Blog

  • Պապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է





    ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «ՊՆ-ն, պաշտոնապես արձագանքելով երեկվա զինծառայողի մահվան փաստին, հայտարարել է, որ «բանակում մահվան դեպք չի արձանագրվել»՝ ավելացնելով, որ «նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում»։
    Միաժամանակ ՊՆ-ն «պարզաբանել» է, որ մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, «դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»։
    Այսինքն՝ իշխանությունը շարունակում է մնալ միևնույն կետում, այս դեպքում՝ ճահճում։
    Շարունակում եմ պնդել, որ իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների, թեման ամենակարևորից բացի մյուս հարթություններն ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն։
    Շատ հավանական է, որ այս հաղորդագրության հիմնական հասցեատերը նույնիսկ հասարակությունը չէ, այլ ուղիղ Նիկոլ Փաշինյանը, ում Պապիկյանը հեռակա համոզում է, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է։
    Անիմաստ է վիճելը կամ հանրությանը համոզելը․ դուք եք ստեղծվածի գլխավոր պատասխանատուները։
    Բայց, ի վերջո, զինծառայող է մահացել։ Առաջին խնդիրը պարզելն է, թե ինչու։ Հետո՝ հասկանալ դրա որևէ ձևով առնչությունը ծառայությանը, այդ թվում՝ այն տեսանկյունից, թե ի՞նչ աշխատանք էր հնարավոր անել դա կանխելու համար՝ բարոյահոգեբանականից մինչև վերահսկողության։
    Ի վերջո, եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մարտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին»,- գրել է նա։




    դիտվել է 224 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը |

    Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը՝ որպես ներգաղթային քաղաքականության խստացման շարունակական արշավի մաս։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունը սկսել է անձնակազմի ուսուցումը աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում։ Նրա խոսքով՝ վիզաների դիմումների ընդունման ժամանակացույցը կվերանայվի՝ հաշվի առնելով այդ միջոցառումները, գրում է Reuters-ը։

    Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ ներգաղթի վիզաների դիմողները, որոնց հարցազրույցները նշանակված էին ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում, էլեկտրոնային նամակներ են ստացել՝ տեղեկանալով, որ հանդիպումները հետաձգվում են, իսկ նոր ամսաթվի մասին իրենք կծանուցվեն ավելի ուշ։

    Reuters-ը նաև հայտնել է, որ վարչակազմը խստացրել է օրինական ներգաղթի գործընթացը՝ մասնավորապես որոշ աշխատանքային վիզաների դիմողների համար սահմանելով նոր և բարձր վճարներ։

    Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Թրամփի ներգաղթային քաղաքականությունը՝ այն համարելով խտրական և խոսքի ազատության ու պատշաճ իրավական ընթացակարգի խախտում։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ այդ միջոցառումները հատկապես վտանգավոր իրավիճակ են ստեղծել ԱՄՆ-ում էթնիկ փոքրամասնությունների համար։

    Ավելի վաղ՝ օգոստոսի 21-ին, Նյու Յորքի շրջանային դատարանը չեղյալ էր հայտարարել ԱՄՆ կառավարության որոշումը, որով անորոշ ժամկետով կասեցվում էր ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին։ Որոշումն ուժի մեջ էր մտել հունվարի 21-ին։

  • Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

    Մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով  ս.թ. Օգոստոսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

    Մասնավորապես` Ջրվեժի 6-րդ – 10-րդ փողոցների խաչմերուկից մինչև Մինսկի — Արտեմ Միկոյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածը կհանդիսանա գլխավոր, իսկ Ջրվեժի 10-րդ փողոցը՝ երկրորդական:

  • Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է





    Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է, ArmeniaSputnik-ին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

    Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

    Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդի Սեդրակ Քոչարյանը բերման էին ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավապահ մարմինները խուզարկել էին Քոչարյաններին պատկանող մի շարք գույքեր, կապարակնքվել էին բիզնես տարածքներ։ Խուզարկվել էր նաև պատգամավոր Լևոն Քոչարյանի տունը։




    դիտվել է 221 անգամ

  • Աբսուրդ եմ համարում մեղադրանքը․ Հովիկ Աբրահամյան |

    «Քննություն ա ընթանում, թող քննությունը որոշի՝ այդ ժամանակ կիմանանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ արձագանքելով որդու՝ Արգամ Աբրահամյանի մեղադրանքին։

    «Ես աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը, քանի որ ով ճանաչել է իմ որդուն, ով իր հետ շփվել է, աշխատել է հետը, գիտեն՝ ինքն ինչ որակի մարդ է»,- նշեց Աբրահամյանը։
    Նախկին վարչապետը, սակայն, չպատասխանեց իր խնամու՝ Գագիկ Ծառուկյանի մասին հարցերին:
    Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի, Արգամ Աբրահամյանը մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ

  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

    Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 12-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և ֆիզիկական անձի՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացված հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի փետրվարի 17-ի վճռով բավարարվել էր: Վճռով անվավեր էր ճանաչվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա գյուղի 7-րդ փողոցում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր էր ճանաչվել ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

    Օրինական ուժ ստացած դատական ակտի հիման վրա՝ 2026 թվականի օգոստոսի 25-ին Կադաստրի կոմիտեում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել 0.03 հա մակերեսով, 237 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ:

  • Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԳևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանըՁերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետըՌոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել ենԲաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ներըՌուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա ՂազարյանՀայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում

    Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԳևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանըՁերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետըՌոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել ենԲաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ներըՌուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա ՂազարյանՀայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններինՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետոՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՍարգիս Խանդանյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի հետ Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելՈստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնիՊրծել է ձեր մաֆիայի ժամանակները․ պիտի նստեն, պիտի փող չունենան, դա իմ քաղաքական հանձնառությունն է․ Նիկոլ ՓաշինյանՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ ՓաշինյանԽուզարկություններ «Բարս» անշարժ գույքի գործակալությունումԽուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներումԽուզարկություններ՝ «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնումՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆՏեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Տոկաևի հետԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՔննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակումՄիջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Նիկոլ ՓաշինյանՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. Նիկոլ ՓաշինյանՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ ԿոպիրկինինՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ ՓաշինյանԱյն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար։ Սուրեն ՊապիկյանՌուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ. ՕվերչուկԸստ մեղադրանքի՝ ընտրողը «Ուժեղ Հայաստան»-ին քվեարկելու դիմաց խնդրել է ՌԴ-ում որդիներին քրեական պատասխանատվությունից ազատել. FactorS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՄենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետԳեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՈւկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստներըՊլանավորել են Ազգային Ժողովում սադրել վարչապետին։Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՔննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինՎայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերելԱվետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումըԱրարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըԷլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետինՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներովԱլեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Կտրիճ Ներսիսյանին՝ ծննդյան օրվա առթիվՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերելԻրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովԿտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական. Civic ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումՎերացվել է Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքըՀայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանինԶինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասինԿորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթովՌազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնումԿիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիրԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱնօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Նիկոլ ՓաշինյանՄեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասինԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբ5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՃամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների. կա մեկ զпհ, հինգ վիրավոր3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը. Factor Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաYerevan Fashion Week-ը վերադառնում է՝ հոկտեմբերի 9–11Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը. սպասվում է քվեարկությունՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էԿառավարության նոր ծրագիրն ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ. Արուսյակ ՄանավազյանՆազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուՁեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճըՀՀ-ԵՄ համաձայնագրից բխող բազմաթիվ քայլեր են իրականացվել, ինչի մասին չի թմբկահարվել. Արման ԵղոյանՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցերԵթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա ՀովսեփյանինՈստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար

  • Հայկական ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին․ «Հետք»





    «Հետք»-ը գրում է․ «Հայկական «Հայվեյզ» (Hayways) ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին եւ դրան փոխկապակցված ընկերություններին: Այս պատմության հիմքում հայկական փոխադրողի եւ ամերիկյան կողմի՝ արդեն մի քանի տարի ձգվող վեճն է:

    «Հայվեյզը», որը ներկայում Հայաստանում միակ բեռնափոխադրող ավիաընկերությունն է, նախկինում կենտրոնացած էր ուղեւորափոխադրումների վրա: 2021-ի նոյեմբերին ընկերությունից «Հետքին» փոխանցել էին, որ արդեն իսկ կնքել են Boeing 737-800 տիպի օդանավի վարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր ու գտնվում են ինքնաթիռի վարձակալության պայմանագրի կնքման փուլում։ Պայմանագիրը կնքվել է 2021-ի նոյեմբերի 30-ին:

    Նույն տարվա դեկտեմբերին Boeing 737-800-ը տեխսպասարկման նպատակով տեղափոխվել էր Հորդանանի մայրաքաղաք Ամման: Ավելի ուշ այնտեղ էին մեկնել նաեւ հայկական «Քրոսս Թեքնիքս» ընկերության մասնագետները: Այս ընկերությունն զբաղվում է ավիացիոն տեխնիկական գործունեությամբ ու սպասարկում է «Հայվեյզի» բորտերը: «Հայվեյզի» տնօրեն Օվսաննա Ստեփանյանը ավելի ուշ մեզ պատմել էր, որ ինքնաթիռը նույնիսկ հասցրել էր իրենց ընկերության գույներով ներկվել: Հորդանանում տեխսպասարկում անցնելուց հետո սպասվում էր դրա ժամանումը Հայաստան եւ հայկական գրանցում ստանալը»:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։




    դիտվել է 256 անգամ

  • Էս գալու ա բոլորիս տները. Գեղամ Մանուկյան |

    «Հասկացե՛ք, քաղաքական մեծամասնությո՛ւն, դուք էլ եք գերի մի մարդու ձեռքը, երկիրն ա գերի, դատական համակարգն ա գերի, ԱԱԾ-ն ա գերի, քննիչներն են գերի»,- շարունակելով ելույթը՝ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

    «Էս գալու ա բոլորիս տները»,- հավելեց նա:

  • Իմ տղան այդ որակի տղա չէ, թող քննությունը պարզի. Հովիկ Աբրահամյանը՝ որդու կալանավորման մասին

    Իմ տղան այդ որակի տղա չէ, թող քննությունը պարզի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իր որդու կողմից սպանության պատվեր է եղել:

    «Քննություն է ընթանում, թող քննությունը որոշի, այն ժամանակ կիմանանք, ես աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը, քանի որ իմ որդուն ով ճանաչում է, ով շփվել է, ում հետ աշխատել է, բոլորը գիտեն, որ ինքը այդ որակի մարդ չէ»,- նշել է նա:

    Հիշեցնենք, որ 2026 թվականի օգոստոսի 8-ին ձերբակալվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով կալանավորված Գագիկ Ծառուկյանի փեսան է և եղել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարը: Վերջինիս մեղադրում են 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվելու մեջ։

    Ըստ ՔԿ-ի՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով: