Blog

  • Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել 69.34 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

    «Նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ եղանակով տեղափոխել է ՀՀ տարածք և տեղադրել սահմանային շերտում, որտեղից ՀՀ երկու քաղաքացիները վերցրել են այն և տեղադրել ավտոմեքենայում:

    Խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթներ՝ լցված 69.34 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցներով:

    ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը):

    Նրանք կալանավորվել են:

    Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին գործուղում է Կորեա

    Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 19-22-ը գործուղվում է Կորեայի Հանրապետություն։

    Ավանեսյանը գնում է Սեուլ՝ մասնակցելու Համաշխարհային կենսառողջապահական գագաթնա ժողովին։

    Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նախարարը պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի։

  • Երևանում փրկարարները ջրատարից անվնաս դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու

    Երևանում փրկարարները ջրատարից անվնաս դուրս են բերել օտարերկրյա քաղաքացուՀոկտեմբերի 18-ին՝ ժամը 18։43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցին հարակից ջրատարում քաղաքացի կա, չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օտարերկրյա քաղաքացուն անվնաս դուրս են բերել ջրատարից։

  • в Армении завершился турнир на приз Романа Березовского

    В течение двух дней на стадионе ФК «Сардарапат» за главный приз Республиканского турнира по футболу боролись 11 школьных команд из десяти областей Армении и Еревана.

    Победителем стала Горисская основная школа № 2. В финале команда обыграла футболистов из Араратской области со счётом 6:3.

      Итоги:

    Сюникская область

    Араратская область

    Арагацотнская область

    С завершением игр юных футболистов поздравил советник президента Федерации футбола Армении, руководитель отдела массового футбола Артур Саакян.

    На закрытие приехал  бывший полузащитник сборной Армении Артур Едигарян. Обращаясь к ребятам, он вспомнил годы совместной игры с Романом Березовским:

    «Роман — мой хороший друг, мы вместе играли в национальной сборной Армении».

    По словам Едигаряна, Березовский всегда служил примером для молодых футболистов благодаря своему трудолюбию и отношению к игре.

    Роман Березовский, специально прилетевший утром из России на заключительный день соревнований, вручил ставшую уже традиционной награду лучшему голкиперу. Её получил Айк Айвазян из Лорийской области.

    Денис Глушаков, накануне проводивший мастер-класс для юных игроков отметил:

    «Специальные призы от Российской Премьер-Лиги я передаю команде из Котайкской области и её тренеру».

    Представительство Россотрудничества в Армении вручило памятные награды лучшим игрокам школьных команд. 

    Все участники и их наставники также получили подарки от представительства и карточки с автографами Романа Березовского и Дениса Глушакова.

    По сложившейся традиции в следующем году турнир пройдёт в городе команды-победителя – Горисе.

    Организаторы: Россотрудничество, ОО «Путь доброты», Федерация футбола Армении

     

    Дом Москвы в Ереване

  • Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Խուդաթյան

    «Ուսումնասիրվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականաշնորհման և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հետագա փոխանցման գործարքների պայմանները»:

    Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

    «2015 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը երեք փուլով փոխանցվել է Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող օֆշորային ընկերությանը շուրջ 18 մլրդ դրամի դիմաց։ Մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հուլիսի 18-ը՝ ժամանակավոր կառավարչի նշանակման օրը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից շահաբաժինների տեսքով դուրս է բերվել շուրջ 24 մլրդ դրամ»,- գրել է նա։

    Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարության որոշմամբ՝ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչվեցին հանրության գերակա շահ։

  • Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան

    Ուսումնասիրվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականաշնորհման և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հետագա փոխանցման գործարքների պայմանները։ Այս մասին տեղեկացրել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

    «2015 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը երեք փուլով փոխանցվել է Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող օֆշորային ընկերությանը՝ շուրջ 18 մլրդ դրամի դիմաց։ Մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հուլիսի 18-ը՝ ժամանակավոր կառավարչի նշանակման օրը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից շահաբաժինների տեսքով դուրս է բերվել շուրջ 24 մլրդ դրամ»,- գրել է նա։

    Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարության որոշմամբ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչվեցին հանրության գերակա շահ։

  • Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23,4 միլիոն դոլարը, հակառակ ուղղությամբ՝ ընդամենը 96 հազար դոլար

    Այս տարվա հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 23․450․070 դոլարի ապրանք։

     

    Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ Հայաստանից Ադրբեջան ներմուծման արժեքը կազմել է 96․460 դոլար։

     

    Անցյալ ամիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին։

     

     

  • Վերջին անգամ, երբ դուք ցանկանում էիք «գործն ավարտին հասցնել», Իրանը միայն ուժեղացավ․ Արաղչի

    Իրանը միայն ուժեղացավ։ Այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ նշելով, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում Թեհրանի պատասխանն էլ չի ուշանա։

    «Վերջին անգամ, երբ դուք ցանկանում էիք «գործն ավարտին հասցնել», Իրանը միայն ուժեղացավ։ Ցանկանում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը: Խնդրեմ։ Բայց զգույշ կլինեք. մենք էլ կիսատ գործեր ունենք»,– գրել է Իրանի արտգործնախարարը սոցցանցում։

  • Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի





    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի, Լազյան փողոցների, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 40, 46, 52, 54, Մխիթար Գոշի փողոցի թիվ 7, Մյասնիկյան փողոցի թիվ 4, 6, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1, 7, Տիգրան Մեծի փողոցի թիվ 55, 59, 61, 63, 65, 67, 71 բազմաբանակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։




    դիտվել է 135 անգամ


    Լրահոս


    COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video)



    #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video)



    Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի



    Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել



    10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում




    Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր



    Նիկոլն իր թերթում գրում էր, ով է մեղավոր, որ ինքն այսպիսինն է, ու․․․ (video)



    Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան




    Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ



    Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում»



    Գլխատել է իր երկու ազգականուհիներին




    Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան




    «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց



    Եկել է ժամանակը․․․ մի Արտաշատով կարող ենք փոխել ամբողջ երկրի վիճակը․ Արծվիկ Մինասյան (video)



    Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից



    Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն



    Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան



    Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500



    Ժողովու՛րդ, դուք ՔՊ-ին այլընտրանք ունեք․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին (video)



    Երասխ, Սուրենավան և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի



    Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում



    Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է. թյուրքագետ



    Առաջին խոչընդոտները ԵՄ շուկայում․ հայկական թեյի խմբաքանակը վտանգավոր է ճանաչվել



    ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես, խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Նարեկ Կարապետյան



    Դե արի ու մի ասա՝ արա՛, այ չզոհվա՛ծ, դու..․ Հովհաննես Իշխանյան (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

  • Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են. Ինչ են թաքցրել շքեղ ապրանքանիշերը հաճախորդներից

    Շքեղ ապրանքանիշերը տարիներ շարունակ ոչնչացրել են չվաճառված իրերը՝ բացառիկությունը պահպանելու և իրենց հավաքածուների արժեզրկումը կանխելու համար: Այժմ Եվրամիությունը փորձում է վերջ դնել այս պրակտիկային: 

    Սկսած 2026 թվականի հուլիսից՝ խոշոր ընկերություններին կարգելվի ոչնչացնել չվաճառված հագուստն ու կոշիկները, իսկ սկսած 2027 թվականի մարտից՝ ապրանքանիշերը պարտավոր կլինեն բացահայտել, թե որքան ապրանք են ոչնչացրել և ինչ պատճառներով: Այնուամենայնիվ, բազմաթիվ բացառություններ թույլ են տալիս նորաձևության տներին շրջանցել սահմանափակումները, իսկ պարտադիր հաշվետվությունը սպառնում է նրանց ոչ միայն հեղինակությանը վնաս հասցնելով, այլև առևտրային գաղտնիքների բացահայտմամբ, հաղորդում է Bloomberg-ը:

    Շքեղ ապրանքների զգալի զեղչերն արդեն իսկ ցույց են տալիս, որ շուկան փոխվում է: Վերջերս Yoox հարթակում զամշե Brunello Cucinelli սպորտային կոշիկները վաճառվել են 617 եվրոյով՝ մոտավորապես 1300 եվրոյի փոխարեն, Gucci-ի մինի կիսաշրջազգեստը՝ 800 եվրոյով, իսկ Burberry-ի մարզաշապիկը՝ 200 եվրոյից պակաս՝ 60% զեղչով: Ընդհանուր առմամբ, կայքը առաջարկել է այս երեք ապրանքանիշերի մոտ 2500 ապրանք զգալի զեղչերով։

    Սա շքեղության ոլորտի համար խոսուն ազդանշան է. նույնիսկ հարուստ գնորդները սկսում են խնայել գումար։ Արտադրողները ավանդաբար խուսափում են մեծածավալ վաճառքներից, քանի որ բացառիկությունը իրենց ապրանքի արժեքի հիմքն է։ Հետևաբար, որոշ ապրանքանիշեր նախընտրում էին այրել կամ մանրացնել չվաճառված ապրանքները։ Այժմ ԵՄ-ն փորձում է փոխել այս կանոնները, չնայած մասնագետները զգուշացնում են, որ դեռևս կան բացթողումներ։

    Chanel–ից մինչև Gucci. չվաճառված ապրանքները ոչնչացվել են

    Հոնկոնգում դատական գործը ուշադրություն է հրավիրել այս խնդրի վրա։ Օգոստոսին Շանելի պահեստի չորս նախկին աշխատակիցներ դատապարտվել են չորսից յոթ տարվա ազատազրկման՝ մոտավորապես 1.12 միլիոն դոլար արժողությամբ չվաճառված ապրանքներ գողանալու համար։ Ապրանքները նախատեսված էին ոչնչացման համար։

    Ոստիկանությունը առգրավել է ավելի քան 700 ապրանք։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ Շանելը յուրաքանչյուր երեքից վեց ամիսը մեկ ոչնչացրել է 10,000-ից 20,000 հագուստ և այլ նորաձևության ապրանքներ։

    Մեղադրյալներից մեկն ասել է, որ վաճառքի դուրս գալուց մոտ վեց ամիս անց չվաճառված ապրանքների գները նվազել են 25%-ով, իսկ մեկ տարի անց՝ 50%-ով։ Աշխատակիցները կարող էին դրանք գնել սկզբնական մանրածախ գնի 20%-ով։ Եթե ապրանքը դեռևս չէր կարողանում գնորդ գտնել, այն ոչնչացվում էր։

    Chanel –ում նշել են, որ դատարանում բերված թվերը չեն արտացոլում ընկերության ներկայիս գործելակերպը։ Ըստ ապրանքանիշի՝ հավաքածուները այժմ արտադրվում են պատվերով, իսկ չվաճառված ապրանքները վերօգտագործվում, վերամշակվում և այլ կերպ վերամշակվում են։ Խնդիրը ազդում է ամբողջ ոլորտի վրա։ Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության տվյալներով՝ 2020 թվականին Եվրոպայում տարեկան ոչնչացվել է 264,000-ից 594,000 տոննա տեքստիլ, նախքան սպառողներին հասնելը։ Սա կազմում էր շուկայում առկա բոլոր ապրանքների 4-9%-ը և հանգեցրել է մինչև 5.6 միլիոն տոննա CO₂ համարժեք արտանետումների՝ մոտավորապես տարեկան արտադրվող մեկ միլիոն բենզինով աշխատող մեքենաների համարժեքին։

    ԵՄ արգելք. Ինչու՞ շքեղ ապրանքանիշերը դեռ կարող են ոչնչացնել իրերը

    2022 թվականին Ֆրանսիան, որտեղ գտնվում են բազմաթիվ խոշոր շքեղ տների գլխամասային գրասենյակները, ընդունել են շրջանաձև տնտեսության մասին օրենք: Այն պահանջում է, որ ընկերությունները վերօգտագործեն, վերամշակեն կամ գտնեն նոր կիրառություններ չվաճառված ապրանքների համար:

    ԵՄ-ն նմանատիպ պահանջներ է ներկայացրել որպես կայուն արտադրանքի էկոդիզայնի վերաբերյալ իր կարգավորման մաս: Խոշոր ընկերությունների համար չվաճառված հագուստի և կոշիկի ոչնչացման արգելքը ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսին: 2027 թվականի մարտից սկսած՝ ապրանքանիշերը պարտավոր կլինեն հայտնել ոչնչացված ապրանքների քանակի և դրա պատճառների մասին:

    Սա կրկնակի ռիսկ է ներկայացնում ոլորտի համար: Ինչպես բացատրել է շքեղ ապրանքների խորհրդատու Ջուլի Էլ Գուզին, ապրանքների ոչնչացումը կարող է հանգեցնել հանրային դատապարտման և վնասել ապրանքանիշի հեղինակությանը: Ավելին, հաշվետվությունը կարող է մրցակիցներին բացահայտել, թե որ հավաքածուներն ու ոճերն են, որ չեն վաճառվել:

    Այնուամենայնիվ, նոր կանոնակարգերը նախատեսում են մի շարք բացառություններ:

    Մասնավորապես, սահմանափակումները չեն վերաբերում կաշվե իրերին, այդ թվում՝ պայուսակներին, ինչպես նաև որոշակի սահմանափակ քանակությամբ հավաքածուներին: Հատուկ բացառություններ են նախատեսվում այն ապրանքների համար, որոնց լոգոտիպերը և ապրանքանիշերը չեն կարող հեռացվել առանց ապրանքը վնասելու: Ոչնչացումը թույլատրվում է նաև, եթե վերանորոգումը կամ վերականգնումը ավելի թանկ կլինի, քան ոչնչացումը և փոխարինումը:

    Մեկ այլ պատճառ էլ անհաջող վերավաճառքի փորձն է. եթե ապրանքները չեն վաճառվում ինքնուրույն կամ բարեգործական կազմակերպության միջոցով ութ շաբաթվա ընթացքում, դրանք թույլատրվում են ոչնչացնել։

    2024 թվականին Ֆրանսիայի իշխանությունները ստուգել են տեքստիլ արդյունաբերության 110 ընկերություններ՝ սկսած զանգվածային հագուստի արտադրողներից մինչև շքեղ ապրանքանիշեր: Ֆրանսիայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ ստուգումների մեծ մասը բացատրական բնույթի էին և չեն հանգեցրել տուգանքների: Կանոնները խախտելու համար առավելագույն տուգանքը 15,000 եվրո է։

    Burberry, Gucci և Prada. Ի՞նչ է փոխվել ապրանքանիշերի խոստումներում

    Որոշ նորաձևության տներ սկսել են վերանայել չվաճառված ապրանքների նկատմամբ իրենց մոտեցումը դեռևս նոր օրենքների ընդունումից առաջ։

    2018 թվականին Burberry-ն, բաժնետերերի ճնշման ներքո, հայտարարել է, որ դադարեցնում է չվաճառված ապրանքների ոչնչացումը:

    Սակայն, ընկերության 2026 թվականի ապրիլյան բնապահպանական քաղաքականության մեջ նշվում է ապրանքների ոչնչացումը այրման կամ աղբավայրում վերացնելու մտադրության մասին: Մասնագետները նշում են, որ այս ձևակերպումը տեղ է թողնում արտադրանքի ոչնչացման այլ մեթոդների համար: Burberry-ն հրաժարվել է մեկնաբանություն տալ։

    2020 թվականին Kering-ը, որը Gucci-ի և Saint Laurent-ի սեփականատերն է, նույնպես պարտավորվել է վերացնել չվաճառված ապրանքների ոչնչացումը: Այդ ժամանակ ընկերությունը հայտարարել էր, որ այս պրակտիկան արգելված է ամբողջ խմբում: Սակայն, վերջին զեկույցում «արգելված» բառը հանվել է, այժմ վերաբերում է միայն համապատասխան կարգավորիչ պահանջներին համապատասխանությանը: Kering-ը նույնպես հրաժարվել է մեկնաբանել փոփոխությունները։

    Իր 2023 թվականի կայուն զարգացման զեկույցում Prada-ն նպատակ է դրել մինչև 2024 թվականը վերացնել չվաճառված ապրանքների ոչնչացումը: 2024 և 2025 թվականների զեկույցներում այս պարտավորության վերաբերյալ որևէ թարմացում չի ներառվել: Ընկերության խոսնակը, սակայն, հայտարարել է, որ խումբը հավատարիմ է զրոյական ոչնչացման քաղաքականությանը և փնտրում է իր պաշարները կառավարելու կայուն եղանակներ: Նրա խոսքով, քաղաքականության ընդունումից ի վեր ոչ մի ապրանք կամ նյութ չի ոչնչացվել։

    Բրունելլո Կուչինելլին, մյուս կողմից, ողջունել է նոր կանոնները: Գլխավոր տնօրեն Ռիկարդո Ստեֆանելլին նշել է, որ դրանք համապատասխանում են ապրանքանիշի փիլիսոփայության մեջ վաղուց ներկառուցված սկզբունքներին:

    LVMH-ը, որը Louis Vuitton-ի, Dior-ի և այլ շքեղ ապրանքանիշերի սեփականատերն է, նաև նշել է, որ եվրոպական արգելքը համապատասխանում է այն գործելակերպին, որն իր շատ տներ արդեն իսկ իրականացնում են ֆրանսիական օրենսդրության համաձայն:

    Hermès-ը, որը հայտնի է իր Birkin պայուսակներով, նպատակ է դրել մինչև 2030 թվականը ստեղծել խմբի բոլոր չվաճառված ապրանքների վերամշակման համակարգ: Ընկերությունը նախկինում հայտարարել էր 2025-2030 թվականների ընթացքում չվաճառված ապրանքների 100%-ը նվիրաբերելու կամ վերամշակելու իր մտադրության մասին՝ հայտնելով, որ այս նպատակին արդեն հասել են Ֆրանսիայում:

    Հաշվետվողականությունը կարող է ավելի ցավոտ լինել, քան արգելքը

    Չնայած բազմաթիվ բացառություններին, փորձագետները կարծում են, որ ոլորտի համար ամենալուրջ հետևանքները կարող են լինել ոչ թե արգելքն ինքնին, այլ ոչնչացված ապրանքների մասին տեղեկատվությունը բացահայտելու պահանջը: Սառա Մաթյեի խոսքով՝ պարտադիր մոնիթորինգը կօգնի բացահայտել չափազանց լայն բացթողումները և հասկանալ, թե ինչպես են ընկերությունները շրջանցում սահմանափակումները: Հանրային հաշվետվությունը կարող է նաև փոխել մրցակցային դաշտը. ապրանքանիշերը ստիպված կլինեն բացահայտել, թե որ ապրանքներն են չվաճառվել և, ի վերջո, ոչնչացվել։

    Նախկինում ընկերությունները փորձում էին խուսափել նման տվյալներ տրամադրել բնապահպանական կազմակերպություններին կամ մրցակիցներին։ Deutsche Umwelthilfe-ի Վիոլա Վոլգեմութը կարծում է, որ թափանցիկությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան լիակատար արգելքը։

    Շքեղության ոլորտի համար նոր իրականություն է ի հայտ գալիս. շրջակա միջավայրի պաշտպանության պատասխանատվությունը հայտարարելը այլևս բավարար չէ։ Նորաձևության տները ստիպված կլինեն բացատրել, թե ինչ է պատահում չվաճառված հավաքածուների հետ և ապացուցել, որ բացառիկությունը պահպանելու ցանկությունը այլևս չի արդարացնում ռեսուրսների անիմաստ օգտագործումը։