Blog

  • Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը հայտնում է, որ Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպումից հետո կառավարությունում ակտիվացվել են նոր սահմանադրության ուղղված աշխատանքները։ Անդրադառնալով թեմային՝ նշվում է, որ Ադրբեջանը դժգոհ է, թե ԱԺ ընտրություններից հետո հարցը «տեղում դոփում է»։

    Ըստ պարբերականի, Փաշինյանը նախատիպել է ճանապարհային քարտեզ՝ նախ համոզել հասարակության ընդդիմադիր հատվածին փոփոխության անհրաժեշտության մեջ, քննարկելով նաեւ գովազդային արշավ ընդդիմադիր մեդիայում։

    Երկրորդ փուլում նախատեսվում է դիմել ԱԺ ընդդիմությանը՝ հանրաքվեին աջակցելու կոչով, իսկ մերժվելու դեպքում փորձել համոզել առանձին պատգամավորների։ Նշվում է, որ Փաշինյանը չի բացառել ճնշումներ գործադրելը՝ «պատգամավորներ գողանալը», եւ ձախողման դեպքում դիտարկվում են արտահերթ ընտրություններն ու սահմանադրական մեծամասնության ապահովումը։

    դիտվել է 48 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • «Ժողովուրդ». Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեծ ցանկություն ունի առաջիկայում կրկին ստանձնելու Մեծամորի համայնքապետի պաշտոնը։

    Իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների ֆոնին մարզպետների համար հարց է առաջանում՝ ո՞ր պաշտոնում շարունակել քաղաքական կարիերան, եթե մարզպետարանների ներկայիս համակարգը վերակազմավորվի և փաստացի լուծարվի։

    Բանն այն է, որ իշխանությունը քննարկում է տարածքային կառավարման համակարգի փոփոխության և մարզպետարանների կառուցվածքի վերափոխման հարցը։ Օգոստոսին մամուլում հրապարակումներ եղան նաև մարզպետների լիազորությունների կրճատման և նոր համակարգի ձևավորման հնարավորության մասին։ Այս ֆոնին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, Վահրամ Խաչատրյանը ցանկանում է իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել՝ վերադառնալով այն համայնք, որտեղից էլ սկսել է իր քաղաքական վերելքը։

    Վահրամ Խաչատրյանը նախկինում եղել է Հանրապետական կուսակցության անդամ և 2016 թվականին ընտրվել Նորապատ համայնքի ղեկավար։ 2018 թվականի՝ իշխանափոխության օրերին նա հայտարարել էր, որ հրաժարվում է ՀՀԿ-ից։ Հետագայում դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

    2021 թվականին Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետի տեղակալ, ապա՝ Մեծամորի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո նա ընտրվեց Մեծամորի համայնքապետ։ Իսկ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ՝ նշանակվեց Արմավիրի մարզպետ։

    Վահրամ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներն ուղեկցվել են նաև քննադատական հրապարակումներով։

    2026 թվականի ապրիլին մամուլում հրապարակումներ եղան Արմավիրի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում աշխատակիցների քաղաքական նախընտրությունների վերաբերյալ ցուցակներ պահանջելու և հնարավոր ճնշումների մասին։

    Մարզպետի շուրջ մեկ այլ քննադատության առիթ դարձան նաև մարզի դպրոցներում «փառքի անկյունները» հեռացնելու գործընթացի մասին հրապարակումները։

    Իսկ 2026 թվականի հոկտեմբերի 20-ին հրապարակվեց նաև տեղեկություն, ըստ որի՝ Վահրամ Խաչատրյանը փորձել էր Արմավիր համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Ռազմիկ Այվազյանին համոզել՝ չառաջադրվել նրա՝ նոր զորակոչված որդուն վերաբերող հանգամանքը հիշատակելով։ Մարզպետը հերքել է այդ պնդումը և հայտարարել, որ դատի կտա Դանիել Իոաննիսյանին։

    Այս ամենի համատեքստում Խաչատրյանի հնարավոր վերադարձը համայնքային կառավարման համակարգ հարց է առաջացնում՝ արդյոք Մեծամորը նրա համար կրկին քաղաքական հենակետ դառնալու հնարավորություն է, թե՞ մարզպետի պաշտոնից հետո պարզապես կառավարման ավելի հարմար հարթակ։

    2026 թվականի ապրիլին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց Վահրամ Խաչատրյանի ունեցվածքը։ Որպես թանկարժեք անշարժ գույք նա հայտարարագրել է 33 հազար դոլար արժողությամբ Rolex տեսակի ժամացույց, 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։

    Որպես թանկարժեք գույք մարզպետը հայտարարագրել է նաև 50 մլն 131 հազար դրամ արժողությամբ բնակարանի գնման իրավունք։

    Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար 469 դրամ։

    Կանխիկ դրամական միջոցները կազմել են 3,8 մլն դրամ, 20 հազար դոլար, 78,5 հազար եվրո։

    Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 499 հազար դրամ, որից 8 մլն 332 հազարն աշխատանքի վարձատրություն է Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանից։

    Այսպիսով, նախկին ՀՀԿ-ականը հիմա էլ դարձել է հավատարիմ ՔՊ-ական ու կարիերան շարունակում է նախկին, մերժված բարքերով։ Եվ ՔՊ-ն դա ողջունում և խրախուսում է»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում

    Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: Այդ մասին հայտնում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը:

    «Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»,- նշել է նա։

    24news.am

    դիտվել է 80 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Հոկտեմբերի 21-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու․ ՊԵԿ

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը 2026 թվականի հոկտեմբերի 20-ին աշխատել են խափանումներով։

    Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 21-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու։

    ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։

  • Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը տարավ՝ որպես օգնական: Մեր տեղեկություններով, աշխատակազմի ղեկավար Հակոբյանն իրականացրել է թաղապետարանի կրթության վարչության գնումների մրցույթների կուրացիան եւ ինչ-ինչ խախտումներ թույլ տվել։ Մոտ մեկ ամիս առաջ էլ նյութեր հրապարակվեցին Մալաթիայի կրթության բաժնի պետ Լիանա Դավթյանի եւ Ռոմիկ Մխիթարյանին փոխարինած Սաշա Կատվալյանի լարված հարաբերությունների մասին:

    Հակոբյանն ու Դավթյանը միասին են աշխատել, եւ չի բացառվում, որ Հակոբյանի գործով հասնեն նաեւ Դավթյանին։ Վարույթն իրականացնող մարմնից մեզ փոխանցեցին. «Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձ եւ ղեկավարի օգնականը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»։

  • ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է հեռացնել Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին։

    Կուսակցության վարչության նիստում կայացված այս որոշումը նոր հարցեր է առաջացնում հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ Ստեփանյանի անունը նախկինում հայտնվել էր համայնքային միջոցների ենթադրյալ հափշտակության և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ քրեական գործի շրջանակում։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ից հեռացումը կապված է նրա կուսակցական կարգապահության հետ։ Թե կոնկրետ ինչ է արել, չեն մանրամասնում, բայց փաստ է, որ Արթուր Ստեփանյանը համայնքային կառավարման համակարգում նորեկ չէ։ Նա տարիներ շարունակ ղեկավարել է Քարագլուխ համայնքը, իսկ 2017 թվականին դարձել է խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարը։ 2022 թվականի ՏԻՄ ընտրություններում նա արդեն ՔՊ-ի ցուցակով էր պայքարում համայնքապետի պաշտոնի համար։

    Ստեփանյանի քաղաքական ճանապարհը ևս անցել է տարբեր կուսակցությունների միջով։ Նրա անունը կապվել է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, իսկ ավելի ուշ նա հայտնվել է իշխանական ՔՊ-ի թիմում։ Հիմա, երբ կուսակցությունը որոշել է հեռացնել նրան իր շարքերից, անխուսափելի է հարցը՝ ի՞նչ փոխվեց այս տարիների ընթացքում։

    Ստեփանյանի անունը հայտնվել էր նաև քրեական գործի շրջանակում։

    2024 թվականին իրավապահները նրան մեղադրանք էին առաջադրել համայնքային գույքի ենթադրյալ հափշտակության և պաշտոնեական կեղծիքի գործով։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ գործը վերաբերել է նաև ոռոգման համակարգի կառուցմանը, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, նախատեսված նոր խողովակների փոխարեն օգտագործվել են հին խողովակներ։ Գործի շրջանակում շրջանառվել էր մոտ 100 միլիոն դրամի չափով գումար։

    Սակայն, այստեղ կարևոր է ընդգծել՝ մեղադրանքը դեռևս դատական վճիռ չէ։

    Հիմա հիմնական հարցը ոչ միայն այն է, թե ինչու ՔՊ-ն հեռացրեց Արթուր Ստեփանյանին, այլև այն, թե ինչո՞ւ նախկինում նրան վստահեց համայնքի կառավարումը, և ի՞նչ գնահատական է այսօր տալիս նրա գործունեությանը։ Թափանցիկության մասին խոսող ՔՊ-ն ամեն գործընթաց պարուրում է գաղտնիության քողով»։

    դիտվել է 58 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեծ ցանկություն ունի առաջիկայում կրկին ստանձնելու Մեծամորի համայնքապետի պաշտոնը։

    Իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների ֆոնին մարզպետների համար հարց է առաջանում՝ ո՞ր պաշտոնում շարունակել քաղաքական կարիերան, եթե մարզպետարանների ներկայիս համակարգը վերակազմավորվի և փաստացի լուծարվի։

    Բանն այն է, որ իշխանությունը քննարկում է տարածքային կառավարման համակարգի փոփոխության և մարզպետարանների կառուցվածքի վերափոխման հարցը։ Օգոստոսին մամուլում հրապարակումներ եղան նաև մարզպետների լիազորությունների կրճատման և նոր համակարգի ձևավորման հնարավորության մասին։ Այս ֆոնին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, Վահրամ Խաչատրյանը ցանկանում է իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել՝ վերադառնալով այն համայնք, որտեղից էլ սկսել է իր քաղաքական վերելքը։

    Վահրամ Խաչատրյանը նախկինում եղել է Հանրապետական կուսակցության անդամ և 2016 թվականին ընտրվել Նորապատ համայնքի ղեկավար։ 2018 թվականի՝ իշխանափոխության օրերին նա հայտարարել էր, որ հրաժարվում է ՀՀԿ-ից։ Հետագայում դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

    2021 թվականին Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետի տեղակալ, ապա՝ Մեծամորի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո նա ընտրվեց Մեծամորի համայնքապետ։ Իսկ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ՝ նշանակվեց Արմավիրի մարզպետ։

    Վահրամ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներն ուղեկցվել են նաև քննադատական հրապարակումներով։

    2026 թվականի ապրիլին մամուլում հրապարակումներ եղան Արմավիրի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում աշխատակիցների քաղաքական նախընտրությունների վերաբերյալ ցուցակներ պահանջելու և հնարավոր ճնշումների մասին։

    Մարզպետի շուրջ մեկ այլ քննադատության առիթ դարձան նաև մարզի դպրոցներում «փառքի անկյունները» հեռացնելու գործընթացի մասին հրապարակումները։

    Իսկ 2026 թվականի հոկտեմբերի 20-ին հրապարակվեց նաև տեղեկություն, ըստ որի՝ Վահրամ Խաչատրյանը փորձել էր Արմավիր համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Ռազմիկ Այվազյանին համոզել՝ չառաջադրվել նրա՝ նոր զորակոչված որդուն վերաբերող հանգամանքը հիշատակելով։ Մարզպետը հերքել է այդ պնդումը և հայտարարել, որ դատի կտա Դանիել Իոաննիսյանին։

    Այս ամենի համատեքստում Խաչատրյանի հնարավոր վերադարձը համայնքային կառավարման համակարգ հարց է առաջացնում՝ արդյոք Մեծամորը նրա համար կրկին քաղաքական հենակետ դառնալու հնարավորություն է, թե՞ մարզպետի պաշտոնից հետո պարզապես կառավարման ավելի հարմար հարթակ։

    2026 թվականի ապրիլին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց Վահրամ Խաչատրյանի ունեցվածքը։ Որպես թանկարժեք անշարժ գույք նա հայտարարագրել է 33 հազար դոլար արժողությամբ Rolex տեսակի ժամացույց, 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։

    Որպես թանկարժեք գույք մարզպետը հայտարարագրել է նաև 50 մլն 131 հազար դրամ արժողությամբ բնակարանի գնման իրավունք։

    Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար 469 դրամ։

    Կանխիկ դրամական միջոցները կազմել են 3,8 մլն դրամ, 20 հազար դոլար, 78,5 հազար եվրո։

    Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 499 հազար դրամ, որից 8 մլն 332 հազարն աշխատանքի վարձատրություն է Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանից։

    Այսպիսով, նախկին ՀՀԿ-ականը հիմա էլ դարձել է հավատարիմ ՔՊ-ական ու կարիերան շարունակում է նախկին, մերժված բարքերով։ Եվ ՔՊ-ն դա ողջունում և խրախուսում է»։

    դիտվել է 0 անգամ

  • Հայաստանի երկրորդ խոշորագույն հանքավայրը անցել է ամերիկյան ընկերությանը

    Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հուշագիրը տարածաշրջանի համար բացառիկ, փոխակերպող իրադարձություն է։

     ▫️ԱՄՆ-ում գործող իմ «Dynamic Frontier» ներդրումային ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում։

    ▫️Այս գործարքի հիմնական նպատակներն էին՝ ամրապնդել հայ-ամերիկյան գործընկերությունը և ԱՄՆ մատակարարման շղթաների համար հասանելի դարձնել Հայաստանի կարևորագույն հանքային պաշարները։

    TRIPP+ զարգացման հիմնադրամի տնօրեն Կոնստանտին Սոկոլով

    դիտվել է 186 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes

    Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունի թե՛ Իսրայելի, թե՛ Թուրքիայի հետ։ Հենց այս համադրությունն օգնեց Բաքվին հաղթանակի հասնել Լեռնային Ղարաբաղի համար մղված պատերազմում։ Սակայն այն նաև բարդացնում է Ադրբեջանի հարաբերություններն իր երկու դաշնակիցների հետ, որոնք վերջին շրջանում խիստ թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ․ գրում է Forbes-ը։

     Լարվածությունը վերջերս հասավ գագաթնակետին, երբ Բաքվում անցկացվեց Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (CICA) մեկօրյա նիստը։ Սակայն միջոցառումը բոլորովին չարդարացրեց իր անվանումը։ Մի շարք մահմեդական երկրների ներկայացուցիչներ հրապարակայնորեն լքեցին հանդիպումը՝ բողոքելով Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ներկայության դեմ։ Նրանց թվում էր նաև Թուրքիայի արտգործնախարարը։

    Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում, որ պետք է սերտ հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ՝ չնայած մյուս երկրների հետ հարաբերությունների համար դրա բարձր գնին։ Պատճառը պարզ է․ Իսրայելն անվտանգության լավագույն երաշխիքն է՝ ընդդեմ հարավային հարևանի՝ Իրանի միջամտության։

    Իսկ ինչո՞ւ է Իսրայելն այդքան մեծ ջանքեր գործադրում հեռավոր դաշնակցի հետ սերտ կապերը պահպանելու համար։ Որովհետև Ադրբեջանը կարող է սպառնալիք ստեղծել Իրանի հյուսիսային սահմանների համար։ Իրանի համանուն նահանգի բնակչության մի մասը, ինչպես ենթադրվում է, կցանկանար անջատվել Իրանից և միանալ Բաքվում ապրող ազգակիցներին։

    Իրավիճակն ավելի բարդացավ նաև այն պատճառով, որ համաժողովից մեկ շաբաթ առաջ Բաքուն որոշեց կրկին արգելել դպրոցներում գլխաշոր կրելը։

    Ինչո՞ւ է Բաքվի այս որոշումն ազդում Թուրքիայի հետ հարաբերությունների վրա։ Որովհետև Էրդողանն իր քաղաքական հեղինակությունը մեծապես կառուցել է պետական հաստատություններում կանանց՝ հիջաբ կրելու իրավունքը վերականգնելու վրա՝ հանդես գալով որպես ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպան։ Մինչ նրա իշխանության գալը, Թուրքիան խիստ աշխարհիկ պետություն էր։ Պետական հաստատություններում որևէ տեսակի գլխաշոր կրելն արգելված էր, իսկ կանայք հանրային վայրերում հազվադեպ էին գլխաշոր կրում։ Այսօր երկրում ամենուր կարելի է տեսնել երկար տունիկաներ և գլխաշորեր կրող կանանց։ Իսկ Էրդողանն ինքը ներկայում դժվար թե համարվի խոսքի ազատության հետևողական պաշտպան։

    Ակնհայտ է, որ Ալիևը հակառակ ուղերձն է հղում, ինչը շատ թուրքերի և այլ դիտորդների կողմից հեշտությամբ կարող է ընկալվել որպես Էրդողանին ուղղված սադրանք։

    Նրանց հարաբերությունները լուրջ վնաս չեն կրի, քանի որ կողմերից ոչ մեկը չի կարող իրեն թույլ տալ նման զարգացում։ Սակայն կա լարվածության ևս մի աղբյուր։ Էրդողանը ցանկանում է, որ «Միջին միջանցքի» վերաբերյալ պայմանավորվածություններն արագ կյանքի կոչվեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Այս արդյունքը մեծ նշանակություն ունի ԱՄՆ նախագահի համար, քանի որ նա այն դիտարկում է որպես խաղաղարարության օրինակ, որն արժանի է Նոբելյան մրցանակի։ Էրդողանն էլ ճնշում է զգում՝ Թրամփի ակնկալիքներն արդարացնելու և պայմանավորվածությունների իրականացումն ապահովելու համար։

    Ալիևը, սակայն, կարող է իրեն թույլ տալ սպասել և բանակցությունների միջոցով ավելի շահավետ պայմաններ ստանալ։ Ադրբեջանը մեծապես կախված չէ Միացյալ Նահանգներից և, ի վերջո, մի քանի տասնամյակ պատերազմական հակամարտության մեջ է եղել Հայաստանի հետ։

    Ներկայում Էրդողանի ազդեցության լծակները սահմանափակ են։ Նա չի կարող իրեն թույլ տալ կոնֆլիկտի մեջ մտնել իր մերձավոր դաշնակից Ալիևի հետ, քանի որ դա կարող է վտանգել դեպի Կենտրոնական Ասիա ձևավորվող թյուրքական միասնական տարածքի ընդլայնումը։ Նա նաև չի կարող իրեն թույլ տալ շեղվել, քանի որ երկրի ներսում նույնպես գտնվում է ահռելի ճնշման տակ՝ կապված վերջին բանկային սկանդալի և Ստամբուլում տեղի ունեցած մասշտաբային հեղեղումների հետ։ Այս իրադարձությունների հետևանքով Էրդողանը կարող է զգալիորեն թուլանալ։

    դիտվել է 151 անգամ

  • Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան

    «Ռոբերտ Քոչարյանին այսօր կալանքի տակ են պահում իր պարտականությունները կատարելու համար, որովհետև այդ ժամանակահատվածում նա երկրի նախագահն էր և չէր կարող կառավարության որոշումները չվավերացնել։

    Այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները կալանքի տակ են։ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը գտնվում են Երևանի քրեակատարողական հիմնարկում, իսկ Սամվել Կարապետյանը՝ տնային կալանքի տակ։ Տնային կալանքն էլ է կալանք մարդու համար։

    Այս մարդը ցանկանում է մեկուսացնել բոլոր այն կենտրոններին և մարդկանց, որոնք կարող են պոտենցիալ օջախ դառնալ կամ համախմբել մարդկանց։ Նա ցանկանում է մեկուսացնել բոլորին՝ անխտիր։

    Եվ այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ մնալը մեզ բերում է այն եզրակացության, որ նրան պահում են կալանքի տակ՝ քաղաքական խնդիր լուծելու նպատակով»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

    դիտվել է 169 անգամ