ԱԹՍ-ի բեկորները վնասել են Ուայլդբերրիզի լոգիստիկ համալիրը – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում ռուսական Ուայլդբերրիզ առցանց խանութի լոգիստիկ համալիրը։ Մարզպետ Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել հարձակումը։

Նրա խոսքով՝ բեկորներն աննշան վնաս են հասցրել համալիրի ճակատային մասին։ Կալինինսկի շրջանում բեկորները վնասել են այգեգործական համայնքի մի քանի օժանդակ շինություններ, բնակիչները չեն տուժել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts