Blog

  • Վերելք՝ լուսաբացից առաջ

    «Խուստուփ լե՜ռը: Այդ հպարտ հսկային էր վիճակված մեր լեռնաշխարհի ազատության ու փառքի խորհրդանիշը լինելու»։

     Գ Նժդեհ

     

     «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար» այս նշանաբանով Նժդեհն ու իր զինվորները 1920թ օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղում երդվեցին կռվել հայրենիքի համար, քանի ողջ են։ Այսպիսով հիմնվեց «Դավիթբեկյան ուխտեր»-ը։ Սպարապետ Գարեգին Նժդեհի ծննդյան 140 և Դավիթբեկյան ուխտերի 120 ամյակին էր նվիրված օգոստոսի 22-23-ին տեղի ունեցած ուխտագնացությունը Նժդեհյան սրբավայրեր և խորհրդանշական վերելք Խուստուփի գագաթ։ «Միասնության դրոշ» նախաձեռնության համակարգող Արա Շահինյանն էր կազմակերպել ուխտագնացությունը, որն սկսեցինք Երևանից՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտից։ Այստեղ Ա Շահինյանը հակիրճ ներկայացրեց Նժդեհի և Դավիթբեկյան ուխտերի մասին։ Ասաց «Դավիթբեկյան Ուխտերի կազմավորումն ու գայլավաշտերի ստեղծումը հիմք դարձան բոլշևիկաթրքաթաթարական զավթիչների կողմից գրավված ողջ Սյունիքը հային հետ վերադարձնելու՝ Գարեգին Նժդեհի ու իր զինակիցների վերմարդկային պայքարին ու հաղթանակին»։ Հաջորդ կանգառը կայացավ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում, որտեղից արդեն ամենագնացներով ուղևորվեցինք Սպիտակավոր եկեղեցի, որը, ըստ պատերին եղած արձանագրությունների, հիմնադրվել է Սյունյաց Էաչի իշխանի կողմից, ով մահացել է 1318 թվականին, իսկ շինարարությունը 1321 թվականին ավարտել է նրա որդի Ամիր Հասանը։ Նշեմ՝ այցի օրը բարեկարգվում էր Սպիտակավոր տանող ոլորապտույտ մոտ 9 կմ ճանապարհը։ Եկեղեցու հարավային պատի տակ է ամփոփված Գ Նժդեհի աճյունը։ Ա Շահինյանը և պատմաբան Գոռ Ղազարյանը տեղեկություններ տվեցին՝ ինչպես է Սպարապետի աճյունը 1983թ Վլադիմիր քաղաքի բանտային գերեզմանոցից Պավել Անանյանը (Նժդեհի թոռնուհու ամուսինը) տեղափոխել Երևան։ 3 տարի Սպարապետի նշխարները մնացել են Վարագ Առաքելյանի տան նկուղում։ Նույն 1983-ի հոկտեմբերի 6-ի գիշերը Վարագ Առաքելյանը, Արցախ Բունիաթյանը, Ժորա Բարսեղյանը, Գարեգին Մխիթարյանը, Գուրգեն Արմաղանյանը, Անդրանիկ Կարապետյանը Բաղաբուրջ գյուղի բնակիչ Ստեփան Կարապետյանի «Վիլիս» մեքենայով գաղտնի Նժդեհի մասունքներից ողը տարել են Խուստոփի լանջում գտնվող Կոզնի աղբյուր և ամփոփել դրա մոտ։  Երբ բնակվում էի Բերձորում, հաճախ էի շփվում այդ նվիրյալներից Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիր ու գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանի հետ, ով նաև գրել է «Նժդեհի վերադարձը» գիրքը։ Արցախ Բունիաթյանն ասում էր՝ երդվել էին՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 6-7-ին այցելել իրենց հիմնած սրբավայրը: Ստեղծել էին իրենց թևավոր խոսքը. «Եթե չգանք, ուրեմն չկանք..»: Յուրաքանչյուր տարի նույն հոկտեմբերի 7-ին Արցախի և այլ ուխտավորների հետ այցելում էինք Նժդեհի Խուստուփյան սրբավայր։ Այստեղ Արցախը պատմում էր «Գիշերվա կեսին Խուստուփի լանջով մեկ տարածվել էր Աթանաս վարդապետի ձայնը. շարական էր երգում, երբ հուղարկավորում էինք Նժդեհի ողը»։ Այսօր միայն Ժորա Բարսեղյանն է ողջ այդ նվիրյալներից, սակայն սրբավայր այցելուների թիվն ավելացել է: Արցախը պատմում էր նաև, թե ինչպես են 3 տարի զորավարի նշխարները գաղտնի պահել Վարագ Առաքելյանի տանը, հետո՝ 1986թ հունիսի 16-ին տեղափոխել ու ամփոփել Սպիտակավորում՝ մի կերպ խուսափելով ՊԱԿ-ի հետապնդումից։ Այսպիսով Սպիտակավոր վանքի տարածքը դարձել է նաև Նժդեհյան սրբավայր, և յուրաքանչյուր ապրիլի 24-ին ու հունիսի 16-ին մեծ թվով մարդիկ են ուխտի գալիս։ Նժդեհի շիրիմին տեղի ունեցավ խնկարկում։ «Նժդեհ» երգով հանդես եկավ Ա Շահինյանի որդին՝ Հայկը, ով Սպարապետին նվիրված երգ է գրել և կատարեց արդեն Խուստուփի գագաթին հաջորդ օրը։ Սպիտակավոր էր միայնակ հասել գերմանացի մի աղջիկ զբոսաշրջիկ։ Տեղեկացավ Սպարապետի մասին։ Դեպի Կապան ճանապարհին եղավ այցելություն նաև Բաղաց թագավորության նշանավոր Որոտնավանք, որի հիմնանորոգումը մոտենում է ավարտին։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք՝ Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա՝ Որոտնա ամրոցի դիմաց։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։ Երեկոյան մթնշաղին Կապանից ամենագնաց և բեռնատար «Զիլ» մեքենաներով, անտառապատ ու քարքարոտ ճանապարհով բարձրացանք Խուստուփի լանջերին գտնվող վրանատեղի։ Ինչ խոսք, ցանկացած նման արշավի կարևոր մասը խարույկն է։ Գիշերակացը կարճ է տևում լույսը չբացված՝ լապտերներով լուսավորելով դեպի լեռան գագաթ տանող արահետը, ընկանք ճամփա։ Իհարկե, մեզանից առաջ արդեն մի քանի խումբ ճանապարհին էին։ Մթության մեջ լապտերների լույսերն էին առկայծում։ Դժվար է վերելքը դեպի Խուստուփի գագաթ, բայց ուխտագնացը չպետք է վախենա դժվարություններից։ Խուստուփ լեռնագագաթը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի արևելյան մասում՝ Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռներում։ Ունի 3201 մ բարձրություն։ Ուխտագնացության  մասնակիցներս տարբեր տարիքի և ֆիզիկական պատրաստվածության տեր էինք, բայց կար նպատակ՝ ոգեկոչել Զորավար Նժդեհի և Լեռնահայաստանի Դյուցազնամարտի անմահ նվիրյալների անմար հիշատակը: Ճանապարհին Գ Ղազարյանն ասաց «Բազմաթիվ թելերով են կապված Խուստուփը և Զորավարը։ Գ. Նժդեհը Խուստուփը ներկայացնում է որպես Սյունիքի դիմադրության հավաքական խորհրդանիշ։ Այն հանդիսանում է Սյունիք-Լեռնահայաստանի պատմական հիշողության, հերոսական պայքարի և ազգային անմահության խորհուրդը։ Գ. Նժդեհը Խուստուփին վերագրում է սրբազան նշանակություն՝ կապելով այն հայ ժողովրդի փրկության, ազգային միասնության և գալիք հաղթանակների հետ։ Պատահական չէ, որ զորավարը ժողովրդին պատգամում է իրեն թաղել Խուստուփի ամենաբարձր կատարին»։ Վերջապես Արևը ողջունեց, ու իր ողջ գեղեցկությամբ ներկայացավ Խուստուփի շրջակայքը։ Հյուսիսարևելյան կողմում Կապան քաղաքն է։ Երևում են նաև հարակից բնակավայրերը։ Հեռվում՝ հարավարևելքում, նշմարվում է Արաքսի ջրամբարը։ Մի քանի ժամ տևեց վերելքը, մինչև հասանք Խուստուփի արդեն ժայռեղեն կատարի տակ։ Հեռվից հետաքրքիր ու գեղեցիկ տեսարան է Լեռան կիսակլոր ժայռեղեն գագաթին հարյուրավոր մարդիկ կան։ Որոշ խմբեր արդեն իջնում էին, որոշները բարձրանում։ Ժայռերի միջից հայտնվեցին նաև 3 քարայծ՝ երկուսը մեծ՝ մեկը՝ փոքր։ Զգացվում է՝ հաճախ են շփվել մարդկանց հետ ու չէին վախենում։ Լեռան գագաթին արդեն այլ է ողջ տարածքն աչքիդ աառաջ է։ Ժայռեր են ու ժայռեր գագաթին, ներքևում 2 քարանձավ կա։ Մեր խմբից քանոնահար Նարեն, ով ուխտի էր եկել ծնողների ու Նարեկ եղբոր հետ, լեռան գագաթ հանեց իր երաժշտական գործիքը ու նվագեց։ Բացառիկ երևույթ ծովի մակերևույթից 3200 մետր բարձրության վրա՝ կարմրավուն ժայռերի տակ՝ Հայոց Եռագույնը թիկունքում, դեռատի Նարեն, քարին նստած, նվագում է։ Քամուն զուգընթաց՝ հնչում է հայ ժաղովրդական «Սարերի հովին մեռնեմ» երգի երաժշտությունը»։ Լեռան գագաթին լուսանկարվեցինք խմբով։ Մեզ միացավ նաև բելգիացի աղջիկ-զբոսաշրջիկ՝ լուսանկարչական խցիկով, լուսանկարվեց, իմացավ Նժդեհի մասին։ Իջնելով՝ Լեռան ժայռեղեն գագաթից՝ լուսանկարիչ Սուրեն Արենց Սիմոնյանի հետ բարձրացանք Նժդեհի կիսանդրու մոտ։ Այստեղ էր նաև Արցախյան 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած քաջորդիներից Նորայր Ավագյանը, ով մեր խմբի կազմում էր, սակայն լեռան գագաթ էր բարձրացել ամենագնացով։ Երեկոյան արդեն վրանատեղիում էինք, որտեղից էլ նույն «ԶԻԼ» բեռնատարի թափքում տեղավորված՝ հասնաք Կապան ու վերադարձանք Երևան։ 20-ից ավելի մարդ կար մեր խմբում, շատերս՝ անծանոթ։ Սակայն բաժանվեցինք արդեն հարազատացած։ Ուխտավորներից Գայանե Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է «… Ինձ համար հիշարժան պահ էր Խուստուփի գագաթին Նժդեհի «Իմ պատասխանը» գրքի խմբագիր, մեր սիրելի ընկեր, Գոռ Ղազարյանի մակագրությամբ ստանալ հիշատակված գիրքը»։  

     

     Զոհրաբ Ըռքոյան

  • Հնդկաստան-Հայաստան գործակցությունը կընդլայնվի․ կայացել…

    Հնդկաստան-Հայաստան գործակցությունը կընդլայնվի․ կայացել…

  • Անվտանգության բարելավման առաջարկները քննարկում ենք Մոսկվայի և Կիևի հետ. Ֆիդան |

    Անկարան պատրաստել է Սև ծովում նավարկության անվտանգության բարելավման առաջարկներ և դրանք քննարկում է Մոսկվայի և Կիևի հետ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

    Սև ծովում նավերի վրա հարձակումները կարող են հանգեցնել հացահատիկի համաշխարհային գների 10-12%-ով աճի, երկուշաբթի օրը հաղորդել է «Էկոնոմիմ» թերթը՝ հղում անելով թուրք գործարարների ներկայացուցիչներին։

    «Ներկայիս իրավիճակը վնասում է համաշխարհային պարենային անվտանգությանը։ Մենք մի շարք երկրներից ստանում ենք լուծում գտնելու խնդրանքներ։ Մենք ունենք որոշ առաջարկներ, և մենք դրանք քննարկում ենք կողմերի (Մոսկվայի և Կիևի՝ խմբ.) հետ», – ասել է Ֆիդանը երկուշաբթի օրը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։

    Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան պահպանում է կապերը Մոսկվայի և Կիևի հետ Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ։

  • «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

    Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ ժամը 08։40-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել անչափահասի, ով հիվանդանոցում մահացել է։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ  մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 16-ամյա Կ․ Ղ․-ն է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

    Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

  • Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբ

    Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾԽուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկանԱյսօր Սևանա լճի օրն էԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՎարչապետի երկու օգնականները վերանշանակվել են114 կեղծ գրասենյակ, փողերի լվացում և ընտրողների շահագրգռում. Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու. նախարարԱրտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնումԳարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՄհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներըՊուտինը Բիշքեկում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՏԱՍՍ Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրելԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինԳուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարողԱրման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնումՌուսական կողմի հասցեին ՀՀ-ից հնչող վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՀայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեցՇիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվելԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծըԱդրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպըԵրեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ2-3 անգամ կրակել է, հայհոյել, ծեծել. Մարտուն Գրիգորյանի որդու գործի մանրամասներըՑանկանում եմ հաշվետվություն ներկայացնել․ Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահինԼիլիթ Մակունցը ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են COP17-ի անցկացման մանրամասներըՈրևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասինԳոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանՀայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ըԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաՀրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհըԴատարանում Ալեն Սիմոնյանը հաղթել է Անժելա Թովմասյանին. նա ներողություն կխնդրի և գումար կվճարիՊետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալներըՌոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազությունԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել էՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններումՀանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԳևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանըՁերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետըՌոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել ենԲաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ներըՌուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա ՂազարյանՀայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններինՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետոՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՍարգիս Խանդանյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի հետ Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելՈստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնիՊրծել է ձեր մաֆիայի ժամանակները․ պիտի նստեն, պիտի փող չունենան, դա իմ քաղաքական հանձնառությունն է․ Նիկոլ ՓաշինյանՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ ՓաշինյանԽուզարկություններ «Բարս» անշարժ գույքի գործակալությունումԽուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներումԽուզարկություններ՝ «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնումՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆՏեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Տոկաևի հետԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՔննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակումՄիջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Նիկոլ ՓաշինյանՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. Նիկոլ ՓաշինյանՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ ԿոպիրկինինՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ ՓաշինյանԱյն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար։ Սուրեն Պապիկյան

  • Իրանում Հորմուզի պատճառով կանխարգելիչ հարվածների մասին ԱՄՆ հայտարարությունները հորինվածք են անվանել

    Հորմուզի նեղուցի ականապատումը կանխելու նպատակով Իրանի նկատմամբ կանխարգելիչ հարվածների մասին ԱՄՆ հայտարարությունները հորինվածք են, հաղորդել է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին։

    ԱՄՆ զինված ուժերը պնդում են, որ հարվածել են Իրանին, որպեսզի խոչընդոտեն նրա ուժերին ականապատել Հորմուզի նեղուցը։

    «Այս ամենը ֆանտազիա է և հնարովի խոսքեր։ Երեկվա բախումները որևէ առնչություն չունեն (Հորմուզի նեղուցի) ականապատման հետ», – գործակալությանը հայտնել է աղբյուրը։

  • Ի՞նչ է սեղանի շուրջ քննարկել Ռոբերտ Քոչարյանը Պուտինի հետ․ Անժելա Թովմասյան (video)


    Լրահոս


    «Սյունիքի օրերը լինելու են հաշված․ ի՞նչ է Բիշքեկում զեկուցել Փաշինյանն Ալիևին» (video)



    Սպետեմբերի 27-ին՝ պատերազմի օրը, հանդիպեցի Բակո Սահակյանին․ Չոբանյանը բացառիկ պատմություն հիշեց (video)



    Փաշինյանը դժբախտաբար մի բան է հասկացել՝ խփում է ու փուչիկի պես տրաքացնում․ Սուրեն Սուրենյանց (video)



    Լևոն Քոչարյա՛ն, դու պարտավոր ես այդ քայլն անել․ էդ մենակ քո թասիբի հարցը չի․ Տիգրան Չոբանյան (video)



    Ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին



    Զախարովան ասել է կեսը, ես կասեմ մնացածը․ Սուրեն Սուրենյանց (video)



    «Պուտինի մատերի հետքը մնալու է Նիկոլի դեմքին․ ծանր է լինելու»․ Տիգրան Չոբանյան (video)



    «Dodge»-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է



    «Պապիկյան Սուրոյի գալուց 2 օր հետո նույն զորամասում մարդ են կրակում»․ Հայկ Նահապետյան (video)



    Պուտինի հետ հանդիպումից մեծ վախ ունեմ, Ռուսաստանը էլ խաղը չի կարող շարունակել․ Սուրեն Սուրենյանց (video)



    ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահը նշել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին



    Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը



    «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել



    Իշխանությանը պետք էր Արմենին կալանավորել, և փորձելու են երկար մեկուսացնել քաղաքական գործընթացներից



    Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները



    Ռուսաստանն ասաց՝«задний» չի դնելու, Հայաստանը պատասխան պիտի տա (video)



    Թուրքիան ու Սիրիան ավարտել են



    Էդ ցիլոյով մենակ թիթեռ են բռնում, խլուրդ չեն բռնում․ Բագրատ Միկոյան (video)



    Խարգ կղզին ոչնչացվե՞լ է



    Մնաց 2 օր․ Նիկո՛լ, սատանի մայլեն քյանդրբազություն մի արա, թե չէ․․․ Արման Աբովյան (video)



    Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ



    «Ալիևը սպասում է․ ե՞րբ են գալիս 300 հազար ադրբեջանցիները» (video)



    «Ալենը սովորաբար սեղանի տակ է լինում, հիմա սեղանի վրա է»․ Հայկ Նահապետյան (video)



    #ՈՒՂԻՂ․ «Ալիևը սադրեց Փաշինյանին․ Պուտինի քուանշը»․ Սուրեն Սուրենյանց (video)



    «Ալիևը Նիկոլին ասելու է՝ առը, թե Ջերմուկից տարածք կտամ»․ Նաիրա Զոհրաբյան (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա Սողոմոնյան

    Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա Սողոմոնյան

  • Ատոմակայանը կփակվի՞, Արցախի նուռն ու հոսանքը կվաճառեն Հայաստանին

    Հայաստանի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը բանավոր հայտարարություններից անցել է գործնական քայլերի։

    2026 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Լաչին քաղաքում տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։ Սա այդ հանդիպման մասին հայկական կողմի պաշտոնական տեղեկատվությունն է։ Ավելի վաղ՝ օգոստոսի 13-ին, Փաշինյանը կառավարության նիստից հետո հաստատեց, որ ադրբեջանցի մասնագետները էներգետիկ ոլորտում վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում։

    Դրանից երկու օր առաջ այդ թեմային անդրադարձել էր Ալիևը TRIPP-ի (Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի) թեմայի շրջանակում և տեղեկացրել, որ Ադրբեջանն արդեն պատրաստել է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագիծ, իսկ Ջաբրայիլում կառուցված խոշոր ենթակայանը նախատեսված է հենց մեծ ծավալի էլեկտրաէներգիայի փոխանցման համար։ Ըստ նրա՝ Հայաստանի սահմանին ադրբեջանցի փորձագետները վերջերս ուսումնասիրություններ են կատարել և արդեն վերլուծել են Հայաստանի տարածքով նախատեսվող էլեկտրահաղորդման գծի տարբերակը, որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը։

    Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը հնացած է և վաղ թե ուշ պետք է դուրս բերվի շահագործումից։ Այդ դեպքում Ալիևը մեծահոգաբար առաջարկել է Հայաստանին էներգիայի լրացուցիչ աղբյուրի կարիքը լրացնել ադրբեջանական էլեկտրաէներգիայով՝ ասելով, որ Ադրբեջանը պատրաստ է էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին։ Ալիևի հանրայնացրած թեման ավելի զարգացրեց Հայաստանի ղեկավարը՝ օրերս հայտնելով, թե առաջիկայում Հայաստանը կարող է էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկ ունենալ, քանի որ Հայաստանում մեծ տեմպերով կառուցվում են արհեստական բանականության գործարաններ, որոնք սպառում են էլեկտրաէներգիայի զգալի ծավալներ։ Նկատի ունենալով արհեստական բանականության ոլորտում Հայաստանի ներդրումները՝ հայկական կողմին անհրաժեշտության դեպքում պետք են լրացուցիչ էլեկտրաէներգիայի ներկրման տարբերակներ, այդ թվում՝ Ադրբեջանից։

    Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է Փաշինյանը․ «Կան հոսանքի տարբեր ռեժիմներ, երբեմն լինում է, որ երկրներն ունենում են ավելցուկ կամ պահանջարկ։ Էլեկտրաէներգիա ներկրելու թեման մենք քննարկում ենք նաև Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ»։ Վարչապետը հավելել է, որ կա նախագիծ, որի համաձայն՝ Վրաստանի հետ սահմանին ԵՄ ֆինանսավորմամբ կառուցվում է փոխակերպիչ կայան, որպեսզի հոսանքի ներկրումն ու արտահանումն ավելի հեշտանա։

    Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը MediaHub-ին մեկնաբանելով այդ նախաձեռնության վտանգները՝ ասաց, որ նման փոխգործակցությունը բավականին ռիսկային է, անգամ եթե դա ներկայացվում է որպես տարածաշրջանային ընդհանուր էներգետիկ համակարգին միանալու քայլ։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանի կողմից դա ևս մեկ հնարավորություն է Հայաստանին էներգետիկ ու տնտեսական կախվածության մեջ գցելու և իր պահանջները մեզ թելադրելու համար։

    «Պետք է հասկանալ, թե նման փոխգործակցության գնալիս ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը։ Ադրբեջանի նախագահը վերջերս հստակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է փակի իր ատոմակայանը, քանի որ իբրև թե հնացել է։ Նկատենք, որ սա ոչ թե կարծիք է, առաջարկ է, այլ հստակ պահանջ է, որ դրված է սեղանին՝ փակել Հայաստանի գործող ատոմակայանը, որի հզորությունը տարեկան մոտ 400 մեգավատ է։ Ատոմակայանը փակվելու դեպքում Հայաստանը կարող է էներգետիկ լուրջ խնդիրներ ունենալ։ Սա շատ հստակ հասկանում են և՛ Բաքվում, և՛ Երևանում, բայց քայլ առ քայլ գնում են այդ ուղղությամբ։ Որպես փոխհատուցում՝ Ադրբեջանը «մեծահոգաբար» իր էլեկտրաէներգիան է առաջարկում Հայաստանին, ինչը Հայաստանն Ադրբեջանից էներգետիկ կախվածության մեջ գցելու հստակ ռազմավարության ընթացք է»,- ասում է փորձագետը՝ հավելելով, թե Ադրբեջանը ցանկանում է բոլոր կողմերից շրջափակել Հայաստանը, այսպես կոչված, անկլավները վերցնել, Հայաստանը հասցնել տնտեսական, էներգետիկ խորքային կախվածության և սնանկության։

    Անդրադառնալով արհեստական բանականության գործարաններ կառուցելու պատճառով էլեկտրաէներգիայի կտրուկ պահանջարկի ավելացման մասին Փաշինյանի հայտարարություններին՝ Արմեն Մանվելյանը դա ևս մանիպուլյացիոն է բնորոշում և ասում, որ Հայաստանի ղեկավարն այդպիսով հերթական անգամ մոլորեցնում է հայ ժողովրդին։ «Այսօրվա ռեժիմի ղեկավարի հայտարարությունը, թե մենք արհեստական բանականության կենտրոններ ենք կառուցում, ինչը մեզնից այնքան էլեկտրաէներգիա կպահանջի, որ մենք ստիպված կլինենք դրսից դա գնել, իրականությանը չի համապատասխանում»,- վստահեցնում է փորձագետը՝ հիշեցնելով, որ Հայաստանը կարող է իր եղած ներուժով ապահովել ողջ այդ պահանջարկը։ Ըստ նրա՝ այս պահին չի գործում Հրազդանի ՋԷԿ-ը, քանի որ Հայաստանը հիմա դրա հզորության կարիքը չունի, բայց այն գերժամանակակից ջերմակայան է, և շահագործելու դեպքում Հայաստանը կապահովվի լրացուցիչ՝ գրեթե ատոմակայանի հզորությանը հավասար էլեկտրաէներգիայով, ինչը կարող է սնուցել երեք-չորս տվյալների մշակման կենտրոն։

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, էներգետիկ ոլորտի կառավարիչ Դավիթ Ղազինյանը տարածաշրջանային ընդհանուր էներգետիկ համակարգ ունենալը դրական է գնահատում, բայց միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատվի տևական խաղաղության պայմանագրով։ Իսկ Ադրբեջանի վարած քաղաքականության ներկա պայմաններում նման քայլը նշանակում է, որ Հայաստանն իր էներգետիկ համակարգը հանձնում է հնարավոր թշնամուն։

    «Անկախ նրանից, որ մեկ-երկու տարի է՝ սահմանին կրակոց չկա, մենք չենք կարող հաստատակամորեն ասել, որ խաղաղություն է հաստատվել, կրակոցների բացակայությունը դեռ խաղաղության հիմք չէ և երաշխիք չէ։ Բայց մի քանի երաշխավորների կողմից հաստատված հստակ փաստաթուղթ ունենալու դեպքում Անդրկովկասում ընդհանուր էներգետիկ համակարգի ստեղծումը ողջունելի է։ Ժամանակին մենք նման համակարգ ենք ունեցել Վրաստանի հետ. հարկ եղած դեպքում Հայաստանն է էլեկտրաէներգիա գնել Վրաստանից, անհրաժեշտության դեպքում Վրաստանն է այստեղից գնել, երբ մենք ենք ավելցուկ ունեցել, իսկ իրենք՝ էլեկտրաէներգիայի պակաս»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ղազինյանը։

    Նրա հավաստմամբ՝ Հայաստանն էներգետիկ առումով ինքնաբավ պետություն է. եթե ատոմակայանը անգամ չշահագործվի, այդ դեպքում ևս Հայաստանը ինքնաբավ է։ Ավելին՝ տարածաշրջանի պետություններին էլեկտրաէներգիա է մատակարարում և այդ հզորությունն ավելացնելու լուրջ ներուժ ունի արևային էներգետիկայի համակարգի ընդլայնման հաշվին։ Բայց դա չի նշանակում, որ ատոմակայանն անհրաժեշտ չէ մեզ համար։ Նախ՝ այն էժան էլեկտրաէներգիա է արտադրում, բացի դա, ատոմակայանը մեզ համար նաև էներգետիկ անվտանգության երաշխիք է։

    Ինչ վերաբերում է արևային էներգետիկային, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը վստահեցնում է, որ մենք մեր ունեցած պոտենցիալի չնչին մասն ենք կարողանում օգտագործել, քանի որ համակարգն ամբողջական չէ։ Նրա վստահեցմամբ՝ արևային էներգետիկայի հետ Հայաստանի կապած հույսերը կարող են ի դերև լինել, քանի դեռ չունենք կուտակման (ակումուլյացիոն) համակարգ, այսինքն՝ չենք կարողանում կուտակել արտադրած արևային էներգիան։ Էներգետիկ ոլորտի կառավարիչը նշում է, որ մեզանում ցերեկային ժամերին մոտ 800-900 մեգավատ էներգիա է արտադրվում արևային կայաններով, բայց մեր սպառումը 500 մեգավատ է։ Մնացածը պարզապես չի իրացվում, ինչի պատճառով օրենք ընդունվեց, որով նախատեսվում է սպառումից ավելի շատ արևային էլեկտրաէներգիա արտադրող տնտեսվարողների կայանի մուտքը դեպի համակարգ դադարեցնել։

    Ուստի Դավիթ Ղազինյանը կարևոր է համարում Հայաստան-Իրան 400 մեգավատ հզորության գծի հնարավորինս արագ կառուցումը, որի դեպքում մեր ավելցուկ արտադրանքը կարող ենք արտահանել Իրան։ Կուտակման համակարգի առկայությունը հնարավորություն կտա նաև բավարարել արհեստական բանականության գործարանների պահանջարկը՝ այնքանով, որքանով մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է արտադրվում արևային կայաններով։ Արևային էլեկտրաէներգիայի հզորությունը նաև կարող է աճել՝ նոր արտադրության լիցենզիաներ տրամադրելով։ «Բայց Հայաստանի իշխանություններն սեփական հզորություններն ավելացնելու փոխարեն նախընտրում են գործարքի գնալ Ադրբեջանի հետ, ցույց տալ, որ Ադրբեջանի հետ առևտրի մեջ են, իսկ Ադրբեջանն առևտրի մեջ մտնում է միայն նախ իր շահի գերակա լինելու դեպքում և Հայաստանին որևէ ձևով կախման մեջ գցելու ակնկալիքով»,- ասում է ԱԺ պատգամավորը։

    Ի դեպ, շատ հավանական է, որ Ադրբեջանը դեպի Նախիջևան արտահանի Արցախում գործող ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան՝ Արցախի էներգետիկ համակարգը Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգին կապող մալուխներով, ուստի պատահական չէր, որ վերջերս ոլորտի ներկայացուցիչները հենց Լաչինում են հանդիպել։ «Ադրբեջանը վաղը Արցախի նուռն էլ կվաճառի Հայաստանին՝ որպես ադրբեջանական բրենդ»,- ցավով նկատում է մեր զրուցակիցը։