Blog

  • Փաշինյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան:

    Վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը հայտնել է, որ Չոլպոն-Ատայում նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

     

    Սպասվում է, որ կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացման արդիական հարցեր։ 

     

    Հանդիպման օրակարգի հարցերից են մաքսային ոլորտում համագործակցությունը, պարենային անվտանգությունը, երկաթուղային տրանսպորտի թվայնացումը, ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը։

     

    Մեդիամաքսը նշում է, որ հուլիսի 29-ին անդրադառնալով հայկական ապրանքների Ռուսաստան արտահանման խնդիրներին, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «դա ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ-ի խնդիրն է»։

     

    «Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է եւ չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Ամեն դեպքում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր չունի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

  • Ռուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։

    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը։

    Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա փուլի մի շարք հարցերի։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների՝ Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են և կարևորել խնդրի կարգավորումը՝ երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակներում։

    Քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգը։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ակնկալվող՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը կարող է գործնականում հնարավոր դառնալ միայն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և գործընթացի՝ առարկայական փուլ մտնելուց հետո։

    Զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու բաց երկխոսությունը՝ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման և երկկողմ օրակարգի հարցերի շուրջ փոխըմբռնման ամրապնդման նպատակով։

  • Oragir.live | Երևանում երթուղիների փոփոխություն կլինի


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին Տ4 տրոլեյբուսը կերթևեկի Խանջյան փ.-Ագաթանգեղոսի փ.-Գր.Լուսավորչի փ. երթուղով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

    Երթուղու ուղեգիծը չի ընդգրկի Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավիթ երկաթգծի կայարան հատվածը:

    Ավտոբուսային երթուղներ

     Թիվ 10 երթուղի – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 14 երթուղի – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 18 երթուղի – Կորյունի փողոց – Չարենցի փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 41 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 46 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 50 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 74 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 6-ին՝ ժամը 15։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ բնակավայրի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բախվել մոտակա տան պատին․ վարորդն արգելափակվել է խցիկում։

    Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է:

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Մոսկվան կարող է ռուսաստանցի զբոսաշրջիկներին հետ պահել Հայաստան այցելելուց․ Մատվիենկո

    Պաշտոնական Մոսկվան կարող է ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ տալ ձեռնպահ մնալ Հայաստան այցելություններից, եթե շարունակվեն երրորդ երկրների պահանջով ռուսաստանցիների կանոնավոր ձերբակալությունները։ ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում այսօր այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

    «Եթե նման պրակտիկան շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել Հայաստանի Հանրապետություն»,- նշվում է ՌԴ օրենսդիր մարմնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

    Մատվիենկոն նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները հիշեցնում են «միակողմանի փողոց». Երևանից հայտարարություններ են հնչում Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին, սակայն, ըստ նրա, այդ խոսքերը չեն համապատասխանում իրական քայլերի հետ։

    Ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները: Կարևորվել է համագործակցության երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել առաջիկայում:

    Հավելենք, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

    Նշենք, որ ավանդաբար Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ ամենամեծ թիվը կազմում են ռուսաստանցիները (զբոսաշրջիկների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը)։

    arm.sputniknews.ru

  • Ուժեղ Հայաստան vs ՔՊ․ կուլտուր-մուլտուրը վերջացա՞վ

    Ուժեղ Հայաստան vs ՔՊ․ կուլտուր-մուլտուրը վերջացա՞վ

  • ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters

    Հայաստանի Առաքելական եկեղեցու առաջնորդը, ինչպես նաև վեց այլ բարձրաստիճան հոգևորականներ, ուրբաթ օրը կանգնելու են դատարանի առաջ։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ շարունակվող հակամարտության հերթական սրացումն է։ Այս մասին գրում է Reuters-ը։

    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը գլխավորում է Եկեղեցին 1999 թվականից, մյուս մեղադրյալների հետ միասին մեղադրվում է այն բանում, որ չի կատարել քաղաքացիական դատարանի որոշումը, որով ժամանակավորապես վերականգնվել էր եպիսկոպոսներից մեկի (Արման Սարոյան) պաշտոնավարումը, որին Եկեղեցին նախկինում կարգալույծ էր արել։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։

    Ընդդիմադիր քաղաքական գործիչները, եկեղեցու առաջնորդները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պնդմամբ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի և սա ընդամենը կառավարությանը քննադատողների նկատմամբ ավելի լայն ճնշումների մի մասն է միայն։

    Մանրամասները` սկզբնաղբյուրում:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԷՑ-ը դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն, կան ՀՀ-ի ու միջազգային դատարաններ․ Սամվել Կարապետյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԷՑ-ը դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն, կան ՀՀ-ի ու միջազգային դատարաններ․ Սամվել Կարապետյան

  • ԱԹՍ-ի բեկորները վնասել են Ուայլդբերրիզի լոգիստիկ համալիրը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում ռուսական Ուայլդբերրիզ առցանց խանութի լոգիստիկ համալիրը։ Մարզպետ Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել հարձակումը։

    Նրա խոսքով՝ բեկորներն աննշան վնաս են հասցրել համալիրի ճակատային մասին։ Կալինինսկի շրջանում բեկորները վնասել են այգեգործական համայնքի մի քանի օժանդակ շինություններ, բնակիչները չեն տուժել։

  • Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավոր



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են  «Alfa Romeo» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ 

    Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

    Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և վիրավորի ինքնությունը։
     
    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

    Հետևեք մեզ՝ այստեղ