Blog

  • Աբովյանի «Բենզինների խաչմերուկում» ծեծկռտուք է տեղի ունեցել․ 20-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

    Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում հայտնի «Բենզինների խաչմերուկում» վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

    Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Հ.-ն է։

    Արամ Հ.-ին մարմնական վնասվածքներ են պատճառել Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Տ. Մ.-ն և 17-ամյա Ա. Ա.-ն։

    Համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տ. Մ.-ն և Ա․ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

    Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

  • The Atlantic․ Թրամփի որդին հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հակասում է խոստումներին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, իր հորը ասել է, որ նրա վարած պատերազմը Իրանի դեմ հակասում է Մերձավոր Արևելքում նոր հակամարտություններից խուսափելու վերաբերյալ նախընտրական խոստումներին։ Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է The Atlantic ամսագիրը։

    Նրանց տվյալներով՝ պետության ղեկավարի որդին մասնավոր կարգով հանդես է գալիս հակամարտության դեմ, իր մտահոգություններն անմիջապես հայտնում է հորը, սակայն հրաժարվում է հրապարակայնորեն քննադատել նրան։ Բացի այդ, պարբերականը հիշեցնում է, որ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մասնավոր զրույցներում անհամաձայնություն էր հայտնել ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ, երբ քննարկվում էր Իսրայելի արշավին միանալու հարցը։ Մյուսները, այդ թվում՝ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թերահավատորեն էին վերաբերվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի փետրվարյան հայտարարություններին այն մասին, թե Թեհրանի դեմ գործողությունը գոնե հեռավոր կերպով իրատեսական է։

    Հոկտեմբերին Research Center հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների 65%-ը չի հավանություն տալիս այն բանին, թե ինչպես է Թրամփը վարում Իրանի հետ հակամարտությունը։ Ամերիկացիների գրեթե կեսը ակնկալում է, որ հակամարտությունը կձգձգվի ավելի քան մեկ տարի, ինչը զգալիորեն գերազանցում է Վաշինգտոնի վարչակազմի նախնական գնահատականները, որոնց համաձայն այն պետք է տևեր չորսից վեց շաբաթ։ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ երկրում դիզելային վառելիքի գները կտրուկ աճել են, ինչը սուր դժգոհություն է առաջացրել սովորական ամերիկացիների շրջանում։ Հանրապետական կուսակցության թեկնածուները ստիպված են պաշտպանել իրենց կուսակցակցի վարած պատերազմը։

  • Թեժ բանավեճ Արարատ Միրզոյանի և Քրիստինե Վարդանյանի միջև (video)

    Թեժ բանավեճ Արարատ Միրզոյանի և Քրիստինե Վարդանյանի միջև (video)

  • «Տեղը չեք բերում ոնց որ, ա՛յ քեզ բան»․ ՔՊ-ական Սոնա Ղազարյանը՝ Մարիաննա Ղահրամանյանին

    «Տեղը չեք բերում ոնց որ, ա՛յ քեզ բան»․ ՔՊ-ական Սոնա Ղազարյանը՝ Մարիաննա Ղահրամանյանին

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

  • Կալանավորվել է Շենգավիթի թաղապետի օգնականը՝ կաշառքի գործով – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ambion.news – ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձ և ղեկավարի օգնականը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

    Հրապարակման համաձայն՝ Կարեն Հակոբյանը համակարգել է նաև թաղապետարանի կրթության վարչության գնումների մրցույթները։ Գործի հնարավոր այլ մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները դեռ պաշտոնապես հաստատված չեն։

    Նշենք, որ կալանավորումը մեղավորության հաստատում չէ․ գործի հանգամանքները պարզվում են նախաքննության ընթացքում։

  • Թրամփը ցանկանում է սահմանափակել Ռուսաստանի աջակցությունն Իրանին, Մոսկվան՝ հակառակը

    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակելու է աջակցել Իրանին՝ վերջինիս պայքարը որակելով որպես «արդարացի գործ»։ Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերից մի քանի ժամ անց, երբ վերջինս պնդել էր, որ Ռուսաստանը քիչ է օգնում Իրանին, և ցանկություն հայտնել, որ այդ աջակցությունը չընդլայնվի։

    Թեհրանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ընթացքում Լավրովը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մեջ։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, մարդասիրական օգնություն է տրամադրում Իրանին և չի հրաժարվելու երկկողմ տնտեսական ու ներդրումային համաձայնագրերից։

    Միաժամանակ Թրամփը պաշտպանել է Ռուսաստանի դեմ տնտեսական ճնշումների մեղմացման որոշումը՝ պատճառաբանելով, որ նոր պատժամիջոցները կարող են խոչընդոտել Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններին։ Նա նաև քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պնդելով, որ ուկրաինական հարվածները վնասում են վառելիքի համաշխարհային շուկային։

  • CNN-ը Սպիտակ տանը սպառնացել է նոր դատական հայցերով՝ Թրամփի ինքնաթիռ լրագրողներին չթողնելու պատճառով





    CNN հեռուստաընկերությունը սպառնացել է դիմել դատարան, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակի իր լրագրողներին չթողնել նախագահական Air Force One ինքնաթիռ և սահմանափակել պետության ղեկավարի ուղևորությունների լուսաբանումը։ Դրա մասին ասվում է հեռուստաընկերության փաստաբան Թեդ Բուտրուսի նամակում, որը երկուշաբթի ուղարկվել է ԱՄՆ արդարադատության նախարարություն։

    «CNN-ից վրեժ լուծելու և հեռուստաընկերությանը նրա լրատվական նյութերի բովանդակության պատճառով խտրական վերաբերմունք ցուցաբերելու այս փորձերը սխալ են, հակաարդյունավետ և անօրինական»,- գրել է իրավաբանը։ Նա ընդգծել է, որ եթե սահմանափակումները պահպանվեն, CNN-ը ստիպված կլինի ձգտել լրացուցիչ դատական միջոցների։

    Հեռուստաընկերության տվյալներով՝ Սպիտակ տունը մի քանի անգամ CNN-ին բացառել է այն հեռուստաընկերությունների փուլից, որոնք հերթով ապահովում են նախագահի միջոցառումների և ուղևորությունների տեսանկարահանումը։ Մասնավորապես, անցած հանգստյան օրերին CNN-ի լրագրողներին թույլ չեն տվել ուղեկցել Թրամփին Ջորջիա և Ֆլորիդա կատարած ուղևորության ընթացքում, թեև հեռուստաընկերությունը պետք է ապահովեր ընդհանուր տեսանկարահանումը մյուս լրատվամիջոցների համար։ Ի նշան համերաշխության՝ մյուս խոշոր ամերիկյան հեռուստաընկերությունները հրաժարվել են փոխարինել CNN-ին։

    Նամակում Բուտրուսն ընդգծել է, որ CNN-ն արդեն 45 տարի մասնակցում է հեռուստաընկերությունների փուլին և լուսաբանում է իրադարձությունները Օվալաձև աշխատասենյակում ու Air Force One-ում։ Նա նշել է, որ Սպիտակ տունը սահմանափակումների վերաբերյալ գրավոր ծանուցում չի ներկայացրել և չի բացատրել լրագրողներին չթողնելու պատճառները։

    Փաստաբանը վարչակազմից պահանջել է գրավոր հաստատել, որ Սպտակ տունը կդադարեցնի CNN-ին փուլից բացառելն ու լրագրողներին իրենց պարտականությունները կատարելուն խոչընդոտելը։ Պատասխանելու համար Սպիտակ տանը ժամկետ է տրվել մինչև հինգշաբթի՝ ԱՄՆ արևելյան ժամանակով 17:00։

    Հակամարտությունը դարձել է Թրամփի վարչակազմի և լրատվամիջոցների միջև դատական դիմակայության շարունակությունը։ Մեկ ամիս առաջ նախագահը CNN-ին, MS NOW-ին և Politico-ին արգելել էր աշխատել Սպիտակ տանը։ Այդ լրատվամիջոցները հայց էին ներկայացրել՝ հայտարարելով, որ խախտվել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին և Հինգերորդ փոփոխությունները։ Դաշնային դատավոր Թիմ Քելլին նախնական դատական արգելք էր սահմանել՝ համարելով, որ սահմանափակումները, հավանաբար, խախտում են Առաջին փոփոխությունը, քանի որ ներկայացնում են խտրականություն՝ ըստ հայացքների։ Դրանից հետո վարչակազմը վերականգնել էր լրագրողների մուտքը, սակայն շարունակել էր նրանց սահմանափակել այլ ձևերով։

    Սպիտակ տունն, իր հերթին, չի հաստատել, որ CNN-ի նկատմամբ կիրառում է նույն ռազմավարությունը, ինչ Associated Press գործակալության նկատմամբ, որի լրագրողներին Թրամփն ավելի վաղ հեռացրել էր Օվալաձև աշխատասենյակում միջոցառումների և Air Force One-ով ուղևորությունների լուսաբանումից։ Այդ ժամանակ պատճառը գործակալության՝ նախագահի առաջարկած Մեքսիկական ծոցի նոր անվանումն անմիջապես օգտագործելուց հրաժարվելն էր։

    2025 թվականի հունիսին վերաքննիչ դատարանը մասնակիորեն չեղարկել էր Associated Press գործակալության օգտին սահմանված ժամանակավոր սահմանափակումները՝ նշելով, որ այնպիսի փակ տարածքներ, ինչպիսիք են նախագահական ինքնաթիռը և Օվալաձև աշխատասենյակը, Առաջին փոփոխության իմաստով կարծիքների ազատ արտահայտման համար հանրային հարթակներ չեն։ Միևնույն ժամանակ որոշումը պարտադիր ուժ չէր ունեցել այլ գործերի համար։



    դիտվել է 6 անգամ

  • Երևանում ուժեղացված հսկողություն է․ 31 մոտոցիկլետ տեղափոխվել է հատուկ տարածք

    Հոկտեմբերի 19-ին Երևանի գնդի պարեկների՝ մայրաքաղաքում իրականացրած մոտոցիկլետներով ուժեղացված ծառայությունը հերթական դրական արդյունքն է տվել։ Պարեկային ծառայողների թիրախային միջոցառումների արդյունքնում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ մոտոցիկլետավարների կողմից անընթեռնելի համարանիշով երթևեկելուց մինչև հոծ գծի վրա մանևրներ։

    Կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 143 արձանագրություն, 31 մոտոցիկլետ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

    Մասնավորապես, հայտնաբերվել են անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով վարելու,  առանց վարորդական իրավունքի վկայականի և մոտոցիկլետի հաշվառման համարանիշի նիշը փակելու, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով և առանց սաղավարտի վարելու, ինչպես նաև այլ իրավախախտման դեպքեր։

    ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, զերծ մնալ հաշվառման համարանիշերը փակելուց կամ տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելուց։

    Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները շարունակական են։

  • Կաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին. Պապոյան

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ կաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները (մոտ 1,1 մլն դրամ) կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին։

    «Այս տարվա ընթացքում բոլոր վճարումները կկատարվեն»,- գրել է նախարարը: