Blog

  • Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք. Սամվել Կարապետյան





    Գոր ունենք այսօրվա Հայաստանի դատաիրավական համակարգի հետ, դրա համար էլ պետք է պատրաստ լինենք ցանկացած որոշման։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

    «Տրամադրվածությունը շատ լավ է, մարտական, գնում ենք հաղթանակի, որպեսզի ազատագրենք մեր երկիրը»,- նշել է Կարապետյանը։

    Նրա խոսքով՝ առկա դատաիրավական համակարգն արդար չէ, իսկ երկրում արմատական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն:

    «Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք»,- հավելել է նա:




    դիտվել է 167 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետ |

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.

    «Պատերազմի եռագլուխ կուսակցությանը հարող լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, թե ում է պատկանում օդանավը, որով այսօր մեկնել եմ Գերմանիա, պատասխանում եմ.

    Իմ անձանական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել։

    Այս տեղեկատվությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում եմ քաղաքական հաշվեհարդար, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ժողովրդավարության պանիխիդա»։

  • Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ

    Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները։

    Մասնավորապես,

    Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց սոցիալական աջակցության ծրագիրը շարունակել մինչև 2027 թ․ մարտ ամիսը ներառյալ, 30000 դրամի չափով, իսկ ապրիլից մինչև հունիս ամիսը ներառյալ ամիսների համար՝ 15000 դրամի չափով,

    Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը երկարացնել մինչև 2027 թ․ դեկտեմբեր ամիսը ներառյալ:

    Միաժամանակ, Ղարաբաղից տեղահանված անձինք, ՀՀ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով, հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխան։

    Հիշեցնենք, որ շարունակվում է նաև Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրը, որի շրջանակում 8310 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր, որից իրացվել են 4750-ը։

    Մեկնարկել է նաև Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման ծրագիրը, որի շրջանակում տրվում է աջակցություն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով, ինչպես նաև տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը՝ երկարաժամկետ վարձակալության վճարի փոխհատուցման համար։

  • Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա․ Վիսբադենում նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

    Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:

    Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:

  • Ռիչարդ Գիրագոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում. Նրա մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում





    Ռիչարդ Գիրագոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում։ Այդ մասին հայտնում են նրա ղեկավարած Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնից։

     «Սիրելի՛ բարեկամներ, գործընկերներ և հետևորդներ,

    Ցավով տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում։

    Ռիչարդը Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրա մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում։

    Ներկայումս Ռիչարդ Գիրագոսյանը գտնվում է Օքմեյդանիի պրոֆ. դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ արդյոք արյունազեղումը երկարաժամկետ վնաս է հասցրել։

    Շնորհակալ ենք բոլորին ջերմ խոսքերի, աջակցության և մաղթանքների համար։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություններ կհրապարակենք մեր էջում։

    Միասին սպասում ենք Ռիչարդի վերադարձին»,- նշված է հայտարարության մեջ։




    դիտվել է 233 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • ԱՄՆ-ը մուտքի վիզա է տրամադրել Իրանի նախագահին ու ԱԳ նախարարին |

    Թրամփի վարչակազմը հավանություն է տվել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի մուտքի արտոնագրերի տրամադրմանը։

    Նրանք նախատեսում են հաջորդ շաբաթ Նյու Յորքում մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նիստերին։

    ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հավանություն է տվել Իրանի «հիմնական պատվիրակության» անդամների, ինչպես նաև ՄԱԿ-ի նիստերին մասնակցելու համար անհրաժեշտ առանցքային աշխատակիցների վիզաների տրամադրմանը։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ հիմնական պատվիրակության կազմում են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Պաշտոնյաները խոսել են անանունության պայմանով՝ վիզաների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությանն առնչվող օրենսդրության պահանջներին համապատասխան։

    Որոշումը ուշագրավ է՝ հաշվի առնելով Իրանի և ԱՄՆ-ի միջև ավելի քան վեց ամիս շարունակվող հակամարտությունը։ Միաժամանակ, դեռևս չկան հստակ նշաններ, որ կողմերը մոտ են Հորմուզի նեղուցի գործունեության վերականգնման կամ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու համաձայնությանը։

    Վիզաների տրամադրումը տեղի է ունենում նաև տարածաշրջանում լարվածության աճի պայմաններում։

    Որպես ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուրընկալող երկիր՝ ԱՄՆ-ի հնարավորությունները սահմանափակ են օտարերկրյա առաջնորդների՝ Գլխավոր ասամբլեայի նիստերին մասնակցելուն խոչընդոտելու հարցում։ Այնուամենայնիվ, նախկինում Վաշինգտոնը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել ԱՄՆ-ի հետ ակտիվ հակամարտության մեջ գտնվող երկրների որոշ առաջնորդների կամ փորձել է սահմանափակել նրանց վիզայի դիմումների գործընթացը։

  • Սամվել Կարապետյանի շինծու գործը իշխանության կողմից եկեղեցու դեմ տարվող պայքարի մասն է․ Տիգրան Աբրահամյան

    Սամվել Կարապետյանի շինծու գործը իշխանության կողմից եկեղեցու դեմ տարվող պայքարի մասն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

    «Կառավարության ղեկավարը գալիս է խորհրդարան, և ամեն հարմար առիթի ժամանակ սկսում է դատարաններին սպառնալ ու որակումներ տալ՝ փաստացի նշելով, որ այն դատարանները, որոնք իրենց՝ այսինքն ՔՊ-ի իշխանահաճո բնույթի որոշումները կամ դատավճռները չկայացնեն, ապա կհամարվեն «մաֆիոզի կլանի» որակումներով դատարաններ:

    Դատավորների շուրջ 60%-ը նշանակվել է գործող իշխանության օրոք, բոլոր քաղաքական գործընթացների դատաքննությունները իրականացնում են հենց այդ դատավորները, ովքեր նշանակվել են Նիկոլ Փաշինյանի օրոք։ Սամվել Կարապետյանը ձերբակալված է շուրջ 450 օր՝ «մեր ձևով հայ առաքելական սուրբ եկեղեցին պաշտպանելու» արտահայտության համար, ու բնականաբար այս գործընթացի հետ կապված շինծու ու ապօրինի գործը ևս այս ամենի մի մասն է»,- նշել է Աբրահամյանը:

  • ՀԱՆԳՍՏԱՑԻՐ․ ԴՈՒ ԵՐԲԵՔ ՉԵՍ ԵՂԵԼ ՆՐԱՆՑ «ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ» ՆԿԱՐԱԳՐԱԾ ՄԱՐԴԸ

    Պատկերացրու՝ մանկուց քեզ կանգնեցրել են մի սենյակում, որտեղ բոլոր հայելիները ծուռ էին։ Մեկը քեզ ցույց էր տալիս չափազանց մեծ, մյուսը՝ անկյունավոր, երրորդը՝ կոպիտ ու անհրապույր։ Երբ երեխան ամեն օր նայում է այդ հայելուն, նա չի մտածում, որ հայելիներն են ծուռ. նա հավատում է, որ հենց ինքն է այդպիսին։

     

    Ծնողների, հարևանների , ուրիշների ասածները իրականում նրանց ներքին «հայելիների» արտացոլանքն են՝ իրենց չբավարարված սպասումները, վախերը, սահմանափակ պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին «պետք է լինի հարմար աղջիկը/տղան ։

     

    Դու երբեք չես եղել նրանց նկարագրածը. դու պարզապես երկար ժամանակ նայել ես նրանց ծուռ հայելիներին։

    ՀԱՆԳՍՏԱՑԻՐ

  • ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը





    ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ) Մագդալենա Գրոնոյին՝ «խոր հիասթափություն» հայտնելով վերջինիս մասնակցությանը Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին դեպի Լեռնային Ղարաբաղ։

    Բաց նամակում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը խստորեն դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը՝ նշելով․ «Ինձ համար, որպես ԵՄ 13 անդամ պետություններում հանձնախմբեր ունեցող եվրոպական հասարակական կազմակերպության նախագահ և պարզապես որպես եվրոպացի քաղաքացի, ով հավատում է, որ մարդկային արժանապատվությունն անձեռնմխելի է, ցավալի էր ականատես լինել, թե ինչպես բարձրաստիճան եվրոպացի դիվանագետները դարձան Բաքվի ավտորիտար ռեժիմի կողմից մանրակրկիտ մշակված ներկայացման մասնակից»։

    Կարապետյանը ընդգծում է, որ կա տարբերություն դիվանագիտական շփումների և պետական մակարդակով իրականացվող պատմական ռևիզիոնիզմի (պատմության աղավաղման) հանդիսատես դառնալու միջև.

     

     

    «Մենք լիովին ընդունում ենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը պետք է շփվի բոլոր կողմերի հետ, և որ տարածաշրջանին անմիջականորեն ծանոթանալը կարևոր է։ Այնուամենայնիվ, էական տարբերություն կա տեղում իրողություններին անաչառ կերպով ականատես լինելու և Ադրբաջանի կազմակերպած քարոզչական այցին մասնակցելու միջև։ Կարելի է իրավիճակին ծանոթանալ՝ առանց վիրավորելու այն ժողովրդի արժանապատվությունը, որն ընդամենը երեք տարի առաջ բռնի տեղահանվեց՝ ենթարկվելով սովի և շրջափակման», նշում է Կարապետյանը։
    Նամակը հատկապես քննադատում է այն, թե ինչպես նման քարոզչական միջոցառումները Բաքվին թույլ են տալիս «գործիքայնացնել Եվրոպական Միությանը՝ իր իրականացրած էթնիկ զտումը օրինականացնելու նպատակով»։ Կարապետյանը անդրադառնում է եվրոպացի պաշտոնյաների մտահոգիչ վարքագծին, երբ նրանք հրճվանքով պարում էին Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպած խնջույքին ընդամենը 3 տարի առաջ հայաթափված Արցախում և շեշտում, որ նման վարքագիծը, անկախ անհատական դիտավորությունից, անխուսափելիորեն քաղաքական կշիռ է կրում։

    «Ինչ վերաբերում է տարածաշրջանի պատմությանը և դրա մշակութային ժառանգության ակունքներին, մենք համոզված ենք, որ այն բացահայտելու անկեղծ ցանկության դեպքում, կան բազմաթիվ անաչառ պատմական վկայություններ։ Հուսով ենք, որ այս առումով Ձեր կողմից առկա է անկեղծ հետաքրքրություն », նշվում է նամակում։

     

     

    Զգուշացնելով հիմնարար սկզբունքները և մարդկային արժանապատվությունն անտեսող կարճատես քաղաքականության դեմ՝ Կարապետյանը եզրափակում է․ «Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն տնտեսական և քաղաքական շահեր ունի Ադրբեջանում։ Այնուամենայնիվ, դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության։ Ավելին, տվյալ պահին կարող է թվալ, թե Ալիևի ռեժիմին հաճոյանալը օգնում է դրված նպատակներին հասնելու ճանապարհին։ Սակայն այս մոտեցումը կարճատես է և հարգանք վաստակելու լավագույն հենքը չէ, նույնիսկ այն կողմի մոտ, ում փորձում են հաճոյանալ »։

    ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը վերահաստատում է ԵՄՀՆ-ի հետ կառուցողականորեն համագործակցելու իր պատրաստակամությունը, սակայն պնդում է, որ այցելության լրջությունն ու խորհրդանշական բնույթը հաշվի առնելով՝ բաց և ուղղակի երկխոսությունն անհրաժեշտություն է։



    դիտվել է 76 անգամ

  • Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

    Լոռու մարզի դատախազության միջնորդագրի արդյունքում՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը, և 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Ս.Ա.-ն, 1993-2017 թվականներին զբաղեցնելով Լոռու մարզի Պուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը, 2007 թվականի հունիսի 26-ին անձամբ մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 4 հա մակերեսով վարելահողի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում։

    Միաժամանակ, Ս.Ա.-ն հանդիսացել էր մրցույթի կազմակերպիչ և մրցութային հանձնաժողովի նախագահ, որպիսի պայմաններում մրցույթին իր մասնակցությունը հակասել էր «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված արգելքին։

    Քրեական վարույթի շրջանակում 2026 թվականի հուլիսի 14-ին Ս.Ա.-ի նկատմամբ կայացվել էր քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

    Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Լոռու մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։

    Ուսումնասիրության արդյունքում Լոռու մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Պուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Գյուլագարակ համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ։

    Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։

    2026 թվականի սեպտեմբերի 11-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում Գյուլագարակ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 4 հա մակերեսով հողամաս՝ 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով։