Blog
-
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
Նիկոլ Փաշինյանի քաղաքական մտածողության որոշ առանձնահատկություններ կարելի է բնութագրել «գեոպոլիտիկ հեդոնիզմ» հասկացությամբ՝ աշխարհաքաղաքական հարմարվողականության և խաղաղ, բարեկեցիկ կյանքի -
Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը՝ Բռնակոթ բնակավայրի օրվա կապակցությա
Սիրելի՛ բռնակոթցիներ,
Այսօր Բռնակոթ բնակավայրի օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ։ Բռնակոթը Սիսիան համայնքի պատմական հարուստ ժառանգություն, ձևավորված ավանդույթներ և ինքնատիպ դիմագիծ ունեցող բնակավայրերից է։ Բոլորս էլ գիտենք, որ այս գեղատեսիլ բնակավայրում ապրում են այնպիսի մարդիկ, ովքեր ուղղամիտ են, խոսքում՝ շիտակ, իրենց համոզմունքներում՝ հաստատակամ, աշխատանքում՝ պահանջկոտ։ Մարդիկ, ովքեր սովոր են քարից հաց քամել, դժվարությունների առաջ չընկրկել, սեփական քրտինքով վաստակել ու ստեղծել։ Հենց այս բնավորության գծերի շնորհիվ է, որ Բռնակոթն օր-օրի ծաղկում է՝ չկորցնելով իր ուրույն դիմագիծը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես տեսնում եք Սիսիան համայնքի զարգացմանն ուղղված իմ գործելաոճի հիմքում բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումն է՝ անկախ դրանց աշխարհագրական դիրքից, հեռավորությունից կամ բնակչության թվից։
Բռնակոթում, ինչպես և համայնքի մյուս բնակավայրերում, իրականացվող ծրագրերն արդեն շոշափելի արդյունքներ են տալիս։ Տարիներով կուտակված խնդիրներն աստիճանաբար ստանում են իրենց լուծումները։
Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել և ներկայումս էլ լայն թափով շարունակվում են ներբնակավայրային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները, պետական միջոցներով կառուցվում է խմելու ջրի նոր ջրագիծ, հիմնանորոգվում և բարեկարգվում է նաև բնակավայրի պատմական արժեքներից մեկը՝ Թումի աղբյուրը։
Բնակավայրի վարչական շենքում առանձնացվել և վերանորոգվել է տարածք՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և կրթադաստիարակչական գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով։
Սակայն Բռնակոթ բնակավայրի զարգացումը մեկ ծրագրով կամ մեկ օրվա աշխատանքով չի սահմանափակվում։ Առջևում սպասվում են նոր, ավելի մասշտաբային ծրագրեր։ Ես համոզված եմ՝ Բռնակոթն ունի զարգանալու մեծ ներուժ և մեր պարտքն է հետևողական և պատասխանատու աշխատանքի, նպատակային ծրագրերի միջոցով այդ ներուժը վերածել իրական արդյունքների։
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և բարօրություն։
-
Համացանցում տարածված տեսանյութի հետքերով տղամարդ է ձերբակալվել․ ՆԳՆ
Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը ավտոբուսում նվաստացնում իր կողակցին: Ավելի ուշ միջամտել էր նաև մեկ այլ ուղևոր, և լեզվակռիվ էր սկսվել: ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն արձագանքել է՝ նշելով, որ տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
«Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին»,- գրել է նա։
ՆԳՆ խոսնակը հիշեցնում է, որ երեկ ՆԳՆ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին:
-
Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան
Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը: Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։
«Վարչապետ Փաշինյանը կոչ է անում, որ ՏԻՄ ընտրությունների մասնակից ճնշումների ենթարկված բոլոր թեկնածուներն ու ընտրողները դիմեն իրեն։ Խոստանում է ասվածը հիմնավորելու դեպքում հրապարակային պատժել ճնշում բանեցրած պաշտոնյաներին։
Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ նման բաները միշտ արվում են շատ զգուշությամբ։ Օրինակ, մեր ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։
Բայց քանի դեռ Վարչապետը, ձեռքի հետ, նաև դատախազի ֆունկցիաներն է ստանձնել, ուզում եմ հիշեցնել, որ նույն կերպ նա խոստացել էր քննել ու հաստատվելու դեպքում աշխատանքից ազատել ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ապարանում ՔՊ-ի հավաքին անձնակազմին ու աշակերտներին բերած մի քանի դպրոցների տնօրեններին։
Եվ հիմա կռահեք 3 անգամից, թե այդ տնօրեններից քանիսն են գործից ազատվել… Ի հեճուկս այն հանգամանքի, որ ծառայողական քննությամբ հաստատվել է դասապրոցեսի հաշվին քարոզարշավ անելը։
Իսկ ինչո՞ւ այդ տնօրենները շարունակեցին պաշտոնավարել։ Քանի որ, ենթադրաբար, հրահանգ էին ստացել Ապարանի քաղաքապետից։ Իսկ Ապարանի քաղաքապետը ՔՊ-ի համար արժեքավոր տասովշիկ* է, ով շուտով իրենց թեկնածուն է լինելու Ապարանում։
Առհասարակ, ակնհայտ է, որ բազմաթիվ համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը թեկնածուների նկատմամբ ճնշումների արդյունք է։ Այլ կերպ չի կարող բացատրվել բազմաթիվ համայնքներում ՔՊ-ի` (ՀյուսիսԿորեական ոճի) միայնակ մասնակցությունը։
* Տասովշիկ — ընտրությունների ժամանակ ընտրողների վրա ազդեցություն գործադրող ապաքաղաքական կերպար։
Հ.Գ. Շուտով կպատմեմ, թե ինչպես են կարողանում մի քանի թեկնածուի ճնշելով կանխեն ամբողջ կուսակցությանը առաջադրումը համայնքում (սատանան ընտրակարգի դետալներում է)»,-գրել է նա:
-
Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքում հերթական դեպքերն են բացահայտել։Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բերդ քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 52-ամյա մի տղամարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ առանձնատանը կից հողամասում աճեցրել է կանեփ տեսակի բույս, որից պատրաստել է թմրամիջոց։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ընդհանուր 30,44 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով տարաներ, իսկ հողամասում՝ կանեփի բույսեր։
Կատարվում է նախաքննություն։
Բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Բերդ քաղաքի 31-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում և օգտագործում։ Համայնքային ոստիկանները նրան Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին։ Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 4 գրամ զանգվածով փաթեթ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
-
Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան
Այդուհանդերձ, նախագահ Մակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունն այսօր մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պատերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից։ -
Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
Հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկի բնակիչ 10 ամսական աղջնակ է, իսկ հայրը հայտնել է, որ առավոտյան ժամը 08:00-ին ինքը մոտեցել էր աղջնակի օրորոցին և նկատել, որ նա չի շնչում, ինչից հետո զանգահարել է Գորիսի հիվանդանոց, ապա ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են երեխայի կենսաբանական մահը։
Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
-
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Խոհարարի միջազգային օր, Վիճակագրության միջազգային օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1797- վախճանվել է Ռուսաստանի կայսրության հայազգի պատմաբան, Ռուսաստանի դոմինիկյանների պաշտոնական պատմիչ-ժամանակագիր Կղեմենս Խոդիկևիչը։
1819 –ծնվել է հայկական ծագումով լեհ դաշնակահար Կարոլ Միկուլին (Կարոլ Պստիկյան)։
1890- ծնվել է սփյուռքահայ հասարակական և մշակութային գործիչ Տիգրան Խրլոպյանը։
1899 –ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Արմեն Գուլակյանը։
1913- ծնվել է ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Հակոբ Հակոբյանը։
1921– Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Ֆրանսիան առանձին հաշտություն է կնքել Թուրքիայի հետ, որով հրաժարվել է Թուրքիայի դեմ պայքարից և իր զորքերը հանել է Կիլիկիայից, ինչի հետևանքով փաստացի թուրքերին տրվել է հայկական նոր կոտորածների հնարավորություն:
1925– վախճանվել է ազատագրական շարժման գործիչ Արմենակ Եկարյանը՝ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։
1989 – Գյումրու մոտ վթարվել է Ուլ յանովսկի մարդատար ավիացիայի Ил-76 ինքնաթիռ, որի արդյունքում զոհվել է 15 մարդ։
2002-Հայաստանի 654 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
2003-ՀԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվի և Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտների շենքերի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել այդ ինստիտուտների գիտաշխատողները՝ իրենց վրդովմունքն ու ցասումը արտահայտելով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքը Կաթողիկոսական վեհարան կառուցելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրելու՝ կառավարության որոշման դեմ:
2008- Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ։
2009- Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատավարությունը:
2012-«Տառ-Քարեր» պուրակի բարձրադիր մասում տեղի է ունեցել Քրիստոսի խաչելության տարիքը խորհրդանշող 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչի հանդիսավոր բացումը:
2022- Ռուբեն Վարդանյանը տվել է համաձայնություն՝ աշխատել Արցախի Հանրապետության պետնախարար:
2023-Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ցույց է սկսվել, որից հետո իրավիճակը սրվել է, և ցուցարարները մտել են ներկայացուցչության շենք՝ պահանջելով հանդիպում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։
2025- ձերբակալվել է Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
ԱՇԽԱՐՀ
1616 – ծնվել է դանիացի անատոմ Թոմաս Բարտոլին, որը հայտնագործել է մարդու լիմֆատիկ համակարգը։
1671 -Նոր Ֆրանսիայի (Հյուսիսային Ամերիկա) բոլոր բնակիչներին խորհուրդ է տրվել ամուսնանալ միայն ֆրանսուհիների հետ։
1696 -Ռուսաստանում բոյարական Դուման որոշում է ընդունել ստեղծել մշտական գործող ռուսական նավատորմ։
1774 -Ամերիկյան մայրցամաքային կոնգրեսն էմբարգո է դրել Մեծ Բրիտանիայի հետ առևտրի վրա։
1803 -ԱՄՆ-ի Սենատը հաստատել է ֆրանսիական Լուիզիանիայի գնման գործարքը։
1818- Անգլիան և ԱՄՆ-ն որոշել են, որ Կանադայի և ԱՄՆ-ի միջև սահմանը պետք է անցնի հյուսիսային 49-րդ զուգահեռականով։
1842– տեղի է ունեցել Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայի պրեմիերան:
1900 –ծնվել է անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ Ջեկ Լինդսեյը։
1900-Ամուդսենի արշավախումբը ուղևորվել է Հարավային բևեռ։
1916– Սևաստոպոլում պայթել է «Կայսրուհի Մարիա» ռազմական նավը:
1929- ԽՄԿԿ Կենտկոմը պաշտոնապես հայտարարել է ԽՍՀՄ-ում համընդհանուր կոլեկտիվացման գործընթացի մասին։
1944- խորհրդային բանակը և հարավսլավական պարտիզանները համատեղ ազատագրել են Բելգրադը։
1964 – «Ռոլլինգ Սթոունը» առաջին համերգն է տվել Փարիզում, որի ժամանակ ծագած անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 150 մարդ։
1964 –վախճանվել է ԱՄՆ-ի 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։
1971– ծնվել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը:
1982– Մոսկվայի Լուժնիկի ստադիոնում խորհրդային «Սպարտակ» և հոլանդական «Հառլեմ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ, որոնց հետևանքով զոհվել է 66, վիրավորվել՝ 61 մարդ:
1993- Հոլանդիայի կառավարությունը որոշել է արգելել մարիխուանայի վաճառքը արտասահմանյան զբոսաշրջիկներին, սակայն այդ արգելքը չի վերաբերել տեղաբնակներին։
2011- լիբիացի ապստամբներն իրենց հայրենի Սիրթ քաղաքում հաշվեհարդար են տեսել երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի հետ և սպանել նրան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
-
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում՝ Հայ կաթողիկե Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում, տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական խաչքար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քաջարանի համայնքապետարանը։
Նշվում է, որ այս նշանակալի իրադարձությունը ևս մեկ կարևոր քայլ է Քաջարան–Սեն Շամոն քույր քաղաքների բարեկամական հարաբերությունների ամրապնդման, հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման և միջազգային հանրությանը ներկայացնելու ճանապարհին։

Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, տեղի հայ համայնքի անդամներ և հյուրեր։
Եկեղեցական հատուկ արարողակարգից հետո խաչքարն օծվել է Ֆրանսիայի հայ կաթողիկե առաջնորդ, եպիսկոպոս Եղյա Եղեայանի ձեռամբ՝ Տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի օրհնությամբ։ Օրվա ընթացքում մատուցվել է նաև Սուրբ պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Մանվել Փարամազյանն ու Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան՝ ընդգծելով երկու համայնքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների, փոխադարձ համագործակցության և պատմական հիշողության պահպանման կարևորությունը։

Միջոցառումն առանձնահատուկ նշանակություն է ունեցել նաև Քաջարանի համայնքապետի համար։ Հայկական հոգևոր ու մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնության և ունեցած ավանդի համար Մանվել Փարամազյանը եպիսկոպոս Եղյա Եղեայանի կողմից պարգևատրվել է հայ նահատակ Իգնատիոս Մալոյանի անվան մեդալով, իսկ Տեր Ռաֆայել Շեֆիքյանի կողմից՝ Սեն Շամոնի Հայ կաթողիկե եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացի մեդալով։
«Հայկական խաչքարի տեղադրումը խորհրդանշական իրադարձություն է ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքի, այլև ողջ հայության համար։ Այն հայ ժողովրդի պատմական հիշողության, քրիստոնեական հավատքի, ազգային ինքնության և սերունդների միջև անխզելի կապի յուրօրինակ արտահայտությունն է։ Այսուհետ Սեն Շամոնի հայկական խաչքարը կկանգնի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման, հայ ժողովրդի տոկունության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մնայուն խորհրդանիշ»,-ասել է Մանվել Փարամազյանը
-
Անտառապետը Աղվերանի անտառում հայտնաբերել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դին
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը՝ 18:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժին է ահազանգել Ս. Մ.-ն և հայտնել, որ Աղվերանի անտառում ծառից կախված դի է հայտնաբերել։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, պարզվել է, որ Արզական-Աղվերան լեռնային նստավայր կոչվող տարածքում՝ անտառային հատվածում, հայտնաբերվել է Ռուսաստանի դաշնության քաղաքացի 22-ամյա Բոգդան Ս.-ի դին։
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանություն ահազանգած Ս. Մ.-ն աշխատում է «Հայանտառ» ընկերության Հրազդանի ավագ անտառապետ։