Blog

  • Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ





    Այսօր Սևանա լճի օրն է. գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ։ Այս մասին սոցցանցերում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը:

    «Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18 սմ-ով, ինչը 1927 թվականից իրականացվող դիտարկումների պատմության երկրորդ ամենաբարձր հունիսյան ցուցանիշն է։ Ավելի մեծ բարձրացում հունիս ամսին արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ամենաջրառատ տարին։
    Մինչև 2026 թվականը Սևանա լճից բաց թողնված ջրի նվազագույն քանակը գրանցվել է 2002 թվականին՝ 99,46 մլն մ³։ Այս պահին առկա բոլոր դրական նախադրյալները վկայում են, որ 2026 թվականը կարող է դառնալ Սևանա լճից ամենաքիչ քանակությամբ ջրի բացթողմամբ տարի»։




    դիտվել է 40 անգամ

  • Google Maps-ը Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ»՝ հետևելով Թրամփի հրամանին

    Google Maps-ը վերանվանել է Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ»՝ հետևելով Թրամփի գործադիր հրամանին։
  • Օգոստոսի վերջին կիրակին՝ Սևանա լճի օր – ԱՄԲԻՈՆ NEWS

    Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

    Սևանի պահպանությունը միայն մեկ օրվա խնդիր չէ։ Այն պահանջում է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, աղտոտման կանխարգելում, կենսաբազմազանության պահպանում և շարունակական մոնիթորինգ։

  • Այսօր Սևանա լճի օրն է. գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ | Հայաստան

    1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։ Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը:

    «Սևանը լեռների մեջ բացված կապույտ աչք է, որի հայացքում ամբողջ Հայաստանն է արտացոլվում։

    Այս տարի Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ առանձնահատուկ տարի է։

    Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18 սմ-ով, ինչը 1927 թվականից իրականացվող դիտարկումների պատմության երկրորդ ամենաբարձր հունիսյան ցուցանիշն է։ Ավելի մեծ բարձրացում հունիս ամսին արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ամենաջրառատ տարին։

    Մինչև 2026 թվականը Սևանա լճից բաց թողնված ջրի նվազագույն քանակը գրանցվել է 2002 թվականին՝ 99,46 մլն մ³։ Այս պահին առկա բոլոր դրական նախադրյալները վկայում են, որ 2026 թվականը կարող է դառնալ Սևանա լճից ամենաքիչ քանակությամբ ջրի բացթողմամբ տարի»,- գրել է Ազիզյանը: 

  • Երևանում պատշգամբ է փլուզվել. կան վիրավորներ | Հասարակություն

    Երևանի Բագրատունյաց պողոտայում գտնվող շենքերից մեկում փլուզվել է պատշգամբ։ Երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը։

    Նշվում է, որ փլվել է 5-րդ հարկի պատշգամբը և հայտնվել 4-րդ հարկում, արդյունքում երկու քաղաքացի` Երևանի բնակիչներ 20-ամյա Օվսաննա Ա․-ն և 41-ամյա Տաթև Ս․-ն, վնասվածքներ են ստացել։

    Քաղաքացիները նշել են, որ շենքը հին է և գրեթե բոլոր պատշգամբները նույն վիճակում են։ Բազմաթիվ անգամ դիմել են թաղապետարան, սակայն ապարդյուն։ Իսկ երբ առաջարկել են, որ իրենց ուժերով վերանորոգեն, թաղապետարանից սպառնացել են տուգանել։

  • Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն Հովասափյան

    Ցավոք պետք է արձանագրեմ, որ ուզենք, թե ոչ, անկախ մեզանից դառնում ենք կոնֆորմիստ, որովհետև շատ հաճախ մեր կամքին հակառակ դառնում ենք սրանց սարքածի մասնակիցը։ Մի հատ հետհայացք գցենք ու ֆիքսենք, որ վերջին 8 տարում մանրից հարմարվել ենք սրանց բերածի ու արածի հետ։

     

    Հիմա՝ փաստերով։

     

    Նախ՝ ամենօրյա ռեժիմով սկսում ենք քննադատել ու քննարկել սրանց ասած տափակաբանություններն ու բլթոցները։ Տեսանյութ, մեկնաբանության սքրին, նկար և այլն՝ հնարավոր բոլոր միջոցներով բերում ենք քննարկման տիրույթ ու դրա շուրջ սկսում դիսկուրս ծավալել։

     

    Չէ, ճիշտ հասկացեք, ես ինքս էլ եմ արել ու անում, բայց այստեղ խոսքը ընդհանուր երևույթի մասին է։ Սրանց ուզածը հենց դա է՝ իրենց ասած զառանցանքը դարձնել լայն շրջանակների քննարկման առարկա։ Ավելին՝ իրենք դրանից ընդհանրապես վատ չեն զգում, ընդհակառակը՝ ջոկերային հրճվանք են ապրում, երբ մենք կոպիտ ու կոշտ ենք արտահայտվում իրենց հասցեին։

     

    Հիմա ասվածի մի քանի օրինակ. հայկական տեղանունները թուրքերեն ներկայացնելը, հայկական պատմական հիշողության նկատմամբ «կայսերական մտածողության» պիտակներ կպցնելը, եկեղեցու դեմ հետևողական հարձակումները, Սրբազաններին նախ թիրախավորելը, հետո հետապնդելը, կալանավորելը, դատելը, ՀՀ տարածքի հետ կապված արհեստական ու անհասկանալի թիվ տիրաժավորելը, «Մեծ Թուրանում միասնաբար ջուր խմելու հանգամանքը», «երբ ինձ թուրք են ասում՝ չեմ վիրավորվում» ընդգծելը, ամեն ելույթում «Ադրբեջան, Թուրքիան» ասելը և այլն:

     

    Մի քանի տարի առաջ դրանցից շատերը նույնիսկ քննարկման ենթակա չէին։ Այսօր դրանց շուրջ արդեն բանավիճում ենք, վիճում ենք, հակափաստարկներ ենք բերում, փորձում ենք ապացուցել, որ դա անհեթեթություն է։

     

    Մի անգամ ասել եմ, թերևս արժե ևս մեկ անգամ շեշտել․ ՀՀ պետականությունը կազմաքանդած վարչախումբն օվերտոնի պատուհանը կիրառում է երկարաժամկետ կտրվածքով։ Սկզբում թեման տարբեր պերֆեկտթիվիներով ու ֆեյքերով գցում են դաշտ, հետո մի քանի ամսվա ընթացքում այն դառնում է մարդկանց խոսույթի մի բաղադրիչ։

     

    Իսկ ջոկերային ժպիտով շարժվող արարածն այդ ամենը շատ լավ տեսնում ու քահ-քահ ծիծաղում։

  • «Դավիթբեկյան խաղեր 2026»-ն ավարտվեց․ 24 թիմ, ընդլայնված աշխարհագրություն և նոր հաղթող

    Սյունիքի  Կապան համայնքի  Վանեք բնակավայրում ավարտվել է «Դավիթբեկյան խաղեր 2026» ուսումնամարզական մրցույթ-փառատոնը։ Մի ամիս տևած մրցապայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճել է Հարժիսի համայնքային թիմը։

    Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ՈՄԱ Կապանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուսատանից  ժամանած «Գամփռ 01.01» ջոկատը։

    Այս տարի «Դավիթբեկյան խաղերը» հոբելյանական էին․ ուսումնամարզական մրցույթ-փառատոնը Սյունիքում անցկացվեց արդեն 5-րդ անգամ։ Հայաստանի տարբեր մարզերից և Սփյուռքից Վանեք էին ժամանել 14–17 տարեկան պատանիներից կազմված 24 թիմ։

    Հինգ տարվա ընթացքում նախաձեռնությունը զգալիորեն ընդլայնել է իր մասշտաբները․ առաջին խաղերին մասնակցած 8 թիմի փոխարեն այս տարի դրանց թիվը հասել է 24-ի։ Ընդլայնվել է նաև աշխարհագրությունը՝ ընդգրկելով Հայաստանի գրեթե բոլոր մարզերն ու Սփյուռքը։

    «Դավիթբեկյան խաղերի» գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Աթանեսյանի խոսքով՝ թվային աճը կարևոր է, բայց նախաձեռնության հիմնական արդյունքը ձևավորվող համայնքն է։

    «Հինգ տարվա ընթացքում 8 թիմից հասել ենք 24-ի, բայց մեզ համար ամենակարևորը միայն թիվը չէ։ Այսօր արդեն տեսնում ենք մի միջավայր, որտեղ Հայաստանի տարբեր բնակավայրերից և Սփյուռքից եկած պատանիները ճանաչում են միմյանց, սովորում են գործել որպես թիմ, հաղթել ու պարտվել արժանապատվորեն։ Մեր նպատակը հենց այդ կապերի ստեղծումն ու ամրապնդումն է»,– նշել է Աթանեսյանը։

    «Դավիթբեկյան խաղերի» ծրագրերի ղեկավար Ալինա Գևորգյանի խոսքով՝ այս տարվա մրցապայքարը հատկապես լարված էր, քանի որ մասնակցող թիմերի պատրաստվածության մակարդակը զգալիորեն բարձրացել է։

    «24 թիմ ունեինք, և իսկապես շատ ուժեղ կազմեր էին մասնակցում։ Դա զգացվում էր գրեթե բոլոր մրցաձևերում, և մրցավարների աշխատանքն այս տարի բավականին բարդ էր։ Բայց մեզ համար ամենակարևոր ցուցիչներից մեկն այն է, որ նախկինում մասնակցած թիմերը վերադառնում են արդեն նոր կազմերով։ Սա նշանակում է, որ «Դավիթբեկյան խաղերը» մեկ միջոցառում չեն մնում․ ձևավորվում է համայնք, որը տարեցտարի մեծանում է»,– ասել է Գևորգյանը։

    Այս տարի ավելի մեծ է եղել նաև Սփյուռքի մասնակցությունը․ խաղերին միացել է Սփյուռքից երկու թիմ, որոնցից մեկը կարողացել է նաև մրցանակային տեղ զբաղեցնել։

    «Հինգ տարի առաջ մենք նոր էինք փորձում ստեղծել այս հարթակը, իսկ այսօր այստեղ արդեն հանդիպում են Հայաստանի մարզերի և Սփյուռքի պատանիները։ Այս տարի Սփյուռքից երկու թիմ ունեինք, և նրանցից մեկը մրցանակային տեղ զբաղեցրեց։ Ուզում ենք, որ հաջորդ տարիներին այս աշխարհագրությունն ավելի ընդլայնվի, որովհետև «Դավիթբեկյան խաղերի» գաղափարը սահմաններ չունի․ այն հայ պատանիներին իրար կապելու մասին է»,– ընդգծել է ծրագրերի ղեկավարը։

    Նախաձեռնության հիմքում թիմային մշակույթը, առողջ ապրելակերպը, ֆիզիկական ու մտավոր պատրաստվածությունը, ազգային ինքնության պահպանումն ու պատասխանատվության ձևավորումն են։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ տեխնոլոգիաների և արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում երիտասարդների համար հատկապես կարևոր են դառնում այն հմտությունները, որոնք ձևավորվում են իրական շփման, համագործակցության և թիմային աշխատանքի միջոցով։

    Խաղերի փակման արարողությամբ ամփոփվել են մի քանի օրերի մրցումները և պարգևատրվել հաղթողները։

    «Պարգևատրում ենք երեք լավագույն թիմերին, բայց «Դավիթբեկյան խաղերից» յուրաքանչյուր մասնակից ինչ-որ բան տանում է իր հետ՝ նոր ընկերություն, փորձ, սեփական ուժերի մասին նոր պատկերացում և թիմի մաս լինելու զգացողություն։ Հենց դա է մեզ համար այս խաղերի ամենամեծ արդյունքը»,– եզրափակել է Ալինա Գևորգյանը։

    Պատանիներն ու աղջիկները մրցում են սպորտային, ռազմամարզական և մշակութային ոլորտներում։ Այս անգամ 15 մրցույթ է եղել՝ շախմատից մինչև Խուստուփի գագաթի հաղթահարում։ Խաղերի հիմքում հաղթանակն է՝ կրթության, գիտության, տնտեսության, սպորտի և բոլոր հնարավոր ոլորտներում։

    Մրցույթ-փառատոնի ամբողջ ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մասնակիցների անվտանգությանը և կենցաղային պայմաններին։ Տարածքում շուրջօրյա հերթապահում են բժիշկներ և բուժքույրեր՝ անհրաժեշտության դեպքում անհապաղ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Մասնակիցների սնունդը, կեցությունը և մրցումների անցկացման համար անհրաժեշտ մյուս պայմաններն ամբողջությամբ ապահովում է կազմակերպիչ կողմը, որպեսզի պատանիները կարողանան կենտրոնանալ միայն մրցումների և թիմային աշխատանքի վրա։

     

  • «Գագոն ե՞րբ է գալու…». Ծառուկյանի թոռնիկներն ամեն օր մայրիկին այս հարցն են տալիս





    «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է, այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը։
    Նա նշել է՝ երեխաներին ամեն անգամ նույն պատասխանն է տալիս՝ «շուտով…»։

    «Իրենք դեռ չեն հասկանում այս սպասման ծանրությունը, չեն հասկանում, թե ինչու Գագոն իրենց կողքին չէ։ Իրենք պարզապես կարոտել են… ու սպասում են։

    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, Մասիվի դատարանում տեղի կունենա հորս՝ Գագիկ Ծառուկյանի դատավարությունը։

    Մենք հավատում ենք, որ արդարությունը կհաղթի, և Աստծո կամոք հայրս շուտով նորից կլինի մեր կողքին»,- գրել է Անահիտ Ծառուկյանը։




    դիտվել է 283 անգամ

  • Արարատ Միրզոյանն ու դեսպանները այցելել են «Մարգարա» անցակետ |

    Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ։

    Շրջայցի ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով անցակետի՝ շահագործման համար պատրաստ լինելը:

  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են – ԱՄԲԻՈՆ NEWS

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։