Blog

  • Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է ուղիղ հասանելիություն ստանալ Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին (ՍԷԿՏ)։ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է թույլատրել Հանձնաժողովին օգտվել համակարգի տվյալներից՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերը ստուգելու, հնարավոր խախտումները բացահայտելու և բարեվարքությունն ուսումնասիրելու նպատակով։

    Ներկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անհրաժեշտ տեղեկությունները ստանալու համար հաճախ ստիպված է լինում գրավոր հարցումներ ուղարկել պետական մարմիններին, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն։ Ըստ նախագծի՝ այս գործընթացը լրացուցիչ վարչական աշխատանք է պահանջում և կարող է դժվարացնել օրենքով սահմանված սեղմ ժամկետներում վարույթների իրականացումը։

    ՍԷԿՏ համակարգի տվյալները Հանձնաժողովին անհրաժեշտ են, մասնավորապես, հայտարարագրերում նշված կամ չնշված ճանապարհորդությունների և անձի՝ Հայաստանից բացակայելու հանգամանքները պարզելու համար։ Օրինակ՝ եթե հայտարարագրի ստուգման ընթացքում անհրաժեշտ է պարզել՝ արդյոք պաշտոնատար անձը կամ նրա ընտանիքի անդամը տվյալ ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի տարածքում, սահմանային տվյալները կարող են օգնել ստուգել այդ հանգամանքը։

    Համակարգի տվյալները կարևոր են նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք որևէ անձ պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել որպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամ։

    «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ընտանիքի անդամ է համարվում նաև պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող չափահաս անձը, եթե նա պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում առնվազն 183 օր բնակվել է նրա հետ։ Այս հանգամանքը պարզելը կարող է բարդանալ, եթե տվյալ անձը պնդում է, որ երկար ժամանակ բնակվել է Հայաստանից դուրս և փաստացի չի ապրել պաշտոնատար անձի հետ։

    Ըստ հիմնավորումների՝ նման դեպքերում սահմանային տվյալներին ուղիղ հասանելիությունը թույլ կտա ավելի արագ պարզել անձի՝ երկրում գտնվելու հանգամանքները և գնահատել հայտարարագիր ներկայացնելու պարտականության առկայությունը։

    Նույն տվյալները կարող են անհրաժեշտ լինել նաև պաշտոնատար անձանց բարեվարքության ուսումնասիրությունների ընթացքում։ Այդ ուսումնասիրությունները ներառում են նաև պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների, այդ թվում՝ նրանց հետ համատեղ բնակվող անձանց հայտարարագրերի ուսումնասիրությունը։

    Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։

    Նախագծի ընդունմամբ պետական և համայնքային բյուջեների եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։ Ակնկալվում է, որ նոր կարգավորումը թույլ կտա Հանձնաժողովին ավելի արագ և արդյունավետ իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները։

    hetq.am

  • Վարչապետը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով Եվրոպական գագաթնաժողովին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով Եվրոպական գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բրյուսելում 2026 թվականի նոյեմբերի 3-ին։

    Այս մասին հայտնել է Euronews-ը։

    Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։

  • Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

    Երևանում 20-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

    20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում , 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

  • Այսօր – 17:59 Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք Չալաբյան

    Այսօր – 17:59 Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք Չալաբյան

  • COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան






    COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում: Այս մասին տեսանյութ է հրապարակել վերլուծաբան, քաղաքագետ Տիգրան Դումիկյանը։

    Այս օրերին Երևանում անցկացվում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17)։ Սա Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջազգային բնապահպանական միջոցառումն է և, անկասկած, կարևոր իրադարձություն է։

    Սակայն զուգահեռ իրականությունն այն է, որ տարիներ շարունակ մեր երկրում բարձրաձայնում են օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակի մասին՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության այլ բնակավայրերում։ Հարցը բարձրացվում է, բայց տեսանելի և արդյունավետ քայլեր դեռևս չկան։

    Հաշվի առնելով համաժողովի անցկացումը Հայաստանում և թեմայի հրատապությունը՝ այս անգամ անդրադարձել եմ հենց այդ խնդիրներին։




    դիտվել է 124 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում



    Միջազգային





    Փարիզի անկարգությունների ժամանակ թալանված Hermès-ի, Louis Vuitton-ի և Celine-ի պայուսակները հայտնվել են վերավաճառքի Vinted հարթակում։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ հարթակում ավելացել են կասկածելի հայտարարությունները։

    Ֆրանսիայի թվային հարցերով նախարար Անն Լը Հենանֆը պահանջել է անհապաղ հեռացնել գողացված ապրանքների վաճառքի հայտարարությունները։ Vinted-ը հայտնել է, որ արդեն միջոցներ է ձեռնարկել դրանք հեռացնելու և կասկածելի հաշիվներն արգելափակելու ուղղությամբ։

    Ապրանքների վերավաճառքի փորձագետ Գրեհեմ Վեթզբարգերը զգուշացրել է, որ անկարգություններից հետո հարթակից գնումներ կատարած մարդիկ կարող են անգիտակցաբար գողացված պայուսակ ձեռք բերած լինել։ Նա գնորդներին խորհուրդ է տվել ստուգել ապրանքների ծագումը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո ՀՀ գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 մլն դոլարի

    Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի։

    «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, այս մասին նշվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցում։

    Զեկույցում նաև նշվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները միջազգային իրավունքի շրջանակում կարող են ժամանակավորապես կասեցնել Հայաստանի անդամակցությունը միությանը՝ հաշվի առնելով Երևանի գործողություններից բխող ռիսկերը։

  • Խաղաղության օրակարգ` սպառազինության աճի պայմաններում

    Խաղաղության օրակարգ` սպառազինության աճի պայմաններում

  • Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց: Այս մասին հայտարարել են ԿԸՀ-ից:

    «Ընտրական գործընթացի հարգելի՛ մասնակիցներ,

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց, որոնք կարող են խաթարել հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ և վնասել ժողովրդավարությանը։

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետևում է ընտրական գործընթացներին և իր լիազորությունների շրջանակում մշտապես օպերատիվ արձագանքում է առաջացած խնդիրներին, համապատասխան ցուցումներ և պարզաբանումներ տրամադրում ընտրական հանձնաժողովներին, առերևույթ իրավախախտումների հատկանիշներ պարունակող դեպքերում նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին։

    Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից աշխատանքային կարգով իրականացվող ոչ բոլոր գործողությունները և ձեռնարկվող միջոցառումներն են հրապարակայնացվում։ Որոշ դեպքերում դրանց հրապարակայնացումը կարող է վնասել ընտրական գործընթացի մասնակիցների իրավունքներին և օրինական շահերին։

    Կոչ ենք անում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատվություն և հրապարակային հայտարարություններում հիմնվել ստուգված փաստերի վրա։

    Ընտրական գործընթացի նկատմամբ վստահության պահպանումը բոլորիս պատասխանատվությունն է»,- նշված է հայտարարության մեջ:

  • Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային։ «Մենք աջակցում ենք այս բոլոր երկրներին, և ես այլևս չեմ ուզում աջակցել նրանց։ Ի դեպ, դա ներառում է նաև Եվրոպան։ Եվրոպայի շատ վայրեր», – ասել է նա։

    Քանզասում կողմնակիցների հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են խոշոր համաձայնագրի հասնելուն։ Նա նաև վստահություն է հայտնել, որ Կանադան ի վերջո կդառնա ԱՄՆ-ի մաս և խոստացել է նրա բնակիչներին «պահպանել հոկեյը և իրենց ազգային օրհներգը»։