Blog

  • Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան

    Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են։

  • Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»

    «Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ–ական նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։

    Ինչ պարտականություններ է ունենալու, ինչ շրջանակներում է խորհրդատվություն իրականացնելու թատերական ինստիտուտի շրջանավարտ, նախկին պատգամավոր Հրաչ Հակոբյանը հարցին, ակումբի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը փոխանցեց․««Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Հրաչյա Հակոբյանը անմիջականորեն ներգրավված է «Նոա Պարկ» նախագծի իրականացման և զարգացման աշխատանքներին։ Վաղարշապատում՝ 23.8 հեկտար տարածքի վրա կառուցվող մարզահամալիրը ներառելու է 15,000 հանդիսականի համար նախատեսված մարզադաշտ, ֆուտբոլի երիտասարդական կենտրոն, մարզումային ենթակառուցվածքներ և հանրային տարածքներ։ Հայաստանի անկախության տարիներին նման մասշտաբի ֆուտբոլային ենթակառուցվածք չի կառուցվել․ «Նոա Պարկը» նոր հնարավորություններ է ստեղծում ֆուտբոլի զարգացման, երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացի և համայնքի համար։

    Նախագծի իրականացման ընթացքում Հրաչյա Հակոբյանն իր գործառույթների շրջանակում համակարգում է աշխատանքների մի ուղղությունը՝ որպես ակումբի նախագահի խորհրդական»։ Հակոբյանը, հիշեցնենք, չընդգրկվեց 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում»։

  • Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ»





    «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվելու է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացնելու է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

    Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ TRIPP ընկերությունը Հայաստանի տարբեր գոտիներում կկարողանա հիմնել դուստր ընկերություններ և ձեռք բերել կառուցապատման իրավունք։ Ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը կպատկանի ամերիկյան կողմին, 26 տոկոսը՝ ՀՀ-ին, իսկ 49 տարվա ժամկետը հնարավոր կլինի երկարաձգել ևս 50 տարով։




    դիտվել է 71 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • Հրազդանը՝ անցյալի խնդիրներից մինչև զարգացման նոր հորիզոններ. ինչո՞վ է առանձնանում ընտրական օրակարգը

    Հոկտեմբերի 25-ին Հրազդանում կայանալիք ՏԻՄ ընտրություններն առանցքային հանգրվան են համայնքի հետագա զարգացման տեսլականը ձևավորելու ճանապարհին։ Այս ընտրական փուլում քաղաքական դաշտում ներկայացված է նաև ՀՅԴ թեկնածու Վարդան Գևորգյանը, ով, ի դեպ, ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել Հանրային հեռուստաընկերության (Հ1) բանավեճի եթերին։ Այնուամենայնիվ, քաղաքական հայտարարություններից ու նախընտրական ձևաչափերից անդին, Հրազդանի բնակիչների համար առաջնայինն ու չափելիին իրականացված փաստացի աշխատանքն է, որը տեսանելի է ամենօրյա կյանքում։  

    Խոստումների փոխարեն՝ տեսանելի արդյունքներ

    Հրազդանի քաղաքային կառավարման վերջին տարիների տրամաբանությունը ցույց է տալիս, որ գործող համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սևակ Միքայելյանի որդեգրած մոտեցումը հիմնված է ոչ թե օդում կախված խոստումների, այլ հետևողական ու ծավալուն աշխատանքի վրա։  

    «Meganews»-ի իրականացրած փողոցային հարցումներն ու բնակիչների հետ անմիջական զրույցները փաստում են համայնքում առկա գոհունակության բարձր մակարդակը։ Հրազդանցիներն իրենք են մատնանշում այն տեսանելի փոփոխությունները, որոնք տարիներ շարունակ անտեսված են եղել․  

     Կրթական հաստատությունների և մանկապարտեզների հիմնանորոգում․ Համայնքում լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել դպրոցների ու մանկապարտեզների վերակառուցման և վերանորոգման ուղղությամբ։ Երեխաների համար ստեղծվել են լիովին արդիական, ապահով ու ջերմ պայմաններ։  

     Կառավարություն-համայնք արդյունավետ համագործակցություն․ Սևակ Միքայելյանի պաշտոնավարման ընթացքում Կառավարության և Հրազդան համայնքի փոխհարաբերությունները դրվել են ամուր, կառուցողական ու արդյունավետ հիմքերի վրա, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դարձել կյանքի կոչել սուբվենցիոն և պետական աջակցությամբ իրականացվող բազմաթիվ խոշոր ծրագրեր։  

     Բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացում․ Տասնամյակներ շարունակ բնակիչների անվտանգությանն ու հարմարավետությանը սպառնացող մաշված վերելակները փոխարինվել են բոլորովին նոր, ժամանակակից համակարգերով։  

     Քաղաքային միջավայրի ազատագրում ու բարեկարգում․ Քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող, ապօրինի կամ լքված կրպակների ու շինությունների ապամոնտաժմամբ մայթերն ազատվել են՝ վերադարձվելով հետիոտներին։ Սա քաղաքային քաղաքակիրթ միջավայրի ձևավորման կարևոր քայլ է։  

    Ճանապարհաշինական լայնամասշտաբ աշխատանքներն ու ապագայի ծրագրերը

    Քաղաքի փողոցներում այսօր էլ ընթանում են ակտիվ նորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ։ Մասնավորապես․  

     Զորավար Անդրանիկի պողոտայում՝ երկաթգծից մինչև Միկրոշրջանի գլխավոր խաչմերուկ, լայնամասշտաբ ճանապարհանորոգման աշխատանքներ են իրականացվում։  

     Միկրոշրջան թաղամասում հիմնանորոգվել են Պուրակային և 5-րդ փողոցները, ինչպես նաև վերջիններս միմյանց կապող 8-րդ փողոցի երթևեկելի հատվածը։  

    Այս աշխատանքներին զուգահեռ՝ առաջիկա տարիների համար նախատեսված են էլ ավելի մեծածավալ ծրագրեր․

    Թաղամաս.Նախատեսվող հիմնանորոգման ծավալը (2027 թ.)

    Կոճոռ.- 50,000 քմ ներթաղամասային ճանապարհ

    Ջրառատ.- 30,000 քմ ներթաղամասային ճանապարհ

    Ընդհանուր՝ 80,000 քմ ճանապարհային մակերես

     

    IT ոլորտի ներդրումները՝ զարգացման նոր հորիզոն

    Հրազդանի տնտեսական դիմագծի ձևավորման գործում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում արվող քայլերը։ «Firebird AI» ընկերության արհեստական բանականության մշակման ենթակառուցվածքի մեկնարկը քաղաքում նոր հնարավորությունների դուռ է բացում։  

    Թեև նմանատիպ խոշոր տեխնոլոգիական ներդրումների իրական ազդեցությունը, տեղական մասնագիտական պոտենցիալի ներգրավումն ու տնտեսական վերջնական արդյունքը Հրազդանի և ամբողջ Հայաստանի համար ցույց կտա ժամանակը, այնուամենայնիվ, նման նախագծերի առկայությունն արդեն իսկ վկայում է համայնքի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։  

    Ամփոփում․ հազար անգամ լսելու փոխարեն՝ մեկ անգամ տեսնել

    Իրականացված, ընթացիկ և պլանավորված ծրագրերն այնքան շատ են, որ մեկ հոդվածի շրջանակում պարզապես հնարավոր չէ ամբողջությամբ ներկայացնել դրանց ողջ ծավալն ու աշխարհագրությունը։  

    Սակայն, ինչպես ժողովրդական հայտնի խոսքն է ասում՝ «հազար անգամ լսելու փոխարեն, ավելի լավ է մեկ անգամ տեսնել»։ Եթե ցանկանում եք սեփական աչքերով համոզվել ու գնահատել Հրազդանում իրականացվող լայնածավալ աշխատանքները, բարեկարգման ծրագրերն ու քաղաքի նոր դիմագիծը, կարող եք հոկտեմբերի 25-ին լինել Հրազդանում, հետևել ընտրությունների ընթացքին և անձամբ տեսնել այն իրականությունը, որն այսօր կերտվում է համայնքում։  

    Սևակ Միքայելյանի պաշտոնավարման ընթացքում արձանագրված արդյունքները՝ նորոգված վերելակներից, փողոցներից ու դպրոցներից մինչև վերակառուցված մանկապարտեզներ, ազատված մայթեր և Կառավարության հետ ամուր գործընկերություն, փաստում են․ Հրազդանի ապագան հենց այս հետևողական, շարունակական ու տեսանելի զարգացման ընթացքի մեջ է։

    Մարգարիտա Դավթյան

     

     

     

     

     

  • Վաղ առավոտից Ստեփանավանի տարածաշրջանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում»

    Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:

    Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են

    Անդրանիկ Գևորգյան

  • Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակ



    Ստամբուլի, Անկարայի և Անթալիայի օդանավակայաններում վայրէջք կատարած զբոսաշրջիկի ուշադրությունը գրավող առաջին բաներից մեկը գովազդային վահանակների առատությունն է։ Թուրքական բժշկությունը ներկայանում է խոստումնալից առաջարկներով՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժումից մինչև ճաղատության խնդրի լուծում։ Օդանավակայաններում սկսվող այս գովազդային արշավը շարունակվում է նաև սոցիալական ցանցերում, որտեղ ամեն օր տարածվող տեսանյութերում հայազգի պացիենտները պատմում են իրենց փորձի մասին՝ մյուսներին ևս առաջարկելով վիրահատվել Թուրքիայում։

    Գովազդն այնքան հետևողական ու գրավիչ է, որ մի պահ նույնիսկ ուզում ես ճաղատանալ՝ մազերի վերականգնման խոստումների գայթակղությանը տրվելու համար։ Իսկ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար նման առաջարկները կարող են շատ ավելի լուրջ նշանակություն ունենալ․ երբ խոսքը առողջության և հնարավոր բուժման մասին է, գովազդային խոստումը հաճախ ընկալվում է որպես փրկության հնարավորություն։

    Բայց ի՞նչ վիրահատության մասին է իրականում խոսքը։ Արդյո՞ք բժշկության մեջ իսկապես հայտնվել է շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդ, թե՞ գործ ունենք արդեն հայտնի վիրահատությունների՝ նոր անվանմամբ ներկայացված տարբերակի հետ։ Որքանո՞վ է այն արդյունավետ, ի՞նչ ռիսկեր ունի, և որտե՞ղ է ավարտվում բժշկական իրազեկումն ու սկսվում առողջապահական մարքեթինգը։ Իրականում խոսքը մետաբոլիկ վիրաբուժության մասին է, որի կիրառվող մեթոդներից են ստամոքսի երկայնական մասնահատումը՝ սլիվը, և ստամոքսաղիքային շունտավորումը։ Դրանք հիմնականում կիրառվում են ճարպակալման բուժման նպատակով, սակայն համապատասխան ցուցումների դեպքում կարող են նաև զգալիորեն բարելավել երկրորդ տիպի շաքարային դիաբետի ընթացքը։ Միաժամանակ, վիրահատության արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից, իսկ հնարավոր արդյունքները չեն կարող երաշխավորվել բոլոր պացիենտների համար։ Այս հարցերի, ինչպես նաև Թուրքիայի բժշկական մարքեթինգի առանձնահատկությունների, Հայաստանի բժշկական ծառայությունների միջազգային ճանաչելիության և բժշկական զբոսաշրջության զարգացման խնդիրների մասին զրուցել ենք «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս, բժշկական գիտությունների  թեկնածու,  դոցենտ  Հայկ Հարությունյանի հետ։

    — Շաքարային դիաբետի վիրահատություն․ ի՞նչ է իրականում վաճառվում հարևան Թուրքիայում։

    — Մասնավոր կլինիկաներում «դիաբետի վիրահատություն» անվան տակ առաջարկվում են մետաբոլիկ վիրաբուժության տարբեր մեթոդներ՝ ստամոքսի երկայնական մասնահատում և ստամոքսաղիքային շունտավորում։ Դրանց նպատակն է բարելավել երկրորդ տիպի շաքարային դիաբետի վերահսկումը և որոշ դեպքերում հասնել ռեմիսիայի։ Սակայն դիաբետի ռեմիսիան դեռևս չի նշանակում հիվանդության վերջնական բուժում։ Վիրահատության արդյունավետությունը կախված է պացիենտի առանձնահատկություններից, դիաբետի տևողությունից և ենթաստամոքսային գեղձի՝ ինսուլին արտադրելու կարողության պահպանված մակարդակից։ Հետևաբար, «դիաբետից լիովին ազատելու» երաշխիքները պետք է գնահատել քննադատաբար՝ հիմնվելով գիտական ապացույցների, ոչ թե գովազդային խոստումների վրա։

    — Ինչո՞ւ է Թուրքիան կարողանում միջազգային շուկայում հաջողությամբ ներկայացնել և վաճառել իր բժշկական ծառայությունները, մինչդեռ Հայաստանը հաճախ մնում է ներքին շուկայի շրջանակում։

    — Թուրքիայի հաջողության հիմնական գործոններն են պետական աջակցությունը, միջազգային ակտիվ գովազդը, բուժման հետ մեկտեղ ամբողջական սպասարկման առաջարկը, միջազգային ճանաչելիությունը և մրցակցային գները։ Հայաստանում նույնպես կան բարձրակարգ մասնագետներ և միջազգային շուկայի համար մրցունակ բժշկական ծառայություններ։ Սակայն բժշկական զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում են ծառայությունների միասնական ներկայացման, միջազգային առաջխաղացման, հիվանդների կազմակերպված ներգրավման և հետբուժական սպասարկման համակարգերի սահմանափակումները։

    Այսինքն՝ Թուրքիան միջազգային շուկայում վաճառում է ոչ միայն բժշկի մասնագիտական հմտությունը, այլև ամբողջական, կազմակերպված և ճանաչելի ծառայություն։ Հայաստանին անհրաժեշտ է նույնքան հետևողականորեն ներկայացնել իր բժշկական ներուժը միջազգային շուկայում՝ հիմնվելով իրական արդյունքների, որակի և պացիենտների անվտանգության վրա։

    — Եթե Հայաստանում իրականացվում է նույն կամ համադրելի բուժումը, ինչո՞ւ հայկական կլինիկաները չեն կարողանում այն նույնքան ճանաչելի դարձնել։

    — Հայաստանում խնդիրը հաճախ ոչ թե բժշկական հնարավորությունների, այլ դրանց միջազգային ներկայացման մեջ է։ Միջազգային շուկայում մրցունակ լինելու համար բավարար չէ բարձրակարգ բուժում իրականացնելը․ անհրաժեշտ է այն դարձնել ճանաչելի, հասանելի և վստահելի օտարերկրյա պացիենտների համար։ Դրան խոչընդոտում են միասնական մարքեթինգի, պետական աջակցության, միջազգային համագործակցության և բժշկական զբոսաշրջության կազմակերպված համակարգի սահմանափակումները։

    — Եթե նույն որակյալ բուժումը հասանելի է Հայաստանում, բայց պացիենտը նախընտրում է Թուրքիան, ո՞վ է ձախողվել՝ հայկական բժշկությո՞ւնը, հայկական մարքեթի՞նգը, թե՞ պացիենտին հասնող տեղեկատվությունը։

    — Հաճախ խնդիրը ոչ թե հայկական բժշկության որակն է, այլ դրա միջազգային մարքեթինգը, հանրային ճանաչելիությունը և պացիենտին հասնող տեղեկատվությունը։ Եթե Հայաստանում հասանելի է համադրելի որակի բուժում, բայց պացիենտն այդ մասին չգիտի կամ չի վստահում դրան, ապա ձախողվել է ոչ միայն բժշկի աշխատանքը ներկայացնող կողմը, այլև այն համակարգը, որը պետք է ապահովի այդ որակի ճանաչելիությունն ու վստահությունը։Չնայած վերջին տարիներին նկատվում է արտերկրում բուժում ստանալու նախընտրության որոշակի նվազման միտում, հայաստանցի որոշ պացիենտներ շարունակում են նախընտրել արտասահմանյան կլինիկաները՝ նույնիսկ այն դեպքերում, երբ համադրելի բուժումը հասանելի է Հայաստանում։ Սա ընդգծում է ոչ միայն բժշկական որակի, այլև վստահության, տեղեկատվության և հայկական բժշկության հանրային ճանաչելիության կարևորությունը։Մյուս կողմից, որոշ մասնավոր արտասահմանյան կլինիկաներ խոստանում են արդյունքներ, որոնք բժշկության ներկայիս հնարավորություններով երաշխավորել հնարավոր չէ։ Պացիենտներն ու նրանց հարազատները մեծ գումարներ են ծախսում՝ հույս ունենալով փրկել կյանքը կամ հասնել ցանկալի արդյունքի, սակայն երբեմն վերադառնում են առանց ակնկալվող բարելավման։ Եվ ամենացավալին այն է, որ հարազատը ստիպված է ինքն իրեն մխիթարել՝ մտածելով․ «Եթե անգամ Գերմանիայում, Իսրայելում կամ ԱՄՆ-ում չկարողացան օգնել, ուրեմն իսկապե՞ս բուժումն անհնար էր»։ Երբեմն հենց նույնն էին ասել նաև հայ բժիշկները, սակայն նրանց խոսքին չէին վստահել։

    Այստեղ հարցը ոչ թե արտերկրում բուժվելու իրավունքն է, այլ բժշկական խոստումների ազնվությունը։ Բժշկության մեջ պացիենտի հույսը չպետք է դառնա մարքեթինգային գործիք, իսկ հայկական բժշկության հնարավորությունները չպետք է ստվերվեն միայն այն պատճառով, որ դրանք բավարար չափով ներկայացված չեն։

    Բժիշկ Հարությունյանի խոսքերին թերևս ավելացնելու բան չկա, զուտ նկատենք,  որ հարևանի հարսի գեղեցկությամբ հիանալը վատ բան չէ, բայց շատ ավելի հաճելի է, երբ այդ գեղեցկության կողքին նկատում ես նաև քո հարսի շքեղությունը։ Նույնն է նաև բժշկության մեջ․ արտերկրի հաջողություններով հիանալը բնական է, բայց ժամանակն է, որ մենք էլ տեսնենք, գնահատենք ու աշխարհին ներկայացնենք մեր սեփական բժշկության հնարավորություններ։ Վերջիվերջո խնդիրը հարևանի հաջողությունը չէ, այլ սեփական արժեքը չնկատելը։


  • Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»





    «Հրապարակ» օրաթերթը հայտնում է, որ Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպումից հետո կառավարությունում ակտիվացվել են նոր սահմանադրության ուղղված աշխատանքները։ Անդրադառնալով թեմային՝ նշվում է, որ Ադրբեջանը դժգոհ է, թե ԱԺ ընտրություններից հետո հարցը «տեղում դոփում է»։

    Ըստ պարբերականի, Փաշինյանը նախատիպել է ճանապարհային քարտեզ՝ նախ համոզել հասարակության ընդդիմադիր հատվածին փոփոխության անհրաժեշտության մեջ, քննարկելով նաեւ գովազդային արշավ ընդդիմադիր մեդիայում։

    Երկրորդ փուլում նախատեսվում է դիմել ԱԺ ընդդիմությանը՝ հանրաքվեին աջակցելու կոչով, իսկ մերժվելու դեպքում փորձել համոզել առանձին պատգամավորների։ Նշվում է, որ Փաշինյանը չի բացառել ճնշումներ գործադրելը՝ «պատգամավորներ գողանալը», եւ ձախողման դեպքում դիտարկվում են արտահերթ ընտրություններն ու սահմանադրական մեծամասնության ապահովումը։




    դիտվել է 48 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • «Ժողովուրդ». Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեծ ցանկություն ունի առաջիկայում կրկին ստանձնելու Մեծամորի համայնքապետի պաշտոնը։

    Իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների ֆոնին մարզպետների համար հարց է առաջանում՝ ո՞ր պաշտոնում շարունակել քաղաքական կարիերան, եթե մարզպետարանների ներկայիս համակարգը վերակազմավորվի և փաստացի լուծարվի։

    Բանն այն է, որ իշխանությունը քննարկում է տարածքային կառավարման համակարգի փոփոխության և մարզպետարանների կառուցվածքի վերափոխման հարցը։ Օգոստոսին մամուլում հրապարակումներ եղան նաև մարզպետների լիազորությունների կրճատման և նոր համակարգի ձևավորման հնարավորության մասին։ Այս ֆոնին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, Վահրամ Խաչատրյանը ցանկանում է իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել՝ վերադառնալով այն համայնք, որտեղից էլ սկսել է իր քաղաքական վերելքը։

    Վահրամ Խաչատրյանը նախկինում եղել է Հանրապետական կուսակցության անդամ և 2016 թվականին ընտրվել Նորապատ համայնքի ղեկավար։ 2018 թվականի՝ իշխանափոխության օրերին նա հայտարարել էր, որ հրաժարվում է ՀՀԿ-ից։ Հետագայում դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

    2021 թվականին Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետի տեղակալ, ապա՝ Մեծամորի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո նա ընտրվեց Մեծամորի համայնքապետ։ Իսկ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ՝ նշանակվեց Արմավիրի մարզպետ։

    Վահրամ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներն ուղեկցվել են նաև քննադատական հրապարակումներով։

    2026 թվականի ապրիլին մամուլում հրապարակումներ եղան Արմավիրի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում աշխատակիցների քաղաքական նախընտրությունների վերաբերյալ ցուցակներ պահանջելու և հնարավոր ճնշումների մասին։

    Մարզպետի շուրջ մեկ այլ քննադատության առիթ դարձան նաև մարզի դպրոցներում «փառքի անկյունները» հեռացնելու գործընթացի մասին հրապարակումները։

    Իսկ 2026 թվականի հոկտեմբերի 20-ին հրապարակվեց նաև տեղեկություն, ըստ որի՝ Վահրամ Խաչատրյանը փորձել էր Արմավիր համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Ռազմիկ Այվազյանին համոզել՝ չառաջադրվել նրա՝ նոր զորակոչված որդուն վերաբերող հանգամանքը հիշատակելով։ Մարզպետը հերքել է այդ պնդումը և հայտարարել, որ դատի կտա Դանիել Իոաննիսյանին։

    Այս ամենի համատեքստում Խաչատրյանի հնարավոր վերադարձը համայնքային կառավարման համակարգ հարց է առաջացնում՝ արդյոք Մեծամորը նրա համար կրկին քաղաքական հենակետ դառնալու հնարավորություն է, թե՞ մարզպետի պաշտոնից հետո պարզապես կառավարման ավելի հարմար հարթակ։

    2026 թվականի ապրիլին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց Վահրամ Խաչատրյանի ունեցվածքը։ Որպես թանկարժեք անշարժ գույք նա հայտարարագրել է 33 հազար դոլար արժողությամբ Rolex տեսակի ժամացույց, 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։

    Որպես թանկարժեք գույք մարզպետը հայտարարագրել է նաև 50 մլն 131 հազար դրամ արժողությամբ բնակարանի գնման իրավունք։

    Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար 469 դրամ։

    Կանխիկ դրամական միջոցները կազմել են 3,8 մլն դրամ, 20 հազար դոլար, 78,5 հազար եվրո։

    Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 499 հազար դրամ, որից 8 մլն 332 հազարն աշխատանքի վարձատրություն է Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանից։

    Այսպիսով, նախկին ՀՀԿ-ականը հիմա էլ դարձել է հավատարիմ ՔՊ-ական ու կարիերան շարունակում է նախկին, մերժված բարքերով։ Եվ ՔՊ-ն դա ողջունում և խրախուսում է»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում





    Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: Այդ մասին հայտնում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը:

    «Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»,- նշել է նա։

    24news.am




    դիտվել է 80 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը