Blog

  • Առինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն



    Հասարակություն


    Հ-61, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) և /Հ-61/-Գետարգել-Բալահովիտ-/Հ-1/ ավտոճանապարհների հատման խաչմերուկում (Առինջ-Գետարգել խաչմերուկ) կատարվել են լուսացուցային օբյեկտի տեղադրման և անվտանգ երթևեկության կազմակերպման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

    Սեպտեմբերի 18-ի ժամը 00:01-ից նշված հատվածում լուսացույցները կսկսեն գործել։
    Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր։

    Նշենք, որ մինչև լուսացույցի հիմնական ռեժիմը միացնելը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշ ժամանակ ապահովվել է լուսացույցի դեղին թարթման ռեժիմը, որը վարորդներին նախազգուշացնում էր լուսացույցի առաջիկա գործարկման մասին։

    Խաչմերուկը կահավորվել է նաև համապատասխան ճանապարհային նշաններով։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Շվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել


    Աշխարհ





    Շվեյցարիայի Վալե կանտոնի Ֆլուխալփ քաղաքի շրջանում թեթև շարժիչային Cirrus SR22T ինքնաթիռ է կործանվել՝ բախվելով լեռան լանջին։ Ինքնաթիռում գտնվող երեք անձինք զոհվել են, հայտնել է տեղի ոստիկանության բաժանմունքը։

    Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ թեթև շարժիչային ինքնաթիռը թռիչք է կատարել Լուգանոյից։ «Քիչ անց, դեռևս չպարզված պատճառներով, ինքնաթիռը Լոյկերաբադի մոտ՝ Ֆլուխալփի շրջանում, բախվել է լեռան հյուսիսային լանջին։ Հետագայում այդ տարածքում ծխի հետքեր են հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրությունում։

    Նշվում է, որ այժմ պարզվում են զոհերի ինքնությունը, ինչպես նաև հետաքննություն է իրականացվում ավիավթարի պատճառները պարզելու ուղղությամբ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ



    Հասարակություն





    Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի․ տրանսպորտային միջոցների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։

    Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։

    Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝
    Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
    Սախարովի հրապարակից,
    Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
    Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
    Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

    «Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին»,-ասվում է հաղորդագրությունում։
    Հետևեք մեզ՝ այստեղ




  • «Ոչ մեկին չի հաջողվի պառակտել մեզ»․ Պուտինը տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին

    Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել։ Ռուս ժողովրդի ընտրությունը ցույց կտա, որ միլիոնավոր մարդիկ կանգնած են զինվորների կողքին, որ մենք միասնական ժողովուրդ ենք՝ ընդհանուր արժեքներով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին։

    «Ընտրություններին մասնակցությունը հաղթանակում մեր ընդհանուր ներդրումն է։ Ռուսաստանի քաղաքացիների ընտրությունից է կախված, թե ովքեր կներկայացնեն նրանց շահերը բոլոր մակարդակներում։ Յուրաքանչյուր ընտրողի ձայնը կարևոր է։

    Ոչ ոքի չի հաջողվի պառակտել ու վախեցնել մեզ, խարխլել մեր պետականությունն ու հասարակական-քաղաքական համակարգը։ Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։

    Ռուսաստանում լայնածավալ ընտրական քարոզարշավն անցկացվում է հատուկ ռազմական գործողության պայմաններում։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։

    tert.am

     

  • 2018-ից շփվում եմ ՌԴ նախագահի հետ, երբեք 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու հարց չեմ բարձրացրել․ վարչապետ

    «2018 թվականից շփվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ և երբեք ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել: Ընդհանրապես Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ ոչ մի անգամ այդպիսի հարց չի բարձրացրել»:

    Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռոման Համբարձումյանի՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից դուրս հանելու քննարկումների վերաբերյալ հարցին:

    «Երբ Բիշքեկից վերադառնում եմ Երևան, տեսնում եմ՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ եթե Հայաստանը ուզում է ռազմական բազան դուրս բերենք, մենք դուրս կբերենք:

    Դրանից հետո տեղի է ունենում բրիֆինգ, լրագրողներն ինձ այդ մասին հարցնում են, ես էլ ասում եմ հետևյալը՝ Հայաստանը երբեք 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, բայց եթե ՌԴ-ն որոշի, որ դուրս է բերում ռազմաբազան, Հայաստանը չի առարկի, որովհետև ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում չունի կենսական նշանակություն ՀՀ-ի համար: Իսկ եթե ՌԴ-ն ուզում է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք դա քննարկել:

    Սա է եղել ամբողջ պատմությունը»,- ասաց վարչապետը:

  • ԵՄ ղեկավարությունը կխաբի ՀՀ-ին. Լավրով |

    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարին, նշելով, որ իրենց երկիրը չէր վճարել  այդ գործընթացի անդամակցության նախապատրաստման համար։

    «Ռուսաստանը չէր ցանկանա վճարել Եվրոպական միությանն անդամակցության կամ անդամակցության նախապատրաստման համար այն հսկայական արտոնությունների միջոցով, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ում»,- ասել է Լավրովը Երիտասարդության միջազգային փառատոնի ընթացքում:

    Լավրովը նաև շեշտել է. «Եթե խոսենք Եվրոպական միության նկատմամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ձգտումների մասին, ապա խաբել կարող են, և, վստահաբար, կարծում եմ՝ Եվրոպական միության իշխանությունները կխաբեն: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրոպական միությունում, որտեղ արդեն բազմաթիվ տասնամյակներ հերթի մեջ են Թուրքիան և, օրինակ, Սերբիան»։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտ թալանչիները իրենց մաֆիոզ կապերով խուսափել են պատասխանատվությունից. վերջացավ. Նիկոլ Փաշինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտ թալանչիները իրենց մաֆիոզ կապերով խուսափել են պատասխանատվությունից. վերջացավ. Նիկոլ Փաշինյան

  • Հրապարակային դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը լիարժեքորեն կհիմնավորի Մարտուն Գրիգորյանի անմեղությունը․ փաստաբանական թիմ

    Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

    ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր, քաղաքական գործիչ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։

    Գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում քննվելու է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված անօրինական կալանքի վերացման հարցը, տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9)՝ նախագահությամբ դատավոր Լևոն Պետրոսյանի։
    Մարտուն Գրիգորյանը մեղադրվում է իբրև թե ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մեջ։ Մարտուն Գրիգորյանն իրեն ներկայացված այս շինծու մեղադրանքը չի ընդունում։

    Հրապարակային դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը լիարժեքորեն կհիմնավորի վերջինիս անմեղությունը։

    Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված անօրինական կալանքին, ապա արձանագրենք․

    • Վարույթին խոչընդոտելու հիմքի անհիմն լինելը․ Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է 2026թ․ օգոստոսի 14-ին՝ քրեական վարույթի հարուցումից շուրջ 3 ամիս անց։ Կալանավորման հիմքում դրվել է վարույթին խոչընդոտելու վերացական հավանականությունը, այնինչ՝ Մարտուն Գրիգորյանն այդ ամբողջ ընթացքում տեղյակ է եղել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին (ՀՀ ՔԿ հաղորդագրությունից, բնակարանում և գրասենյակում կատարված խուզարկություններից) և վարույթը խոչընդոտելու որևէ փորձ չի արել։ Թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և թե՛ ՀՀ դատական ատյանները բազմիցս արձանագրել են, որ տևական քննության պայմաններում խոչընդոտելու ռիսկը պետք է հիմնվի կոնկրետ փաստերի, այլ ոչ թե ենթադրությունների վրա։

    • Վարույթ իրականացնող մարմնի հակասական վարքագիծը․ Կալանքի միջնորդության քննության ժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարանին հայտնել էր, թե կալանավորումը պայմանավորված է դեռևս իրականացման ենթակա բազմաթիվ գործողություններով։ Մինչդեռ, Մարտուն Գրիգորյանին կալանավորելու հաջորդ իսկ օրը հայտարարվել է նախաքննության ավարտ։

    Մարտուն Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բանտային կալանքը ծառայում է ոչ թե գործի քննության բնականոն ընթացքն ու պատշաճ դատավարական վարքագիծն ապահովելուն, այլ հանդիսանում է պատիժ, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով։

    Պաշտպանական խումբը հետևողականորեն օգտագործելու է ներպետական և միջազգային իրավական բոլոր գործիքները՝ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունները ճանաչելու, նրա անմեղությունն ապացուցելու և խափանման միջոց կալանքը շուտափույթ վերացնելու համար»։

  • Հայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակով



    Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկեցին 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան:

    Տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Բարբադոսի հավաքականի նկատմամբ:

    Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

    Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Հոնկոնգի հավաքականին:

    Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:

    Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան | Քաղաքականություն

    ճեպազրույցի ծամանակ լրագրողների այն հարցին, թե ինչպիսին է Ալեն Սիմոնյանի, դիրքորոշումը՝ Հաջիևի հայտարարությունների հետ կապված, նա պատասխանեց, որ իր կարծիքով ամեն ինչին չէ, որ պետք է արձագանքենք: Եվ պետք է հասկանանք, արդյո՞ք դա ինչ-որ բան փոխելու է:

    «Կարող է մենք ինչ-որ բան ասենք և 15 րոպե մեզ լավ զգանք, բայց դրանով խանգարենք բանակցություններին: Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»,- ասաց նա:

    Հարցին, թե արդյո՞ք Սիմոնյանը Հաջիևին ասել է, որ Գանձասարը հայկական է և ոչ թե աղվանական, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

    «Ո՞ւր է նման խոսակցությունները մեզ տանելու: Կարծում եք մեր ինքնության պաշտպանությունը դրանո՞վ է պայմանավորված:

    Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը:Մենք կարելի է ասել երկու օրը մեկ խոսում ենք միմյանց հետ: Ես արտահայտել եմ մտահոգություն, որ պետք է անել ամեն ինչ, որ նման դեպքերը չխանգարեն խաղաղության գործընթացին»,-ասաց Ալեն Սիմոնյանը: