Blog

  • «Քաղցր հեքիաթ»-ի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

    Անհատ ձեռնարկատեր Մավլինա Ջանջուղազյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

    Ապրանքանիշը՝ «Քաղցր հեքիաթ» (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիմքը տեսուչների արձանագրությունն է այս կազմակերպությունում հայտնաբերված սանտարահիգիենիկ նորմերի խախտումների մասին:

    Այսպես՝

    — արտադրամասի հատակի, պատերի, դռների մակերևույթները հեշտորեն չեն լվացվում, հարթ չեն, պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,

    — առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստել է խոնավության խտացմանը,

    — սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

    — փաթեթավորման գո րծընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,

    — չի եղել հանդերձարան անձնակազմի համար, ինչպես նաև՝ սանհանգույց:

    Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված նորմերին: Սահմանվել է ժամկետ:

  • Գալյան. Չեմ մեկնաբանում Հաջիևին, բայց ուզում ենք նոր Սահմանադրություն – ԱՄԲԻՈՆ NEWS

    Տեքստը քննարկումների փուլում է, հրապարակման ժամկետների մասին առայժմ կոնկրետ բան ասել չեմ կարող, ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրությանը։ Նա նշեց, որ չի կարող մեկնաբանել Հիքմեթ Հաջիևի խոսքերը, սակայն ընդգծեց՝ մշակվում է Սահմանադրության նախագիծ, և ուզում են ունենալ նոր Սահմանադրություն, որի մասին որոշումը կայացնելու է Հայաստանի ժողովուրդը։

    Գալյանի խոսքով՝ նախընտրական քարոզարշավում բազմիցս խոսվել է նոր Սահմանադրության մասին, և վստահության պայմաններում աշխատանքը շարունակվում է՝ մշակման, հրապարակման ու հանրային հաղորդակցության ուղղությամբ։ Անկախության հռչակագրի հարցով նա ասաց, որ տեքստը կհրապարակվի, որոշումը կոլեգիալ է, և դրա մասին բոլորը կիմանան։

  • Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկները




    Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ն օրերս ամփոփել է տեխնոլոգիական փառատոնը եզրափակիչ համերգով, որի ընթացքում պարգևատրվել են ստարտափ մրցույթի հաղթող թիմերը։ Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկը մասնակցել է սամմիթին որպես ռազմավարական գործընկեր։

     Ամենամյա տեխնոլոգիական միջոցառումն այս տարի ևս հյուրընկալել էր ավելի քան 65 հազար մասնակցի 60 երկրներից։ Ֆասթ Բանկը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է իր պրոդուկտները, քարտային առաջարկներն ու ֆինանսական լուծումները:

    Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Տարոն Գանջալյանի խոսքով՝ Բանկը կարևորում է տեխնոլոգիական մեծ փառատոնին մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես նորարար գաղափարների և գործակցության հարթակ․ «Ֆասթ Բանկը համագործակցում է Սևան ստարտափի հետ արդեն 4 տարի: Սա ռազմավարական համագործակցություն է մեզ համար, որովհետև Ֆասթ Բանկը նաև տեխնոլոգիական կազմակերպություն է, այսինքն սա շատ բնական տեղ է մեզ համար, որպեսզի մենք ցուցադրենք մեր բոլոր պրոդուկտները, ցուցադրենք մեր ծառայությունները պոտենցիալ հաճախորդների համար», – ասել է նա։

    Նշենք, որ Ֆասթ Բանկի տաղավարում ամենապահանջված պրոդուկտը Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտն էր, իսկ երիտասարդների ուշադրության կենտրոնում եղել է  Fast Start որակավորման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ մուտք գործել բանկային համակարգ և սկսել մասնագիտական աճը։

    7-օրյա փառատոնի ընթացքում շուրջ 2000 ստարտափ թիմեր ներկայացրել են իրենց նախագծերը, մասնակցել ներդրումային հանդիպումների, մենթորական ծրագրերի և պանելային քննարկումների։ Ֆասթ Բանկի մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Մերի Արզումանյանը մասնակցել է ԱԲ և ՄՌ ոլորտի փոխազդեցության թեմայով պանելային քննարկմանն ու ներկայացրել Բանկի փորձը։ Մերի Արզումանյանն անդրադարձել է արհեստական բանականության վերաբերյալ մարդկանց մտավախություններին, ինչպես նաև որակի հնարավոր անկմանը․ «Մեծ կազմակերպությունների առջև կանգնած է առաջնային խնդիր՝ ինչպես  մատուցել «AI»-ը, բացատրել, որ «AI»-ը չի փոխարինելու մեզ, ասել, թե որն է լինելու «AI»-ի շրջանակը, ով է լինելու պատասխանատու վերջնական որոշումների համար և այդ «ապահովության բարձիկը» փոխանցել աշխատակիցներին»,- ասել է նա։  

    Տեխնոլոգիական փառատոնը եզրափակվել է «Final Wave» համերգային ծրագրով։

    Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

    Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։


  • Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք | Հայաստան

    Գագիկ Ծառուկյանին և Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով շորթման և փողերի լվացման համար։ 

    Այս առիթով ՔԿ-ն տարածել է հաղորդագրություն․

    ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված համակողմանի և արդյունավետ նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Գ․Ծ․-ն 2008 թվականի ընթացքում ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ և առաջարկել համատեղ իրականացնել ոսկյա զարդերի վաճառքի գործունեություն:

    Նշված գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը 2009 թվականին պետական գրանցում է ստացել, որտեղ 50-ական տոկոս բաժնեմասերով բաժնետերեր են գրանցվել Գ․Ծ․-ն և Գ․Թ․-ն, իսկ ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել Ս․Ա․-ն։

    Դրան զուգահեռ, 2009 թվականի կեսերին Գ․Թ․-ն Գ․Ծ․-ին առաջարկել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում հիմնել խմելու ջրի գործարան՝ պայմանավորվելով հողը միասին գնել Ակունք գյուղում, որից հետո Գ․Ծ․-ն պարտավորվել է կառուցել գործարանի շենքը, իսկ Գ․Թ․-ն՝ կազմակերպել հոսքագծի գնումը և ՀՀ տեղափոխումը:

    2009 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Գ․Թ․-ի կողմից ՀՀ է ուղարկվել ջրերի գործարանի գործարկման համար անհրաժեշտ 19 սարքավորումներ, իսկ փաթեթավորման սարքավորումը սահմանված ժամկետներում հնարավոր չի եղել առաքել՝ մատակարար ընկերության դրսևորած անգործության պատճառով։

    Դրանից հետո՝ 2010 թվականի օգոստոսի 17-ին, Ս․Ա․-ն ու Գ․Ծ․-ն խմբի կազմում, Գ․Թ․-ին պատկանող բաժնեմասը շորթման եղանակով հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, Գ․Ծ․-ի` Առինջ գյուղում գտնվող առանձնատան այգում Գ․Թ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Գ․Թ․-ն նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորագիր և տվել լիազորագիր, որոնց հիման վրա 2011 թվականի մարտի 14-ին նրա կողմից լիազորված անձ Հ․Գ․-ի և Ս․Ա․-ի միջև կնքվել է «Բաժնեմասի առուվաճառքի մասին» պայմանագիր, որով Ս․Ա․-ին է փոխանցվել ընկերության` Գ․Թ․-ի կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը` այդ կերպ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2.5 մլն դոլարի շորթում:

    Այնուհետև, Գ․Ծ-ն և Ս․Ա․-ն, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել ոսկյա զարդերի և ընկերության 50 տոկոս բաժնեմասի հանցավոր ծագումը, դրա գործունեությունը կապել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների օրինական շրջանառություններին, իսկ ոսկյա զարդերն իրենց այլ օրինական եկամուտներին: Այսպիսով՝ օրինական գործարքի միջոցով փաստացի թաքցվել և խեղաթյուրվել է ընկերության նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումն ու իրական բնույթը՝ շորթմամբ ձեռք բերելու հանգամանքը՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: 

    Հավաքված ապացույցների հիման վրա Գ․Ծ․-ի և Ս․Ա-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը՝ փողերի լվացումը):

    Նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթով Գ.Ծ.-ն և Ս.Ա.-ն կալանավորված են, նրանց նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել:

    Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

     

  • Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՇալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկՍպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նա

    Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՇալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկՍպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունըՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՂրղզստանԵրևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Նիկոլ Փաշինյան Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըԴատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեինՄեր գործունեության հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց պետք է անենք որոշ վերանայումներ․ վարչապետԿառավարությունն առաջարկում է փոփոխություն անել 3 նախարարությունների անվանումներումԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծըՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. ԴատախազությունՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՊատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի ԲաղդասարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըԱրագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույքԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներըԱմփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԻնչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասինԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըՀայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՍլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվՎթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումըՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՉինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխշահավետ սկզբունքներով. Լի Ցյանը՝ ՓաշինյանինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանՈր ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Հովհաննիսյանը՝ Քոչարյանին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ վարչապետ ՓաշինյանինՏաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթովԱպօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակԲենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինԷկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել էԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԴիլիջան համայնքի ավագանու որոշմամբ` սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար. Դավիթ Սարգսյան «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երկրորդ եռամսյակի համառոտագիրըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանՍյունիքում վերականգնվել է 136 միլիոն 752 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին. Լիլիթ ՄակունցՊատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը️37 թիվն է, կոչ եմ անում բռնապետությունից դժգոհող ընդդիմությանը դուրս գալ փողոց, հեղափոխություն անել, պոպոխուծյուն անել. Տարոն ՉախոյանԹուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցելՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշադրություն դարձրեք սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին․ ՍԱՏՄԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջիԳերիները չեն վերադառնա, եթե չլինի խաղաղությունը, և դա հողի վրա ապացուցել ենք. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության քննադատության մասինԴուք պատիվ ունեցաք հիմք դնելու ընտրական տուրիզմին, և դրա մասին բազմաթիվ փաստեր կան. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներինԴավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն ՌուբինյանիցՄկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ ՄանավազյանըՈվքեր են 9-րդ գումարման խորհրդարան անցած 3 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարներըՄեկնարկում է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը |Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ.Վիկտոր Վասիլև«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըԵրևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀայաստանը 6 ամսով արգելում է տոմատի մածուկի ներմուծումըԿիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՏելեգրամի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱյսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԺամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար ՀայրապետյանԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը. ՏեսանյութՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՎարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի. Տարոն ՉախոյանԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԱրարատ Միրզոյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարինԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչԿհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՈստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենMoody’s-ն արդեն իսկ արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժն ուժեղացել է. ՓաշինյանԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրելՍուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություններ

  • #ՈՒՂԻՂ․ Ակցիա ԲԴԽ-ի դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ (video)

    #ՈՒՂԻՂ․ Ակցիա ԲԴԽ-ի դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ (video)

  • Ըստ դեսպանի, «Հայաստանը շատ ընդհանրություններ ունի Պակիստանի հետ»

    Երեւան: Մեդիամաքս: Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմանը:

    ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Պակիստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը` Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Տիրմիզին նշել է, որ «Հայաստանը, Ադրբեջանը եւ Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ»։

     

    «Երկար տարիներ մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի հետ, եւ շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձություններից հետո գիտակցվեց Հայաստանի հետ նորմալ շփումներ հաստատելու անհրաժեշտությունը:

     

    Պատմականորեն Կովկասյան տարածաշրջանի եւ Պակիստանի միջեւ հսկայական կապ գոյություն ունի: Եթե այցելեք Ադրբեջան, կտեսնեք, որ Բաքվի ամենամեծ թաղամասերից մեկը կոչվում է Մուլթան-Սարայ, իսկ Մուլթանը Պակիստանի երրորդ կամ չորրորդ խոշորագույն քաղաքն է: 

     

    Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում: Քչերը գիտեն, բայց մեր երկրի ամենաբարձր ռազմական պարգեւներից մեկին արժանացածներից մեկը եղել է հայկական ծագումով պակիստանցի զինվոր»,- ասել է դիվանագետը:

     

    «Մենք պատմական կապեր ունենք Կովկասի հետ: Եվ Հայաստանը այդ կապերի շատ կարեւոր բաղադրիչն է: Տեսնում եմ, թե ինչպես են հիմա Հայաստանի եւ Պակիստանի միջեւ հաստատվում մարդկային շփումներ եւ բիզնես կապեր», – նշել է դեսպանը:

  • Հրդեհ Կապանում, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

    Օգոստոսի 6-ին՝ ժամը 07։39-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող երկու տների ընդհանուր տանիքում (մոտ 220 քմ)։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին, մարվել՝ 08։52-ին։ Այրվել են տների տանիքներից՝ ընդհանուր մոտ 85 քմ հատված։

    Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տների բնակելի հատվածներ։

  • Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան

    Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան

  • Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. Օվերչուկ

    Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է, և այդ միտումը կշարունակվի՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

    Նրա խոսքով՝ 2024 թվականին երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի։ 2025-ին այն նվազել է՝ հասնելով մոտ 8 միլիարդ դոլարի, իսկ այս տարի առևտրաշրջանառությունը նվազել է մոտ երկու երրորդով:

    «Այն իրավիճակը, որ զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին երեք-չորս տարվա ընթացքում մենք մեր հայ գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես՝ առևտրաշրջանառության նվազման ռիսկը», – նշել է Օվերչուկը: