Blog

  • Եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին․ Շարմազանով

    ՀՀ-ին պետք է ոչ այնքան պետականակենտրոն ընդդիմություն, որքան ՝ պետականակենտրոն իշխանություն։ Այս մասին գրում է Էդուարդ Շարմազանովը։

    «Թե բա՝ «ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերն պետք է ակտիվանան. մենք բնականաբար իրենց չենք կարող աջակցել, օգնել, բայց ոչ մի բանով չենք խանգարի: Շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձևավորվի ընդդիմություն, որը գործում է ՀՀ-ի, ժողովրդի շահերի վրա հիմնվելով»։

    Չենք խանգարի՞…այսինքն ընդունու՞մ եք, որ խանգարում եք այսօր ընդդիմությանը, իսկ ձեր սրտի «ապագա ընդդիմությանը» չեք խանգարի։

    Փաստորեն, նիկոլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկոլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞։
    Բա «ժողովրդավարության բաստիոն» էիք, ու՞ր մնաց ազատ մրցակցությունը ,հավասար հնարավորությունները։

    Իսկ ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞, բա եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին ԵՄ «ժողովրդավարության ջատագովները»։

    Ցինիզմը դարձել է բացահայտ ու նողկալի,իսկ այդ ժամանակ ՔՊ-ն փաստացի ձեռնամուխ է լինելու իր սրտի ընդդիմության ձեւավորմանը։

    Ինչու՞,որպեսզի միասին հաշտ ու համերաշխ «ջան ասեն ու ջան լսեն»՝ պետությունը տանելով կանխատեսվող ադրբեջանացմա՞ն։

    Մեր պետությանն ու ժողովրդին ոչ թե ընդդիմափոխություն է պետք, այլ՝ իշխանափոխություն։

    Իսկ պետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն»։

    դիտվել է 22 անգամ

  • Ընդդիմությու՛ն, ինչի՞ ուղիղ դրան չե՛ք ասում՝ ովա՞ լրտեսը, դու գիտե՞ս՝ դու ում լրտեսն ես․ Թովմասյան (video)

    Ընդդիմությու՛ն, ինչի՞ ուղիղ դրան չե՛ք ասում՝ ովա՞ լրտեսը, դու գիտե՞ս՝ դու ում լրտեսն ես․ Թովմասյան (video)

  • Հոկտեմբերի 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հոկտեմբերի 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 27-ին ժամը 13:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 1, 2, 3, 4, 5, 1ա, 2ա, 3ա, 6, 7, 8, 9, 10, 11, 12 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 27-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծ Պարնի, Փոքր Պարնի, Սարամեջ, Ծաղկաբեր, Կաթնաջուր բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցի թիվ 62, 62/1, 62/2, 64, 66 բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև Արտաշիսյան, Շարուրի, Շիրակի փողոցներով, Շիրակի 1-ին նրբանցքով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։

  • Զգացմունքներս խեղդում են, ԲԱՅՑ…

    Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը անդրադարձել է իր դստեր՝ Նարեի՝ Եվրատեսիլում հաղթանակին․

    «Զգացմունքներս խեղդում են, ԲԱՅՑ…

    Իմ սիրելի դստրիկը՝ իմ հինգ հրաշալի ձագերից մեկը, աննկուն կամքի, անսահման աշխատասիրության և իր բնածին տաղանդները հետևողականորեն զարգացնելու շնորհիվ հասավ իր նպատակին՝ մասնակցել Մանկական Եվրատեսիլին, և, Աստծո կամոք, միանգամից կրկնապատկեց հաջողությունը՝ դառնալով այդ փառատոնի թագուհին։
    Բերկրանքը ժայթքում է իմ բոլոր բջիջներից։ Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը։

    Բայց խոսքս հատուկ ուղղում եմ նաև բոլոր հայրերին. եղբայրնե՛ր, զբաղվե՛ք ձեր երեխաներով մանրամասնորեն։ Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի։ Երեխաների տաղանդները զարգացնելն այնքան լուրջ գործ է, որ ԵՐԿՈՒ ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում»։

    դիտվել է 4 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը

    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

  • Այս ՏԻՄ ընտրություններն իրականում շատ վատ էին Փաշինյանի համար․ ասեմ՝ ինչու․ Էդգար Էլբակյան (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը

    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

  • Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից

    Թուրքիայում նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի մինչև 15 տարեկան երեխաների՝ սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակումը։ Նոր կարգավորման համաձայն՝ սոցիալական ցանցերում հաշիվ բացող օգտատերերի տարիքը կստուգվի էլեկտրոնային պետծառայությունների՝ e-Devlet համակարգի միջոցով։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

    Պաշտոնական տեղեկագրում հրապարակված կանոնակարգի համաձայն՝ սոցիալական հարթակները չեն կարողանա ծառայություններ մատուցել 15 տարին չլրացած անչափահասներին։ Տարիքային սահմանափակմանը չհամապատասխանող օգտատերերը չեն կարողանա նոր հաշիվներ բացել։

    Նոր կանոններ կգործեն նաև 15-18 տարեկան օգտատերերի համար։ Նրանց հաշիվներում առաջնահերթություն կտրվի գաղտնիության կարգավորումներին, իսկ ուղիղ հեռարձակումների և անհատականացված գովազդի նման որոշ գործառույթներ կսահմանափակվեն։

    Արդեն գործող հաշիվների տարիքային ստուգման համար նախատեսվել է անցումային ժամանակահատված՝ մինչև 2027 թ. մարտի 31-ը։ Եթե պարզվի, որ օգտատերը 15 տարեկանից փոքր է, նրա գործող հաշիվը նույնպես կարող է փակվել։

    Միաժամանակ օգտատերերին զգուշացրել են հնարավոր խարդախությունների մասին՝ հորդորելով չվստահել հաշվի փակման կամ տարիքը շտապ հաստատելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններին և հղումներին։ Տարիքը հաստատելու համար խորհուրդ է տրվում օգտվել միայն turkiye.gov.tr պաշտոնական կայքից կամ e-Devlet-ի պաշտոնական բջջային հավելվածից՝ չփոխանցելով անձնական տվյալներն ու գաղտնաբառերը երրորդ անձանց։

    դիտվել է 9 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը

    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

  • «Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է ընտրախախտումներ

    «Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակում է 2026 թ. հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը։

    Ընտրություններն անցկացվել են 10 մարզի 21 համայնքում՝ ընդգրկելով 353 բնակավայր և 477,721 ընտրող։
    Նախընտրական շրջանը 19 համայնքում ուսումնասիրել է 18 երկարաժամկետ դիտորդ, իսկ քվեարկության օրը 43 շրջիկ խումբ՝ 85 դիտորդ, դիտարկում է իրականացրել 408 ընտրատեղամասում։
    Հիմնական արդյունքները

    Քաղաքական մրցակցություն․ 19 համայնքում գրանցվել է 45 ընտրական ցուցակ՝ 17 տարբեր կուսակցությունների և դաշինքների անուններով։ 5 համայնքում մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ սահմանափակելով քաղաքական ուժերի միջև ընտրության հնարավորությունը, ,թեև ընտրողները կարող էին դեմ քվեարկել ներկայացված ցուցակին։

    Վարչական ռեսուրս և քարոզչություն․ արձանագրվել են համայնքային պաշտոնատար անձանց, կրթական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների մասնակցության դեպքեր քարոզչական միջոցառումներին, այդ թվում՝ աշխատանքային ժամերին, ինչպես նաև երեխաների կազմակերպված ներգրավում տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավներին։

    Բարեգործության արգելք․ Ստեփանավանում արձանագրվել և տեղեկություններ են ստացվել ընտրություններին մասնակցող գործող համայնքապետերի նախաձեռնությամբ մանկավարժներին նվերներ տրամադրելու մասին։ Ահազանգ է ստացվել նաև Երևան–Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների՝ «Համերաշխություն» դաշինքի քարոզչանյութերի տարածմամբ ուղեկցվելու վերաբերյալ։

    Ճնշումների վերաբերյալ ահազանգեր․ մի շարք համայնքներում հաղորդվել է թեկնածուների և համակիրների նկատմամբ ճնշումների ու սպառնալիքների մասին։ Սակայն ահազանգերը հիմնականում չեն պարունակել բավարար տեղեկություններ՝ դրանց արժանահավատությունը անկախ աղբյուրներով ստուգելու համար։

    Քվեարկության օր․ 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում՝ 408 ընտրատեղամասում

    101 ընտրատեղամասում՝ մատչելիության 125 խնդիր, այդ թվում՝ 96-ում՝ տեղաշարժման, 29-ում՝ տեսողության դժվարություններ ունեցող ընտրողների համար։
    Արձանագրվել են նաև՝

    Մարդկանց և մեքենաների կուտակումների, ընտրողների հնարավոր վերահսկողության հետ կապված՝ 31 դեպք։
    Քվեարկության գաղտնիության խնդիրներ՝ 10 դեպք։
    Ընտանեկան քվեարկություն՝ 6 ընտրատեղամասում։
    Քարոզչության արգելքի պահպանման խնդիրներ՝ 7 դեպք։
    Արձանագրվել են նաև ընտրողների ուղղորդման և քվեարկության իրավունքի իրացման խոչընդոտներ։

    Դիտորդների իրավունքների սահմանափակում՝ 51 ընտրատեղամասում
    Հանձնաժողովները չեն թույլատրել ամբողջությամբ լուսանկարահանել ընտրողներին օգնող անձանց տվյալների վերաբերյալ գրանցամատյանի էջը՝ չնայած դիտորդների այդ իրավունքը հաստատող՝ ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին։

    Արդյունքների հաշվարկ և ամփոփում․ արձանագրվել են հաշվարկի ընթացակարգերի, ընտրական փաստաթղթերի փաթեթավորման, պարկերի կնքման ու ստորագրման և արձանագրությունների լրացման հետ կապված խնդիրներ։

    «Ականատեսը» շարունակելու է արձանագրված դեպքերի ուսումնասիրությունն ու իրավասու մարմինների արձագանքների դիտարկումը։

    Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), ինչպես նաև Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի դրամաշնորհատուների տեսակետները։

    դիտվել է 2 անգամ

  • Նիկո՛լ, «մահվան ծաղիկը ծաղկեց»․ առաջիկա 5-6 օրում կտեսնեք․ Սուրեն Սուրենյանց (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը

    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

  • Հոկտեմբերի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հոկտեմբերի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

    11:00–17:00 Շրջանցիկ թունել, Թբիլիսյան խճուղու 9/10, 9/11 առանձնատներ, Սարկավագի 2-րդ փողոց 19–74, 21–40; 3-րդ փողոց 3–17/2; 4-րդ փողոց 8–19 առանձնատներ, Սարկավագի փողոց 36/4 շենք, Աղասու փողոց 35–49 առանձնատներ, Քանաքեռի 4-րդ փողոց 1–15; 5-րդ փողոց 14–24/4 առանձնատներ, Թբիլիսյան խճուղու 2/6, 4, 6, 8, 10 նրբանցքների շենքեր Թբիլիսյան խճուղու 1, 2, 22/1, 20/8 հասցեներ և 1-ին նրբանցքի 1-ին շենքեր,Թբիլիսյան խճուղու 2/1, 4/2, 16/11 առանձնատներ, Քանաքեռի 9-րդ փողոց 2–40/1, 16/48; 10-րդ փողոց 1–14/1 7–32, 18–38ա; 11-րդ փողոց 1–12, 30–59; 12-րդ փողոց 43ա–45 առանձնատներ, թիվ 117 դպրոց, Քանաքեռի 6-րդ փողոց 1-ին նրբանցք 2 և 7-րդ փողոց 1–34 առանձնատներ, Քանաքեռի 6-րդ փողոց 1–55, 1–32; 3-րդ փողոց 1–7; 5-րդ նրբանցք 1–4 առանձնատներ, Ֆանարջյան 2-րդ նրբանցք 7, 27, 28, 58/1, 6, 7/1 առանձնատներ, թիվ 85 դպրոց, Ծարավ Աղբյուրի փողոց 5–16, 15–52, 23, 25, 30/2 առանձնատներ, թիվ 8 դպրոց,

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00–15:00 Ա. Միկոյան փողոց և Եղվարդի խճուղին մասնակի,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Տիչինայի 2-րդ և 3-րդ նրբանցքներ մասնակի, Շահումյան 16-րդ և 17-րդ փողոցներ մասնակի,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    11:00–17:00 Շիրակի փողոց 55, 88, 88/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    11:00–17:00 Նոր Արեշի 42-րդ և 46-րդ փողոցներ, Նոր Արեշի 42-րդ փողոցի 1-ին շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաղաղ Դոնի փողոց 11-րդ շենք, Խաղաղ Դոնի փողոց 23/3 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–13:00 Ոսկեհատ գյուղ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00–15:00 Կարբի գյուղն ամբողջությամբ,

    Վայոց ձորի մարզ

    11:00–14:00 Շատին, Արտաբույնք, Հորբատեղ և Եղեգիս գյուղեր,

    Կոտայքի մարզ՝

    11:00–14:00 Ջրվեժ գյուղ մասնակի,

    11:00–17:00 Առինջ և Ձորաղբյուր գյուղեր մասնակի, զորամաս, հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–12:30 Վարդենիկ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:30 Կարճաղբյուր գյուղի 2, 2/1, 2/6, 3 և 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30–16:50 Կարճաղբյուր գյուղի 7, 7/1, 7/2, 7/3, 7/4, 7/5, 7/6, 8-րդ և 9-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–14:15 Ծովինար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:45–16:00 Արծվանիստ գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:00–16:30 Գավառ քաղաք՝ Միքայելյան փողոցի բնակիչ-բաժանորդներ, «Ամեն ինչ տան համար» խանութ-սրահ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ազատության փողոց մասնակի, Միքայելյան փողոցի փակուղին, Միքայելյան 2-րդ նրբանցքի՝ «Փեփոյի ձոր» կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, դատախազության շենք, Գավառի պետական համալսարան, Գավառի կենտրոնական հիվանդանոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ազատության փողոց՝ «Գավառ-Տրանս» գազալցակայան, Օգոստոսի 23 փողոցի բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00–14:30 Աշոցք համայնքի Աշոցք գյուղ, Հրապարակ 1-ին և 4-րդ փողոցներ մասնակի,

    Լոռու մարզ՝

    10:00–12:00 Տաշիր քաղաքն ամբողջությամբ, Լեռնահովիտ, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա, Սարատովկա, Նովոսելցովո, Գետավան, Օդանավակայան, Արծնի, Ապավեն, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ, Գոգավան, Կաթնառատ, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ, Նորամուտ, Կաթնաղբյուր, Ուրասար, Արմանիս, Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր և Մեծավան գյուղեր, Միխայլովկա, Մեծավանի սահմանապահ ուղեկալ, Կաթնառատի կաթի գործարան, Ստեփանավանի հեռուստաաշտարակ,

    14:00–17:00 Ալավերդի քաղաք՝ Ջրավազան, Զորավար Անդրանիկի և Շեստակովի փողոցներ, Բաղրամյան և Սանահին կայարան թաղամասեր, Մարտի 8-ի փողոցի 8-րդ շենք, Սարահարթ, Սանահին, Ակներ, Հաղպատ և Ծաղկաշատ գյուղեր,

    Սյունիքի մարզ

    11:00–16:00 Ծղուկ գյուղ մասնակի,

    11:00–17:00 Թխկուտ, Լեհվազ և Վարդանիձոր գյուղեր:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Փեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը

    Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը միջազգային իրավունքի շրջանակում և չի ձգտում միջուկային զենք ունենալ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

    «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում միջուկային զենք ունենալ և, որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ, ցանկանում է շարունակել իր միջուկային գործունեությունը՝ միջազգային իրավունքին և պարտավորություններին համապատասխան»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։

    Երկրի նախագահը նշել է, որ Իրանը պահպանում է խաղաղ նպատակներով միջուկային գործունեություն իրականացնելու իր իրավունքը և ակնկալում է, որ այդ իրավունքը կհարգվի։

    Նրա խոսքով՝ հակասական և ոչ կառուցողական է այն մոտեցումը, երբ միջուկային հարցն օգտագործվում է որպես ճնշումների, սպառնալիքների և միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու պատրվակ, իսկ բանակցությունների պատրաստակամության մասին հայտարարություններն ուղեկցվում են Իրանի վրա հարձակումներով։

    Փեզեշքիանի խոսքով՝ նման քաղաքականությունը խաթարել է վստահությունը և խորացրել անվստահությունը իրանական հասարակության ու պաշտոնատար անձանց շրջանում։

    Թեհրանում կայացած հանդիպմանը մասնակցել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալեդ բեն Սալման Ալ Սաուդը, Պակիստանի պաշտպանության ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։ Այս երկրները կազմում են Մեքքայի դաշինքը։

    դիտվել է 3 անգամ