ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը | ՈՒՂԻՂ
ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը | ՈՒՂԻՂ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միացյալ Նահանգների հետ իր երկխոսության մեջ պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը՝ պահանջելով, որ Վաշինգտոնն «ավարտի սկսածը»․ այս մասին հայտնել է «The Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իսրայելական կողմին փոխանցել է, որ Վաշինգտոնը չի ձեռնարկի էսկալացիոն քայլեր մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։
Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին խոսակցությունները կարող են լինել Թեհրանին զիջումների գնալու համար ճնշում գործադրելու հնարք։
դիտվել է 158 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն անվանել է «անհագ հրեշ»։ Նրա խոսքով՝ Զելենսկին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Եվրամիությունից պահանջել է 2027 թվականին Ուկրաինայի ռազմական կարիքների համար հատկացնել 70 միլիարդ եվրո։
«Ակնհայտ է, որ ԵՄ-ում այժմ ավելի կարևոր գործեր են գտել, քան Կիևի ռեժիմի անվերջանալի պահանջների քննարկումը։ Նման շրջադարձն ակնհայտորեն խոցել է Զելենսկու ինքնասիրությունը և նա, առանց իրեն լավ վարքագծով ծանրաբեռնելու, բավականին լկտիաբար պահանջել է իր եվրոպացի հովանավորներից ավելացնել ռազմական կարիքների համար հատկացումները։ Գիտե՞ք՝ այս անգամ ի՞նչ գումար է պահանջել այդ անհագ հրեշը։ Նրա խոսքով՝ առնվազն 70 միլիարդ եվրո»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ այդ գումարը նախատեսված է լրացուցիչ ծախսերի համար՝ 2027 թվականին, և Զելենսկին, իբր, փորձում է նախապես ապահովել անհրաժեշտ ֆինանսավորումը։
«Երևի որոշել է չափազանց չբարձրացնել նշաձողը և դաշնակիցներին նմանատիպ առատաձեռն զեղչ առաջարկել, քանի որ Կիևում վաղուց սովոր են ուրիշների փողերը հաշվել մեծ պահուստով և սեփական գրպանի հաշվարկով։ Ինչո՞ւ եմ այդպես ասում։ Որովհետև նա 2027 թվականին Ուկրաինայում ռազմական գործողությունների վարումը գնահատել է 155 միլիարդ եվրո, իսկ պահանջել՝ 70 միլիարդ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հրեշավոր մանիպուլյացիա է սա։ Սա իսկական մատնաշարի խաղ է»,- նշել է դիվանագետը։
Զախարովան հավելել է, որ ԵՄ գործընկերներին ավելի զիջող դարձնելու նպատակով Զելենսկին, իր գնահատմամբ, շահարկում է Եվրոպայի միգրացիոն խնդիրները՝ սպառնալով, որ Ռուսաստանի հաղթանակի դեպքում Եվրոպան կարող է բախվել Ուկրաինայից մինչև 20 միլիոն փախստականի ներհոսքի։
«Իսկ ինչո՞ւ նա ավելի վաղ այդ մասին չէր խոսում։ Ինչո՞ւ չէր նկատում, երբ Ուկրաինայում մանիպուլյացիաներ էին տեղի ունենում պետական կառուցվածքի, օրինական իշխանության և իրավական հիմքերի շուրջ»,- եզրափակել է Զախարովան։
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են «Լադա» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են վարորդի ու սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։
դիտվել է 221 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում հայտնի «Բենզինների խաչմերուկում» վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Հ.-ն է։
Արամ Հ.-ին մարմնական վնասվածքներ են պատճառել Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Տ. Մ.-ն և 17-ամյա Ա. Ա.-ն։
Համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տ. Մ.-ն և Ա․ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»։
Գիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց…
Երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու ու «Նիկոլ՝ վարչապետ» էին գոռում։
Երբ Երեւանում Արցախի հերոսներին էին կալանավորում, իսկ Ստեփանակերտում ՝ծափերով Նիկոլ էին դիմավորում։
Երբ Փաշինյանն ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում էր։
Երբ Գյումրիում Արցախի նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանեցին։
Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից,որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
Երբ Արցախի ղեկավարությունը 2021-ի ընտրություններին եկավ ոչ թե Արցախն ազատագրողների, այլ ՝Արցախը հանձնողի շտաբ։
Երբ հանձնվեց Լաչինն ու Աղավնոն։
Երբ 2022-ի ապրիլին Նիկոլն առաջարկում էր նշաձող իջեցնել։
Երբ ՀՀ կառավարիչները սկսեցին բանակցել ոչ թե ռուսական, այլ բրյուսելյան ու արեւմտյան հարթակներում։
Երբ նուն Փաշինյանը Պրահայում, Բրյուսելում,Ռեկյավիկում ու Գրանադայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։
Երբ ՀՀ իշխանություններն ու իրենց արբանյակներն արցախցիներին Ադրբեջանում ինտեգրման կոչեր էին անում։
Երբ 2023-ի սեպտեմբերի 13-ին Նիկոլն ուղիղ եթերում «ձեռքերը լվաց» Արցախից։
Երբ դեռ կա գոնե մեկ հայ, ով փորձում է արդարացնել Փաշինյանի ու ՔՊ-ի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ապազգային քայլը»:
դիտվել է 114 անգամ
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Հոկտեմբերի 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 22-ին, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հետևեք մեզ՝ այստեղ
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ, այլ ձեզ իշխանությունից հեռացնելը։
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Իշխան Սաղաթելյան
դիտվել է 392 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Մադագասկարից էլ լինեն մարդիկ, TRIPP նախագծում վերջնական որոշումը «back office»-ում էլ լինելու