Blog

  • «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)



    «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

    Մենք՝ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչներս, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում ենք Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։

    Հայկական ֆուտբոլը կանգնած է վճռորոշ հանգրվանի առաջ։ Առջևում ՀՖՖ նախագահի ընտրություններն են, որոնք կարող են դառնալ երկու տարի առաջ մեկնարկած պայքարի հանգուցալուծումը և շրջադարձային պահ՝ հայկական ֆուտբոլի ապագայի համար։ Սա պարզապես հերթական ընտրություն չէ․ սա հնարավորություն է վերջ դնելու տարիներով կուտակված խնդիրներին և բացելու հայկական ֆուտբոլի զարգացման նոր էջ։

    Մեր պահանջը հստակ է՝ ֆուտբոլային ֆեդերացիա, որն ապրում է ֆուտբոլով և աշխատում ֆուտբոլի համար։

    Մեր համոզմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ղեկավարի ֆուտբոլային ճանապարհ անցած, հայկական ֆուտբոլի խնդիրներին ներսից ծանոթ, ֆուտբոլով ապրող և այն զարգացնելու հստակ նպատակներ ունեցող մարդ։

    Գևորգ Ղազարյանը երկար տարիներ պատվով ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եկել հայկական և եվրոպական ակումբներում ու անցել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հարուստ ճանապարհ։

    Մեզ համար կարևոր է, որ ֆեդերացիայի ղեկավարը ճանաչի հայկական ֆուտբոլի իրականությունը, անմիջական կապ և շփում ունենա ֆուտբոլային հանրության հետ:

    Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս նաև Գևորգի բարձր հեղինակությանը ֆուտբոլային աշխարհում և հանրության շրջանում։ Տարիների ընթացքում վաստակած հարգանքն ու երկրպագուների սերը կարևոր արժեքներ են, որոնք կարող են ամուր հիմք դառնալ վստահության, անկախության և բացառապես ֆուտբոլի շահերից բխող որոշումների կայացման համար։

    Սակայն մեր նախաձեռնությունը միայն մեկ անձի թեկնածության առաջադրում չէ։ Սա հայկական ֆուտբոլի շուրջ ուժերի համախմբման և միասնական պատասխանատվություն ստանձնելու նախաձեռնություն է։ Գևորգ Ղազարյանի շուրջ համախմբելու ենք ազգային հավաքականի տարբեր սերունդների ֆուտբոլիստներն, մարզիչներին, ինչպես նաև ֆուտբոլի կառավարման, իրավաբանության, սպորտային մենեջմենթի և հարակից ոլորտների փորձառու մասնագետներին։

    Ձևավորում ենք ուժեղ մասնագիտական թիմ, որը պատրաստ է ստանձնել հայկական ֆուտբոլի զարգացման պատասխանատվությունը՝ աշխատելով սրտացավությամբ, հետևողականությամբ և ֆուտբոլային մտածողությամբ։

    Առաջիկայում կներկայացվեն թիմի անդամները և հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը։

    Ֆուտբոլային մարդ։ Ֆուտբոլային թիմ։


  • Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նիդեռլանդական Pauw & De Wit թոք-շոուի ժամանակ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում, հավանաբար, հաղթող չի լինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

    «Ես չեմ կարծում, որ դա շատ հավանական է։ Նման պատերազմները միշտ ավարտվում են խաղաղության համաձայնագրով, որը հաճախ որոշակի փոխզիջում է», – ասել է Ռյուտեն։

    Նա նաև ընդգծել է, որ Եվրոպան պետք է զգոն մնա Ռուսաստանի հարցում նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։

    «Ռուսական սպառնալիքն այժմ ուղղակիորեն չի դրսևորվում մեր սահմաններին, քանի որ այդ զինվորներից շատերը զբաղված են Ուկրաինայում։ Բայց եթե դա ավարտվի, նրանց հսկայական բանակն այնտեղ չի լինի պարզապես որպես հսկայական բանակ», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

    «Մենք երազում ենք մի ժամանակի մասին, երբ այս ամենը կավարտվի», – նշել է Ռյուտեն։

    Նա նաև հայտնել է, որ «մեծ հիացմունք» է տածում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդեպ՝ նշելով, որ իրենք շաբաթական կտրվածքով զրուցում են։

    Միաժամանակ նա հավելել է, որ կարևոր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լավ հարաբերություններ» ունենան։Անդրադառնալով Թրամփի և Պուտինի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ Ռուսաստանն ԱՄՆ-ին դիզելային վառելիք է մատակարարելու, Ռյուտեն նշել է, որ գործարքի մասին հայտարարումից հետո ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների շրջանում «խուճապ» է առաջացել։«Ես հասկանում եմ դա, ինքս էլ զարմացա», – ասել է նա՝ հավելելով, որ այս տարի Եվրոպան Ռուսաստանից նաև մեծ քանակությամբ հեղուկ բնական գազ է գնել՝ «շատ ավելին, քան կարող է ապահովել դիզելային վառելիքի այդ գործարքը։

    Եվրոպան էլ, ի վերջո, սուրբ չէ»։ԱՄՆ-Իրան հակամարտության վերաբերյալ Ռյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերն Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու նրա վճռականության համար: Նա ընդգծել է Եվրոպայի համար կարևորությունը, որ Թեհրանի միջուկային սպառնալիքը, «որը կար, և նրանց ունեցած բալիստիկ հրթիռները, որոնք կարող էին հասնել Կոպենհագեն կամ Լոնդոն, վերացվեն: Խնդիրն այն է, որ Եվրոպան չէր կարող դա անել ինքնուրույն»:

    «Բոլոր ռիսկերը չեն վերացել, սակայն Իրանի միջուկային հնարավորությունները շատ թուլացած են», – շեշտել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

    ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ Ռյուտեն նշել է, որ քվեարկությունից հետո Թրամփին «կարճ հաղորդագրություն» է ուղարկել՝ գրելով. «Գլուխդ բարձր պահիր, շարունակենք առաջ շարժվել»։

    դիտվել է 9 անգամ

  • «Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին


    «Վարչապետը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Արծվաշենը մի քիչ աջ կտանենք, մի քիչ ձախ կտանենք, մի քիչ առաջ, մի քիչ հետ, կգա կկպնի Հայաստանին․ դուք դա ինչպե՞ս եք պատկերացնում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին։

    «Չեմ կարող պարզաբանել, որովհետև խոսքը լուծումների մասին է եղել և լուծումների վերաբերյալ պարզաբանումներ հնարավոր կլինի տրամադրել, երբ որևէ լուծում վերջնական, թղթի վրա կառաջարկվի։ Ապագան ցույց կտա, թե դա ինչպես է հնարավոր, ամեն ինչ արվում է թափանցիկ, պարզ, օրենքի տառին համապատասխան և վստահ եմ, որ յուրաքանչյուր լուծում, որը հետագայում կառաջարկվի, կամ կընդունվի, անհնար է տրվի առանց որևէ իրավական կարգավորումների»,- պատասխանեց Թովմասյանը։

  • Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն

    Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար քարշակ գնացքը։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Պարզում են «Toyota»-ի վարորդի և գնացքավարի ինքնությունը։

  • ԵԱՏՄ-ին կոնկրետ պատասխան տվեք․ Արթուր Խաչատրյանը նեղը գցեց Պապոյանին (video)

    ԵԱՏՄ-ին կոնկրետ պատասխան տվեք․ Արթուր Խաչատրյանը նեղը գցեց Պապոյանին (video)

  • «Խառը-խշտիկ խոսու՛մ եք»․ Գևորգ Պապոյանի բուռն արձագանքը՝ Մեսրոպ Մանուկյանի խոսքին (video)

    «Խառը-խշտիկ խոսու՛մ եք»․ Գևորգ Պապոյանի բուռն արձագանքը՝ Մեսրոպ Մանուկյանի խոսքին (video)

  • Դատախազությունը միտումնավոր է նման վարքագիծ դրսևորում․փաստաբանը՝ Վեհափառի գործով դատավարության մասին

    Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր պետք է կայանար Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով դատավարությունը, սակայն նիստը չկայացավ։ Դատարան չէին ներկայացել Արման Սարոյանը և հանրային մեղադրողները։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով, դատական գործընթացը փորձում են միտումնավոր ձգձգել.

    «Մենք կարծում ենք, որ դատախազությունը միտումնավոր է նման վարքագիծ դրսևորում։ Այն պատճառով, որ մի քանի դատախազ է ներգրավված այս գործին, և գործն էլ ունի մեծ նշանակություն հանրության համար»,- ասաց պաշտպանը։

    Դատական նիստին ներկա էին միայն մեղադրյալ հոգևորականների պաշտպանները։

    Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է Հայաստանից բացակայելու արգելքը։

    Նույն գործով մեղադրյալ են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր Աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։

    դիտվել է 20 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Բարոյական հանցագործություն․ նրանք ոչնչացրին մարդու բարոյական կերպարը

    Խնձորեսկի «1000 ՎԱՀԱՆԻՑ» մինչև ԱԺ-ի ծեծկռտուքը

    ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը քաղաքական միջադեպի սահմաններից շատ ավելի հեռու գնացող իրողություն էր։ Այն առնչվում էր հասարակության բարոյական նկարագրին, երեխաների դաստիարակությանը, պետության հեղինակությանն ու մեր վաղվա օրվան։

    Իգոր Զարգարյանի հետ այս զրույցում փորձել ենք հասկանալ կատարվածի խորքային հետևանքները՝ հատկապես երեխաների գիտակցության և Հայաստանի ապագայի տեսանկյունից։ Խոսել ենք նաև բռնության, բանակի, պետական պատասխանատվության, Արցախի ու Սյունիքի երեխաների անվտանգության և հասարակության բարոյական հիմքերի մասին։

    Սա հարցազրույց է մի իրադարձության շուրջ, որի հետևանքները կարող են շատ ավելի երկարատև լինել, քան դրա անմիջական քաղաքական արձագանքները։

    — Իգոր, հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցածը դիտարկենք ոչ միայն քաղաքական կամ հասարակական իրադարձության, այլև երեխաների դաստիարակության տեսանկյունից։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նման տեսարանը երեխայի գիտակցության վրա։

    — Սա շատ լուրջ խնդիր է։ Երեխան տեսնում է, որ մեծահասակները, երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, իրենց տարաձայնությունները լուծում են բռնությամբ։ Նա տեսնում է, որ ուժի կիրառումը կարող է դառնալ նպատակին հասնելու միջոց։

    Եվ այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ պատկերացում է ձևավորվում երեխայի մեջ արդարության, ուժի, հեղինակության և սեփական իրավունքների պաշտպանության մասին։

    Եթե երեխան նման օրինակ է տեսնում, վաղը կարող է ինքն իրեն հարցնել՝ իսկ ես ինչպե՞ս պետք է հասնեմ իմ նպատակներին։ Բռնությա՞մբ։

    — Փաստորեն, մենք գործ ունենք ոչ միայն տվյալ օրվա միջադեպի, այլև դրա երկարաժամկետ բարոյական հետևանքների հետ։

    — Այո՛։ Ես սա հենց բարոյական հանցագործություն եմ համարում։ Որովհետև այստեղ վնասվում է ոչ միայն տվյալ պահի հասարակական մթնոլորտը։ Ոչնչացվում է մարդու բարոյական կերպարի ձևավորման համար անհրաժեշտ արժեքային հիմքը։

    Մեծահասակները պարտավոր են գիտակցել, որ իրենց վարքագիծն օրինակ է երեխաների համար։ Իսկ երբ այդ օրինակը բռնությունն է, մենք չենք կարող ակնկալել, որ երեխաների մեջ ձևավորվի բոլորովին այլ վերաբերմունք։

    — Կարծում եմ՝ այս դեպքում մեծահասակները, հատկապես միջադեպի մասնակիցները, պարտավոր էին ոչ միայն գնահատական տալ կատարվածին, այլև ներողություն խնդրել երեխաներից ու հասարակությունից։ Նրանք պատասխանատվություն ունեն նաև որպես պետական պաշտոն զբաղեցնող մարդիկ, որպես ընտրողների և հարկատուների վստահությունը ստացած անձինք։

    — Այո՛։ Նրանք պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը։ Պետք է գիտակցեն, որ իրենց վարքագիծը միայն իրենց անձնական խնդիրը չէ։ Այն վերաբերում է հասարակությանը, երեխաներին, ապագա սերնդին։

    — Եկեք այս խնդիրը դիտարկենք նաև Արցախի և Սյունիքի երեխաների տեսանկյունից։ Նրանք բռնության ու վտանգի մասին պատկերացում ունեն ոչ միայն հեռուստատեսությունից կամ համացանցից։ Արցախցի երեխան բռնի տեղահանության ողբերգությունն է ապրել, իսկ Սյունիքի երեխան ամեն օր ապրում է սահմանային վտանգի պայմաններում։

    Ի՞նչ է կատարվում այդ երեխաների գիտակցության մեջ, երբ նրանք տեսնում են, որ իրենց անվտանգությունն ապահովելու կոչված պետական համակարգի ներկայացուցիչները նման վարքագիծ են դրսևորում։

    — Այստեղ շատ կարևոր տարբերություն կա։ Արցախի երեխան արդեն ապրել է այդ ողբերգությունը, իսկ Սյունիքի երեխայի համար վտանգը շարունակում է գոյություն ունենալ։

    Երեխան տեսնում է, որ իր շուրջը տեղի ունեցող խնդիրները երբեմն ուժի միջոցով են լուծվում։ Եվ նրա մեջ բնական հարց է առաջանում՝ իսկ ես ինչպե՞ս պետք է պաշտպանեմ ինձ, իմ իրավունքները, իմ ապագան։

    Սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան կարող է թվալ առաջին հայացքից։

    — Ուզում եմ մի փոքր կանգ առնել Սյունիքի երեխայի հարցի վրա։ Նա ապրում է թշնամու անմիջական հարևանությամբ։ Ամեն օր կարող է մտածել՝ եթե վաղը հարձակում լինի, ի՞նչ է անելու պետությունը։ Ո՞վ է որոշելու՝ ինչպես պաշտպանել սահմանները։ Ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, որոնց վստահված է երկրի անվտանգությունը։

    Եվ եթե այդ երեխան տեսնում է, որ խորհրդարանում պատգամավորները միմյանց հետ հարցերը լուծում են ծեծկռտուքով, ի՞նչ վստահություն կարող է ունենալ պետական համակարգի նկատմամբ։

    — Շատ կարևոր հարցադրում եք անում։ Պետք է մտածել ոչ միայն այն մասին, թե ինչ ենք մենք հիմա քննարկում, այլև այն մասին, թե այդ ամենն ինչպես է ընկալվում երեխաների կողմից։

    Երեխան կարող է գնալ ծնողների մոտ և նույն հարցերը տալ։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է ծնողը պատասխանի, որպեսզի երեխան չկորցնի իր վստահությունը, չապրի մշտական անհանգստության մեջ։

    Ես այդ հարցին պատրաստի պատասխան չունեմ։

    Ավելին ասեմ։ Պատկերացրեք՝ տասնվեց-տասնյոթ տարեկան պատանի է, որը շուտով պետք է գնա բանակ։ Նա լսում է բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների, բռնության, միջադեպերի մասին։ Լսում է, որ այդ խնդիրները պետք է լուծվեն, որ պետք է փոխվի բանակում գոյություն ունեցող արատավոր մշակույթը։

    Բայց հետո տեսնում է, որ երկրի խորհրդարանում հենց իրենք՝ մեծահասակները, բռնությամբ են փորձում լուծել տարաձայնությունները։

    Այդ պատանին կարող է հարցնել՝ ինչո՞ւ եք ինձնից պահանջում մի բան, որը դուք ինքներդ չեք կարողանում անել։

    Ես անկեղծորեն չգիտեմ՝ այդ երեխային այսօր ինչ պատասխան պետք է տալ։ Չեմ ուզում նրան խաբել, բայց չեմ էլ ուզում ավելի մեծ վախ ներշնչել։

    — Այսինքն՝ ծնողը չի կարող պարզապես ասել՝ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև երեխան իր աչքով տեսել է բոլորովին այլ իրականություն։

    — Այո՛։ Եթե ուզում ենք անկեղծ լինել երեխայի հետ, պետք է ընդունենք, որ այսօր այդ հարցի պատրաստի պատասխանը չկա։

    — Փաստորեն, երբ մարդն ապրում է որևէ երկրում, ակնկալում է, որ պետությունը կապահովի իր անվտանգությունը, առողջապահությունը, կրթությունը, բանակը։ Դրա դիմաց քաղաքացին հարկեր է վճարում, կատարում իր պարտականությունները։

    Բայց եթե քաղաքացին տեսնում է, որ իրեն պաշտպանելու կոչված համակարգերն իրենք են նման վիճակում, ապա առաջանում է շատ ավելի հիմնարար հարց՝ ո՞վ է պաշտպանում քաղաքացուն։

    — Այո՛, հենց դա է խնդիրը։ Մարդը կարող է զգալ, որ ինքը փաստորեն անպաշտպան է։ Եվ ես այդ հարցի լուծման պատրաստի պատասխանը չունեմ։

    Մեզ համար կարևոր է, որ այս ամենից դասեր քաղվեն։ Որ մարդիկ հասկանան՝ ինչ է տեղի ունեցել և ինչ հետևանքներ կարող է ունենալ իրենց վարքագիծը։

    — Գուցե կատարվածից հետո յուրաքանչյուրը պետք է որոշակի հետևություններ անի, և այդ հետևությունները սկսվեն ամենաբարձր մակարդակից՝ ներքև։

    — Հույս ունեմ, որ այդպես կլինի։ Գուցե մարդիկ փոխեն իրենց հռետորաբանությունը, գուցե կարողանան այլ կերպ աշխատել։ Բայց դա պետք է երևա գործով։

     

  • Ասեմ՝ ինչու Վեհափառի դեմ գործին դատախազները չեն եկել դատարան․․․ Արա Զոհրաբյան (video)

    Ասեմ՝ ինչու Վեհափառի դեմ գործին դատախազները չեն եկել դատարան․․․ Արա Զոհրաբյան (video)

  • Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին

    ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին: Կողմերը քննարկել են օրերս Խերսոնի մարզի օկուպացված Օլեշկի քաղաքում Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաստատված ժամանակավոր հումանիտար հրադադարը, որի արդյունքում հարյուրավոր բնակիչներ են տարհանվել Ուկրաինա և Ռուսաստան:

    Ռուսական կողմը ներկայացրել են նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Յանա Լանտրատովան, ուկրաինական կողմը՝ իշխող խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան և մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Դմիտրո Լուբինեցը: Լանտրատովան և Լուբինեցն անձամբ մասնակցել էին Օլեշկիում հումանիտար գործողություններին:

    Մելանյա Թրամփն իր ելույթում նշել է, որ Օլեշկիի հրադադարն անհնար կլիներ առանց Պուտինի և Զելենսկու ներգրավվածության:

    «Այս գործակցությունը կարևոր նախադեպ է ստեղծում խաղաղության գործընթացն առաջ մղելու հարցում»,- շեշտել է առաջին տիկինը:

    Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը և Մելանյա Թրամփի հումանիտար նախաձեռնությունները:

    Կիևի ներկայացուցիչն էլ ԱՄՆ առաջին տիկնոջն է փոխանցել Արքայադուստր Օլգայի առաջին աստիճանի շքանշանը, որով Զելենսկին պարգևատրել է Մելանյա Թրամփին:

    Մոսկվայի ներկայացուցչին ընդունել է նաև ԱՄՆ նախագահը: Նա չի բացահայտել Դմիտրիևի հետ զրույցի բովանդակությունը, սակայն նշել է, որ մշակվում է «մեծ համաձայնագիր», որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային, այլև, հնարավոր է, ամբողջ Եվրոպայի անվտանգությանը։ Ուկրաինական պատվիրակության հետ Թրամփը չի հանդիպել: