Blog

  • #ՈՒՂԻՂ․ «Մոսկվայում ատամները սրած սպասում են Փաշինյանին»․ Վիգեն Հակոբյանը փակագծեր է բացում (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • «Տպավորություն է՝ արջերի պես շաքար են տալիս, ուղարկում նիստերի դահլիճ». Արամ Խաչատրյան

    «Ձեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն է: Երբ նա խոսում է, ձեր ժպիտն, ամեն ինչը, բոլորիս ուրախացնում է: Ինձ մոտ տպավորություն կա, որ, քանի որ կրկեսը պարոն Կարապետյանի ընտանիքին է պատկանում, տպավորություն է, որ նիստերի դահլիճ մտնելուց առաջ, էն արջերին որ տալիս են շաքարը՝ ալե՜, հոպ, ուղարկում են դահլիճ»,- ՔՊ-ական Արամ Խաչատրյանի՝ Էդգար Ղազարյանի վերաբերյալ ելույթի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանն ասաց. «Պարոն Խաչատրյան, խնդրում եմ էնպիսի ձևակերպումներ ընտրել, որպեսզի հնարավորինս վիրավորական կոնտեքստ չունենա»:


    https://www.youtube.com/watch?v=gaYkxgMW04M

  • Եղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա, կան վիրшվորներ

    Եղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա, կան վիրшվորներԱյսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են «Nissan Tiida» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Լադա» մակնիշի ավտոմեքենաները և 2 «Զիլ» մակնիշի բեռնատարները։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ճանապարհը ամբողջությամբ փակվել է։

  • Առինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն



    Հասարակություն


    Հ-61, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) և /Հ-61/-Գետարգել-Բալահովիտ-/Հ-1/ ավտոճանապարհների հատման խաչմերուկում (Առինջ-Գետարգել խաչմերուկ) կատարվել են լուսացուցային օբյեկտի տեղադրման և անվտանգ երթևեկության կազմակերպման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

    Սեպտեմբերի 18-ի ժամը 00:01-ից նշված հատվածում լուսացույցները կսկսեն գործել։
    Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր։

    Նշենք, որ մինչև լուսացույցի հիմնական ռեժիմը միացնելը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշ ժամանակ ապահովվել է լուսացույցի դեղին թարթման ռեժիմը, որը վարորդներին նախազգուշացնում էր լուսացույցի առաջիկա գործարկման մասին։

    Խաչմերուկը կահավորվել է նաև համապատասխան ճանապարհային նշաններով։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Շվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել


    Աշխարհ





    Շվեյցարիայի Վալե կանտոնի Ֆլուխալփ քաղաքի շրջանում թեթև շարժիչային Cirrus SR22T ինքնաթիռ է կործանվել՝ բախվելով լեռան լանջին։ Ինքնաթիռում գտնվող երեք անձինք զոհվել են, հայտնել է տեղի ոստիկանության բաժանմունքը։

    Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ թեթև շարժիչային ինքնաթիռը թռիչք է կատարել Լուգանոյից։ «Քիչ անց, դեռևս չպարզված պատճառներով, ինքնաթիռը Լոյկերաբադի մոտ՝ Ֆլուխալփի շրջանում, բախվել է լեռան հյուսիսային լանջին։ Հետագայում այդ տարածքում ծխի հետքեր են հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրությունում։

    Նշվում է, որ այժմ պարզվում են զոհերի ինքնությունը, ինչպես նաև հետաքննություն է իրականացվում ավիավթարի պատճառները պարզելու ուղղությամբ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ



    Հասարակություն





    Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի․ տրանսպորտային միջոցների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։

    Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։

    Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝
    Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
    Սախարովի հրապարակից,
    Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
    Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
    Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

    «Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին»,-ասվում է հաղորդագրությունում։
    Հետևեք մեզ՝ այստեղ




  • «Ոչ մեկին չի հաջողվի պառակտել մեզ»․ Պուտինը տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին

    Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել։ Ռուս ժողովրդի ընտրությունը ցույց կտա, որ միլիոնավոր մարդիկ կանգնած են զինվորների կողքին, որ մենք միասնական ժողովուրդ ենք՝ ընդհանուր արժեքներով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին։

    «Ընտրություններին մասնակցությունը հաղթանակում մեր ընդհանուր ներդրումն է։ Ռուսաստանի քաղաքացիների ընտրությունից է կախված, թե ովքեր կներկայացնեն նրանց շահերը բոլոր մակարդակներում։ Յուրաքանչյուր ընտրողի ձայնը կարևոր է։

    Ոչ ոքի չի հաջողվի պառակտել ու վախեցնել մեզ, խարխլել մեր պետականությունն ու հասարակական-քաղաքական համակարգը։ Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։

    Ռուսաստանում լայնածավալ ընտրական քարոզարշավն անցկացվում է հատուկ ռազմական գործողության պայմաններում։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։

    tert.am

     

  • 2018-ից շփվում եմ ՌԴ նախագահի հետ, երբեք 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու հարց չեմ բարձրացրել․ վարչապետ

    «2018 թվականից շփվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ և երբեք ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել: Ընդհանրապես Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ ոչ մի անգամ այդպիսի հարց չի բարձրացրել»:

    Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռոման Համբարձումյանի՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից դուրս հանելու քննարկումների վերաբերյալ հարցին:

    «Երբ Բիշքեկից վերադառնում եմ Երևան, տեսնում եմ՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ եթե Հայաստանը ուզում է ռազմական բազան դուրս բերենք, մենք դուրս կբերենք:

    Դրանից հետո տեղի է ունենում բրիֆինգ, լրագրողներն ինձ այդ մասին հարցնում են, ես էլ ասում եմ հետևյալը՝ Հայաստանը երբեք 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, բայց եթե ՌԴ-ն որոշի, որ դուրս է բերում ռազմաբազան, Հայաստանը չի առարկի, որովհետև ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում չունի կենսական նշանակություն ՀՀ-ի համար: Իսկ եթե ՌԴ-ն ուզում է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք դա քննարկել:

    Սա է եղել ամբողջ պատմությունը»,- ասաց վարչապետը:

  • ԵՄ ղեկավարությունը կխաբի ՀՀ-ին. Լավրով |

    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարին, նշելով, որ իրենց երկիրը չէր վճարել  այդ գործընթացի անդամակցության նախապատրաստման համար։

    «Ռուսաստանը չէր ցանկանա վճարել Եվրոպական միությանն անդամակցության կամ անդամակցության նախապատրաստման համար այն հսկայական արտոնությունների միջոցով, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ում»,- ասել է Լավրովը Երիտասարդության միջազգային փառատոնի ընթացքում:

    Լավրովը նաև շեշտել է. «Եթե խոսենք Եվրոպական միության նկատմամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ձգտումների մասին, ապա խաբել կարող են, և, վստահաբար, կարծում եմ՝ Եվրոպական միության իշխանությունները կխաբեն: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրոպական միությունում, որտեղ արդեն բազմաթիվ տասնամյակներ հերթի մեջ են Թուրքիան և, օրինակ, Սերբիան»։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտ թալանչիները իրենց մաֆիոզ կապերով խուսափել են պատասխանատվությունից. վերջացավ. Նիկոլ Փաշինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտ թալանչիները իրենց մաֆիոզ կապերով խուսափել են պատասխանատվությունից. վերջացավ. Նիկոլ Փաշինյան