Blog

  • Հոկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հոկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

    12:00–14:00 Սարկավագի փողոց 106/1, 106/2, 106/7, 131/1, 131/2, 145, 145/1, 147, 147/1, 151, 149, 149/1, 151/1, 151/2, 151/3, 151/4 171 շենքեր և 78–98, 100–106 առանձնատներ, Սարկավագի 6-րդ նրբանցքի 1–21 առանձնատներ, թիվ 161 մանկապարտեզի Ֆանարջյան փողոց 87 առաձնատուն, Աճառյան փողոց 43/16 շենք և 43/21, 43/19, 43/27, 53/16 առանձնատներ, Մելիքյան փողոց 5–9, 13, 14, 15, 16, 17, 13, 24/12 շենքեր և 13–32 առանձնատներ, Թբիլիսյան խճուղու 26/5 շենք 14/8, 14/9, 14/11, 20/11, 20/21, 22/151, 26/4 առանձնատներ, ԳԵ-396-ից և ԳԵ-7497-ից սնվող բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–14:00 «ԱՐՏ ՏԵԽՆՈ» ՍՊԸ, «ԶԱՐԹՈՆՔ-90» ոչ բնակիչ-բաժանորդ, ասֆալտի գործարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Զոհրապի փողոց 134, 177 հասցեներ, Հասրաթյան փողոց 27/3 հասցե և Սիլիկյան հին խճուղու մի հատված,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-15:00 Տիչինայի, Քուչակի, Օտյան փողոցներ մասնակի,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Մանանդյան փողոց 23, Բագրատունյաց պողոտա 18, 20, 22, 22ա, 22/2, 22/3, 24ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նուբարաշեն վարչական շրջան

    10:00–12:00 Նուբարաշենի խճուղու 1/7, 13, 20 հասցեներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00–15:00 Աշտարակ քաղաք՝ Ն. Աշտարակեցու հրապարակ, Ն. Սիսակյան և Վ. Պետրոսյան փողոցների մի հատված, Պ. Պռոշյան, Մ. Խորենացի, Ղ. Փարպեցի, Տանձանոց, Գ. Նարեկացի և Ոսկանյան փողոցներ,

    Արարատի մարզ՝

    11:00–13:00 Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ և Գետափնյա գյուղերը, Արգավանդ գյուղ մասնակի,

    11:00–16:00 Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,

    13:00–16:00 Դարակերտ գյուղ,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–12:00 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոցի մի հատված, Երևանյան և Ագարակաձորի խճուղիների մի հատված, Ագարակաձոր գյուղի մի հատված,

    Կոտայքի մարզ՝

    10:00–16:00 Ջրվեժ՝ Մայակ թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:00 «Արջաձոր» այգեգործական ընկերություն, «Ալ Մայնինգ» ավազահանք, «ՀայԱէրոՆավիգացիա», Հ. Ավետիսյան ԱՁ-ն, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–13:00 Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամաս, Ջրառատի նոր թաղամաս, թիվ 5 դպրոց, Հրազդանի պետական արհեստակցական ուսումնարան և հարակից տարածքներ,

    11:00–14:00 Հացավան և Գեղադիր գյուղերն ամբողջությամբ, Ողջաբերդ և Գառնի գյուղերի մի հատված և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղի մի հատված և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Քանաքեռավան համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղի 2-րդ և 3-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Երևան խմելու ջուր» և «Զովունի այգեգործական ընկերություն,

    11:00–16:30 Քաղսի գյուղ, ալրաղաց, բենզալցակայան, «Գայանե Հովակիմյան» ՍՊԸ-ն, ավտոտեխսպասարկման կայան, հացի գործարան, ջրմուղի պոմպակայան, «Բագռաֆ» ՍՊԸ-ն, պահածոների գործարան, սերմնաբուծարան, մշակույթի տուն, գազի լիցքավորման կայան և հարակից տարածքներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–17:00 Մարտունի քաղաք՝ Երևանյան, Շահումյան, Մյասնիկյան, Մամիկոնյան և Նարեկացի փողոցների մի հատված և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–13:00 Գետիկ և Մարտունի գյուղերի բաժանորդներ, «Էրիկ» ՓՀԷԿ-ի մի հատված և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Արծվանիստ բնակավայրի 23-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Արծվանիստ բնակավայրի 6-րդ և 16-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Արծվանիստ բնակավայրի 1-ին փողոցի մի հատված և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Մարտունի–Վարդենիս ճանապարհի՝ Արծվանիստ բնակավայրի հատվածի մի մաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:50 Կարճաղբյուր գյուղի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 13-րդ և 19-րդ փողոցների մի հատված և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:50 Կարճաղբյուր գյուղի 2-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ փողոցների մի հատված և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–16:55 Կարճաղբյուր գյուղ, «Սևան Իշխան» ՓԲԸ-ն, Կարճաղբյուրի զորամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    Տավուշի մարզի՝

    11:00-14:00 Դիտավան, Ազատամուտ, Աչաջուր, Կայանավան, Այգեհովիտ, Վազաշեն, Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Կիրանց, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար գյուղեր, հեռուստակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հաղարծին և Թեղուտ գյուղերի մի հատված և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00–15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Արեգնադեմ գյուղ և «Դանսար Բազալտ» ՍՊԸ-ն,

    Սյունիքի մարզ

    11:30–16:00 Բռնակոթ գյուղ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Orer.am | Ջուր չի լինելու. հասցեներ






    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 11:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

    Դավթաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,

    Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրների,Մարգարյան, Ֆուչիկի, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Մազմանյան փողոցները իրենց նրբանցքներով, Հալաբյան 22-38 համարները իրենց կոտորակներով,

    Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի, Եղվարդ քաղաքի,

    Արագածոտնի մարզի՝ Նոր Երզնկա,Սաղմոսավան, Ուշի գյուղերի:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Oragir.live | Ջուր չի լինելու. հասցեներ


    Հասարակություն





    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 11:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

    Դավթաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,

    Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրների,Մարգարյան, Ֆուչիկի, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Մազմանյան փողոցները իրենց նրբանցքներով, Հալաբյան 22-38 համարները իրենց կոտորակներով,

    Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի, Եղվարդ քաղաքի,

    Արագածոտնի մարզի՝ Նոր Երզնկա,Սաղմոսավան, Ուշի գյուղերի:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը



    Միջազգային





    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել ռուս-ուկրաինական պատերազմի ռազմաճակատի գծերի սառեցմանը՝ երկարատև հակամարտությունը դադարեցնելու նպատակով։

    Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին ասել է «Fox & Friends» հաղորդման եթերում՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք կհամաձայնի՞ ստորագրել խաղաղության պայմանագիր, որը տարածքների առումով իրավիճակը կթողնի այնպես, ինչպես այժմ է։

    Այս պահի դրությամբ պատերազմի հետևանքով Ուկրաինան կորցրել է իր տարածքի մոտ 25 տոկոսը։«Այո, հիմա մենք պետք է սառեցնենք իրավիճակը։ Կարծում եմ՝ սա այս պատերազմն ավարտելու իրական ճանապարհ է։ Մենք դա կոչում ենք հրադադար կամ սպանությունների դադարեցում, ինչպես դա անվանեց նախագահ Թրամփը։Սառեցում և դադարեցում։

    Իհարկե, սա այն նվազագույնն է, ինչ մեզ այսօր պետք է Ռուսաստանից։ Այնուհետև մենք կդիմենք Թրամփին ու եվրոպացիներին և կխնդրենք անվտանգության երաշխիքներ»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • «Թրամփի ուղին»-ն ՀՀ-ԱՄՆ տնտեսական գործակցության մի նոր`…

    «Թրամփի ուղին»-ն ՀՀ-ԱՄՆ տնտեսական գործակցության մի նոր`…

  • Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

    ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և ջրային վաշտի հրամանատարի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-ին ծառայություն կատարելիս Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի վարչական տարածքում, կանգնեցրել են «Kia» մակնիշի ավտոմեքենան։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ է, պարեկներին է ներկայացրել 1 հատ թղթե փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր մոտ 2.13 գրամ, մեկ հատ էլ առանց թղթե փաթեթի՝ մոտ 0.52 գրամ, և մեկ հատ կաթուցիչ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր 2.20 գրամ։

    Նա պարեկներին հայտնել է, որ թղթե փաթեթի և կաթուցիչի մեջ առկա դեղնականաչավուն զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրանյութ է, որն ինքը հոկտեմբերի 16-ին քաղել է Վարդենիս բնակավայրի դաշտերից մեկից, կանեփ տեսակի բույսից և պահել է իր մոտ՝ օգտագործման համար։

    Պարեկները ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

    Քաղաքացին, ում մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ, Հայաստանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի բժիշկ-սրտաբան է։

  • Գայանե Ջհանգիրյանի հրապարակային հարցադրումը իրավասու մարմիններին․ ո՞վ և ինչո՞ւ է խոսում նրա փակ նկուղում ենթադրյալ կասկածելի իրի մասին

    ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

     

    Թեմա՝ փակ և կողպված նկուղում ենթադրյալ կասկածելի իրի առկայության վերաբերյալ տարածվող տեղեկությունների աղբյուրը պարզելու և իրավական գնահատական տալու պահանջ

     

    Հարգելի՛ իրավասու մարմիններ,

     

    ՀՀ ՆԳՆ ոստիկանություն – Police of the RA Ministry of Internal Affairs

     

    ՀՀ գլխավոր դատախազություն

     

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

     

    ՀՀ քննչական կոմիտե

     

    ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն,

     

    Հանրային ուշադրությունն եմ հրավիրում մի հանգամանքի վրա, որն առաջացնում է հիմնավոր հարցադրումներ և, իմ կարծիքով, պահանջում է իրավասու մարմինների կողմից պատշաճ ուսումնասիրություն։

     

    Եթե որևէ անձ հայտարարում է, թե իմ նկուղում ինչ-որ կասկածելի իր կա,

    ապա բնական հարց է առաջանում՝

    որտեղի՞ց է նրան հայտնի, թե ինչ կա իմ փակ և կողպված նկուղում,

    ո՞վ է նրան նման տեղեկություն հայտնել, և ի՞նչ փաստերի հիման վրա է նա նման պնդում անում։

     

    Տեղեկացնում եմ, որ նման խոսակցությունների կապակցությամբ օրեր առաջ անձամբ ահազանգել եմ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցները ժամանել են, ստուգել իմ փակ և կողպված նկուղը, սակայն որևէ կասկածելի իր չեն հայտնաբերել։

     

    Այնուամենայնիվ, կրկին շրջանառվում են խոսակցություններ, թե իբր իմ նկուղում ինչ-որ բան կա, և այն պետք է այնտեղից հանել։

     

    Հարգելի՛ իրավասու մարմիններ, այստեղ առաջանում է մի շարք հարցերի պատասխանները պարզելու անհրաժեշտություն։

     

    Եթե այդ մասին խոսող անձը որևէ առնչություն չունի ենթադրյալ իրի հետ, եթե ինքը այն չի դրել իմ նկուղում կամ չի ուղղորդել որեւէ մեկին նման գործողության,

    ապա ինչի՞ հիման վրա է պնդում, որ այն գտնվում է իմ փակ նկուղում։

     

    Եթե նա նման տեղեկություն ունի, ապա որտեղի՞ց է այն ստացել։

    Իսկ եթե որևէ մեկը պնդում է, որ այնտեղ ինչ-որ բան կա,

    ապա ինչո՞ւ է անհրաժեշտ համարում այն հանել, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներն արդեն ստուգել են նկուղը և որևէ կասկածելի իր չեն հայտնաբերել։

     

    Ես որևէ անձի մեղավորությունը կանխավ չեմ պնդում, սակայն պահանջում եմ, որ այս հարցերը չմնան անպատասխան։

     

    Խնդրում եմ իրավասու մարմիններին՝

     

    1. Պարզել նման տեղեկությունների սկզբնաղբյուրը, ինչպես նաև այն անձանց շրջանակը, որոնք տարածում են այդ պնդումները։

     

    2. Ստուգել՝ ինչ փաստերի կամ տեղեկությունների վրա են հիմնվում այդ հայտարարությունները։

     

    3. Իրավական ընթացակարգերի շրջանակում ստուգել՝ արդյոք առկա են տվյալներ, որոնք կարող են վկայել իմ նկուղում որևէ իր տեղադրելու, արհեստական իրավիճակ ստեղծելու կամ հետագայում այդ հանգամանքն իմ դեմ օգտագործելու հնարավոր փորձի մասին։

     

    4. Ստուգման արդյունքում իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում տալ համապատասխան իրավական գնահատական և ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ։

     

    Իմ նպատակը որևէ մեկին առանց ապացույցների մեղադրելը չէ։

    Իմ նպատակն է պարզել իրական հանգամանքները, կանխել հնարավոր ապօրինի գործողությունները և բացառել այնպիսի իրավիճակի ստեղծումը, որի հետևանքով կարող են խախտվել իմ իրավունքները կամ ինձ անհիմն վերագրվել որևէ արարք։

     

    Հարգելի՛ իրավասու մարմիններ, եթե որևէ անձ պնդում է, որ իմ փակ նկուղում կասկածելի իր կա, ապա խնդրում եմ պարզել ոչ միայն այն, թե ինչ է նա ասում, այլև՝ որտեղի՞ց գիտի այդ մասին, ո՞վ է նրան տեղեկացրել և ի՞նչ հիմքեր ունի նման պնդում անելու համար։

     

    Ակնկալում եմ, որ այս հրապարակային հարցադրումը կուսումնասիրվի, իսկ առկա հանգամանքներին կտրվի պատշաճ և օբյեկտիվ իրավական գնահատական։

     

    Հարգանքով՝ Գայանե Ջհանգիրյան

    21.10.26թ.

  • Դեռ չենք ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին․ Պեսկով





    Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    Երեքշաբթի օրը Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները ներկայացրել են Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը։

    «Ո՛չ, չենք ծանոթացել», — նշել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի այն հարցին, թե արդյոք Կրեմլում արդեն հասցրել են ծանոթանալ ներկայացված զեկույցին։




    դիտվել է 201 անգամ


    Լրահոս


    «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը



    Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am



    Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին



    Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով



    Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց



    Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները



    Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից



    Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե



    Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն»



    Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը



    Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ



    Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել



    ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)




    Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video)



    «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video)



    Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video)



    Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video)



    Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին



    Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video)



    Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը



    «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video)



    ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ



    Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ



    Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video)



    Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը

  • Գրիշա Սմբատյան․ Կապանի պատմագիրը – Սյունիք ՀԸ

    Կապանի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ պատմաբան, բանահավաք Գրիշա Սմբատյանին նվիրված ցերեկույթ։ Ներկաները կիսվեցին զավեշտալի պատմություններով ու ջերմ հիշողություններով, ևս մեկ անգամ արժևորվեց նշանավոր սյունեցու գործունեությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։

  • «TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)»-ը մշտապես պետք է պատկանի ԱՄՆ կառավարությանը, և չի կարող օտարվել կամ ներգրավել երրորդ կողմի. Միրզոյան

    «TRIPP զարգացման ընկերությունը» կհիմնադրվի Հայաստանում՝ որպես բաժնետիրական ընկերություն ՀՀ-ի և ԱՄՆ-ում ստեղծվելիք «TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)» ընկերության կողմից:

    Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը» վավերացնելու մասին» նախագիծը:

    ««TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)»-ն մշտապես պետք է պատկանի Միացյալ Նահանգների կառավարությանը, և չի կարող օտարվել կամ ներգրավել որևէ երրորդ կողմի»,- պարզաբանեց նախարարը՝ նշելով, որ այդ մասով կան ԱՄՆ Կառավարության ստորագրությունն ու պարտավորությունը:

    Բաժնեմասերի բաշխման համաձայն՝ ԱՄՆ-ն կվերահսկի հայաստանյան ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը, իսկ ՀՀ-ն կունենա բաժնեմասերի 26 տոկոսը: Այս կարգավորումը կգործի 49 տարի:

    Ժամկետը լրանալուց հետո ՀՀ-ի բաժնեմասերը կդառնան 49 տոկոս՝ առանց ՀՀ-ի կողմից հավելյալ միջոցների ներդրման՝ ֆինանսական կամ այլ, իսկ «TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)» ընկերության բաժնեմասերը կդառնան 51 տոկոս: