Blog

  • Արման Ծառուկյանը կմենամարտի՝ համազգեստին Եռագույնը, հայկական լեռներն ու ռուսական արջը

    Խառը մարտարվեստների (MMA) թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) UFC 331 մրցաշարում կմենամարտի համազգեստով, որն իր մտահղացումն է։ 

    Արման Ծառուկյանի մրցակիցը կլինի UFC դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին։ Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում։

    UFC и Venum պատրաստել են նոր, անհատական ​​շորտեր Արման Ծառուկյանի համար՝ անհատական ​​դիզայն, որտեղ գրեթե յուրաքանչյուր մանրուք ունի իր իմաստը։ Նա նշել է, որ UFC-ին ուղարկել է այն, ինչ ուզում էի տեսնել շորտերի վրա։

    Ծառուկյանը ներկայացրել է, թե ինչ է պատկրված համազգետի վրա. «Հայաստանի դրոշը, հայկական լեռները, ռուսական արջը ու Բեթմանի լոգոն»։

    sport24.ru-ին ասել է. «Արջը Ռուսաստանի պատվին է, իսկ ես ապրում եմ Ռուսաստանում։ Ինձ ինչ-որ խորհրդանիշ էր պետք։ Կային նաև Ռուսաստանի համար գաղափարներ, այդ թվում՝ մատրյոշկա տիկնիկ և Կարմիր հրապարակի տաճարը։ Արջն ինձ համար ավելի հարազատ է»։ 

  • Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

    Երևանում սեպտեմբերի 18-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, 19-ին ժամանակ առ ժամանակ, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ին Շիրակի, Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամինարևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, սեպտեմբերի 21-23-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

  • #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին ԱԺ-ում նեղն են գցել․․․ հիստերիկություն՝ Հաջիևի սպառնալիքների տակ»․ Արամ Սարգսյան (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը |

    ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվել է. այս մասին լրատվամիջոցներին հայտնել են հակակոռուպցիոն կամիտեից։

    «Պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի [Հովիկ Աբրահամյան] եղբայրը»,-ասացին կոմիտեից

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրների նախագահները մարդ են նշանակում, ստեղ մի քննիչ որոշում է`էդ մարդուն դատու՞մ է, թե՞…Քոչարյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրների նախագահները մարդ են նշանակում, ստեղ մի քննիչ որոշում է`էդ մարդուն դատու՞մ է, թե՞…Քոչարյան

  • Եվրոպայում առիթ են փնտրում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ առճակատման համար. Ֆիցո

    Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի պատճառով Սլովակիան երբեք չներքաշվի ռազմական հակամարտության մեջ։ Նա մտավախություն ունի, ո

  • Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

    Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:

    Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում էի, զանգեցին` գեներալ, շատ ենք խնդրում, եկեք որպես վկա…մեկ էլ ձերբակալեցին. Խաչատուրով

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում էի, զանգեցին` գեներալ, շատ ենք խնդրում, եկեք որպես վկա…մեկ էլ ձերբակալեցին. Խաչատուրով

  • Էդ եք դուք․․․ Իշխան Սաղաթելյանի արձագանքը՝ Փաշինյանի «կոշիկախառը հիստերիկությանը» (video)

    Էդ եք դուք․․․ Իշխան Սաղաթելյանի արձագանքը՝ Փաշինյանի «կոշիկախառը հիստերիկությանը» (video)

  • Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան |

    Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ 

    Քոչարյանին դատարանի դահլիճում դիմավորեցին ծափերով։ Նա չպատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով. «Ես այստեղ հարցազրույց չեմ տալիս»։ 

    Դիմելով դահլիճում ներկա իր աջակիցներին՝ Ռ.Քոչարյանը հարցրեց՝ «ոնց եք», ապա ասաց. «Ես ոնց որ ձեզանից լավ եմ»։

    Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի գործով դատական նիստը: Նրանք մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։  Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել հոդվածը։

    Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը: