Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան

Written by

in


Քաղաքականություն

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ, իսկ եթե չբարձրանա, իշխանությունները, հնարավոր է` լրացուցիչ միջոցներ հատկացնեն այն անփոփոխ պահելու համար։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՀԷՑ տնօրենի նախկին ԺՊ, ներկայում ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանը` անդրադառնալով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանը։

Ղազինյանի խոսքով` ներկայիս իշխանությունները չեն երաշխավորում անգամ, որ առաջիկա երկու տարում էլեկտրաէներգիայի սակագնի անփոփոխ կմնա։

Նրա պնդմամբ՝ նախորդ տարվա վերջին Հայկական ատոմային էլեկտրակայանին 12 մլրդ դրամ է հատկացվել որպես լրացուցիչ ֆինանսական եկամուտ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել սակագնի բարձրացումից։

«Ես անընդհատ հարցնում եմ՝ լավ, էդ ի՞նչ էր էդ 12 միլիարդը, որտեղի՞ց ա ատոմակայանը ստանալու լրացուցիչ այլ ֆինանսական եկամուտ: Ունեմ հիմնավոր կասկած և որ 12 միլիարդ դրամի ափով առնվազն պետք է սակագինը թանկանար, որովհետև բաց կար էներգահամակարգում՝ մինուս 12 միլիարդ: 12 միլիարդը ինչ-որ տեղից բերեցին, դրեցին Ատոմակայանի տակ, բալանսը կանգնացրեցին 0-0, որպեսզի ո՛չ թանկանա, ո՛չ էժանանա: Ինչո՞ւ, որովհետև նախընտրական տարի էր»,- ասել է Ղազինյանը։

«10 տարի չի թանկացրել Սամվել Կարապետյանը, և ինձ իր կալանավորվելու օրը, մինչև ձերբակալվելը, ասել է. «Դավի՛թ, կարող ես հայտարարել, որ 10 տարի էլ չենք թանկացնելու»»,- նշել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *