Blog

  • Ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ. Էդգար Շաթիրյան

    Ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ, բայց կշարունակեմ մնալ ՍԴ դատավոր, հայտարարել է Էդգար Շաթիրյանը՝ Վլադիմիր Վարդանյանի ընտրությունից հետո:

    « Ես կարծում եմ՝ քայլս միանգամայն տրամաբանական էր: Ես ընդամենը մի նախադասություն կասեմ և սրանով կավարտեմ, արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել իրենց հետ»,- ասել է նա։

    Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք ՍԴ նախագահի ընտրության ժամանակ ճնշումներ են եղել իշխանության կողմից, Շաթիրյանը պատասխանել է.

    «Ես ավելի քան վեց տարի է պաշտոնավարում եմ որպես դատավոր, իմ գործունեության մասով և իմ անձի երբևէ ճնշում չի եղել, չկա և չի էլ կարող լինել: Ինչ վերաբերում է հնարավոր մեկնաբանություններին, ասացի այն, ինչ ասացի, մնացածը ինչպես կընկալվի, կմեկնաբանվի, արդեն առանձին հարց է»:

  • Նիկո՛լ, լավ լսիր՝ ինչ է լինելու, երբ քեզ տանեն բերդ․ Աշոտ Անդրեասյան (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Երկիրը վերապրել է «սեյսմոհոկտեմբերը». մեկ ամսում տեղի է ունեցել ավելի քան 4 հազար երկրաշարժ

    Հոկտեմբեր ամիսը ցնցումների քանակով գերազանցել է ընթացիկ տարվա ցանկացած այլ ամսվա՝ առնվազն 1300 ցնցումով: Այս մասին հայտնում է «SHOT»-ը։
     

    Աղբյուրի հոկտեմբերին աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է 2,5-ից բարձր մագնիտուդով 4041 երկրաշարժ: Դա կրկնակի ավելի է, քան նախորդ տարվա հոկտեմբերին: Շուրջ 20 երկրաշարժ եղել է 6,0-ից բարձր մագնիտուդով, ինչը նույնպես գրեթե երկու անգամ գերազանցում է նորման:
     
    Պատճառներից մեկը կարող են լինել ուժգին երկրաշարժին հաջորդող կրկնակի ցնցումները:Օրինակ՝ Վանուատուի ափերի մոտ նման շարքը սկսվել է հոկտեմբերի վերջին տեղի ունեցած շուրջ 7,0 մագնիտուդով ցնցումից հետո:
     
    Ուժգին երկրաշարժը վերաբաշխում է լարվածությունը լեռնային ապարներում և կարող է նոր ցնցումներ հարուցել, պարզաբանել է տեղեկատվական և էկոլոգիական անվտանգության հարցերով փորձագետ Իլյա Ռիբալչենկոն:
    Ճապոնիան, Ֆիլիպինները, Վանուատուն, Պապուա Նոր Գվինեան և Կամչատկան մտնում են Խաղաղօվկիանոսյան հրե կղզեխմբի մեջ: Այս գոտուն է բաժին ընկնում մոլորակի խոշորագույն երկրաշարժերի շուրջ 81%-ը:

    դիտվել է 4 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Երկու Բոբերը, «Մահացածների օրվա» շքերթն ու Շերոն Սթոունը

    Ներկայացնում ենք 2026 թվականի նոյեմբերի 2-ից 6-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
    Իտալացի թենիսիստ Լորենցո Մուզետին Փարիզի Masters մրցաշարում։
    Հարի Քեյնը երկարաձգել է պայմանագիրը «Բավարիայի» հետ։
    Հռոմի Պապ Լեւոն XIV-ը (աշխարհիկ անունը՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրեւոսթ) Վատիկանում հանդիպել է բանաստեղծ եւ երգիչ Բոբ Դիլանի (Ռոբերտ Ալեն Ցիմմերմանի) հետ։
    Ոչխարների հոտը Տիբեթի ինքնավար շրջանի Տալատանի արևային այգում:
    «Բարսելոնայի» Լամին Յամալը տոնում է «Աստոն Վիլլայի» դարպասը խփած գոլը։
    Շերոն Սթոունը Բևերլի Հիլզում WIF (Women in Film) Honors արարողության ժամանակ։
    «Մահացածների օրվա» տոնակատարություն Պորտ-օ-Պրենսում, Հայիթի։
    «Մահացածների օրվա» շքերթի մասնակիցները Մադրիդում։
    Երեխաները լուսաբացին խաղում են շան հետ Մեն նահանգի Հիգինս լողափում։
    Իսրայելցի վերաբնակիչների երեխաները խաղում են պաղեստինյան Երիքով քաղաքի տներից մեկում։

  • Սփյուռքի ներդրումը՝ հանուն Հայաստանի զարգացման.06.11.26/13:30/

    Սփյուռքի ներդրումը՝ հանուն Հայաստանի զարգացման.06.11.26/13:30/

  • Թուրքիայում նախկին նախարար է կալանավորվել

    Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան ձերբակալվել է ֆոնդային շուկայում իրականացված գործարքների վերաբերյալ քրեական հետաքննության շրջանակում, փոխանցում է Ermenihaber.am-ը։

    Գործը վերաբերում է բաժնետոմսերի գների հնարավոր արհեստական բարձրացմանը և կասկածելի ֆինանսական գործարքներին։

    Ստամբուլի գլխավոր դատախազությունը Քայային մեղադրում է կապիտալի շուկայի մասին օրենքը խախտելու և հանցավոր կազմակերպությանն անդամակցելու մեջ։ Դատարանը բավարարել է նրա կալանավորման միջնորդությունը։

    դիտվել է 4 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջանում

    Նորակառույց հյուրանոցի բացումը նախատեսվում է 2031 թվականին։ Այն Հայաստանի ամենատարբերվող լեռնային ուղղություններից մեկում կներկայացնի բրենդի փիլիսոփայությունը, այն է՝ վերականգնել մարդկանց միջև ջերմ կապերը, միասին անցկացրած պահերի ուրախությունն ու բարձրակարգ խոհարարական արվեստը։

    Դիլիջանում կառուցվելիք Mövenpick հյուրանոցի նախագծային պատկերը


    Դիլիջան, 2026 թվականի Նոյեմբերի 5. Հյուրընկալության ոլորտի համաշխարհային առաջատար խմբերից մեկը՝ Accor-ը, հայտարարում է տեղական զարգացման գործընկեր Mayri-ի հետ ֆրանշիզային պայմանագրի կնքման մասին։ Համաձայնագրի շրջանակում Հայաստանի Դիլիջան քաղաքում իր գործունեությունը կսկսի Mövenpick Hotels & Resorts հյուրանոցային ապրանքանիշը։ 2031 թվականին նախատեսվող նորակառույց հյուրանոցը Դիլիջան կբերի ապրանքանիշին բնորոշ ջերմ հյուրընկալությունն ու հարուստ խոհարարական ավանդույթները՝ նոր շունչ հաղորդելով Հայաստանի այն ուղղություններից մեկին, որն առանձնանում է իր տպավորիչ լեռնային բնապատկերներով և անաղարտ բնական միջավայրով։

     

    Հայաստանը շարունակում է գրավել միջազգային ներդրողների և հյուրանոցային օպերատորների ուշադրությունը՝ տնտեսական կայուն աճի, հանգստի և զբոսաշրջության նկատմամբ աճող պահանջարկի և տարածաշրջանային զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի շնորհիվ։ Դիլիջանն աչքի է ընկնում տարվա բոլոր եղանակներին իր առանձնահատուկ գրավչությամբ՝ հարուստ բնության, առողջության և բարեկեցության հնարավորություննեի ու տեղական մշակութային ժառանգության շնորհիվ։ Քաղաքի ազգային պարկերը, արհեստագործական ավանդույթներն ու լեռնային կլիման ձևավորում են նրա յուրահատուկ բնույթը։

    Այս պայմանագրի ստորագրումը հաջորդել է վերջերս բացված Mövenpick Yerevan հյուրանոցին, որի շնորհիվ ապրանքանիշն առաջին անգամ ներկայացվեց Հայաստանի մայրաքաղաքում։ Նոր նախագիծը ևս մեկ քայլ է Accor-ի՝ հայկական շուկայում հյուրանոցային առաջարկների ընդլայնման և դիրքերի ամրապնդման ուղղությամբ։

    «Mövenpick Dilijan նախագիծը կարևոր քայլ է Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում Accor-ի պրեմիում դասի հյուրանոցային պորտֆելի շարունակական զարգացման ճանապարհին։ Դիլիջանն ունի բնության գեղեցկության, մշակութային ինքնատիպության և զբոսաշրջային աճող ներուժի հազվագյուտ համադրություն, ինչը այն դարձնում է Mövenpick ապրանքանիշի համար գրավիչ ուղղություն։ Նախագիծն արտացոլում է Mövenpick-ի՝ հյուրընկալության հանդեպ առանձնահատուկ մոտեցումը, որը միավորում է հոգատարությունը, հաճելի մթնոլորտում համատեղ ճաշելու մշակույթն ու հյուրընկալ տարածքները՝ ընտանիքներին և ընկերներին համախմբելով միասին անցկացրած հիշարժան պահերի շուրջ», – նշել է Ֆիլիպ Բոնը՝ Արևելյան Եվրոպայի նոր շուկաների, Իսրայելի և Կիպրոսի համար պատասխանատու Accor-ի Պրեմիում, Միդսքեյլ և Էկոնոմ դասի ապրանքանիշների զարգացման գծով փոխնախագահը։

    Դիլիջան քաղաքի տարածքում՝ Դիլիջանի ազգային արգելոց–պարկի հարևանությամբ գտնվող Mövenpick Dilijan հյուրանոցից կբացվեն շրջակա լեռնաշղթային նայող հրաշալի տեսարաններ։ Հյուրանոցը կունենա 127 մանրակրկիտ նախագծված, լեռների և անտառների տեսարանով ընդարձակ և բարձրակարգ համարներ։

    Առողջության և բարեկեցության ծառայությունները կարևոր տեղ կզբաղեցնեն հյուրանոցային համալիրի առաջարկներում։ Մոտ 3,500 քառակուսի մետր տարածքում կգործեն փակ և բաց լողավազաններ, թերմալ գոտիներ, բուժական և խնամքի սենյակներ, սպա-հանգստի առանձին սրահ և ժամանակակից ֆիթնես կենտրոն։ Ընտանիքների համար նախատեսված կլինեն նաև ավելի քան 334 քառակուսի մետր տարածք զբաղեցնող մանկական ակումբ և հատուկ խաղահրապարակ՝ հնարավորություն ստեղծելով տարբեր սերունդների ներկայացուցիչներին համատեղել հանգիստն ու նոր բացահայտումները։

    Հավատարիմ մնալով Mövenpick-ի խոհարարական ժառանգությանը և այն գաղափարին, որ սնունդը համախմբում է մարդկանց՝ հյուրանոցային համալիրը կունենա սննդի և խմիչքի երեք առանձնահատուկ վայր՝ ամբողջ օրվա ընթացքում գործող ռեստորան, ռուֆթոփ՝ շրջակա բնապատկերների տեսարանով, և հարմարավետ լոբբի-բար. միջավայր, որտեղ հյուրերը կարող են կիսվել հաճելի պահերով և ստեղծել անմոռանալի հիշողություններ: Այս ամենը կարտացոլի բրենդի՝ սննդի և հյուրընկալության հանդեպ առատաձեռն ու հոգատար մոտեցումը։

     

    Հյուրանոցը կունենա նաև հանդիպումների և միջոցառումների անցկացման համար նախատեսված յոթ բազմաֆունկցիոնալ տարածք, այդ թվում՝ 172 քառակուսի մետր մակերեսով հանդիսությունների սրահ, հանդիպումների երեք ընդարձակ սրահ և դրանց հարակից՝ քննարկումների համար նախատեսված սենյակներ։ Հյուրանոցային փորձառությունը կլրացնեն տեղական տեսարժան վայրերին ծանոթանալու հատուկ մշակված էքսկուրսիոն ծրագրերը, մասնավոր ավտոկայանատեղին և տրանսֆերային ծառայությունները։

    Շվեյցարիայում 1948 թվականին հիմնադրված Mövenpick ապրանքանիշը, որը սկզբնապես հայտնի դարձավ որպես խոհարարական նորարարությունների առաջատար, տարիների ընթացքում վերածվել է միջազգային հյուրանոցային ապրանքանիշի՝ հիմնված առատաձեռն հյուրընկալության, միասին ժամանակ անցկացնելու և անմոռանալի հիշողություններ ստեղծելու վրա։ Աշխարհի ավելի քան 140 հյուրանոցներում բրենդը շարունակում է մարդկանց ավելի մոտեցնել միմյանց՝ ստեղծելով ջերմ հանդիպումների, միասին անցկացրած ուրախ պահերի և կապերի վերականգնման յուրահատուկ հնարավորություններ։

     

    Mövenpick հյուրանոցները ներառված են ALL Accor ամրագրման հարթակում և հավատարմության ծրագրում, որի անդամները հնարավորություն ունեն օգտվելու բազմաթիվ արտոնություններից, ծառայություններից և անմոռանալի փորձառություններից՝ ինչպես հյուրանոցում իրենց հանգստի ընթացքում, այնպես էլ դրանից դուրս։
                                                               
                                                                   ACCOR-ի մասին

    Accor-ը հյուրընկալության ոլորտի համաշխարհային առաջատար խումբ է, որը ներկայացված է ավելի քան 110 երկրում՝ առաջարկելով հանգստի և յուրահատուկ փորձառությունների լայն շրջանակ։ Խմբի պորտֆելը ներառում է ավելի քան 5,800 հյուրանոց և առողջարանային համալիր, 10,000 բար և ռեստորան, առողջության և բարեկեցության կենտրոններ, ինչպես նաև ճկուն աշխատանքային տարածքներ։ Accor-ն ունի ոլորտի ամենաբազմազան հյուրընկալության էկոհամակարգերից մեկը՝ ներառելով շուրջ 45 հյուրանոցային ապրանքանիշ՝ պրեմիումից մինչև էկոնոմ դաս, ինչպես նաև Ennismore-ի հետ զարգացվող Lifestyle ուղղությունը։ ALL Accor ամրագրման հարթակը և հավատարմության ծրագիրը մարմնավորում է Accor-ի խոստումը՝ ինչպես հյուրանոցում գտնվելու ընթացքում, այնպես էլ դրանից դուրս իր անդամներին հասանելի դարձնել բացառիկ փորձառություններ։ Accor-ը կարևորում է դրական փոփոխությունների խթանումը՝ հիմնվելով գործարար էթիկայի, պատասխանատու զբոսաշրջության, շրջակա միջավայրի կայունության, համայնքների հետ համագործակցության, բազմազանության և ներառականության սկզբունքների վրա։ Խմբի առաքելությունն արտահայտված է նրա հիմնական նպատակում՝ լինել առաջատար պատասխանատու հյուրընկալության արվեստում՝ միավորելով մշակույթները և ցուցաբերելով անկեղծ հոգատարություն։

    Accor-ը հիմնադրվել է 1967 թվականին, իսկ Accor SA-ի կենտրոնակայանը գտնվում է Ֆրանսիայում։ Ընդգրկված լինելով CAC 40 ինդեքսում՝ խումբը հանրային բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերը ներառված են Փարիզի Euronext ֆոնդային բորսայում (ISIN՝ FR0000120404), ինչպես նաև ԱՄՆ–ի OTC շուկայում (բորսայական նշան՝ ACCYY)։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք group.accor.com կամ հետևեք մեզ X, Facebook, LinkedIn, Instagram և TikTok հարթակներում։

    Հարց ու պատասխան

    Հարց․ Ինչո՞ւ է Mövenpick Dilijan նախագիծը կարևոր Accor-ի համար Հայաստանում:

    Պատասխան․ Mövenpick Dilijan-ը ավելի կամրապնդի Accor-ի ներկայությունը Հայաստանում, որտեղ խումբն այս պահին ներկայացված է Ibis Yerevan Center և Mövenpick Yerevan հյուրանոցներով։ Նախագիծը կնպաստի նաև տարածաշրջանում Accor-ի գործունեության ընդլայնմանը՝ Հայաստանի ամենաինքնատիպ լեռնային ուղղություններից մեկում ներկայացնելով Mövenpick ապրանքանիշի պրեմիում դասի առողջարանային հյուրանոցը։

    Հարց. Ի՞նչ կառաջարկի Mövenpick Dilijan-ն իր հյուրերին։

    Պատասխան․ Հյուրանոցը կունենա 127 հյուրանոցային համար, այդ թվում՝ ընդարձակ և բարձրակարգ համարներ, շուրջ 3,500 քառակուսի մետր մակերեսով սպա և առողջության վերականգնման ու հանգստի գոտիներ, փակ և բացօթյա լողավազաններ, 334 քառակուսի մետր մակերեսով մանկական ակումբ, սննդի և խմիչքի սպասարկման երեք կետ, ինչպես նաև հանդիպումների և միջոցառումների անցկացման յոթ տարածք։

    Հարց. Ինչո՞վ է Mövenpick Dilijan-ը տարբերվելու ավանդական քաղաքային հյուրանոցից։

    Պատասխան․ Mövenpick Dilijan-ը նախատեսվում է որպես քաղաքային հանգստավայր, որը կներառի ինչպես քաղաքային միջավայրին բնորոշ հարմարություններ, այնպես էլ բնության գրկում հանգստի հնարավորություններ։ Հյուրանոցը մեկ վայրում կհամադրի առողջության և բարեկեցությանն ուղղված ծառայությունները, ընտանեկան հանգստի համար նախատեսված հնարավորություններն ու գործարար հանդիպումների և միջոցառումների անցկացման տարածքները՝ առաջարկելով բազմազան փորձառություններ հանգստի և գործնական այցերի համար։

     

    Մեդիա կոնտակտներ՝

     

    Ագնեշկա Կալինովսկա

    Lրատվամիջոցների հետ կապերի և հասարակայնության հետ կապերի գծով ավագ մենեջեր Լեհաստանում և Արևելյան Եվրոպայում

    [email protected]

     

     

     

  • «Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին


    «Տիգրանաշենը Կադաստրի տեղեկագրքերում, փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ չէ։ Կիրանցի որոշ հատվածների դեպքերում ասում էին՝ կաշառակեր նախկինները գումարը վերցրել, մարդկանց կեղծ թղթեր են տվել, գցել կրակի մեջ․ հիմա Տիգրանաշենը, այնտեղի տները, գույքերը կադաստրով ամրագրվա՞ծ են, թե՞ ոչ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին։

    «Ես գրանցումների վերաբերյալ անգիր տեղեկատվություն չունեմ, բայց կա, եթե չեմ սխալվում, 2009թ․ ընդունված Վարչատարածքային օրենք, այնտեղ Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում, այդպիսի ինչ որ ձևակերպում կա։ Բայց թե ինչ հիմքով է դա այնտեղ հայտնվել, իրավաբանների առանձին ուսումնասիրության հարց է»,- պատասխանել է պաշտոնյան:

  • 12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

    Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով 2026 թվականի նոյեմբերի 5-ին կայացված դատավճռով ամբողջությամբ բավարարվել է Ա.Շ.-ի պատժի վերաբերյալ դատախազի միջնորդությունը։

    Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Ա.Շ.-ն մեղավոր է ճանաչվել 12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու համար և դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Դավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնում

    Դավիթ Համբարձումյանը Մասիսում կառաջադրվի ղեկավարի պաշտոնում, այս մասին հայտնել է Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում:

    «Նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում կայացված որոշման համաձայն կուսակցությունը, «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ս.թ. դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիս համայնքի ավագանու ընտրություններին՝ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելով ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանին»,- գրել է նա: