Երևանի Բագրատունյաց պողոտայում գտնվող շենքերից մեկում փլուզվել է պատշգամբ։ Երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը։
Նշվում է, որ փլվել է 5-րդ հարկի պատշգամբը և հայտնվել 4-րդ հարկում, արդյունքում երկու քաղաքացի` Երևանի բնակիչներ 20-ամյա Օվսաննա Ա․-ն և 41-ամյա Տաթև Ս․-ն, վնասվածքներ են ստացել։
Քաղաքացիները նշել են, որ շենքը հին է և գրեթե բոլոր պատշգամբները նույն վիճակում են։ Բազմաթիվ անգամ դիմել են թաղապետարան, սակայն ապարդյուն։ Իսկ երբ առաջարկել են, որ իրենց ուժերով վերանորոգեն, թաղապետարանից սպառնացել են տուգանել։
Leave a Reply