Blog

  • Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 07.08.2026

    Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 07.08.2026

  • Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել |

    Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի նոր խմբաքանակ։ Ադրեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուղարկվել է ցորենով բեռնված 14 վագոն՝ 979 տոննա ընդհանուր քաշով։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վարդևանյանի դիակը…», «37 տարեկան եմ, ոչ ոք չէր ասել իմ դիակը»․ Արամ Վարդևանյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վարդևանյանի դիակը…», «37 տարեկան եմ, ոչ ոք չէր ասել իմ դիակը»․ Արամ Վարդևանյան

  • «Պետություն–եկեղեցի տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսությամբ»․ եպիսկոպոսների հայտարարությունը

    Հայտարարություն

    Մենք` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ եպիսկոպոսներս, խոր մտահոգությամբ տեղեկացանք, որ 2026 թվականի օգոստոսի 7-ին նախատեսված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթի դատական քննությունը։

    Այս դատավարությունը, մեր համոզմամբ, ոչ միայն ցավ եւ մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդների  շրջանում, այլեւ լուրջ հարցադրումներ կարող է առաջացնել բոլոր նրանց շրջանում, ովքեր կարեւորում են կրոնական ազատությունը, իրավունքի գերակայությունը եւ ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները։

    Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է եւ շարունակում է մնալ հայ ժողովրդի հոգեւոր ու ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից մեկը։ Մեր Եկեղեցին, ի գլուխ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իր առաքելությունն իրականացրել եւ իրականացնում է ժողովրդի ու պետության բարօրությանը ծառայելու բարձր գիտակցությամբ։ Այդ իսկ պատճառով Եկեղեցու բարձրագույն հոգեւոր իշխանության նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց պետք է լինի առավելագույնս զգուշավոր, բացառիկ հիմնավորված եւ լիովին համապատասխանի ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այնպես էլ միջազգային իրավունքի չափանիշներին։
    Մինչդեռ ներկա իրավիճակը լուրջ հարցադրումներ է առաջացնում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խղճի եւ կրոնի ազատության, պետության եւ եկեղեցու տարանջատման սկզբունքի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներքին ինքնավարության եւ նրա առաջնորդի իրավասություններին առնչվող հիմնարար սկզբունքների պահպանման առնչությամբ։ Այս իրավիճակը խաթարում է մեր Եկեղեցու բնականոն գործունեությունը։

    Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին պետություն-եկեղեցի հարաբերություններում ձեւավորվել են լարվածություն, փոխադարձ անվստահություն եւ առաջացել բազմաթիվ այլ խնդիրներ։ Մենք համոզված ենք, որ նման բարդ ու զգայուն հարցերը չեն կարող ստանալ իրենց արդար ու կայուն լուծումը իրավական ճնշումների, քրեական հետապնդումների, սուր առճակատման կամ Եկեղեցու ներքին կյանքին միջամտության միջոցով։ Նման գործընթացները վտանգում են հասարակության ներքին համերաշխությունը, խորացնում պառակտումը եւ կարող են վնասել պետության ժողովրդավարական հեղինակությանը, ինչպես նաեւ Հայաստանի միջազգային վարկանիշին՝ որպես մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունները հարգող պետության։

    Մենք վստահ ենք, որ իշխանության եւ եկեղեցու միջեւ առկա բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն սահմանադրական սկզբունքների պահպանման եւ օրենքի գերակայության, փոխադարձ հարգանքի, ինչպես նաեւ առողջ ու կառուցողական երկխոսության ճանապարհով։

    Հետեւաբար կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով՝ ձեռնպահ մնալով այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել հասարակական բաժանումները կամ վտանգել երկրի հոգեւոր ու հասարակական կայունությունը։

    Միաժամանակ դիմում ենք մեր քույր եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կառույցներին՝ ուշադրությամբ հետեւելու ընթացող զարգացումներին եւ իրենց աղոթքով ու բարոյական աջակցությամբ նպաստելու առողջ երկխոսության ու փոխըմբռնման ձեւավորմանը։

    Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված իմաստություն ու խոհեմություն պարգեւի բոլոր պատասխանատուներին, որպեսզի ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարվի բարվոք ճանապարհով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ներկայի ու ապագայի։

    6 օգոստոսի 2026

    Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան (Դամասկոս, Սիրիա)
    Սերովբե եպիսկոպոս Իսախանյան (Քյոլն, Գերմանիա)
    Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյան (Բաղդադ, Իրաք)

  • ՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 6-ին՝ ժամը 16։14-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում քաղաքացին մնացել է աղբակույտի տակ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Փրկարարներն աղբակույտից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է, բժշկական կենտրոնում արձանագրվել է քաղաքացու մահը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարու…
  • Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. ԴատախազությունԱմփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըՀայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՎթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումը

    Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. ԴատախազությունԱմփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըՀայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՎթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումը

  • Լա՛վ եղեք, մենք մեր խոսքը կասենք․ Դավիթ Իշխանյանը՝ Բաքվից (video)






    Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը կրկին ուղերձ է հղել Բաքվի բանտից։

    Նա նշել է, որ «խաղաղության» դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված. «Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց բոլորիս համար պարզ է՝ այդ վճիռը վաղուց կայացված է։

    Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր և յուրահատուկ էին, բավականին արժանի ելույթներ էին»։

    Մանրամասները՝ ձայնագրությունում։




    դիտվել է 217 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • Օգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստը

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստ

    հասցե` Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

  • Armenia24.live | Երևանում երթուղիների փոփոխություն կլինի



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին Տ4 տրոլեյբուսը կերթևեկի Խանջյան փ.-Ագաթանգեղոսի փ.-Գր.Լուսավորչի փ. երթուղով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

    Երթուղու ուղեգիծը չի ընդգրկի Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավիթ երկաթգծի կայարան հատվածը:

    Ավտոբուսային երթուղներ

     Թիվ 10 երթուղի – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 14 երթուղի – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 18 երթուղի – Կորյունի փողոց – Չարենցի փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 41 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 46 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 50 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 74 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Հետևեք մեզ՝ այստեղ