Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանին նոյեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էմիրի գրասենյակը։Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները և դրանք ամրապնդելու ուղիները։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային իրավիճակի վերջին զարգացումները, մասնավորապես՝ լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։
Այս համատեքստում Կատարի էմիրը և ԱՄՆ նախագահը քննարկել են միջազգային ջանքերի վերջին զարգացումները, մասնավորապես՝ Դոհայի ձեռնարկած ջանքերը՝ շահագրգիռ կողմերի միջև տեսակետները մոտեցնելու և բանակցային գործընթացին աջակցելու համար՝ ճանապարհ հարթելով ճգնաժամին վերջ դնելու և տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն ապահովելու համապարփակ համաձայնագրի համար։
Էմիրը նաև ընդգծել է երկխոսությունը շարունակելու և դիվանագիտական միջոցներ կիրառելու կարևորությունը՝ վեճերը լուծելու, տարածաշրջանում հետագա սրացումը կանխելու, նավագնացության ազատությունն ու էներգամատակարարման անվտանգությունն ապահովելու համար։
Կատարը միջնորդի դեր է ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Թեհրանը պարբերաբար կատարցի միջնորդների միջոցով Վաշինգտոնին առաջարկներ է փոխանցում։
դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


Leave a Reply