Blog

  • Գագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարությունՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿԸնդդիմության դատարկ աթոռները շարունակում են քրտնաջան աշխատել. Տարոն Չախոյան8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասինՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՍԱՏՄ-ն վ

    Գագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարությունՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿԸնդդիմության դատարկ աթոռները շարունակում են քրտնաջան աշխատել. Տարոն Չախոյան8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասինՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԾովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվումՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակըՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՆիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունըՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ Գևորգ ՊապոյանԳործարար Նարեկ Նալբանդյանի փաստաբանական թիմը հերքում է պահանջել լրագրող Վահե ՄակարյանիցՉենք պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. ՇոյգուՀաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու․ ԿարապետյանՎարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովՀուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԱնահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ վարչապետՊատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըԽլուրդը հերդ ա․ Չախոյանը պատասխանել է Լևոն Քոչարյանի վիրավորանքին. MediaNews Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՆախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության մասինԱլեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերՍահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վերաբերյալ որոշում է կայացրելԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցերՊաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնովԾավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա․ Անահիտ ԱվանեսյանԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններումՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

  • Ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն և կողաշրջվել. վարորդը մահացել է

    Օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Արման Միրզոյանն իր վարած «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենայով Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի միջպետական ավտոճանապարհին բախվել է իր առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել բնակչին պատկանող այգում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նասիբյանն ու Հովհաննիսյանը։

    Դեպքի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ՀԿՊ և հասարակական անվտանգության ապահովման 2-րդ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկատում՝ որպես ոստիկան, և նա վթարի է ենթարկվել աշխատանքի մեկնելիս։

    Հարվածի հետևանքով ձին սատկել է։ Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են ձիու սեփականատիրոջ ինքնությունը։

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը

    Հայաստանի Հարապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

    ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:

    Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:

  • Այսպիսի բան երբեք չի եղել․․․ դատախազներին էս ի՞նչ վիճակի մեջ եք գցել․ Ռոբերտ Քոչարյան (video)

    Լրահոս


    Գրատախտակին գնացած ՔՊ-ական, դուք մի մեծ խնդիր ունեք, որի համար ցավակցում եմ․ Վահե Մովսիսյան (video)



    Ինչ փաստաթղթեր է ստորագրել Ռոբերտ Քոչարյանի, որի հիման վրա կեղծ գործ են բացել․ Ալեքսանդր Կոչուբաև (video)



    «Խայտառակություն․ Փաշինյանը հարձակվել է տնօրենների վրա, ասել՝ տգետներ»․ Ռուզան Ստեփանյան (video)



    ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԱԴՐԵՐ․ Ինչպես Գագիկ Խաչատրյանին բերեցին դատարան (video)



    Ես սարսափեցի՝ ինչ տեսա ԱԺ-ում․․․ այ «եզեր», դուք էս ի՞նչ եք խոսում․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video)



    «Բա որ ադրբեջանցիները գան, շանսատակ անեն, ի՞նչ ես անելու» (video)



    Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել զննել Գագիկ Խաչատրյանին․ փաստաբանը մանրամասնեց (video)



    Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքով նախաձեռնվել է վարույթ



    Կապը կտրվելու է․ «ե՞րբ են ծեփրտելու Վիվառոյի Վիգենին ու Նարեկ Նալբանդյանին»․ Ռուզան Ստեփանյան (video)



    Գյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Ford»-ը և «ԳԱԶ 53»-ը, մեքենաները հայտնվել են դաշտում․ կա վիրավոր



    «Նիկոլը 2,6 մլն դրամ փող է ստանալու, որ ադրբեջանցիներն իրեն козел ասեն»․ Վահե Մովսիսյան (video)



    «Նիկոլ կոչեցյալն ապտակեց Ռուսաստանի հայերին»․ քաղաքացի (video)



    Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին



    Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց



    «Մացեմացիկայի ժամին գրատախտակի գնացած աչոնիկը բոչկա գլորեց Ռուբինյանի վրա»․ Ռուզան Ստեփանյան (video)



    Սոչիում ընտրատեղամասերը մեկուկես ժամով փակվել են



    Հայկական կողմից նա ժառանգել է դիմացկունությունն ու ձեռնարկատիրական մտածողությունը



    «Փաշինյանին խայտառակել են․ ՔՊ-ականնե՛ր, դե ասե՛ք՝ козел-ը դու ես, ու․․․»․ Ռուզան Ստեփանյան (video)



    Լարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք» (video)



    «Դուրս եմ անելու»․Ռուբինյանը սկսեց մուրճով խփել սեղանին, ՔՊ-ականը «ընկնավորվեց» ընդդիմադիրի փաստերից (video)



    «Գետինը չեք մտնու՞մ»․ Արթուր Խաչատրյանը սկսեց գոռալ Վահագն Հովակիմյանի վրա (video)



    «Չափերդ չանցես․․․ լռե՛ք»․ գոռգոռոցներ Շիրազ Մանուկյանի ելույթի ժամանակ (video)



    ՇՏԱՊ. Ինձ թույլ չեն տալիս անալիզ հանձնել, առավոտյան մարզվել․ գերության մեջ Ռուբեն Վարդանյանի խոսքը (video)



    Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին



    Երրորդ Հանրապետության ծննդյան օրը կարող է վերածվել այն օրվա, երբ Նիկոլը կփորձի հայտարարել, որ այդ Հանրապետությունն այլևս մի ավարտված պատմությունն է. Արմեն Հովասափյան


    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Սա մեր Հայաստանն է, դուք ձերը գտեք (Մաս Բ)

    Այս հոդվածաշարում անդրադառնում եմ ՀՀ Ազգային ժողովի ընդունած երկու օրինագծերին, որոնցով ԱԺ ընտրություններում ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունքը սահմանափակվեց փաստացի ՀՀ մշտական բնակիչ քաղաքացիներին։

    Հոդվածի առաջին մասում անդրադարձա դրանց չնախատեսած հետեւանքներին եւ առաջարկեցի միջազգային փորձի կամ շրջահայաց մտածողության վրա հիմնված մի շարք այլընտրանքներ։

    Այս մասում անդրադառնում եմ այս օրենսդրական փոփոխությունների սահմանադրականությանը, Սահմանադրության փոփոխության հարցում քաղաքացու մասնակցության իրավունքի բացարձակ բնույթին եւ թե, ըստ իս, ինչու նման շտապողականությամբ գործեց օրենսդիրը։

    ՀՀ Սահմանադրությունը քաղաքացու ընտրելու իրավունքի հարցում հստակ է

    Անկյունաքարային է օրենսդրական փոփոխությունների սահմանադրականության հարցը։ Եթե դրանք հակասահմանադրական են, ապա մնացյալ բոլոր փաստարկները դառնում են երկրորդական։

    Այսպիսով, ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի առաջին մասն արձանագրում է, որ ԱԺ ընտրության կամ հանրաքվեի օրը չափահաս ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք:  Այս իրավունքի միակ բացառությունները տրված են նույն հոդվածի չորրորդ մասում, ըստ որի այս իրավունքից զրկված են անգործունակ կամ դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար պատիժը կրող անձինք։

    ՀՀ Սահմանադրությունը որեւէ այլ բացառություն չի նախատեսում չափահաս ՀՀ քաղաքացու ընտրելու կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի հարցում։  Սահմանադրության մեջ առկա չէ նաեւ որեւէ վերապահում (ինչպիսին կարող է լինել, օրինակ՝ «կարող են օրենքով սահմանվել ընտրելու կամ հանրաքվեին մասնակցելու այլ սահմանափակումներ» ձեւակերպումը), որն օրենսդրին կտա իրավազորություն այլ բացառություններ սահմանելու։

    Ուշագրավ է, որ օրենսդրական փոփոխությունների սահմանադրականության հարցը բարձրաձայնվել է նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացության մեջ, սակայն ըստ երեւույթի անտեսվել է։  Հարցը բարձրաձայնվել է նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց վերլուծությանը կարելի է ծանոթանալ այստեղ, այստեղ եւ այստեղ։

    Այսպիսով, ի հեճուկս օրենսդրական փոփոխությունների հակասահմանադրական բնույթի, խորհրդարանն ընդունել է խնդրահարույց օրենքները։  Իր հերթին Հանրապետության նախագահը ստորագրել է այդ օրենքները փոխարենն օգտվի իրեն վերապահված բացառիկ լիազորություններից մեկից՝ դիմելու Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով։

    Խոսեցինք ԱԺ ընտրություններից։ Իսկ հանրաքվենե՞րը

    Հոդվածի առաջին մասում խոսեցինք ԱԺ ընտրություններում արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցության այլընտրանքային լուծումների մասին։ Այդուհանդերձ, օրինագծերով սահմանափակվում է նաեւ հանրաքվեներին մասնակցելու իրավունքը։

    Նախ՝ ի՞նչ է հանրաքվեն։ Հանրաքվեն հանրային քվեարկության տեսակ է, որի միջոցով մասնակիցներն իրենց դիրքորոշումն են արտահայտում որոշակի հարցի շուրջ։ Պատկերավոր ասած՝ հանրաքվեի միջոցով հանրությունը դառնում է «խորհրդարան», եւ ուղղակիորեն որոշում է այս կամ այն ակտը՝ «օրենքը» ընդունել կամ ոչ։ Հանրաքվեի ամենատարածված օրինակներից է Սահմանադրության փոփոխության հանրաքվեն։

    Առաջին մասում
    ներկայացված այլընտրանքներից շատերը հանրաքվեների հարցում նույնպես կիրառելի են։ Օրինակ, երկպալատ խորհրդարանի տրամաբանությամբ՝ հանրաքվեի դրվող ակտը կարելի է դասակարգել որպես համազգային կամ, փոխարենը, համապետական կամ ներպետական նշանակության հարցին առնչվող ակտ. նախորդի դեպքում արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիները կունենան մասնակցության իրավունք, իսկ վերջինների դեպքում՝ ոչ։

    ՀՀ Սահմանադրությունը վերաբերում է բոլոր ՀՀ քաղաքացիներին

    Նմանատիպ ճկունությամբ հանդերձ՝ հանրաքվեի դրվող մի կոնկրետ ակտի պարագայում դիրքորոշումս բացարձակ է։ Խոսքը ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին է։ Բոլոր ՀՀ քաղաքացիները, անկախ բնակության վայրից, պետք է իրավունք ունենան մասնակցելու ՀՀ Սահմանադրության ճակատագիրը որոշող հանրաքվեում։

    Սահմանադրությունը տվյալ պետության օրենսդրության մեջ հիմնարար դեր ունի։ Որպես «Մայր օրենք»՝ այն հիմքն է տվյալ պետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների համար։ Այլ կերպ ասած՝ այն ինչ գրված է ՀՀ Սահմանադրության մեջ ուղիղ վերաբերում է բոլոր ՀՀ քաղաքացիների շահերին, ուղղակի հետեւանքներ է ստեղծում բոլոր ՀՀ քաղաքացիների համար։

    Որպես օրինակ, Սահմանադրությունն ամրագրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք ունի, եւ որ ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։ Ամրագրում է նաեւ, որ քաղաքացիները Հայաստանի սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո: Եթե այս հոդվածները փոփոխվեն կամ, ավելին, հեռացվեն Սահմանադրությունից, դրա ազդեցությունը կրելու է ցանկացած ՀՀ քաղաքացի։

    Ելնելով սրանից՝ որքանո՞վ է իրավաչափ կամ ողջամիտ, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը զրկվի ձայնի իրավունքից այնպիսի անկյունաքարային փաստաթղթի հարցում, որն ուղիղ կպնում է իր իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին։

    Պատկերավոր ասած՝ դա նման է նրան, որ ձեր բանկը միակողմանիորեն փոխի ձեր հիպոտեքի պայմանագրի պայմանները, երբ նման իրավասություն վերապահված չէ պայմանագրով։ Կամ որ ձեր վարձատուն արգելի ձեզ մուտք գործել ձեր վարձակալած բնակարան, երբ դուք պարտաճանաչորեն կատարել եք վարձակալության պայմանները։

    Այո՛, Սահմանադրությունը պայմանագիր է պետության եւ քաղաքացու միջեւ, Լուսավորականության շրջանի ներկայացուցիչների ասած՝ «սոցիալական պայմանագիր»։ Սոցիալական պայմանագիրը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացիները հոժարակամ ենթարկվում են դրան, իսկ նման ենթակայության պայմաններից մեկը նույն այդ պայմանագրի հարցում քաղաքացու ձայնի իրավունքի առկայությունն է։

    Երբ զրկում են քաղաքացուն այդ իրավունքից, հոժարակամությունը փոխարինվում է հարկադրանքով, եւ սկիզբ է դրվում սոցիալական պայմանագրի քայքայմանը։

    Զրկել քվեարկելու իրավունքից՝ հանուն քաղաքական օրակարգի՞

    Նմանատիպ նուրբ ու հիմնարար հարցում խորհրդարանի շտապողականությունը կասկած է առաջացնում, որ օրինագծերի թիրախն ի սկզբանե հենց ՀՀ Սահմանադրության փոփոխության մոտալուտ հանրաքվեն է եղել։ Այս առումով 2026 թվականի ԱԺ ընտրություններում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների «դեպքը» գուցե դարձավ առիթ, իսկ ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունքի սահմանափակումը՝ հարմար շղարշ, հանրաքվեների նմատմամբ այս սահմանափակումը նույնպես տարածելու համար։ Հակառակ դեպքում ինչո՞ւ այսպես շտապել, եթե հաջորդ ԱԺ ընտրությունները կես տասնամյակ անց են լինելու։

    Շտապողականության մյուս բացատրությունն այն է, որ իններորդ գումարման Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժն այլեւս չէր ունենալու անհրաժեշտ մեծամասնությունը սահմանադրական օրենքում ինքնուրույն փոփոխություններ կատարելու համար (ինչպիսիք «ՀՀ ընտրական օրենսգիրք» եւ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներն են) եւ շտապեց գործել, քանի դեռ այդ հնարավորությունն ունի։ Այդ առումով թեպետ իշխող քաղաքական ուժի գործողությունը օրինական՝ լեգալ էր, այն քաղաքականապես լեգիտիմ չէր, չէր բխում հասարակության արտահայտած քաղաքական կամքից, քանի որ հունիսի 7-ի դրությամբ հասարակության քաղաքական «ջերմաչափն» արդեն այլ պատկեր էր արտացոլել։

    Վերադառնալով Սահմանադրության փոփոխության հանրաքվեին. բանալին պարզ թաքնված է ՀՀ Սահմանադրության 207-րդ հոդվածում, ըստ որի հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե կողմ են քվեարկում մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

    Այս օրենսդրական փոփոխությունը փոքրացնում է հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը (բանաձեւի հայտարարը)՝ դրանով նվազեցնելով այն շեմը, որը պետք է քաղաքական իշխանությունը հաղթահարի ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու համար։ Այլ կերպ ասած՝ եթե այս փոփոխության արդյունքում, ասենք, 200,000 ՀՀ քաղաքացի այլեւս հանրաքվեին մասնակցելու իրավունք չունի, ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու համար այդ թվի մեկ քառորդի՝ 50,000 չափով ավելի քիչ «կողմ» ձայն է հարկավոր։ Իրականում կարծում եմ մասնակցության իրավունքից զրկվող ՀՀ քաղաքացիների թիվը գտնվում է 500,000-ից 700.000-ի տիրույթում։

    Այդ 50,000 (առավել եւս՝ 150,000) քվեն կարող է վճռորոշ լինել այնպիսի վիճահարույց հարցում, ինչպիսին ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղման հեռացումն է (ինչը պաշտոնապես հաստատվեց)։ Քաղաքական իշխանության առջեւ դժվար խնդիր է դրված, որն ուղղակիորեն հեշտացվում է այս փոփոխությամբ։ 

    Ողջամի՞տ է այս հետեւությունը, թե՞ պարզապես զուգադիպություն՝ թողնում եմ ընթերցողիս դատին։

    ***

    Երեք շաբաթվա ընթացքում, առանց խորքային քննարկման, խորհրդարանն ընդունեց եւ Հանրապետության նախագահը ստորագրեց երկու հակասահմանադրական օրենք, որոնց ազդեցությունը զգալու ենք տասնամյակներ շարունակ։ Դրանք այլեւս պաշտոնապես արձանագրում են, որ Հայաստանը Հայաստանում բնակվող հայերի երկիրն է, եւ Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներն ասելիք չունեն։

    Կտրուկ լուծումներ տալու փոխարեն՝ ՀՀ քաղաքացու հիմնարար իրավունքներին եւ Հայաստանի էությանը վերաբերող նման սերնդային հարցերում անհրաժեշտ է լայնախոհություն ցուցաբերել, որի համար օգտակար աղբյուր կարող են լինել միջազգային փորձը եւ մեր սեփական մտքի շրջահայացությունը։

    Հակառակ դեպքում, կտրում ենք Հայաստանի կապը մեր ժողովրդի զգալի հատվածի հետ՝ նրանց ասելով «սա մեր Հայաստանն է, դուք ձերը գտեք»։

    Ստեփան Խզրթյանը փաստաբան է ՀՀ-ում եւ ԱՄՆ-ում, հանդիսանում է հատուկ հարցերով իրավախորհրդատու։ «Կարգապահների տունը» վեպի հեղինակն է:

    Հոդվածն ի սկզբանե հրապարակվել է հեղինակի անձնական կայքում։

    Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

  • Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին

    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Խուստուփ լեռան տարածքում 2 քաղաքացի է մոլորվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Ահազանգով Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից անմիջապես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար և Էկոպարեկային ծառայության մեկ կարգախումբ։

    Բարդ տեղանքում որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ 

    Ծավալուն որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 11-ի սահմաններում Վաչագան գյուղից 6 կմ դեպի Խուստուփ տանող ճանապարհին՝ Քոլ կոչվող հանդամասին հարակից անտառում, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին։

  • Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը

    Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակը:

    Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

    Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար նրան շնորհվել է Հեսսեյան Խաղաղության մրցանակը:

    Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:

  • Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան

    Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան

  • Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

    Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները։ Տեղի ժամանակով առավոտյան 08:00-ին առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայի մարզում և Չուկոտկայի ինքնավար շրջանում։

    ՌԴ որոշ շրջաններում դեռ օգոստոսի սկզբին արտահերթ ընտրություններ էին կայացել։ Խոսքը հիմնականում վերաբերում է դժվար հասանելի և հեռավոր վայրերին, ինչպես նաև՝ ռազմաճակատում գտնվող զինվորականներին։

    TACC-ը գրում է, որ առաջին ժամերի ընթացքում Կամչատկայում քվեարկել է ավելի քան 11,5 հազար ընտրող։ Չուկոտկայում քվեարկել է 4054-ը, հիմնականում՝ երկրաբաններ, օդերևութաբաններ, նախրապաններ, զինվորականներ ու լեռնահանքագործական արդյունաբերության աշխատակիցներ։   

    Պետդումայի հեռացող կազմն իր աշխատանքները սկսել էր 2021 թվականի աշնանը։ Այս ընտրություններին առաջին անգամ կմասնակցեն նաև Ուկրաինայի բռնազավթված տարածքների բնակիչները։

    Պետդումայի կազմում ընտրվելու է 450 պատգամավոր։ Նրանց կեսը կընտրվի կուսակցական ցուցակներով, մյուս կեսը՝ միամանդատ շրջաններից։ Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն։ Միակ հակապատերազմական կուսակցությունը՝ «Յաբլոկո»-ն, նախընտրական պայքարից հեռացվել է օգոստոսի սկզբին ՌԴ Գերագույն դատարանի կողմից։

  • Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 18.09.2026

    Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 18.09.2026