Երևանի կենտրոնում գտնվող խոշոր և արժեքավոր անշարժ գույքը վերադարձվել է Երևան քաղաքին։
Radar Armenia-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ՍՊԸ-ի՝ Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքը վերադարձվել է Երևանի քաղաքապետարանին։
Երևանի կենտրոնում գտնվող խոշոր և արժեքավոր անշարժ գույքը վերադարձվել է Երևան քաղաքին։
Radar Armenia-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ՍՊԸ-ի՝ Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքը վերադարձվել է Երևանի քաղաքապետարանին։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայկ Հարությունյանի գործի շուրջ հրապարակումներին, հայտարարել է, որ մահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն հնարավոր չէ։
Նրա խոսքով՝ մեղադրանք առաջադրելը դատավարական գործողություն է, որն իրականացվում է քննիչի և մեղադրյալի անմիջական մասնակցությամբ, հետևաբար նման իրավահարաբերություն չի կարող ծագել, եթե կողմերից մեկը բացակայում է։
«Հնարավոր չէ մեղադրանք առաջադրել մահացած անձին։ Ցցուն վերնագրերով հոդվածներ տպելու մոլուցքով տարված ձեզ մի դրեք ծիծաղելի իրավիճակների մեջ»,- գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը ադրբեջանական բանտում պայքարում է իր կյանքի համար, ահազանգում է փաստաբան Լուսիանա Մինասյանը։
Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է՝ նորմայից գրեթե կրկնակի բարձր, որն ուղեկցվում է զանգվածային բորբոքմամբ։
«Սրտի ծանր վնաս. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում. այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- գրել է Մինասյանը։
Նա նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին։
«Խնդրում եմ՝ գործեք հիմա։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- ընդգծել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին։ Ըստ «մեղադրանքի»՝ ղարաբաղյան առաջին պատերազմում նա կտտանքների է ենթարկել ադրբեջանցիներին, ինչպես նաև այլ հանցագործություններ կատարել ադրբեջանական բանակի դեմ։
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները։ Միաժամանակ, եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում»։
Տեղեկատվական հոլովակում ծանոթացեք եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման մանրամասներին, մասնավորապես.
ովքեր են ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիր,
ինչպես ներկայացնել հայտարարագիր,
որոնք են հայտարարագրման ենթակա եկամուտները,
հայտարարագրվող եկամուտներից որոնք են լրացվում ինքնաշխատ, որոնք՝ ինքնուրույն քաղաքացիների կողմից,
երբ ներկայացնել հայտարարագիր:
Եղե՛ք իրազեկ, ներկայացրե՛ք հայտարարագիրը ժամանակին
Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ Թրամփի հայտարարություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին X-ում գրառում է կատարել՝ հերքելով ԱՄՆ նախագահի պնդումը, թե Վաշինգոնը հայտնի է դառնալու որպես «Հորմուզի նեղուցի պաշտպան»:
Նա հայտարարել է, որ Իրանն ընդմիշտ կմնա նեղուցի իրական պաշտպանը:
Նա նաև նշել է, որ նեղուցով տեղափոխվող բեռների համար 20 տոկոս հարկ սահմանելու Թրամփի ծրագիրը «չափազանց շատ է»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում կայացած մեդիաֆորումի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ։ Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան։
Նրա խոսքով՝ հանձին Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ «Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսները փնտրել ամբողջ աշխարհում»։
Անդրադառնալով 907-րդ ուղղմանը՝ Ալիևը հայտարարել է, որ այն հնացած է և պետք է չեղարկվի։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով կասեցրել է դրա գործողությունը, սակայն քաղաքական իմաստով այն դեռևս պահպանվում է։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ որքան շուտ ԱՄՆ Կոնգրեսը լիովին չեղարկի ուղղումը, այնքան ավելի օգտակար կլինի բոլոր կողմերի համար։ Նա հույս է հայտնել, որ նման որոշում կկայացվի։ Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմի օրոք ուղղումը փաստացիորեն ոչ մի դեր չի խաղում։
Շուշիում անցկացվող մեդիաֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ու նրա վարչակազմը էական դեր են խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։
Ալիևի խոսքով՝ երբ բանակցությունները գտնվել են եզրափակիչ փուլում, հենց նրանց ջանքերն են թույլ տվել իրականություն դարձնել խաղաղության համաձայնագիրը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար, և հայտարարել է TRIPP երթուղու մեկնարկի մասին։
Ըստ նրա՝ նախագծի գործնական աշխատանքները կսկսվեն արդեն այս տարի, ինչը, Ալիևի համոզմամբ, կամրապնդի անվտանգությունը Հարավային Կովկասում։ Նա իր շնորհակալությունն է հայտնել Դոնալդ Թրամփին, Սթիվ Ուիթքոֆին և ամբողջ թիմին՝ արդյունավետ համագործակցության համար։
Դավիթ Խաժակյանը հայտնել է«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իր առաքելությունն ավարտված համարելու մասին։
«21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ:
Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին:
Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ միասին ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին։
Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ:
«Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք…» – Մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ Նոր Շնչով»,- գրել է Դավիթ Խաժակյանը։
«Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր»,– հայտարարել է Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ Ադրբեջանին հաջողվել է հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ և լայն միջազգային համագործակցություն կառուցել Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով:
«Մենք կանգնեցինք գործընթացի գլխին: Այդ նույն ժամանակահատվածում իրականացվեցին էներգետիկ նախագծեր: Ադրբեջանը կառուցեց բազմակողմ միջազգային համագործակցություն»,- ասել է պետության ղեկավարը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:
Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում՝ Միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվել է, որ նա ֆինանսավորվել է հայկական օլիգարխի կողմից, ով ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում»։
Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը։