2018-ից շփվում եմ ՌԴ նախագահի հետ, երբեք 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու հարց չեմ բարձրացրել․ վարչապետ

Written by

in

«2018 թվականից շփվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ և երբեք ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել: Ընդհանրապես Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ ոչ մի անգամ այդպիսի հարց չի բարձրացրել»:

Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռոման Համբարձումյանի՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից դուրս հանելու քննարկումների վերաբերյալ հարցին:

«Երբ Բիշքեկից վերադառնում եմ Երևան, տեսնում եմ՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ եթե Հայաստանը ուզում է ռազմական բազան դուրս բերենք, մենք դուրս կբերենք:

Դրանից հետո տեղի է ունենում բրիֆինգ, լրագրողներն ինձ այդ մասին հարցնում են, ես էլ ասում եմ հետևյալը՝ Հայաստանը երբեք 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, բայց եթե ՌԴ-ն որոշի, որ դուրս է բերում ռազմաբազան, Հայաստանը չի առարկի, որովհետև ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում չունի կենսական նշանակություն ՀՀ-ի համար: Իսկ եթե ՌԴ-ն ուզում է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք դա քննարկել:

Սա է եղել ամբողջ պատմությունը»,- ասաց վարչապետը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *