիքի դեպքում նա կրկին կվերադառնա այդ ոլորտ։

    Ի պատասխան՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է․ «Ես ինքս ինձ համար որոշել եմ, որ իմ կողմից վերադարձ փաստաբանական գործունեությանը չի լինելու։ Սա ճանապարհ է, որը պետք է անցնել»։

     


  • Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկՍպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունըՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՂրղզստանԵրևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Նիկոլ Փաշինյան Որպես անհետ կորած որոնվում է

    Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկՍպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունըՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՂրղզստանԵրևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Նիկոլ Փաշինյան Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըԴատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեինՄեր գործունեության հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց պետք է անենք որոշ վերանայումներ․ վարչապետԿառավարությունն առաջարկում է փոփոխություն անել 3 նախարարությունների անվանումներումԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծըՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. ԴատախազությունՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՊատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի ԲաղդասարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըԱրագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույքԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներըԱմփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԻնչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասինԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըՀայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՍլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվՎթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումըՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՉինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխշահավետ սկզբունքներով. Լի Ցյանը՝ ՓաշինյանինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանՈր ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Հովհաննիսյանը՝ Քոչարյանին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ վարչապետ ՓաշինյանինՏաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթովԱպօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակԲենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինԷկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել էԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԴիլիջան համայնքի ավագանու որոշմամբ` սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար. Դավիթ Սարգսյան «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երկրորդ եռամսյակի համառոտագիրըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանՍյունիքում վերականգնվել է 136 միլիոն 752 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին. Լիլիթ ՄակունցՊատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը️37 թիվն է, կոչ եմ անում բռնապետությունից դժգոհող ընդդիմությանը դուրս գալ փողոց, հեղափոխություն անել, պոպոխուծյուն անել. Տարոն ՉախոյանԹուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցելՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշադրություն դարձրեք սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին․ ՍԱՏՄԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջիԳերիները չեն վերադառնա, եթե չլինի խաղաղությունը, և դա հողի վրա ապացուցել ենք. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության քննադատության մասինԴուք պատիվ ունեցաք հիմք դնելու ընտրական տուրիզմին, և դրա մասին բազմաթիվ փաստեր կան. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներինԴավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն ՌուբինյանիցՄկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ ՄանավազյանըՈվքեր են 9-րդ գումարման խորհրդարան անցած 3 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարներըՄեկնարկում է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը |Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ.Վիկտոր Վասիլև«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըԵրևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀայաստանը 6 ամսով արգելում է տոմատի մածուկի ներմուծումըԿիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՏելեգրամի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱյսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԺամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար ՀայրապետյանԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը. ՏեսանյութՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՎարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի. Տարոն ՉախոյանԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԱրարատ Միրզոյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարինԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչԿհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՈստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենMoody’s-ն արդեն իսկ արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժն ուժեղացել է. ՓաշինյանԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրելՍուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություններՌոստոմյան Հրաչին հեռացրին ևս մեկ ֆեդերացիայից. Ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արթուր ՆազարյանըՀՀ պաշտպանության և ՆԳ նախարարները կվերանշանակվենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՀայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահ

  • Հենց առաջին նիստում Փաշինյանի կառավարությունը 150 մլն դոլար վարկ է վերցնում





    Կառավարությունը այսօրվա՝ օգոստոսի 6-ի նիստում որոշեց 150 մլն դոլասր վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից։

    ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի հաստատման նպատակահարմարությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

    Հիմք ընդունելով ՀՀ 2026թ. պետական բյուջեի կազմման համար կիրառված մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակները՝ կառավարության պարտքի կառավարման 2026-2028թթ. ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակվել է 2026թ. փոխառությունների տարեկան ծրագիրը։

    Բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից, գնահատվել է մոտ 950 մլն ԱՄՆ դոլար։

    Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի միջոցներից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթացը։

    Ենթածրագիր 3-ը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից`

    Հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացում, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդում,
    Պետական արժեթղթերի շուկայի և դրամական շուկայի ենթակառուցվածքի կատարելագործում,
    Ֆինանսական գործիքների և ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ընկերությունների թափանցիկության և կորպորատիվ կառավարման բարելավում։
    Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

    Համաձայնագրի նախագծով առաջարկվող վարկավորման պայմանները հետևյալն են՝

    Վարկի գումար` 150 մլն ԱՄՆ դոլար,
    Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
    Վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 5% մարժա + 0.1% (մարման հավելավճար): Մարման հավելավճարը կախված է վարկի միջին ժամկետից, 0.1% դրույքաչափը կիրառվում է 9-13 տարի մարման միջին ժամկետ ունեցող վարկերի համար: Նշենք, որ վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի մեջ կիրառվում է նաև ԱԶԲ գործառնությունների արդյունքով հաշվարկվող փոխհատուցում/հավելավճար Funding cost), որը սահմանվում է ԱԶԲ-ի կողմից տարեկան երկու անգամ՝ հունվարի 1-ին և հուլիսի 1-ին, և ներկայումս ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում կազմում է 0.37%: Տվյալ հավելավճարը չի նշվում պայմանագրում, սակայն կարգավորվում է ԱԶԲ-ի ընթացակարգերով,
    Հաշվի առնելով 03.06.2026թ. ձևավորված SOFR դրույքաչափը՝ 3.61%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազի 4.58%,
    Պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
    Վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին և մարման եղանակն է հավասարաչափ կիսամյակային վճարումներ,
    Վարկի ժամկետ՝ 15 տարի, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի,
    մայր գումարը ենթակա է մարման 24 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 15.07.2029թ-ից մինչև 01.2041թ.,
    տոկոսավճարների, պարտավճարների գծով վճարումների ամսաթվեր՝ հունվարի 15 և հուլիսի 15,
    Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 30.06.2026թ.,



    դիտվել է 30 անգամ

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ եպիսկոպոսները կմասնակցեն դատական նիստին

    Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ քրեական գործով անցնող՝ Հայաստանում գտնվող Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Սրբազան Հայրերը կմասնակցեն օգոստոսի 7-ին կայանալիք առաջին դատական նիստին։

    Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ նիստը տեղի կունենա ժամը 16:00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ): 

     

    Կքննարկվի Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի քրեական գործի նախնական դատալսումների հարցը։

     

    Գործը կքննի դատավոր Հակոբ Մանուկյանը:

     

    «Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու եւ եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը Եկեղեցու ինքնավարության, պետություն–Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների եւ կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է եւ պատմական ամոթալի իրադարձություն։

     

    Հայոց Հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական եւ կանոնական պարտականությունը կատարելու համար։

     

    Այս քրեական գործով դատարանը կքննի ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարեւոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել Եկեղեցու ներքին կյանք եւ քրեականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»,- գրել է Արա Զոհրաբյանը:

     

    Մեղադրվող եպիսկոպոսներն են Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը եւ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

  • Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից

    2026 թվականի սեպտեմբերին կլրանա արցախցիների զանգվածային բռնի տեղահանման երրորդ տարին։ Շուրջ երեք տարի անց որքանո՞վ է Հայաստանն արցախցիների համար դարձել երկարաժամկետ բնակության վայր։

    Այս հարցի պատասխանը ստանալու համար «Փաստերի ստուգման հարթակը» համադրել է արցախցիների՝ երկրից մուտքերի ու ելքերի, ՀՀ քաղաքացիություն ստանալու և բնակապահովման պետական ծրագրից օգտվելու վերաբերյալ 2023-2026 թվականների պաշտոնական տվյալները։

    Ուսումնասիրության համար որպես ելակետ է ընդունվել ՀՀ կառավարության հրապարակած պաշտոնական ցուցանիշը, ըստ որի՝ 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանման հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 100 625 մարդ։

    Ի մի բերելով տվյալները՝ FIP.am-ն արձանագրել է, որ արցախցիների՝ Հայաստանում ինտեգրման գործընթացը շարունակվում է, սակայն երկարաժամկետ հաստատման պատկերը դեռևս միանշանակ չէ։

    Այսպես՝ շուրջ երեք տարվա ընթացքում

    • ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 40 680 անձ՝ պաշտոնապես հրապարակված բռնի տեղահանվածների թվի 40,4%-ը
    • բնակապահովման ծրագրով հավաստագիր է ստացել  7,401 ընտանիք՝ 30 433 անձով, որը կազմում է բռնի տեղահանվածների թվի 7․4%-ը
    • Հայաստանից մեկնել և չի վերադարձել 14 791 անձ՝ տեղահանվածների 14,7%-ը։

     

    ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 40 680 բռնի տեղահանված արցախցի

    Ներքին գործերի նախարարության՝ «Փաստերի ստուգման հարթակին» տրամադրած տվյալների համաձայն՝ 2023 թվականից մինչև 2026 թվականի հունիսի վերջը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 33 098 անձ։ Նույն ժամանակահատվածում քաղաքացիություն է ստացել 40 680 անձ՝ 27 902 չափահաս և 12 778 անչափահաս։

    • 2023 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 579 անձ։ Քաղաքացիություն է ստացել 104 անձ, որից 48-ը՝ անչափահաս։
    • 2024 թվականին դիմումների թիվը հասել է 6 223-ի։ Քաղաքացիություն է ստացել 7 672 անձ, որից 1 778-ը՝ անչափահաս։
    • 2025 թվականին գրանցվել է ինչպես դիմումների, այնպես էլ քաղաքացիություն ձեռք բերած անձանց ամենաբարձր տարեկան ցուցանիշը։ Քաղաքացիության համար դիմել է 19 367 անձ, քաղաքացիություն ստացել 20 090-ը, որից 6 814-ը՝ անչափահաս։
    • 2026 թվականի առաջին վեց ամիսներին քաղաքացիության համար դիմել է 6 929 անձ։ Քաղաքացիություն է ստացել 12 814 անձ, որից 4 138-ը՝ անչափահաս։

    Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ դիտարկվող ժամանակահատվածում քաղաքացիության դիմումների մերժման դեպքեր չեն արձանագրվել։

    2026-ի առաջին վեց ամսում ավելի շատ ելք է գրանցվել, քան նախորդ տարիներից յուրաքանչյուրում

    2023-2025 թվականներին և 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանից տարբեր երկրներ է մեկնել 14 785 արցախցի։ Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից մեկնած արցախցիներից Հայաստան է մուտք գործել 33 168 արցախցի։

    Արցախցիների տեղաշարժի պատկերը տարիների ընթացքում որոշակիորեն փոփոխվել է․

    • 2023 թվականին գրանցվել է բացասական տարբերություն՝ 883 մուտք և 1 978 ելք (ելքերի թիվը մուտքերին գերազանցել է 1 095-ով)։
    • 2024 թվականին պատկերը կտրուկ փոխվել է․ գրանցվել է 9 775 մուտք և 3 526 ելք։ Մուտքերի և ելքերի տարբերությունը դարձել է դրական՝ +6 249։
    • 2025 թվականին արձանագրվել է դրական տարբերության ամենաբարձր ցուցանիշը․ գրանցվել է 14 436 մուտք և 4 166 ելք (+10 270)։
    • 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 8 074 մուտք և 5 115 ելք (+2 959)։

    Թեև 2026-ի առաջին վեց ամիսներին մուտքերի թիվն ավելի մեծ է, քան ելքերինը, սակայն այս ընթացքում գրանցված ելքերի թիվը (5 115) ոչ միայն դիտարկվող ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշն է, այլև 949-ով կամ շուրջ 23%-ով գերազանցում է 2025 թվականի ամբողջ տարվա ելքերի թիվը (4 166):


    Բնակապահովման ծրագիր․ դիմել է 16 441 ընտանիք, հավաստագիր ստացել՝ 7 401-ը

    2024 թվականի հունիսից Հայաստանում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը։ Այն աջակցություն է նախատեսում բնակարան կամ տուն ձեռք բերելու, անհատական տուն կառուցելու կամ գործող հիփոթեքի մայր գումարը մարելու համար։

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2026 թվականի հուլիսի 27-ին «Փաստերի ստուգման հարթակին» տրամադրած տվյալներով՝ ծրագրին դիմել է 16 441 ընտանիք՝ 37 489 անձով։

    Հավաստագիր է ստացել 7 401 ընտանիք (30 433 անձ), որը ծրագրին դիմած ընտանիքների շուրջ 45%-ն է։ Հավաստագիր ստացած ընտանիքներից 3 732-ն այն արդեն իրացրել է։

    Ծրագրի շրջանակում հավաստագիրն իրացրած ընտանիքների գերակշիռ մասը նախընտրել է բնակարան կամ տուն ձեռք բերել․

    • 3 454 (92,6%)՝ բնակարանի կամ տան ձեռքբերում,
    • 225 (6%)՝ գործող հիփոթեքի մարում,
    • 53 (1,4%)՝ անհատական տան կառուցում։

    Ամենամեծ թվով հավաստագրեր իրացվել են Կոտայքի մարզում

    Իրացված հավաստագրերի թվով առաջին տեղում Կոտայքի մարզն է (967), որին հաջորդում են Արմավիրի մարզը (615) և Երևանը (554)։ Մյուս մարզերում բաշխումը հետևյալն է․

    • Արարատ՝ 462,
    • Լոռի՝ 355,
    • Սյունիք՝ 222,
    • Գեղարքունիք՝ 151,
    • Շիրակ՝ 135,
    • Արագածոտն՝ 131,
    • Տավուշ՝ 81,
    • Վայոց ձոր՝ 59 իրացված հավաստագիր։

    Նախարարությունը հավաստագիրը դեռևս չիրացնելու հիմնական պատճառների թվում  նշել է՝ որոշ ընտանիքներ այն ստացել են վերջերս, մյուսները դեռ համապատասխան գույք են փնտրում կամ նախատեսում են լրացուցիչ վարկ վերցնել։  

    Գրանցվել է մերժման 16 444 դեպք

    Ծրագրի շրջանակում արձանագրվել է դիմումների մերժման 16 444 դեպք։ Նախարարության պարզաբանմամբ՝ սա վերաբերում է ոչ թե առանձին ընտանիքների, այլ մերժված դիմումների ընդհանուր թվին (նույն ընտանիքը կարող է դիմել մի քանի անգամ)։

    Մերժումների հիմնական պատճառներն են՝

    • ընտանիքի որևէ անդամի տվյալների բացակայությունը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շտեմարանում
    • ընտանիքի որևէ անդամի՝ ՀՀ քաղաքացիություն չունենալը
    • ընտանիքի որևէ անդամի՝ Հայաստանում սեփականություն ունենալը։

    Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2027 թվականի դեկտեմբերի 31-ն է։ Ինչ վերաբերում է ծրագրին դեռևս չդիմած ընտանիքների թվին և չդիմելու պատճառներին, նախարարությունը հայտնել են՝  նման վերլուծություն չունեն։

    Գայանե Մարկոսյան

  • Քննարկվում է Կապանում հյուպատոսություն բացելու հարցը

    Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական գրասենյակի բացման հարցը:Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վլադիկավկազում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։

    Նա նաև ընդգծել է, որ Վլադիկավկազում Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչությունը կայուն աշխատանքային կապեր է հաստատել Դոնի Ռոստովում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում գտնվող հայկական փոխադրողների հետ կապված հարցերի շուրջ, որը մնում է Ռուսաստանը Վրաստանի և հետագայում՝ Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։

  • Օգոստոսի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Օգոստոսի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի  Մ.Սարյանի  16-40 շենքերի , Լեոյի  1-7 շենքերի , Ամիրյանի  18-28 շենքերի , Փավստոս Բուզանդի  97-101 կենտ համարի շենքերի , Մաշտոցի Պող. 7, 9 շենքերի , Արամի  90, 92 շենքերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի , Դավթաշեն 4 Թաղ., Դավթաշեն Ձոր-1, Ձոր-2  թաղամասերի, Ա.Միկոյանի, Դավթաշեն 3 Թաղ.  31-34/1 շենքերի  ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի  Քանաքեռ Հէկ, Ղափանցյան փողոցի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի գ.Նոր Գեղի Ջիվանի փողոցի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի ք.Կապան Գործարանային փողոցի, Սյունիք Գյուղի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի ք.Արարատ Ոկֆ Բանավան թաղամասի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Զորավան գյուղի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Տեղ գյուղի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ

    «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը չորով «փչացրեց» Սասուն Միքայելյանին ու Արմեն Խաչատրյանին` նրանց սադրելով, որ վարչության նիստում առաջադրվեն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ եւ պարտություն կրեն Վիլեն Գաբրիելյանից, որին ՔՊ որոշ շրջանակներ այնքան էլ չեն ընդունում, սակայն նա կուսակցության ներսում այնպիսի բռնապետի է վերածվել, որ պարտվածներն ու նեղացածներն անգամ իրավունք չունեն ցույց տալու իրենց վիրավորվածությունը։

    Տեղեկացանք, որ թե՛ Սասուն Միքայելյանը, թե՛ Արմեն Խաչատրյանը հայտ են ներկայացրել պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ դառնալու, աշխատելու Վիլեն Գաբրիելյանի նախագահությամբ, Արփի Դավոյանի, բանակում չծառայած Հակոբ Սիմիդյանի կողքին։ Փոխարենը հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշել է տեղափոխվել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: