Blog

  • Հոկտեմբերի19-ի աստղագուշակ

    Հոկտեմբերի 19-ի աստղագուշակը հուշում է, որ այս օրը լի է լինելու կարևոր բացահայտումներով և էմոցիոնալ վերափոխումներով: Տիեզերական ազդեցությունները՝ հատկապես Վեներայի և Պլուտոնի քառակուսի (square) դասավո
  • Երբ «վառվում» է կերակրափողը կամ այրոց.«Ռադիոառողջարան»

    Երբ «վառվում» է կերակրափողը կամ այրոց.«Ռադիոառողջարան»

    Այրոց  կամ այրուցք, կերակրափողի երկարությամբ այրման զգացում, որն ավելի է արտահայտվում ստորին հատվածում:  Այն կարող է ուղեկցվել ստամոքսի գերծանրաբեռնվածության, բերանում թթու կամ դառը համի զգացողությամբ: Գրեթե չկա մեկն ով գոնե մեկ անգամ չի բախվել այս խնդրին։ Բժիշկ գաստրոէնտերոլոգ Աստղիկ Խաչատրյանի հետ քննարկել  ենք թե երբ է պետք անհանգստանալ, ում դիմել և ինչ խնդիրների մասին է այն հուշում և այլն։ Հետաքրքիրն ու կարևորը տեսանյութում:

  • 10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում

    10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում

  • Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառները

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» սահմանումը, որպեսզի նրան պահի Ուկրաինայի դեմ պատերազմի շուրջ բանակցությունների սեղանի շուրջը, ինչպես նաև արգելի օգնել Իրանին: Հաղորդագրությունը նա հրապարակել է Truth Social սոցցանցում հոկտեմբերի 18-ին։

    «Ես կարող եմ այն ​​ստորագրել ավելի ուշ, երբ անհրաժեշտ համարեմ»,- շարունակել է նա հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմի օրինագծի վերաբերյալ։

    Գրեմի օրինագիծը ենթադրում է 500 տոկոս լրացուցիչ մաքսատուրքերի սահմանում ռուսական ապրանքների և 100 տոկոս՝ այն երկրների արտադրանքի համար, որոնք մտնում են ՌԴ-ից նավթի ու գազի հիմնական գնորդների թոփ-5-ի մեջ, ինչպես նաև առավել ակտիվ օգնում են Մոսկվային պատժամիջոցները շրջանցելու հարցում:

    Օրենքը պարտավորեցնում էր Թրամփին սահմանափակող միջոցառումները կիրառել մինչև հոկտեմբերի 18-ը, միաժամանակ թույլ էր տալիս նրան դադարեցնել գործընթացը, եթե դա բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից։ Հենց դա էլ արեց հանրապետական նախագահը հոկտեմբերի 17-ին։

  • Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելո

    ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Արթուր Մինասյանը հրաժարակ է ներկայացրել։

    «Այսօրվանից, իմ դիմումի համաձայն, այլևս չեմ զբաղեցնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։

    Ավելի քան 6,5 տարի այս պաշտոնում Հայաստանի Հանրապետությանը ծառայելն ու գիտության զարգացմանը գիտելիքներս և փորձս ներդնելն ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էին։ Միասին ահռելի աշխատանք ենք կատարել, բայց դեռ շատ անելիք ունենք։

    Երբեք չեմ աշխատել շնորհակալություն ստանալու ակնկալիքով․ անմնացորդ նվիրումն իմ պարտականությունն եմ համարել։ Սակայն այս ոճով աշխատելը բերել է նրան, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ շնորհակալական խոսքեր եմ լսել։ Այժմ իմ հերթն է շնորհակալություն հայտնելու․․․

    Շնորհակալ եմ Սարգիս Հովսեփյանին, ում հետ երկար ճանապարհ ենք անցել և դրել մեր երազանքի իրականացման հիմքերը․․․

    Շնորհակալ եմ նախարարներ Արայիկ Հարությունյանին, Վահրամ Դումանյանին և Ժաննա Անդրեասյանին ինձ վստահելու համար, ես շատ բան եմ սովորել ձեզանից․․․

    Շնորհակալ եմ կոմիտեի իմ թիմին և ամբողջ անձնակազմին՝ հսկայական աշխատանքի և նվիրումի համար․․․

    Շնորհակալ եմ գիտական համայնքի և ոլորտի զարգացմամբ շահագրգիռ բոլոր ներկայացուցիչներից ու նախաձեռնություններից՝ ակտիվ և հետևողական մասնակցության համար։

    Առանձնահատուկ շնորհակալ եմ գիտնականներից, շատերը հավատացել են և անցնում են մի դժվար ճանապարհ, որպեսզի վաղը իրենց դոկտորանտները և դոկտորանտների դոկտորանտները այլևս այդ դժվարությունները չտեսնեն․․․

    Շնորհակալություն եմ հայտնում նաև կառավարությանը, որը հավատացել է գիտության ներուժին, հզոր գիտակրթական համակարգով ուժեղ Հայաստան ունենալու տեսլականին և վերջին տարիներին էական ներդրումներ է կատարել ոլորտում՝ ապահովելով շոշափելի արդյունքներ։

    Յուրաքանչյուրի ներդրումը անուրանալի է, առանց դրա բարեփոխումները չէին հաջողվի։

    Իմ գնահատմամբ՝ այս տարիներին Հայաստանի գիտության ոլորտում թռիչքային առաջընթաց ենք արձանագրել։ Այդուհանդերձ, դեռ հեռու ենք մեր երազանքից։ Կառավարության ծրագրով և գիտության զարգացման ռազմավարությամբ սահմանված նպատակներին հասնելու համար բոլոր օղակներում երկարատև ու հետևողական աշխատանք է անհրաժեշտ։

    Աշխատանքից ազատման դիմումիս հիմնական պատճառն այն է, որ մեր աշխատանքն ու ծրագրերի իրականացումը չեն համապատասխանում կառավարության, նախարարության, կոմիտեի և անձամբ իմ խոստացած զարգացման տեմպին։

    Դրա վկայությունն են 2026 թվականին խոստացված, բայց չհատկացված ֆինանսավորումն ու, դրա հետևանքով, թերի իրականացված ծրագրերը։ Նույն մտահոգությունն ունեմ 2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ․ այս տեսքով հաստատվելու դեպքում բազմաթիվ ծրագրերի իրականացումը կվտանգվի։ Պատճառների վերաբերյալ մի փոքր ավելի մանրամասն խոսել եմ հղումում տեղադրված նյութում․․․

    Ինձ ճանաչողները գիտեն՝ երբեք չեմ վախեցել կամ խուսափել պայքարից և աշխատանքից, բայց որոշումս կայացրել էի ավելի շուտ, երբ բյուջեի նախագիծը արդեն կառավարությունում էր։ Սակայն Հայոցյանի հրաժարականից հետո մնացի և վերջին երեք շաբաթում կոմիտեի նախագահի պարտականությունները կատարելիս իմ լիազորությունների շրջանակում արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի ճգնաժամային իրավիճակ չլինի, հայտարարված և որոշ ամփոփված ծրագրեր այս տարի ֆինանսավորում ստանան, մի շարք սարքերի պայմանագրերը չչեղարկվեն․․․

    Վերջում քննադատությունս ուղղում եմ կառավարությանը, սուտի ընդդիմադիրները թող չառիթավորվեն, ես քննադատում եմ իմ կառավարությանը, որին ընտրել եմ և առնվազն այդ իմաստով իրավունք ունեմ։

    Սիրելի կառավարություն, այժմ ժամանակն է մեր խոսքը գործով հաստատելու։ Գրեթե վստահ եմ, որ Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում գիտության ֆինանսավորումը որոշ չափով կավելանա։ Սակայն խնդիրն այլևս միայն գումարի չափը չէ, այլ գիտության նկատմամբ շատ օղակների մոտեցումը։

    Գիտությունը պետք է ֆինանսավորել ոչ թե մնացորդային սկզբունքով կամ շնորհակալության ակնկալիքով, այլ գիտելիքահեն տնտեսություն ունենալու հստակ նպատակով։ Այդ դեպքում այսօրվա ծախսը կդառնա վաղվա ներդրումը։

    Զարգացման տեմպը պահպանելու համար անհրաժեշտ են որոշ համակարգային փոփոխություններ։ Խնդիրը նաև գործընթացների կազմակերպման և բոլոր ներգրավված օղակների՝ ոլորտի հանդեպ պատասխանատվության ու հանձնառության (ownership) մեջ է։

    Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, ես ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում ունենալ գիտության այն մակարդակը, որը Դուք եք պատկերացնում, ներկայացնում Ձեր խոսքում և ամրագրել էք Ձեր ղեկավարությամբ հաստատված փաստաթղթերում։ Ավելին չեմ ուզում…

    Ես շատ եմ սիրել իմ աշխատանքը, հավատացել և հավատում եմ այն ճանապարհին որով գնում ենք, չեմ հոգնել և շարունակելու եմ գիտելիքներս և փորձս ծառայեցնել ոլորտի զարգացմանը․․․

    Շատ դժվար է եղել այս որոշման կայացումը, գործընկերներից, գիտական համայնքից և ընկերներից շատերը համաձայն չեն որոշմանս հետ, սակայն որպես գիտության ոլորտում որոշակի լիազորություններ ունեցող և ամենօրյա ռեժիմով գիտական հանրույթի հետ ամենաշատ շփվող պաշտոնյա, կարծում եմ, որ պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն պաշտոն ստանձնելով․ այն ենթադրում է նաև տրված խոստումները չկատարելու դեպքում, առանց մեղավորներ փնտրելու, պահել սկզբունքայնությունը և պատասխան տալ սեփական խոսքի համար։ Ես խաբել չեմ կարող․․․»,-գրել է Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում։

  • Լեոնարդո Դի Կապրիոյից մինչև միջին բնապահպան. բոլորի ուշադրությունն այս օրերին Հայաստանն է. Պապոյան

    «Լեոնարդո Դի Կապրիոյից մինչև միջին բնապահպան բոլորի ուշադրությունն այս օրերին Հայաստանն է»:

    Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

    «Այսօր էլ Ամուլսարի հանքը շահագործվում է, արդեն իսկ թողարկում ունի, արտահանում ունի, դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա արդեն իսկ կա, 1600 աշխատող է այնտեղ աշխատում, լրացուցիչ անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է ստեղծվոլ: Հանքը եկող տարի այս գների պահպանման դեպքում, եթե իհարկե ոսկին չթանկանա, որովհետև տենդենցը թանկանալու է, մինչև 130 միլիոն դոլար պետական բյուջե հարկ է վճարում արելու, եթե թանկանա ոսկին, ավելի շատ հարկ կվճարի: ՀՆԱ-ի վրա 1.5-2 տոկոս ազդեցություն է ունենալու, մեր արտահանումը էական ավելացնելու է և մեր տնտեսությունը ուժեղացնելու է»,- ասել է նա՝ անդրադառնալով Ամուլսարին:

    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից 30-ը Երևանում անցկացվում է COP-17-ը:

  • Լավրովը մեկնել է Թեհրան

    Լավրովը մեկնել է Թեհրան Նա հանդիպումներ կունենա Մասուդ Փեզեշքիանի և Աբբաս Արաղչիի հետ։
  • Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում



    Կոնվերս Բանկը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին՝ ներկայացնելով կայուն ֆինանսավորման իր լուծումներն ու ESG ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

    Բանկի մասնակցությունը համաժողովին պայմանավորված է կայուն զարգացման և պատասխանատու ֆինանսավորման ոլորտում ստանձնած հանձնառություններով։ Կոնվերս Բանկում ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքները փուլային կերպով ներառվում են բոլոր գործընթացներում՝ ռիսկերի գնահատումից և ֆինանսավորման որոշումներից մինչև նոր պրոդուկտների մշակում ու ներքին գործընթացների կազմակերպում։

    Կանաչ լուծումներ՝ անհատների և բիզնեսի համար

    COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում կներկայացվեն ֆինանսական լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս կայուն ընտրությունը վերածել իրագործելի ներդրման։

    Այցելուները կկարողանան տեղեկանալ էլեկտրամոբիլների ձեռքբերման, արևային էներգահամակարգերի տեղադրման, բնակարանների էներգաարդյունավետության բարձրացման, բիզնեսների արդիականացման, ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրման, վերականգնվող էներգիայի և կանաչ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունների մասին։

    Այս լուծումները նպաստում են էներգիայի սպառման և արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև մաքուր տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնմանը։

    «Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ֆինանսավորվող նախաձեռնություն կարող է ստեղծել դրական ազդեցություն։ COP17-ին մասնակցությունը հնարավորություն է՝ ներկայացնելու ոչ միայն Բանկի կանաչ պրոդուկտները, այլև կայունության նկատմամբ մեր համակարգային մոտեցումը։ Կայունությունը մեզ համար պարզապես ռազմավարություն չէ․ այն ապագան ձևավորելու մեր մոտեցումն է»,- նշում են Կոնվերս Բանկում։

    Կանաչ ֆինանսավորում՝ չափելի արդյունքներով

    2017–2025 թվականներին Կոնվերս Բանկը շարունակել է ֆինանսավորել կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված նախաձեռնություններ՝ վերականգնվող և մաքուր էներգիայի արտադրությունից մինչև էլեկտրամոբիլներ, ենթակառուցվածքների արդիականացում և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն լուծումներ։

    • Կորպորատիվ և մանրածախ վարկավորման միջոցով Բանկը ֆինանսավորել է շուրջ 172,000 կՎտ ընդհանուր հզորությամբ արևային համակարգերի տեղադրում, որոնք տարեկան ապահովում են մոտ 240,000 ՄՎտժ մաքուր էներգիայի արտադրություն և նպաստում են տարեկան շուրջ 100,000 տոննա CO₂ արտանետումների կրճատմանը։

    Այս արդյունքները ցույց են տալիս, որ ֆինանսավորումը կարող է դառնալ արտանետումների նվազեցման, մաքուր էներգիայի տարածման և կայուն տնտեսական զարգացման գործնական միջոց։

    Կայունությունը սկսվում է Բանկի ներսից

    Կոնվերս Բանկը կայունության սկզբունքները կիրառում է նաև սեփական գործունեության մեջ։ Բանկի 16 մասնաճյուղերում տեղադրված են թղթի և պլաստիկի տեսակավորման տարաներ, ինչի արդյունքում տեսակավորվել և վերամշակման է հանձնվել մոտ 4 տոննա պլաստիկ և 21 տոննա թուղթ՝ խնայելով ավելի քան 400 ծառ և մոտ 6 տոննա նավթ:

    Թափոնների տեսակավորման գործընթացում ներգրավված են Բանկի աշխատակիցները՝ իրենց ամենօրյա գործողություններով նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և պատասխանատու աշխատանքային մշակույթի ձևավորմանը։

    Սոցիալական ազդեցություն և ներառական զարգացում

    Կոնվերս Բանկը սոցիալական պատասխանատվությունը դիտարկում է որպես ESG քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Բանկն իրականացնում է համայնքների զարգացմանը, կրթական նախաձեռնություններին, սոցիալական ներառականությանը և խոցելի խմբերի աջակցությանը միտված ծրագրեր։

    Բանկն աջակցում է կանանց ձեռներեցությանը «Կանայք բիզնեսում» (Women in Business, WIB) ծրագրի և ֆինանսավորման տարբեր գործիքների, այդ թվում՝ ՓՄՁ և կորպորատիվ վարկերի, լիզինգի, շրջանառու միջոցների ֆինանսավորման և օվերդրաֆթի միջոցով՝ նպաստելով նրանց բիզնես նախաձեռնությունների զարգացմանը, մրցունակության բարձրացմանը և համայնքների ներառական տնտեսական աճին։

    Միաժամանակ Բանկը ձևավորում է անվտանգ, ներառական և աջակցող աշխատանքային միջավայր՝ ապահովելով աշխատակիցների մասնագիտական աճը, գաղափարների փոխանակումը և մասնակցությունը Բանկի երկարաժամկետ զարգացմանը։

    Միջազգային հանձնառություններ

    Կոնվերս Բանկը միացել է կայուն զարգացման ոլորտում գործող միջազգային հեղինակավոր նախաձեռնություններին։

    UNEP Finance Initiative-ին անդամակցությամբ Բանկը կայունության և շրջակա միջավայրի պահպանության սկզբունքներն ինտեգրում է գործունեության տարբեր ուղղություններում։

    Partnership for Carbon Accounting Financials-ին միանալով՝ Բանկը պարտավորվել է կիրառել միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանություն և գործիքակազմ՝ ֆինանսական գործունեությունից բխող ածխածնային արտանետումները հաշվարկելու և հրապարակելու համար։

    Որպես UN Global Compact-ի անդամ՝ Կոնվերս Բանկը հավատարիմ է մարդու իրավունքների, աշխատանքային հարաբերությունների, շրջակա միջավայրի պահպանության և հակակոռուպցիոն սկզբունքներին։

    Ֆինանսավորում, որը ձևավորում է ապագան

    COP17-ին մասնակցությամբ Կոնվերս Բանկը ներկայացնում է կայունության նկատմամբ ամբողջական մոտեցում, որտեղ ֆինանսավորումը զուգակցվում է բնապահպանական պատասխանատվության, սոցիալական ազդեցության և կառավարման բարձր չափանիշների հետ։

    Բանկը շարունակելու է մշակել և ընդլայնել այնպիսի ֆինանսական լուծումներ, որոնք օգնում են անհատներին ու բիզնեսներին կատարել ավելի ռեսուրսախնայող և պատասխանատու ընտրություններ՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի ցածր ածխածնային տնտեսության անցմանը։


  • Կիևը կրկին կրակի տակ է․ կան զոհեր և վիրավորներ

    Հոկտեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ենթարկվել է ռուսական լայնածավալ օդային հարձակման։ Օգտագործվել են բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

    Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։ Վնասներ են կրել բնակելի շենքեր և քաղաքային ենթակառուցվածքներ։ AP-ի հաղորդմամբ հարվածների հետևանքները գրանցվել են մայրաքաղաքի մի քանի շրջաններում։

    Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ վնասվել են 25-հարկանի բնակելի շենք, մետրոյի կայարան, բժշկական հաստատություն և այլ շինություններ։ Դեպքի վայրերում աշխատել են արտակարգ ծառայությունները՝ իրականացնելով փրկարարական և վերականգնման աշխատանքներ։ Reuters-ի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է կին, իսկ մի քանի մարդ ստացել է վնասվածքներ։

    Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը փորձել են կասեցնել հարձակումը։ չեզոքացվել է 243 անօդաչու թռչող սարք և չորս հրթիռ, սակայն հարվածները վնասներ են պատճառել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

  • Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել





    Հոկտեմբերի 18-ի գիշերը ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։ Հարձակման հետևանքով զոհվել է 21-ամյա մի աղջիկ, ևս ութ մարդ վիրավորվել է, հայտնել են Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունից (ԳԱԻԾ)։ Գնդակոծության ընթացքում վնասվել է քաղաքի ձախ ափին գտնվող «Չեռնիգովսկայա» մետրոպոլիտենի վերգետնյա կայարանը։

     Կայարանի հարևանությամբ բեկորների ընկնելու հետևանքով տեղի է ունեցել երթևեկային և կոնտակտային ռելսերի խզում։ Կիևի Սոլոմյանսկի շրջանում հրթիռի բեկորները հարվածել են 25-հարկանի բնակելի շենքի առաջին հարկին և ընկել բժշկական հաստատության վրա։

    Բացի այդ, Դնեպրովսկի շրջանում արձանագրվել է հարված ոչ բնակելի կառուցապատման տարածքին։




    դիտվել է 131 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը