Blog

  • Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով


    Աշխարհ





    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատրաստակամություն է հայտնել հնարավորության դեպքում Գլխավոր ասամբլեայի ընթացքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է` պատասխանելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցին։

    «Ուրախ կլինեի դա անել, եթե հնարավոր լինի։ Համարում եմ, որ բացարձակապես անհրաժեշտ է Ուկրաինայում հրադադարի հասնել և արդար խաղաղության անցնելու համար պայմաններ ստեղծել», – նշել է Գուտերեշը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Առողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքում



    Հասարակություն





    Iravaban.net-ը ուսումնասիրել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև «Դեղերի մասին» և «Կատարողական վարույթի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը։

    Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգի մի շարք առանցքային կարգավորումներ՝ ապահովագրավճարների վճարումից մինչև չվճարված պարտավորությունների գանձում, դեղերի գների կարգավորում, անձնական տվյալների մշակում և համակարգում բնակչության նոր խմբերի ընդգրկում։

    Փոփոխությունների անհրաժեշտությունը, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է ԱՀԱ համակարգի ներդրման և գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով, ինչպես նաև գործող կարգավորումները ավելի հստակ և գործնական դարձնելու անհրաժեշտությամբ։

    Ի՞նչն է փոխվելու

    Նախագծերի փաթեթը մի շարք փոփոխություններ է նախատեսում առողջության համընդհանուր ապահովագրության գործող համակարգում։

    Մասնավորապես՝ առաջարկվում է հստակեցնել.

    ապահովագրված անձանց շրջանակը և նրանց կարգավիճակները,
    ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը,
    ապահովագրավճարների չվճարման դեպքում կիրառվող ընթացակարգերը,
    բժշկական ծառայությունների և դեղերի հատուցման կանոնները,
    ԱՀԱ ռեգիստրում անձնական տվյալների մշակման հիմքերը,
    Հիմնադրամի որոշումների բողոքարկման մեխանիզմները,
    համակարգում բնակչության նոր խմբերի աստիճանական ընդգրկման անցումային դրույթները։

    Այսինքն՝ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն ապահովագրավճարի չափին կամ վճարման կարգին, այլև այն հարցին, թե ով է համարվում ապահովագրված, ինչ պարտավորություններ ունի և ինչ կարող է տեղի ունենալ պարտավորությունը չկատարելու դեպքում։

    Ո՞վքեր են ընդգրկվելու նոր կարգավորումներում

    Նախագծով նախատեսվում է հստակեցնել բնակչության տարբեր խմբերի՝ ԱՀԱ համակարգում ընդգրկվելու և ապահովագրավճար վճարելու հետ կապված կարգավորումները։

    Առանձին փոփոխություններ վերաբերում են, մասնավորապես՝

    վարձու աշխատողներին,
    անհատ ձեռնարկատերերին,
    նոտարներին,
    որոշակի եկամուտներ ստացող անձանց,
    մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձանց,
    փոխկապակցված անձանց։

    Միաժամանակ նախատեսվում է կարգավորել նաև այն դեպքերը, երբ անձի կարգավիճակը փոխվում է, օրինակ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման, մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում։

    Որքա՞ն է ապահովագրավճարը

    Նախագծով նախատեսվում են տարբեր չափերի վճարումներ՝ կախված անձի կարգավիճակից և եկամտի չափից։

    Մասնավորապես, 2026 թվականի դեկտեմբեր ամսվա և դրան հաջորդող ժամանակահատվածի համար նախատեսվում է, որ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող որոշ վարձու աշխատողների դեպքում ամսական 6400 դրամ ապահովագրավճարից՝

    2000 դրամը կպահվի աշխատողի աշխատավարձից,
    4400 դրամը կվճարի գործատուն իր միջոցների հաշվին։

    200 001-ից մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացող որոշ աշխատողների դեպքում նախատեսվում է 4800 դրամի չափով վճարում։

    Իսկ 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ունեցող անձանց համար նախատեսվում է ապահովագրավճարի ամսական դրույքաչափի 100 տոկոսի վճարում։

    Այս կարգավորումների նպատակն այն է, որ ԱՀԱ համակարգում բնակչության նոր խմբերի ներգրավման գործընթացը իրականացվի աստիճանաբար՝ միաժամանակ որոշ խմբերի համար նախատեսելով պետական ֆինանսավորում կամ սուբսիդավորում։

    Ի՞նչ է տեղի ունենում, եթե ապահովագրավճարը չի վճարվում

    Նախագծի կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է ապահովագրավճարի գծով պարտավորությունների գանձմանը։

    Եթե հարկային մարմնի կողմից հսկողության չենթարկվող ինքնուրույն վճարող ապահովագրված անձը երեք ամիս անընդմեջ չի վճարում ապահովագրավճարը, կամ ապահովագրված անձի կարգավիճակը դադարելիս ունի ապահովագրավճարի գծով պարտավորություն, ԱՀԱ հիմնադրամը կարող է նախաձեռնել դրամական միջոցներ վճարելուն պարտավորեցնելու վարույթ։

    Սկզբում անձը պետք է ծանուցվի պարտավորության մասին և հնարավորություն ունենա այն մարելու։

    Ծանուցումը ստանալուց հետո անձին տրվում է երեք ամիս՝ պարտավորությունը միանվագ կամ տարաժամկետ մարելու համար։

    Եթե անձը գտնում է, որ պարտավորությունն առաջացել է սխալ հաշվարկի կամ այլ սխալի հետևանքով, նա կարող է այդ մասին տեղեկացնել Հիմնադրամին։

    Կարո՞ղ է Հիմնադրամի որոշումը բողոքարկվել

    Եթե պարտավորությունը չի մարվում, Հիմնադրամի գլխավոր տնօրենը կարող է որոշում ընդունել անձին դրամական միջոցներ վճարելուն պարտավորեցնելու մասին։

    Այդ որոշումը անձը կարող է բողոքարկել 15-օրյա ժամկետում՝ Հիմնադրամի գլխավոր տնօրենին ներկայացնելով օրենքով նախատեսված տվյալներն ու պահանջը։

    Բողոքի ներկայացումը կասեցնում է պարտավորեցնող որոշման կատարումը։

    Եթե բողոքի արդյունքում որոշումը մնում է ուժի մեջ, այն կարող է դառնալ անբողոքարկելի և ենթակա լինել կատարման «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։

    Ի՞նչ կապ ունի այստեղ հարկադիր կատարումը

    Փաթեթի առանձին նախագծով առաջարկվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով նախատեսված հարկադիր կատարման ակտերի ցանկում ներառել նաև ԱՀԱ հիմնադրամի որոշումները։

    Այսինքն՝ օրենքով նախատեսված դեպքերում Հիմնադրամի պարտավորեցնող որոշումը կարող է հիմք հանդիսանալ կատարողական վարույթ սկսելու համար։

    Հիմնավորման համաձայն՝ նման մեխանիզմի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԱՀԱ համակարգում ինքնուրույն ապահովագրավճար վճարողների թիվը կարող է մեծ լինել, և յուրաքանչյուր չվճարված պարտավորության համար դատարան դիմելը կարող է ժամանակատար և ծախսատար լինել։

    Ի՞նչ է փոխվելու դեղերի մասով

    Փոփոխություններ են նախատեսվում նաև դեղերի գների և դրանց հատուցման կարգավորման ոլորտում։

    Նախագծով առաջարկվում է ավելի ճկուն դարձնել դեղի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի վերանայման գործընթացը՝ այդ չափերը տարվա ընթացքում վերանայելու, այդ թվում՝ նվազեցնելու հնարավորություն տալով։

    Միաժամանակ ԱՀԱ օրենքում նախատեսվում է սահմանել, որ ապահովագրական փաթեթի և բժշկական օգնության նվազագույն ծավալի շրջանակում դեղատներից բաց թողնվող դեղերի գները ենթակա են պետական կարգավորման՝ «Դեղերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

    Ո՞վ է վճարելու ցածր աշխատավարձ ստացող աշխատողների ապահովագրավճարի մի մասը

    Նախագծով նախատեսվում է պետական բյուջեի հաշվին սուբսիդավորում։

    Հիմնավորման համաձայն՝ 2027 թվականի ԱՀԱ ապահովագրավճարի սուբսիդավորման բազային բյուջեով նախատեսվում է շուրջ 196.47 մլրդ դրամ հատկացում։

    Այդ թվում՝ շուրջ 179.99 մլրդ դրամ նախատեսվում է օրենքով սահմանված ապահովագրավճար չվճարողների խմբերի համար, իսկ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողների սուբսիդավորման համար՝ շուրջ 16.48 մլրդ դրամ։

    Հիմնավորման մեջ նշվում է, որ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողների թիվը գնահատվել է 275 801 շահառու։

    Ի՞նչ է փոխվելու անձնական տվյալների մասով

    Նախագծով հստակեցվում են ԱՀԱ ռեգիստրում անձնական տվյալների մշակման իրավական հիմքերն ու նպատակները։

    Նախատեսվում է, որ ռեգիստրում ապահովագրված անձանց տվյալները կարող են մշակվել առանց նրանց համաձայնության՝ օրենքով սահմանված նպատակներով, այդ թվում՝ ապահովագրական փաթեթի տրամադրման, հատուցումների իրականացման, համակարգի կառավարման, վիճակագրության, մշտադիտարկման և պետական վերահսկողության նպատակներով։

    Միաժամանակ նախագիծը տարբերակում է գաղտնի և ոչ գաղտնի տեղեկությունները և նախատեսում է որոշ ոչ գաղտնի տվյալների փոխանցման կամ հրապարակման հնարավորություն՝ օրենքով սահմանված նպատակներով և կարգով։

    Ի՞նչ է լինելու ապահովագրված անձի կարգավիճակի հետ

    Նախագծով նախատեսվում են մի շարք դեպքեր, որոնց դեպքում ապահովագրված անձի կարգավիճակը կարող է դադարել։

    Օրինակ՝ որոշ խմբերի դեպքում կարգավիճակի դադարեցումը կարող է կապված լինել ապահովագրավճարի վճարման ենթակա ժամանակահատվածի ավարտի հետ։

    Առանձին կարգավորում է նախատեսվում նաև այն անձանց համար, որոնք դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով ենթարկվել են ազատազրկման հետ կապված պատժի։

    Միաժամանակ հատուկ կանոններ են նախատեսվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար։

    Ե՞րբ են նախատեսվում փոփոխությունները

    Օրենքների հիմնական մասը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

    Մի շարք առանձին դրույթներ նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում։

    Ի՞նչ արդյունք է ակնկալվում

    Նախագծերի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունները պետք է ապահովեն ԱՀԱ համակարգի առավել հստակ և արդյունավետ գործարկումը։

    Մասնավորապես՝ նախատեսվում է.

    հստակեցնել ապահովագրավճարների վճարման պարտավորությունները,
    ստեղծել չվճարված գումարների գանձման ավելի արդյունավետ մեխանիզմ,
    կարգավորել Հիմնադրամի որոշումների բողոքարկումը,
    կատարելագործել դեղերի գների և հատուցումների կարգավորումը,
    հստակեցնել անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը,
    ապահովել բնակչության նոր խմբերի աստիճանական ընդգրկումը ԱՀԱ համակարգում,
    բարձրացնել համակարգի կառավարման և ֆինանսական կայունության մակարդակը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

    Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Հրաժեշտի հանդիպում Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսի հետ

    Այսօր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, ով ավարտում է իր դիվանգիտական առաքելությունը Հայաստանում։

    Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գլխավոր հյուպատոսին համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար՝ բարձր գնահատելով պաշտոնավարման ընթացքում դիվանագետի անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բարեկամության սերտացման գործում։

    Գլխավոր հյուպատոսը ևս շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին՝ իր գործունեությանը տված բարձր գնահատականի և ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում Կապանում մշտապես առանձնահատուկ ուշադրության է արժանացել, ինչի համար անչափ երախտապարտ է և վստահ է, որ դա հայ և պարսիկ ժողովուրդների փոխադարձ ջերմ վերաբերմունքի արտահայտությունն է:

    Կողմերը անդրադարձել են այս տարիների ընթացքում իրականացված ծրագրերին, համայնքում պարսկերեն լեզվի ուսուցման հեռնակարին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

    Հանդիպման ավարտին Գևորգ Փարսյանը հաջողություն է մաղթել Մորթեզա Աբեդին Վարամինին հետագա գործունեության մեջ և նշել, որ Կապանում միշտ ուրախ են հյուրընկալելու բարեկամներին:

  • Կուլակաթափ անել. դոլարային միլիարդատերը էդ ո՞ր օրվանից…

    Կուլակաթափ անել. դոլարային միլիարդատերը էդ ո՞ր օրվանից…

  • Նիկոլ Փաշինյանը կստանա Հեսսենի խաղաղության մրցանակը |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կստանա Հեսսենի խաղաղության մրցանակը։

    Մրցանակը Նիկոլ Փաշինյանին կշնորհվի սեպտեմբերի 18-ին՝ Գերմանիայում հանդիսավոր արարողության ընթացքում։

    Մրցանակը շնորհում են Նիկոլ Փաշինյանին՝ «որպես 2018 թվականի թավշյա հեղափոխության առաջնորդներից մեկը, որը երկիրը առաջնորդել է խաղաղության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ճանապարհով»։

    Նշվում է, որ արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ կմասնակցի Հեսսենում կայանալիք հետագա միջոցառումներին:

  • Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր կողմից կառավարվող երկրի գյուղատնտեսությունը. Նարեկ Կարապետյան

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը մեջբերել է իր ու Նիկոլ Փաշինյանի հարց-պատասխանից մի հատված։

    ««Հայաստանում արձանագրվել է գյուղատնտեսության ոլորտի նվազում»․ Ն․ Փաշինյան։

    Թե քանի տոկոս՝ այդպես էլ չկարողացավ ասել։ Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր կողմից կառավարվող երկրի գյուղատնտեսությունը։

    Պատասխանը -11% ընդամենը 6 ամսում։

    Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ։

    Իրական Հայաստանը այսպես է գալիս…»,- նշել է Կարապետյանը։

  • Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին վերջին անգամ հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։ Հոկտեմբերի 6-ին արգենտինացիները Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում ընկերական հանդիպում են անցկացնելու Բենինի հավաքականի հետ։

    Հայտացուցակում ընդգրկվել է նաև 39-ամյա Մեսին, որը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։ Դա փաստորեն «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի հրաժեշտի հանդիպումը կլինի ազգային թիմում։

    Մեսսին Արգենտինայի հավաքականում խաղում է 2005 թվականից, անցկացրել է 207 հանդիպում, դարձել 125 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։

  • Սեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու



    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Միչուրինի փողոցի թիվ 2-ից 22, Սասունցի Դավթի փողոցի թիվ 1-ից 49, Սուվորովի փողոցի թիվ 1-ից 35, Աճեմյան փողոցի թիվ 1-ից 131, Աճեմյան փակուղու թիվ թիվ 4-ից 21/1, Բուռնազյան փողոցի թիվ 1-ից 59/1, Բուռնազյան 1-ին փակուղու թիվ 1-ից 25, Լիսինյան փողոցի թիվ 1-ից 68, Լ․ Մելիքյան փողոցի թիվ 7-ից 32, Մուրացանի փողոցի թիվ 1-ից 36, Գլինկայի նրբանցքի թիվ 1/2, 2/2, 6, 7/1, Գլինկայի 1-ին նրբանցքի թիվ 1-ից 21 առանձնատների, Միչուրինի փողոցի թիվ 5, Սասունցի Դավթի փողոցի թիվ 13, Սուվորովի փողոցի թիվ 5ա, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59, 61, 63, 65, 69, 69ա, 71, Գլինկայի փողոցի թիվ 19, 21, 23, Աճեմյան փողոցի թիվ 14, 14/1, 14/2, 16, 18, Երկաթգծի փողոցի թիվ 28, 30, 35, Լիսինյան փողոցի թիվ 2, 4, 14, 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ գրառում է կատարել x-ի իր միկրոբլոգում | Քաղաքականություն

    ԹՀ ԱԳՆ Հաքան Ֆիդանը Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ գրառում է կատարել x-ի իր միկրոբլոգում։

    Գրառման մեջ Ֆիդանը նշել է.
    «Կատարեցինք կարևոր այց եղբայրական և դաշնակից Ադրբեջան, որի հետ գլոբալ խնդիրների և տարածաշրջանային զարգացումների պայմաններում մշտապես համագործակցության և համերաշխության մեջ ենք։

    Գնահատեցինք մեր տարածաշրջանում առկա ճգնաժամերը, մտքեր փոխանակեցինք Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության և բարօրության հաստատման, ինչպես նաև թյուրքական աշխարհի ընդհանուր ապագայի վերաբերյալ»։

  • Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

    Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը