Blog

  • Դատախազական ներգործության արդյունքում՝ Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

    Լոռու մարզի դատախազության միջնորդագրի արդյունքում՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը, և 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։

    Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Ս.Ա.-ն, 1993-2017 թվականներին զբաղեցնելով Լոռու մարզի Պուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը, 2007 թվականի հունիսի 26-ին անձամբ մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 4 հա մակերեսով վարելահողի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում։

    Միաժամանակ, Ս.Ա.-ն հանդիսացել էր մրցույթի կազմակերպիչ և մրցութային հանձնաժողովի նախագահ, որպիսի պայմաններում մրցույթին իր մասնակցությունը հակասել էր «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված արգելքին։

    Քրեական վարույթի շրջանակում 2026 թվականի հուլիսի 14-ին Ս.Ա.-ի նկատմամբ կայացվել էր քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

    Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Լոռու մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։

    Ուսումնասիրության արդյունքում Լոռու մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Պուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Գյուլագարակ համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ։

    Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։

    2026 թվականի սեպտեմբերի 11-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում Գյուլագարակ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 4 հա մակերեսով հողամաս՝ 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով։

  • ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ «Հետք»





    2014թ. դեկտեմբերի 4-ին զինծառայող Արթուր Մարգարյանին գտել են զորամասի պահակակետի հարևանությամբ գտնվող խրամատում՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով։ Դեպքի հենց առաջին ժամերից իրավապահներն առաջ են քաշել ինքնասպանության վարկածը, իսկ հետագա քննությունը հիմնականում ընթացել է այդ վարկածի շրջանակում։ Մարգարյանի հայրը տարիներ շարունակ պնդել է, որ որդու մահվան հանգամանքները պատշաճ չեն քննվել, և բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց պատասխան չի տրվել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026թ. սեպտեմբերի 17-ի վճռով արձանագրել է, որ քննությունը չի տվել Մարգարյանի մահվան համոզիչ բացատրությունը և բավարար չափով չի ուսումնասիրել տեղի ունեցածի այլ հնարավոր վարկածները։ ՄԻԵԴ-ն արձանագրել է կյանքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտում՝ Հայաստանի կառավարությանը պարտավորեցնելով Մարգարյանի ընտանիքին վճարել 50 000 եվրո՝ պատճառված ոչ նյութական վնասի համար։ Այս մասին գրում է Հետքը։

    «2014թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Մարգարյանը վերցրել է իրեն ամրակցված ինքնաձիգը, որպեսզի գնա պահակակետ՝ հերթապահության։ Պահակակետը գտնվել է զինապահեստից մոտ 150 մետր հեռավորության վրա։ Ժամը 15։30-ի սահմաններում երեք զինծառայող գնացել են այդ պահակակետ։ Քիչ անց նրանց միացել է մեկ այլ զինծառայող, որը կոչումով կապիտան է եղել: Մարգարյանը պահակակետում չի եղել։ Կապիտանը, սակայն, չի պարզել, թե որտեղ է նա։

    Պահակակետ տանող ճանապարհին զինծառայողներից մեկը նկատել է Մարգարյանին՝ մոտ 15 մետր հեռավորության վրա գտնվող խրամատում պառկած։ Նա սկզբում կարծել է, թե Արթուր Մարգարյանը քնած է և չի հայտնել այդ մասին կապիտանին՝ չցանկանալով, որ վերջինս իմանա, որ զինծառայողը հերթապահության ժամանակ քնել է։ Հաջորդ պահակակետ հասնելուց հետո կրտսեր սերժանտին ասել է, որ Մարգարյանին տեսել է խրամատում։ Նրանք անմիջապես վերադարձել են այնտեղ և մոտենալով նկատել արյան հետքեր։ Այդ պահին հասկացել են, որ նա վիրավորված է։ Օգնության են կանչել մյուս զինծառայողներին, իսկ Ա. Մարգարյանին շտապ տեղափոխել են զինվորական հոսպիտալ, սակայն ճանապարհին նա մահացել է։

    Դեպքի մասին հաղորդումը Քննչական կոմիտեում ստացվել է նույն օրը՝ ժամը 15։50-ին։ Նախնական հաղորդման մեջ արդեն նշվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, Մարգարյանը կրակել է իր կրծքին և մահացել։ Նույն օրը հարուցված քրեական վարույթի հիմքում ևս դրվել է ինքնասպանության դրդելու վարկածը։

    Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ 30 փամփուշտի համար նախատեսված պահունակով, որի մեջ եղել է 28 փամփուշտ։ Հայտնաբերվել է նաև մեկ ամբողջությամբ լիցքավորված պահունակ, իսկ զենքը լիցքաթափելիս՝ մեկ չկրակված փամփուշտ։ Խրամատում և հարակից տարածքում հայտնաբերվել էին նաև զինվորական հագուստ, դանակ, Աստվածաշունչ, հայելի և փայտե խաչ։

    Գործի նյութերում արձանագրվել է, որ դեպքից մոտ մեկ ամիս առաջ Ա. Մարգարյանը զինակիցներից մեկի հետ խոսել է կյանքի անարդարությունների մասին և ասել՝ «ի՞նչ տարբերություն, հիմա մեռնեմ, թե քսան-երեսուն տարի հետո»։ Հետագայում այդ խոսքը նույնպես օգտագործվել է ինքնասպանության վարկածը հիմնավորելու համար։

    Զինծառայող Ա. Մարգարյանը բնութագրվել է որպես կայուն բնավորությամբ, զինվորական ծառայության նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող, ընկերասեր և անձնակազմի կողմից լավ ընդունված զինծառայող։ Նա զինվորական ծառայությունը շարունակելու հետ կապված որևէ խնդիր չի ունեցել։

    Դեպքի օրը, սակայն, վկաների նկարագրություններում մի շարք հակասություններ են եղել։

    Դեպքից հետո կատարված դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Մարգարյանը ստացել է կրծքավանդակի և որովայնի խոռոչների թափանցող հրազենային վնասվածք։ Մարգարյանի հագուստի վրա եղած վնասվածքները, ըստ փորձագետների, ամենայն հավանականությամբ առաջացել են կրակոցից։ Սակայն, զենքի վրա բացակայել է զինծառայող Մարգարյանի մատնահետքերը։ Բացի այդ, չորս զինծառայողներից վերցված նմուշների ուսումնասիրության ժամանակ նրանցից մեկի ձեռքերի վրա հայտնաբերվել են պղնձի մասնիկներ, որոնք կարող էին կապված լինել կրակոցի հետ։ Քննությունը, սակայն, բավարար չափով չի պարզել այդ մասնիկների առաջացման պատճառը։

    Մարգարյանի հայրը պնդել է, որ անհրաժեշտ էր ստուգել նաև այն վարկածը, որ որդուն հնարավոր է սպանել են։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մարգարյանը մեկ այլ քրեական գործով կարևոր վկա է եղել և ցուցմունք է տվել մեկ այլ զինծառայողի դեմ։ Այդ զինծառայողը՝ դատապարտվել է, ապա ազատ է արձակվել Ա. Մարգարյանի մահվանից մոտ մեկ ամիս առաջ։ Հայրը պնդել է, որ անհրաժեշտ էր պարզել՝ արդյոք որդու մահը կապ ուներ այդ ցուցմունքի հետ։

    Քննությունը այդ վարկածը բավարար չափով չի ուսումնասիրել։ Հայրը նաև հարց է բարձրացրել, թե որդու մատնահետքերն ինչու չեն հայտնաբերվել ինքնաձիգի վրա, ինչու նրա բոլոր զինակիցներից չեն վերցվել համապատասխան նմուշներ, ինչ ծագում են ունեցել մեկ այլ զինծառայողի ձեռքերին հայտնաբերված մասնիկները, և ինչ է տեղի ունեցել Մարգարյանին գտնելուց մինչև հոսպիտալ տեղափոխելը։

    2016թ. փետրվարին քրեական գործի քննությունն ավարտվել է: Ներպետական ատյաններից դժգոհ մնալուց հետո սպանված զինծառայողի ընտանիքի անդամները դիմել են Եվրոպական դատարան:

    ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ ինքնասպանության մասին եզրակացությունը բավարար ապացույցներով հիմնավորված չի եղել, այդ թվում՝ չի պարզվել, թե որն է եղել նման քայլի հնարավոր պատճառը։ Դրա փոխարեն իշխանությունները հիմնականում հենվել են հետմահու հոգեբուժական եզրակացության վրա, որը, իր հերթին, հիմնված է եղել սահմանափակ նյութերի վրա։

    Եվրոպական դատարանի համար կարևոր է եղել նաև այն հանգամանքը, որ մինչև վերջ չի պարզվել՝ լսվե՞լ է կրակոցի ձայն, և եթե այո՝ կոնկրետ երբ։

    ՄԻԵԴ-ը գտել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել համոզիչ կերպով պարզել, թե ինչ է տեղի ունեցել 2014թ. դեկտեմբերի 4-ին։ Դատարանի գնահատմամբ՝ ինքնասպանության վարկածը հաստատող բավարար և համոզիչ նյութ չի եղել, մինչդեռ այլ հնարավոր վարկածները լրջորեն և հետևողականորեն չեն քննվել։ Այդ պատճառով քննությունը փակվել է շտապ արված եզրահանգումների հիման վրա։

    Դատարանը նաև նշել է, որ Մարգարյանի հայրը Հայաստանում չի ունեցել արդյունավետ իրավական հնարավորություն՝ որդու մահվան համար պետության պատասխանատվությունը հաստատելու և դրա դիմաց փոխհատուցում պահանջելու հարցում»։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։


  • Իմ անձնական օդանավն է, նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել. Փաշինյանը կատակել է

    Պատերազմի եռագլուխ կուսակցությանը հարող լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, թե ում է պատկանում օդանավը, որով այսօր մեկնել եմ Գերմանիա, պատասխանում եմ: Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը:

    «Իմ անձնական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել։ Այս տեղեկատվությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում եմ քաղաքական հաշվեհարդար, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ժողովրդավարության պանիխիդա»,- կատակել է Փաշինյանը:

  • ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները





    Ռուսաստանում սկսվել է Պետական դումայի իններորդ գումարման պատգամավորների ընտրությունների եռօրյա քվեարկությունը, հայտնում է «Коммерсантъ»-ը։

    Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում սեպտեմբերի 18-ին տեղական ժամանակով 08:00-ին, կամ Մոսկվայի ժամանակով սեպտեմբերի 17-ին 23:00-ին։ Քվեարկությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը։




    դիտվել է 116 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • 29 հազար 743 քառակուսի կիլոմետրի մեջ անկալվները չեն մտնում. Փաշինյան |

    «Հայաստանի ինքնիշխան տարածքը ճշգրիտ նույնական է հայկական ԽՍՀ տարածքի հետ։ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքն այստեղից է  ծագում, դե յուրե Հայաստանի Հանրապետությունն ընդունել է»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

    Նա հայտնեց, որ 29 հազար 743 քառակուսի կիլոմետրի մեջ անկալվները չեն մտնում. «Արծվաշենը մտնում է, խորհրդային ժամանակվա անկալվները չեն մտնում։ Երբ որ մենք այլ տրամաբանության վրա ենք հիմնվում, նշանակում է՝ մենք ասում ենք, Հայաստանի ինքնիշխան տարածքը ոչ թե 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է, այլ 29 հազար 753 քառակուսի կիլոմետր, այսինքն միջազգային լեգիտիմությունից 10  քառակուսի կիլոմետր դուրս ենք գալիս։ Ո՞ւմ հաշվին ենք դուրս գալիս։ Ինչ-որ ուրիշի։ 

    Այնուհետև Փաշինյանը հարցադրում արեց՝ արդյո՞ք սա նշանակում է  ամուր երաշխքի։ Իր հարցին պատասխանեց. «Ոչ, չի նշանակում։ Սրա համար եմ ես ընդգծում համապարփակության հարցը։ Լեգիտիմությունն առաջին շերտն է։ Անվտանգության երկրորդ շերտը փոխկապվածությունն է»։ 

  • Վտանգված են նավթի արտահանումը, ծովային փոխադրումները և տարածաշրջանի էներգետիկ համակարգը․ Արտակ Զաքարյան

    ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:

    Արդեն գրել ենք, որ սադուիդները տարածաշրջանում ունեն F-15 երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակսկից F-35 -երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը:

    Ռազմական արշավն ընդլայնելու փոխարեն, սաուդիտներն այժմ զբաղված են միջնորդներ փնտրելու և հուսիներին զսպելու փորձերով:

    «Reuters» գործակալության տվյալներով՝ Էր-Ռյադը դիմել է Չինաստանին՝ խնդրելով ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի վերջինս զսպի հուսիներին, իսկ զուգահեռաբար, «Al Mayadeen»-ի տեղեկություններով, խնդրել է Օմանին՝ հուսիներին առաջարկել երկշաբաթյա հրադադար։ Էր Այս մասին պաշտոնական հաստատումներ դեռ չկան, սակայն միջնորդների ցանկն ինքնին ավելի խոսուն է, քան որևէ պաշտոնական հայտարարություն։

    Կարծում եմ միջնորդների ընտրությունը հուսահատության դրսևորում չէ, այլ սթափ հաշվարկ։ Օմանը տարիներ շարունակ բաց կապ է պահպանել հուսիների հետ այն ժամանակ, երբ մյուսները նրանց հետ խոսում են միայն զենքի սպառնալիքի միջոցով։ Չինաստանն էլ կարողանում է անել այն, ինչն այժմ խիստ պակասում է հենց Էր-Ռյադին՝ միաժամանակ խոսել և՛ Թեհրանի, և՛ սաուդցիների հետ։ Հենց Պեկինն էր 2023 թվականին երկարատև խզումից հետո նրանց կրկին բանակցությունների սեղանի շուրջ բերել։

    Սաուդյան Արաբիան, ընդունում է, որ հակառակորդի հետ սեփական կապի ուղի այլևս չունի և ստիպված է ուրիշների միջնորդական կապերն օգտագործել։

    Շտապելը պայմանավորված է ոչ թե պատերազմից հոգնածությամբ, այլ աշխարհագրությամբ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ինչպես նշել էինք, հուսիները առաջ են շարժվել Կարմիր ծովի ափամերձ հատվածով և մոտեցել Բաբ էլ-Մանդեբի նեղուցին՝ կարևոր «զարկերակին», որով անցնում է նավթային արտահանման զգալի մասը։

    Այդ պահից սկսած, Եմենում պատերազմը դադարում է տեղային լինելուց և վերածվում է հարցի, թե ո՞վ է վերահսկելու մոլորակի կարևորագույն առևտրային ուղիներից մեկը։

    Միևնույն ժամանակ Վաշինգտոնից անմիջական ռազմական աջակցություն չի ստացվում, բացառությամբ հետախուզական տվյալների տրամադրումը (իսրայելական աղբյուներից)։ Սա բարեկամության ժեստ է, որը շոշափելի օգուտ չի տալիս։

    Չինաստանն չի շտապում ներքաշվել այդ պատերազմի մեջ։ Պեկինը պատրաստ չէ խոստանալ տնտեսական ճնշում Իրանի նկատմամբ, այլ միայն դիվանագիտական աջակցություն։ Այստեղ շարժառիթը չափազանց պրագմատիկ է՝ Չինաստանի տնտեսությունն ինքն էլ կախված է նույն ծովային երթուղիների անխափան աշխատանքից, որոնք այժմ վտանգի տակ են։

    Հենց այստեղ է իրական պարադոքսը։ Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել։ Հուսիները դա տեսնում են:

    Օմանում ամերիկացի ներկայացուցիչների հետ փակ հանդիպումից հետո նրանք հայտարարել են, որ չեն հարձակվելու ո՛չ ամերիկյան, ո՛չ իսրայելական, ո՛չ էլ որևէ այլ առևտրային նավերի վրա՝ բացառությամբ այն նավերի, որոնք կապված են Սաուդյան Արաբիայի հետ։

    Արդյունքում ստեղծվել է գրեթե տարօրինակ իրավիճակ: Վաշինգտոնը հեռվից «փորձում» է զսպել էսկալացիան: Պեկինը՝ «փորձում» է համոզել Թեհրանին: Օմանը բանակցում է հուսիների հետ: Իսկ Սաուդյան Արաբիան շրջանցում է երեքին՝ խաղաղություն խնդրելով հուսիներից, լավ հասկանալով, որ խնդրանքով ու գլխիկոր խաղություն չի լինում:

    Խաղադրույքի վրա են նավթի արտահանումը, ծովային փոխադրումների ողջ ծավալը և տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքի կայունությունը։

    Գլխավոր հարցը հիմա այն է, կգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնոր

  • Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպանություն գործել





    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 1․40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Հաղթանակի կամրջի վրա նկատել են մի կնոջ, որը փորձում է նետվել կամրջից։

    Ոստիկանների օպերատիվ և արդյունավետ գործողությունների արդյունքում օտարերկրյա քաղաքացի 36-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է։

    Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։




    դիտվել է 135 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Ավանեսյանն ու տեղակալները պատվաստվել են գրիպի դեմ |

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ինչպես նաև նախարարության աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ:

    Պատվաստանյութը հասանելի է Երևանում և մարզերում. յուրաքանչյուրդ, անկախ կցագրման վայրից, կարող եք այցելել Ձեր նախընտրած առողջության առաջնային պահպանման օղակ և պետության փոխհատուցմամբ ստանալ պատվաստումը:

    Եռավալենտ պատվաստանյութը կկանխարգելի գրիպի բարդացումներն ու այս սեզոնին գրիպով հաճախ վարակվելու ռիսկը:

    Շուտով պատվաստման շարժական կայաններ կլինեն նաև Երևանի մարդաշատ վայրերում:

    Պատվաստվե՛ք նաև դուք․ օգտվե՛ք առողջ լինելու և կանխարգելիչ ծառայություններից օգտվելու ձեր իրավունքից։

  • Մասիսում բախվել են «Toyota»-ն ու «Honda»-ն, վերջինն էլ բախվել է հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում. կան վիրավnրներ

    Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 42-ամյա Շահեն Ս.-ի վարած «Honda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Անգելինա Ա.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով «Honda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։

    Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

  • Եվրահանձնաժողովի նախագահի առաջարկը քննադատության է արժանացել





    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Եվրոպական անվտանգության խորհուրդ ստեղծելու առաջարկը քննադատության է արժանացել ԵՄ անդամ երկրների կողմից։ Այս մասին գրում է Politico-ն։

    Ըստ թերթի՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, ում դիտարկում էին որպես այդ խորհրդի հնարավոր ղեկավարի թեկնածու, հասկացրել է, որ հետաքրքրված չէ այդ գաղափարով։ Դանիացի պաշտոնյան Politico-ին հայտնել է. «Վարչապետը շատ ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի անվտանգությանն առնչվող բոլոր հարցերում, սակայն մենք բավական թերահավատորեն ենք վերաբերվում այս կառույցին․ առանց այդ էլ շատ հանդիպումներ ունենք»։

    Եվրոպացի դիվանագետները նույնպես նախաձեռնությանը հեգնանքով են արձագանքել։ Նրանցից մեկը թվարկել է արդեն գոյություն ունեցող ձևաչափերը. «Այն բանից հետո, երբ Ուկրաինան, Կանադան, Նորվեգիան և Մեծ Բրիտանիան հանդիպում են ՆԱՏՕ-ում, նրանք գալիս են Եվրոպական խորհրդի նիստերին, սուրճ են խմում «կամավորների կոալիցիայի» հետ, միանում են Ուկրաինային աջակցող կոնտակտային խմբին, հավաքվում են Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում և, վերջապես, հանդիպում են Եվրոպական անվտանգության խորհրդում՝ վճռական գործողություններ իրականացնելու համար», — ասել է նա։ «Ակնհայտ է, որ այս բոլոր տարիներին Եվրոպային համաշխարհային ասպարեզում զսպող միակ գործոնը հանդիպումների պակասն է եղել», — հավելել է դիվանագետը։

    Մեկ այլ քննադատություն վերաբերում է գաղտնիությանը։ «Մեր պաշտպանության ոլորտի պաշտոնյաները իրենց հարմարավետ չեն զգում՝ ԵՄ ձևաչափերում զգայուն հարցեր քննարկելիս։ Ինչո՞ւ այս դեպքում պետք է այլ կերպ լինի», — հայտարարել է մեկ այլ դիվանագետ։




    դիտվել է 170 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը