Blog

  • Ձերբակալվել է 14 անձ. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների ձերբակալութ

    ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն NEWS.am—ի հետ զրույցում հաստատել է, որ խուզարկություններ են իրականացվում Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում։

    «Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում:

    Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–ասացին կոմիտեից։

    Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հայտնել էր. «Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:

    Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»։

    Հիշեցնենք, որ Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրել Արսեն Գևորգյանին։

  • Խոշոր վթար՝ «Ապարան–Երևան» ջրատարում․ մի շարք տարածքներ 24 ժամ ջուր չեն ունենա

    Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան–Երևան» 1200 մմ տրամագծով մայրուղային ջրատարը, ինչի հետևանքով վայրկյանում շուրջ 90 լիտր ջուր է կորչում։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

    Վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ ջրատարից սնվող տարածքներում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։

    Ընկերությունից հայտնել են, որ ջրանջատման հասցեները կհրապարակվեն ավելի ուշ։

    «Վեոլիա Ջրի» մասնագետներն արդեն սկսել են վթարի վերացման աշխատանքները։

  • Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան

    Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է։

    Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

    «Չեն հանդուրժվում ոչ միայն ընդդիմադիր դեմքերը, այլև նույնիսկ նրանք, ովքեր անկուսակցական են, քաղաքական հայտարարություններ չեն արել և փորձում են իրենց չեզոք, ապաքաղաքական դիրքերում պահել։

    Եթե մի ցիկլ առաջ դա կարող էր ընդունելի լինել, կամ նման դեպքերով լուրջ չէին զբաղվում, ապա հիմա իշխանությունը՝ բռնատիրություն կառուցելու հիմքերից ելնելով, առավել կոշտ մեթոդների է անցել»։

  • Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել

    14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո

    «Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ»,– Ambion.news–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

  • 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին



    18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):

    Ուսումնասիրվելու են չապացույցները։

    Հիշեցնենք, որ նախորդ նիստը չկայացավ, քանի որ ոստիկանությունը, COP17-ով ծանրաբեռնված լինելու պատճառով, դատարան չէր ներկայացրել ապօրինաբար տնային կալանքում գտնվող ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին։


  • Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ





    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հակամարտության սկզբում ռուսական զորքերը կարող էին մայրուղով մի քանի ժամում հասնել Կիև, սակայն հրամանատարությունը, իբր, որոշել էր թեքվել գյուղական ճանապարհներ, որտեղ տեխնիկան խրվել էր ցեխի մեջ։ Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

    «Ռուսների հազար տանկ շարժվում էր բետոնե մայրուղով։ Նրանք չորս ժամում կհասնեին Ուկրաինա՝ շարժվելով տանկերի՝ ուղիղ 48 մղոն/ժամ (մոտ 77 կմ/ժ) առավելագույն արագությամբ։ Ոչինչ չէր կարող նրանց կանգնեցնել։ Պատերազմը կավարտվեր մեկ օրում»,- հայտարարել է Թրամփը։

    Ըստ նրա՝ ռուս գեներալը, որի անունը ԱՄՆ նախագահը չի նշել, որոշել էր մայրուղուց դուրս գալ դեպի գյուղատնտեսական հողատարածքներ, ապա շրջվել դեպի Կիև՝ ճանապարհով շարունակելու փոխարեն։

     

     

    «Դա բացարձակապես հիմար որոշում էր։ Ես գաղափար անգամ չունեմ, թե ով է այդ գեներալը։ Կասկածում եմ, որ նա դեռ ծառայության մեջ է։ Ավելին՝ կասկածում եմ, որ նա ընդհանրապես դեռ ողջ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

    Թրամփը հավելել է, որ մայրուղով շարժվելու դեպքում ռուսական զորքերը կարող էին երեքուկես-չորս ժամում հասնել Կիև և ավարտել պատերազմը։ Սակայն, նրա պնդմամբ, ճանապարհից դուրս գալուց հետո տանկերը խրվել էին ցեխի մեջ։

    Պատասխանելով հակամարտության վերաբերյալ լրագրողների մյուս հարցերին՝ ԱՄՆ նախագահը կրկին վրդովմունք է հայտնել զինծառայողների շրջանում կորուստների մասշտաբներից։

    «Ամեն ամիս հազարավոր զինվորներ են զոհվում։ Դա ամենախելահեղ բանն է, որի մասին ես երբևէ լսել եմ։ Հանուն ինչի՞»,- հայտարարել է Թրամփը։

    Մամուլի հետ շփման ընթացքում նրան նաև հարցրել են, թե արդյո՞ք ԱՄՆ-ը մոտ է Ռուսաստանում գտնվող ամերիկացի ուսուցիչ Սթիվեն Հաբբարդի ազատ արձակման վերաբերյալ համաձայնության հասնելուն։ Թրամփը չի բացահայտել մանրամասները և պատասխանել է. «Պարզապես վստահեք ինձ։ Ուրիշ ոչ մեկին դա չի հաջողվել անել։ Պարզապես վստահեք ինձ։ Ես չեմ ուզում դրա մասին խոսել»։




    դիտվել է 111 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում. Պապիկյան

    Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն։

    Նախարար Պապիկյանը հանդիպել է ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը ձեռնարկությունում շրջայց է կատարել, որի ընթացքում ներկայացվել են ընկերության արտադրանքի նմուշները։

    «Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում»,- գրել է նախարարը և կից տեսանյութ հրապարակել։

  • в Сюнике вспомнили поэзию Сергея Есенина

    Строки поэта прозвучали в Доме русской книги в Капане, где в рамках Литературного клуба для учащихся 7-х и 10–12-х классов куратор проектов Русского дома в Сюнике Людмила Агаханян организовала мероприятие, посвящённое 131-летию со дня рождения Сергея Есенина.

    Встреча началась с презентации о его жизни и творчестве, подготовленной ученицей 12-го класса Миленой Багдасарян.

    Затем школьники прочитали наизусть полюбившиеся им стихотворения, знакомые по урокам литературы: «Письмо к женщине», «Отговорила роща золотая», «Шаганэ ты моя, Шаганэ…», «Заметался пожар голубой…».

    На мероприятии присутствовали дипломаты Передовой группы по открытию Генеконсульства России в Капане, а также библиотекари. Один из молодых дипломатов присоединился к ребятам и прочитал свои любимые стихотворения.

    Встреча прошла в тёплой атмосфере, объединив школьников и взрослых любовью к русской поэзии.

     

    «Իր խոսքն ավարտեց պուրակն ոսկեզօծ…»․ Սյունիքում հիշեցին Սերգեյ Եսենինի պոեզիան

    Բանաստեղծի տողերը հնչեցին Կապանի Ռուսական գրքի տանը, որտեղ 7-րդ և 10–12-րդ դասարանների աշակերտների համար Սյունիքում ռուսական տան նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը Գրական ակումբի շրջանակում Սերգեյ Եսենինի ծննդյան 131-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպել։

    Հանդիպումը սկսվել էր 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Բաղդասարյանի՝ նրա կյանքին և ստեղծագործական ուղուն նվիրված շնորհանդեսից։

     Այնուհետև դպրոցականները արտասանեցին սիրված բանաստեղծությունները, որոնց ծանոթ էին գրականության դասաժամերից՝ «Նամակ կնոջը», «Իր խոսքն ավարտեց պուրակն ոսկեզօծ», «Շահանե, դու իմ Շահանե», «Փոթորկվեց կրակը կապույտ…»։

    Միջոցառմանը ներկա էին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցերով առաջատար խմբի դիվանագետները, ինչպես նաև գրադարանավարները։ Երիտասարդ դիվանագետներից մեկը միացավ երեխաներին և ընթերցեց իր սիրած բանաստեղծությունները։

     Հանդիպումն անցել էր ջերմ միջավայրում՝ դպրոցականներին և մեծահասակներին միավորելով ռուսական պոեզիայի հանդեպ սիրով։

    Русский дом в Армении

  • Գյուտ Խաչի տոնի առիթով Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում պատարագ կմատուցվի

    Այս կիրակի՝ Գյուտ Խաչի տոնի առիթով, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ հրավերով եկեղեցական ծուխի և հոգևոր հովվի։

    Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30-ին։

    Թող Քրիստոսի Սուրբ Խաչի զորությունը պահպանի մեզ ամեն տեսակ փորձությունից։Մասյացոտնի թեմ

  • Գազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր Կամենդատյան



    Հայաստան ներկրվող բնական գազի գնի 69%-ով բարձրացումը ուղղակիորեն և գծայնորեն (1:1 հարաբերությամբ) չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան՝ 69%-ոց աճի:

    Սակագնային ազդեցության հաշվարկը պայմանավորված է Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքով և գնագոյացման հետևյալ գործոններով.

    1. Հայաստանի էներգետիկ հաշվեկշիռը (Գեներացման միքս)

    Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը բաշխված է երեք հիմնական աղբյուրների միջև, որոնցից միայն ջերմային էլեկտրակայաններն (ՋԷԿ-եր) են կախված բնական գազից.

    Աტომային էներգիա (ՀԱԷԿ): Ապահովում է էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալի մոտ 30-35%-ը: Միջուկային վառելիքի գինը կախված չէ ներկրվող բնական գազի ընթացիկ շուկայական տատանումներից: Հիդրոէներգետիկա (ՀԷԿ-եր՝ մեծ և փոքր): Ապահովում է մոտ 30%-ը: Հիդրոռեսուրսների ինքնարժեքը կապված չէ գազի գնի հետ:

    Ջերմային էլեկտրակայաններ (ՋԷԿ-եր): Ապահովում են մոտ 35-40%-ը, որոնք անմիջապես կախված են բնական գազի սակագնից:

    2. ազդեցության գնահատման բանաձևը

    Քանի որ գազով աշխատող ՋԷԿ-երն զբաղեցնում են էներգետիկ հաշվեկշռի միայն մի մասը (~35-40%), գազի 69% թանկացումն ուղղակիորեն վերաբերում է միայն այդ հատվածին.

    Անհատական ազդեցություն ՋԷԿ-երի վրա: Ջերմային կայանների ինքնարժեքում վառելիքի (գազի) տեսակարար կշիռը կազմում է շուրջ 70-75%: Հետևաբար, գազի 69% թանկացումը կբարձրացնի միայն ջերմային գեներացիայի արժեքը մոտ 45-50%-ով:

    Ազդեցություն վերջնական սակագնի վրա: Հաշվի առնելով համակարգում էժան ատոմային և հիդրոէներգիայի «զսպող» դերը՝ համակարգային գեներացման կշռված միջին արժեքի աճը կկազմի մոտ 15-20%:

    3. Բաշխման և փոխանցման հավելումներ

    Վերջնական սպառողի համար սահմանվող սակագինը ներառում է ոչ միայն գազի կամ արտադրության գինը, այլև՝

    Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) բաշխման ծախսերը,

    «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի փոխանցման սակագները,

    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից սահմանվող մարժաները և հնարավոր սոցիալական խաչաձև սուբսիդավորման մեխանիզմները:


    Եթե գազի ներկրման գինն աճի 69%-ով, ապա տնտեսարժեքի տրամաբանությամբ վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինը ուղղակիորեն չի բարձրանա 69%-ով, սակայն համակարգային ճնշման հետևանքով վերջնական սպառողի սակագինը կարող է աճել մոտ 15-25%-ով (կախված սակագնային խմբերից և հնարավոր պետական կարգավորումներից/սուբսիդիաներից)։