Blog

  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ ՆԳՆ

    Օգոստոսի 28-ի երեկոյան հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ։

    ՆԳՆ-ից հայտնում են՝ ժամը 20։16-ից սկսած Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերին արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկները։

     

    Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ նկուղներից հեռացնելով ընդհանուր մոտ 125 խմ ջուր։

  • Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով

    Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով, այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

    «Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)»,- գրել է նա:

  • Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video)






    Պուտին–Փաշինյան հանդիպում.  ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն

    Վլադիմիր Պուտին–Նիկոլ Փաշինյան առաջիկա հանդիպումը Բիշքեկում տեղի է ունենալու հայ-ռուսական հարաբերությունների թերևս ամենախոր ճգնաժամերից մեկի պայմաններում։

    Երկու երկրների հարաբերություններում գրեթե չեն մնացել ուղղություններ, որտեղ հնարավոր է արձանագրել շոշափելի քաղաքական արդյունք կամ վստահության վերականգնում։

    Մանրամասները՝ տեսանյութում․




    դիտվել է 15 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Առաջին հատվածը՝ 35.8 կիլոմետր, անցանք 1 ժամ 20 րոպեում․ վարչապետը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում

    Առաջին հատվածը՝ 35.8 կիլոմետր, անցանք 1 ժամ 20 րոպեում։ Այս մասին «Սևանի շուրջը» հեծանվային արշավի մեկնարկի մասին պատմելիս հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներն ու խնդիրները

    Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները։ Այս մասին գրել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «Ընթացիկ կալանավորումների, քաղաքական հետապնդումների և իշխանության բերած արհեստական օրակարգերի անդին, 2023 թվականին Արցախից բռնագաղթած մարդկանց ծանր ու խորացող սոցիալական վիճակն է:

    Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները:

    Այսօր մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, նվազագույն կենցաղային պայմանների և ապրուստի խիստ կարիք ունեն, իսկ իշխանության գովազդած տարաբնույթ ծրագրերը սահմանափակ ծածկույթ են ապահովել:

    Մարդիկ կորցրել են հայրենիք, տուն, ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ:

    Ճակատագրի մեծ հարված ստանալով՝ անցել են պատերազմների, զրկանքների և գաղթի ճանապարհով ու այսօր էլ շարունակում են մնալ անպաշտպան՝ յուրաքանչյուրն իր անսպառ հոգսով ու չավարտվող խնդիրներով»,- գրել է Աբրահամյանը։

  • Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը





    ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «Ընթացիկ կալանավորումների, քաղաքական հետապնդումների և իշխանության բերած արհեստական օրակարգերի անդին, 2023 թվականին Արցախից բռնագաղթած մարդկանց ծանր ու խորացող սոցիալական վիճակն է:
    Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները:
    Այսօր մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, նվազագույն կենցաղային պայմանների և ապրուստի խիստ կարիք ունեն, իսկ իշխանության գովազդած տարաբնույթ ծրագրերը սահմանափակ ծածկույթ են ապահովել:
    Մարդիկ կորցրել են հայրենիք, տուն, ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ:
    Ճակատագրի մեծ հարված ստանալով՝ անցել են պատերազմների, զրկանքների և գաղթի ճանապարհով ու այսօր էլ շարունակում են մնալ անպաշտպան՝ յուրաքանչյուրն իր անսպառ հոգսով ու չավարտվող խնդիրներով»,- գրել է նա։




    դիտվել է 37 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ

    Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներՕգոստոսի 28-ի երեկոյան հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ։

    Ժամը 20։16-ից սկսած Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերին արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկները։

    Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ նկուղներից հեռացնելով ընդհանուր մոտ 125 խմ ջուր։

  • Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան

    Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

    «Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)»,- գրել է նա:

  • Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ են ու խաթարում են Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը. Զախարովա

    Մոսկվան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ ռուսների մասին հայտարարությունները համարում է սադրիչ՝ Ռուսաստանում հնարավոր զորահավաքի մասին ենթադրությունների ֆոնին, որոնք պաշտոնյաները բազմիցս հերքել են, այս մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

    Դիվանագետը ուշադրություն է հրավիրել Սիմոնյանի այն հայտարարության վրա, որ հանրապետությունը, իբր, պատրաստ է ընդունել «ռուս քաղաքացիների նոր ալիք, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց»:

    «Մենք ցավով նշում ենք, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից շարունակվում են հրապարակային հայտարարությունները, որոնք խաթարում են Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը: Մենք Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ: Դրանք, ըստ էության, խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին կատարել անօրինական գործողություններ և ավանդական հայկական հյուրընկալությանը տալիս են թունավոր քաղաքական երանգ»,- ասել է նա։

    Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը Սիմոնյանի վերոնշյալ մեկնաբանություններում, ով 2026 թվականի փետրվարին Ռուսաստան այցի ժամանակ խոսել է ռուս-հայաստանյան կապերի զարգացման կարևորության մասին, այդ թվում՝ Հայաստանի համար, տեսնում է «հանրապետության իշխանությունների՝ Արևմուտքին և Կիևի ռեժիմին ծառայելու ցանկության ապացույց»:

  • Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364․5 դրամ։

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424․5 դրամ։

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․07 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․24 դրամ։