Blog

  • Նիկոլ Փաշինյանը կստանա Հեսսենի խաղաղության մրցանակը |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կստանա Հեսսենի խաղաղության մրցանակը։

    Մրցանակը Նիկոլ Փաշինյանին կշնորհվի սեպտեմբերի 18-ին՝ Գերմանիայում հանդիսավոր արարողության ընթացքում։

    Մրցանակը շնորհում են Նիկոլ Փաշինյանին՝ «որպես 2018 թվականի թավշյա հեղափոխության առաջնորդներից մեկը, որը երկիրը առաջնորդել է խաղաղության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ճանապարհով»։

    Նշվում է, որ արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ կմասնակցի Հեսսենում կայանալիք հետագա միջոցառումներին:

  • Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր կողմից կառավարվող երկրի գյուղատնտեսությունը. Նարեկ Կարապետյան

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը մեջբերել է իր ու Նիկոլ Փաշինյանի հարց-պատասխանից մի հատված։

    ««Հայաստանում արձանագրվել է գյուղատնտեսության ոլորտի նվազում»․ Ն․ Փաշինյան։

    Թե քանի տոկոս՝ այդպես էլ չկարողացավ ասել։ Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր կողմից կառավարվող երկրի գյուղատնտեսությունը։

    Պատասխանը -11% ընդամենը 6 ամսում։

    Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ։

    Իրական Հայաստանը այսպես է գալիս…»,- նշել է Կարապետյանը։

  • Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին վերջին անգամ հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։ Հոկտեմբերի 6-ին արգենտինացիները Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում ընկերական հանդիպում են անցկացնելու Բենինի հավաքականի հետ։

    Հայտացուցակում ընդգրկվել է նաև 39-ամյա Մեսին, որը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։ Դա փաստորեն «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի հրաժեշտի հանդիպումը կլինի ազգային թիմում։

    Մեսսին Արգենտինայի հավաքականում խաղում է 2005 թվականից, անցկացրել է 207 հանդիպում, դարձել 125 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։

  • Սեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու



    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Միչուրինի փողոցի թիվ 2-ից 22, Սասունցի Դավթի փողոցի թիվ 1-ից 49, Սուվորովի փողոցի թիվ 1-ից 35, Աճեմյան փողոցի թիվ 1-ից 131, Աճեմյան փակուղու թիվ թիվ 4-ից 21/1, Բուռնազյան փողոցի թիվ 1-ից 59/1, Բուռնազյան 1-ին փակուղու թիվ 1-ից 25, Լիսինյան փողոցի թիվ 1-ից 68, Լ․ Մելիքյան փողոցի թիվ 7-ից 32, Մուրացանի փողոցի թիվ 1-ից 36, Գլինկայի նրբանցքի թիվ 1/2, 2/2, 6, 7/1, Գլինկայի 1-ին նրբանցքի թիվ 1-ից 21 առանձնատների, Միչուրինի փողոցի թիվ 5, Սասունցի Դավթի փողոցի թիվ 13, Սուվորովի փողոցի թիվ 5ա, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59, 61, 63, 65, 69, 69ա, 71, Գլինկայի փողոցի թիվ 19, 21, 23, Աճեմյան փողոցի թիվ 14, 14/1, 14/2, 16, 18, Երկաթգծի փողոցի թիվ 28, 30, 35, Լիսինյան փողոցի թիվ 2, 4, 14, 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ գրառում է կատարել x-ի իր միկրոբլոգում | Քաղաքականություն

    ԹՀ ԱԳՆ Հաքան Ֆիդանը Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ գրառում է կատարել x-ի իր միկրոբլոգում։

    Գրառման մեջ Ֆիդանը նշել է.
    «Կատարեցինք կարևոր այց եղբայրական և դաշնակից Ադրբեջան, որի հետ գլոբալ խնդիրների և տարածաշրջանային զարգացումների պայմաններում մշտապես համագործակցության և համերաշխության մեջ ենք։

    Գնահատեցինք մեր տարածաշրջանում առկա ճգնաժամերը, մտքեր փոխանակեցինք Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության և բարօրության հաստատման, ինչպես նաև թյուրքական աշխարհի ընդհանուր ապագայի վերաբերյալ»։

  • Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

    Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

  • Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս, Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի. Սիմոնյան

    Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս, Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը:

    «Բազմաթիվ պատմություններ կան իր մասին՝ քրեական մշակույթի հետ կապված, ինքը իմ հետ մեկ անգամ եկել է Մոսկվա, չի պատմի իհարկե, բայց ես կպատմեմ: Հյուրանոցի նախամուտքում, երբ նստած սպասում էինք, որպեսզի գնանք հանդիպմանը, ես էի, Տարոն Մարգարյանը, Մարինե Կազարյանը, ինքը ինձ առաջացավ ու հարցրեց՝ իրենց ընտանիքի ընկերը, հոր կարո՞ղ է գալ մեզ հետ, ասեցի այո, և ներս մտավ մի անձնավորություն, որին ես անկեղծ չէի ճանաչում, հետո իմացա, թե ով է:

    Այդ մարդու ներկայությունը բերեց կոնֆլիկտի, կոնֆլիկտի ընթացքում ինքը ձեռքը գցեց, բռնեց իմ ձեռքից՝ Ազգային ժողովի նախագահի ձեռքից քաշեց, ես իրա վրա բղավեցի, և վերջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է, այդ մարդը սադրեց, ես էլ վեր կացա, ասացի՝ չեմ պատրաստվում շարունակեմ մնալ այս միջավայրում: Անկեղծ ասած իմ համար էլ էր զարմանալի, դեպքի ընթացքում էլ մենակ չեմ եղել, եղել են նաև մեր պատգամավորները, ովքեր կարող են փաստել»,- նշել է Սիմոնյանը:

    Շարունակելով թեման՝ Սիմոնյանը հավելեց, որ ինքն է բացահայտել Հայկ Սարգսյանի՝ օպերատիվ համարանիշերով թանկարժեք մեքենա վարելը, զանգել է ոստիկանություն պարզելու համար. «Մենք վարչության նիստ ունեինք այդ օրը, դուրս եկա, տեսա, որ Հայկ Սարգսյանը այդ մեքենան է նստում, նիստի ժամանակ հարցրի՝ ինչ մեքենայով ես եկել, այլ համարներ ասեց, այսինքն՝ ճիշտ չասեց: Ես իր հետ անձնապես հակասություն չունեմ, մեղադրում է՝ գլուխը պատին է տալիս, չի կարելի 7 տարի նույն «պլաստինկան» պտտել»:

  • Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան





    Արմեն Հովասափյանը գրում է. «Երեկ ԱԺ-ում Արման Եղոյանի՝ ՀՅԴ-ի դեմ ելույթը, որում նա հայտարարեց, թե «դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից», իսկ Քրիստինե Վարդանյանը պետք է լինի «վերջին դաշնակցականը», առաջին հայացքից կարող էր թվալ հերթական էմոցիոնալ պոռթկում։ Բայց եթե նայենք արդյունքին, պատկերը լրիվ այլ է։

    Եղոյանին հաջորդեցին Ռուբինյանը, Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը, և մեկ ելույթը շատ արագ վերածվեց ՔՊ-ի կողմից տիրաժավորվող ընդհանուր թեմայի։ Հետո այդ թեման տեղափոխվեց սոցցանցեր ու ակտիվ հանրային շրջանակներ։ Այսինքն՝ մի քանի ժամում իշխանությունը կարողացավ հանրային դաշտում սեփական օրակարգը թելադրել։

    Սա հենց այն «հակադարձ հոգեբանության» գործիքն է, որի մասին խոսում եմ։ Նախ միտումնավոր դաշտ է նետվում առավելագույնս կոշտ ու սադրիչ թեզ, գիտենալով, որ հակառակ կողմը չի կարող չարձագանքել, և այդ արձագանքով արդեն իսկ ստեղծված թեման դարձնում է օրվա գլխավոր քննարկումը։ Կարճ ասած՝ դու թելադրում ես հարցը, իսկ մյուսները սկսում են պատասխանել։

    Նիկոլի քաղաքական հետագծում սա նոր մեխանիզմ չէ։ Հանրային դաշտում հնարովի կամ արհեստական օրակարգ ստեղծել, դրա շուրջ աղմուկ բարձրացնել և հետո այդ թեմայի շուրջ բոլորին ստիպել արձագանքել՝ նրա քաղաքական գործիքակազմի ճանաչելի մասն է։ Երեկվա կատարվածը այդ հետագծի հերթական օրինակն էր։
    Բայց այս անգամ կա ավելի կարևոր հանգամանք։ Թիրախավորվեց ոչ թե ՀՅԴ-ի որևէ կոնկրետ քայլ կամ քաղաքական դիրքորոշում, այլ «դաշնակցականությունը»՝ որպես քաղաքական երևույթ։ Իսկ երբ քաղաքական ուժի դեմ պայքարը տեղափոխվում է նրա գաղափարական գոյության հարց, արդեն պետք է մտածել նաև հաջորդ քայլի մասին։

    Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր։ Եթե առաջիկայում այս խոսույթին հաջորդեն կոնկրետ քայլեր, որոնք ես բնավ չեմ բացառում, ԱԺ-ում կատարվածը պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական սկանդալ, այլ որպես հնարավոր նոր քաղաքական գրոհի առաջին օղակ․ նախ ընտրվեց թիրախը, հետո դրա շուրջ իշխանությունն իր խոսույթը մտցրեց հանրային շրջանառության մեջ, իսկ արդեն ստեղծված աղմուկը դարձավ հաջորդ քայլերի համար անհրաժեշտ ֆոնը։

    Նիկոլի քաղաքականության մեջ սա բազմիցս կիրառված մեխանիզմ է՝ նախ թելադրել օրակարգը, հետո այդ օրակարգով թելադրել քաղաքական դաշտի արձագանքը, իսկ վերջում՝ գործողությունը ներկայացնել որպես արդեն ձևավորված հանրային պահանջի շարունակություն։

    Հ.գ. Ի դեպ՝ օրն էլ պատահական չէր ընտրված. ադրբեջնական մամուլը երեկ թմբկահարում էր, թե «108 տարի առաջ Բաքուն ազատագրվել է դաշնակների օկուպացիայից»»:

     



    դիտվել է 167 անգամ

  • «Ինչքանո՞վ է աճել ՀՀ գյուղատնտեսությունը». «Այս տարի գյուղատնտեսության աճ չի գրանցվել»

    ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ է աճել ՀՀ գյուղատնտեսությունը։

    Փաշինյանը պատասխանեց, որ, ըստ վիճակագրության, այս տարի գյուղատնտեսության աճ չի գրանցվել. «Ընդհակառակը՝ ունենք նվազում, և կարող եմ ասել, որ դա անսպասելի չէ մի քանի պատճառներով։

    Գյուղատնտեսություն ասելով մենք այլևս պետք է հասկանանք ինտենսիվ գյուղատնտեսությունը, որովհետև գյուղատնտեսվարման այն ձևերը, որոնք այսօր լայնորեն կիրառվում են, դրանք այլևս գյուղատնտեսություն չեն, և այլևս չեն աճելու»,-ասաց նա։

  • Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Միչուրինի փողոցի թիվ 2-ից 22, Սասունցի Դավթի փողոցի թիվ 1-ից 49, Սուվորովի փողոցի թիվ 1-ից 35, Աճեմյան փողոցի թիվ 1-ից 131, Աճեմյան փակուղու թիվ թիվ 4-ից 21/1, Բուռնազյան փողոցի թիվ 1-ից 59/1, Բուռնազյան 1-ին փակուղու թիվ 1-ից 25, Լիսինյան փողոցի թիվ 1-ից 68, Լ․ Մելիքյան փողոցի թիվ 7-ից 32, Մուրացանի փողոցի թիվ 1-ից 36, Գլինկայի նրբանցքի թիվ 1/2, 2/2, 6, 7/1, Գլինկայի 1-ին նրբանցքի թիվ 1-ից 21 առանձնատների, Միչուրինի փողոցի թիվ 5, Սասունցի Դավթի փողոցի թիվ 13, Սուվորովի փողոցի թիվ 5ա, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59, 61, 63, 65, 69, 69ա, 71, Գլինկայի փողոցի թիվ 19, 21, 23, Աճեմյան փողոցի թիվ 14, 14/1, 14/2, 16, 18, Երկաթգծի փողոցի թիվ 28, 30, 35, Լիսինյան փողոցի թիվ 2, 4, 14, 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Տափերական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի, Համբարձումյան, Չերկասի փողոցների, Բուլղարական ավանի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Վարագավան և Վերին Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։