Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

Written by

in

Նախկինում  Կապանի բնակիչները սրտի հետ խնդիրներ ունենալու դեպքում բռնում էին մայրաքաղաքի ճամփան: Արդեն վեցերորդ տարին է,  ինչ մարզկենտրոնում գործում  է «Հիգեա» բժշկական կենտրոնը, որը համալրված է առաջնակարգ բժիշկ-սրտաբաններով, ինտերվենցիոն սրտաբաններով և  ժամանակակից բուժսարքավորումներով: Կենտրոնում իրականացվում է կորոնար զարկերակների ստենտավորում և սրտային հիվանդությունների ստացիոնար բուժում։

Ով գեթ մեկ անգամ եղել է այդ կենտրոնում, անպատճառ զգացած կլինի բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքն ու բարձրակարգ սպասարկումը։

Վերջերս բժշկական կենտրոնը հանդես է եկել մարդասիրական մի նախաձեռնությամբ «Հիգեայի» բուժանձնակազմը ժամանակ առ ժամանակ այցելում է Կապանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղեր` տեղում բարձրորակ բուժսպասարկում մատուցելով բնակչությանը:  Նման այցեր արդեն եղել են Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Եղվարդ գյուղեր, ընդ որում Ծավ գյուղում եղել են երկու անգամ:

Նախաձեռնության շրջանակում սահմանամերձ գյուղերի մոտ 240 բնակիչ անվճար ստացել է սրտաբանի խորհրդատվություն, իրականացվել է էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն և նշանակվել բուժում։  Բոլորը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ՝ «Հիգեա» բժշկական կենտրոնում։

Բժշկական կենտրոնը պլանավորում է առաջիկայում այցելել Վարդավանք, Կաղնուտ, Դավիթբեկ գյուղեր:

 

Վահրամ Օրբելյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *