Blog

  • ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նիստ է հրավիրել





    24News-ի տեղեկություններով, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նիստ է հրավիրել և որոշել չմասնակցել խորհրդարանի այսօրվա նիստին:

    Ինչպես հայտնում է 24News-ի թղթակիցը ԱԺ-ից, այս պահին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներին հատկացված հատվածը դատարկ է:

    Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր ֆրակցիան լքեց նախ ԱԺ նիստերի դահլիճը, ապա շենքն ի նշան բողոքի, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անընդհատ և պարբերաբար սկսեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմել ավազանի անունով:




    դիտվել է 245 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Ճի՞շտ է, որ դուք դանակահարել եք ձեր ծառայակցին. հարց՝ Պապիկյանին


    «Ես ամեն ինչ անելու եմ, որ Փաշինյանը գնա, եթե պետք լինի, որ ես դրանից հետո քաղաքականությամբ չզբաղվեմ, չեմ զբաղվի, բայց ես գիտեմ, որ ինքը մետասզտազ…

  • Պաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասին


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում և սոցցանցերի էջերում հայտարարել է «Բրայթոնի» կիսապաշտպան Կարլոս Բալեբայի տեղափոխության մասին։

    22-ամյա կամերունցի ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2032 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։


    Ըստ շրջանառվող լուրերի՝ «Կարմիր սատանաները» խաղացողի տրանսֆերի համար վճարել են շուրջ 70 միլիոն եվրո (65 միլիոն ֆունտ ստեռլինգ) որպես հաստատագրված գումար, և ևս 5,8 մլն եվրո (5 մլն ֆունտ) նախատեսված է որպես բոնուս։ Տեղեկացնենք նաև, որ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ ֆուտբոլիստի տրնսֆերային արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։

    Բալեբան հանդես էր գալիս «Բրայթոնում» 2023 թվականի ամառվանից՝ տեղափոխվելով ֆրանսիական «Լիլից»։ Անգլիական ակումբում անցկացրած ժամանակահատվածում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է 112 հանդիպման։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 35 խաղ՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։

    Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» անհաջող է մեկնարկել Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։ Մայքլ Կարիկի գլխավորած թիմն առաջին տուրում արտագնա խաղում 0-2 հաշվով անակնկալ պարտություն է կրել առաջնության նորեկ «Հալ Սիթիից»։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Նոր ձերբակալություններ․ պետությանը պատճառվել է շուրջ 2.6…

    Նոր ձերբակալություններ․ պետությանը պատճառվել է շուրջ 2.6…

  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» և «Փլեյ սիթի» կենտրոնում





    Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում: Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

    Հիշեցնենք, որ առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։ Հայտնել էր ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

    24News-ի տեղեկություններով, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն:

    Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հաստատել է 24News-ի տեղեկությունը:

    «Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

    Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին` նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




    դիտվել է 118 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Ինչու՞ են զինվորները ժամը 9-ից հետո եղել զորամասի տարածքից դուրս. պարզաբանում է Պապիկյանը


    «Ես ամեն ինչ անելու եմ, որ Փաշինյանը գնա, եթե պետք լինի, որ ես դրանից հետո քաղաքականությամբ չզբաղվեմ, չեմ զբաղվի, բայց ես գիտեմ, որ ինքը մետասզտազ…

  • Հաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը



    Քաղաքականություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 19.2-րդհոդվածի 1-ինև 7-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով 8-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետը և Ազգային ժողովի 2026 թվականի օգոստոսի 10-ի ԱԺՈ-2-Ն որոշումը՝ կարգադրում եմ.

    1. Հաստատել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կազմը`

    1) Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
    2) Լիաննա ԳԱՍՊԱՐՅԱՆ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ուժեղ Հայաստան» խմբակցություն
    3) Զարուհի ԲԱԹՈՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
    4) Մարիամ ՊՈՂՈՍՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
    5) Արման ԵՂՈՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
    6) Վիլեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
    7) Մամիկոն ԱՍԼԱՆՅԱՆ «Ուժեղ Հայաստան» խմբակցություն
    8) Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Ուժեղ Հայաստան» խմբակցություն
    9) Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ «Հայաստան» խմբակցություն
    10) Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ «Հայաստան» խմբակցություն:

    2. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխարինող անդամներ՝ Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆ, Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆ, Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԱՐՈՒՍՅԱԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ և Ալխաս ՂԱԶԱՐՅԱՆ, «Ուժեղ Հայաստան»խմբակցության փոխարինող անդամներ՝ Դավիթ ՂԱԶԻՆՅԱՆ, Արեգա ՀՈՎՍԵՓՅԱՆ, Հայկ ՖԱՐՄԱՆՅԱՆ, «Հայաստան» խմբակցության փոխարինող անդամներ՝ Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ»:

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան

    Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան։ Այս մասին «Дождь»-ին հայտնել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

     

    Լրագրող Եկատերինա Կոտրիկաձեն Սիմոնյանին հարցրել է՝ արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսաստանցիների, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ մեկնելուց։ «Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա այստեղ եկել։ Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են Հայաստան գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք։ Նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ փնտրում էին Հայաստան գալով։ Իսկ Ռուսաստան կվերադառնան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի»,- ասել է Սիմոնյանը։

     

    Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հնարավորության մասին վերջին ամիսներին տարբեր աղբյուրներ են գրում։ Կրեմլը, սակայն, օգոստոսի 25-ին նոր մոբիլիզացիայի մասին տեղեկությունները անվանել է «տեղեկատվական կեղծիքներ»։ Միաժամանակ, 2022 թվականի սեպտեմբերին մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից առաջ Ռուսաստանի իշխանությունները ևս հերքում էին դրա նախապատրաստման մասին լուրերը:

  • Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից. փաստաբանական խումբ

    Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը։

    «Գանգատներով բարձրացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 18-րդ հոդվածներով, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման հարցեր։ Դրանք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ապօրինի և քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդմանը, ազատությունից ապօրինի զրկելուն, նրա նկատմամբ ցուցաբերված անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքին, քրեաիրավական սահմանափակումներն իրենց համար նախատեսված իրավաչափ նպատակից շեղված՝ քաղաքական նպատակներով կիրառելուն, ինչպես նաև նույն արարքների կապակցությամբ կրկնակի քրեական հետապնդման արգելքի խախտմանը։

    Ներկայացված փաստերը, ներպետական դատավարությունների նյութերը, քրեական վարույթների ժամանակագրությունը և պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարությունները կազմում են փոխկապակցված ապացույցների ամբողջություն։ Դրանք ցույց են տալիս, որ քրեական արդարադատության համակարգն օգտագործվել է ոչ թե օրինական քրեաիրավական նպատակների, այլ քաղաքական հակառակորդին հետապնդելու, մեկուսացնելու և հանրային ու քաղաքական գործունեությունից հեռացնելու համար։

    Քաղաքական հաշվեհարդարը չի դառնում իրավաչափ միայն այն պատճառով, որ ձևակերպվում է քրեական վարույթի որոշումներով։ Քրեական դատավարության արտաքին ձևականությունները չեն կարող քողարկել հետապնդման իրական նպատակը։

    Երկու գանգատներով էլ ՄԻԵԴ-ից խնդրել ենք դրանց տրամադրել առաջնահերթություն՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնին համապատասխան։ Գանգատները վերաբերում են Կոնվենցիայի հիմնարար իրավունքներին, այդ թվում՝ անձի ազատությանը, ինչպես նաև պետական իշխանության կողմից քրեական հետապնդման մեխանիզմների քաղաքական նպատակով չարաշահմանը։ ՄԻԵԴ-ի ձևավորված մոտեցումը վկայում է, որ նման բնույթի՝ քաղաքական շարժառիթներով ազատությունից զրկման և Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գործերը ստանում են առաջնահերթ ընթացք և սովորաբար կոմունիկացվում են սեղմ ժամկետներում։

    Մենք վստահ ենք, որ գանգատների լիարժեք քննության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարձանագրի Գագիկ Ծառուկյանի՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտումները։ Ներկայացված իրավական և փաստական նյութերի համակցությունը, մեր գնահատմամբ, որևէ ողջամիտ տեղ չի թողնում այն պնդման համար, թե տեղի ունեցողը սովորական կամ քաղաքականապես չեզոք քրեական հետապնդում է։

    Այս գործերը վերաբերում են ոչ միայն Գագիկ Ծառուկյանի անհատական իրավունքներին։ Դրանք վերաբերում են Հայաստանում քրեական արդարադատությունը քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձնելու անընդունելի գործելակերպին, որի համար պետությունն անխուսափելիորեն կրելու է միջազգային իրավական պատասխանատվություն»։

  • Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված «Mercedes»-ում | Հասարակություն

    Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Վահան Տերյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։
            
          Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Զաքարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Սերգեյ Մուրադյանի, վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի և դասակի հրամանատարի պարտականությունները կատարող Յուրա Ավդալյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տարիել Ավետիսյանը, Ռաֆիկ Մաթևոսյանը, Մարտուն Բաղդասարյանը և Կարեն Գրիգորյանը։

    Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Պայթյունը տեղի է ունեցել կայանված վիճակում գտնվող 43-ամյա Աննա Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, ով այդ պահին եղել է մեքենայի մոտ կանգնած և շոկային վիճակում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Պայթյունի հետևանքով վնասվել է նաև կայանված մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։