Category: TIV 1

  • Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան

    «Գիտեմ, որ ԵԱՏՄ-ի և ռուսաստանի շուկայի հետ կապված այսօրվա իրավիճակը շատերը ճգնաժամ են համարում, բայց ես համարում եմ հնարավորություն, որովհետև էլ չեն կարա 2018 թվականից սկսած գան, ասեն՝ լավ էլի, թող այս արձակուրդներն անցնեն՝ սեպտեմբերին կանդրադառնանք»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ներքին արտադրողի՝ արտաքին շուկաներում ոչ մրցունակ լինելու մասին։

    Նա հայտարարեց, որ տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն, որպեսզի կարողանան այլ շուկաներ մտնեն։

     «Դե արձակուրդները գալիս են հետո՝ ԱԺ, հարց ու պատասխան, մի քիչ նեռվայնանալ, մոռանալ, բան անել, հետո մեկ էլ՝ հոպ, գալիս է Նոր Տարին։ Դե լավ՝ Նոր Տարի է, մարդիկ առևտուր են անուն, կոնյակ, բրենդի, բան, հետո գալիս է զատիկը, հետո արձակուրդները նորից սկսում են»,-հայկական արտադրանքի որակի մասին քննարկումների ընթացքը պատկերավոր ներկայացրեց Փաշինյնը։

    Նա ասաց, որ տնտեսվարողներին կաջակցեն, ինչքան որ պետք է, բայց կտրականապես դեմ են աջակցել այնպես, որ չի տանում զարգացման։

     Հիշեցնելով, որ  ձկնաբույծները պարբերաբար բողոքի են գալիս  կառավարության դիմաց՝ Փաշինյանը առաջարկեց. «Մենք էլ գնանք իրենց մետ, տեսնենք, թե ինչպես են աշխատում, ինչպես է տեղի ունենում պրոցեսը»։

    Խոսքի ավարտին նա կրկնեց. «Ավարտվել է այն դրարաշրջանը, երբ մենք չունենք այլընտրանք»։

  • Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ

    «Մեր կառավարության վերջին հերթական նիստն է»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։

    «9-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման առիթով կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

    Այնուհետև վարչապետի առաջարկով ելույթ ունեցան պաշտոնյաներ, որոնք չեն շարունակի աշխատել կառավարությունում, այլ՝ կտեղափոխվեն խորհրդարան կամ ուրիշ աշխատանքի։ Ելույթ ունեցան վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրատետյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

  • Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին

    Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պենզայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստի վրա, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։

    Մոտ 200 աշխատակից տարհանվել է, հայտնել է մարզի նահանգապետ Օլեգ Մելնիչենկոն։

    «Անօդաչու սարքերը ահաբեկչական հարձակում են իրականացրել Wildberries-ի պահեստի վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ վիրավորվել է»,- հայտնել է նա։

    Սարապուլի Wildberries-ի լոգիստիկ օբյեկտի վրա ևս ԱԹՍ-ի հարված է եղել, որից հետո հրդեհ է բռնկվել, տեղում աշխատում են հրշեջ ջոկատները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հայտնել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

    Հայտարարված օդային տագնապի կապակցությամբ օբյեկտում իրականացվել է նախնական տարհանում:

  • «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել

    «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Աշոտ Խաչատրյանը ձերբակալվել է. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։

    «Հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ»,-ասացին կոմիտեից։

  • Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում նշել է, որ Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա։

    «Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով պետք է որոշենք՝ ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որ կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով հիմա քննարկումներ են ընթանում»,– նշել է վարչապետը

  • Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան

    «Երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը նույնն է՝ դա մեր սեփականությունն է, և Հայաստանը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար կգտնի»,- բրիֆինգին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

    «Այդ հարցը պետք է լուծվի։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով լուծել, բայց նաև դե յուրե կարող է հարց ծագել, որ որոշումներ կայացնենք, ու եթե անհամաձայնություններ կան, կգնանք, արբիտրաժում կքննարկենք»,- շեշտել է վարչապետը։

    Նրա խոսքով՝ Հայաստանում բաներ կան, որոնք անվճար են, բայց կարող է պարզվել՝ թանկանում են. «Բաներ կան, որոնք, Հայաստանում, հնարավոր է, 30 տարի անվճար գոյություն են ունեցել, իսկ հիմա տարեկան 2 մլրդ վարձավճար են ուզում»։

  • Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը

    «Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը»,- բրիֆինգի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Հիշեցնենք՝ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնն զբաղեցնում էր Նազելի Բազդասարյանը։ Վերջինս վերցնելու է պատգամավորական մանդատը։

  • ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան

    «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

    Կտա՝ կտա…
    Եղբայրս մի անեկդոտ ուներ, որ շատ էր սիրում և ամեն անգամ պատմում էր տարբեր նրբերանգներով ու հարուստ բառապաշարով: Ես, իհարկե, նրա նման գունեղ պատմող չեմ, բայց փորձեմ իմաստը տեղ հասցնել:
    Մի գյուղացի գնում է թագավորի մոտ և իրեն դիմավորող ծառային ասում է.
    -Թագավորին ասա՝ մի գյուղացի է եկել, ոզում է, որ իրեն մի ձի տա: Կտա՝ կտա, չի տա՝ ջհանդամը տա:
    Ծառան գնում է թագավորի մոտ և ասում.
    -Մի գյուղացի է եկել, ձեզնից ձի է ուզում, ասում է՝ կտա՝ կտա, չի տա՝ ջհանդամը տա:
    Թագավորը մի պահ մտածում է և ասում.
    -Գնացեք իմ ախոռի ամենածեր ու ամենահիվանդ ձին տարեք, տվեք և ասեք, որ թագավորն ասում է. ՙՍա եմ տալիս, կտանի՝ կտանի, չի տանի՝ ջհանդամը տանի՚:
    Ծառան կիսասատկած, նիհար մի ձի է բերում, տալիս գյուղացուն և փոխանցում է թագավորի խոսքը.
    -Կտանի՝ կտանի, չի տանի՝ ջհանդամը տանի:
    Գյուղացին նայում է ծեր ձիուն և ասում.
    -Տանեմ, կաշխատի՝ կաշխատի, չի աշխատի՝ ջհանդամը աշխատի:
    Ինչու՞ պատմեցի այս անեկդոտը:
    Որովհետև մեր և ՌԴ հարաբերությունները վաղուց արդեն այս անեկդոտի տրամաբանության մեջ են: Եվ կարևոր չէ՝ մենք գյուղացի՞ն ենք, թե՞ թագավորը: Մեծ հաշվով՝ դա ոչինչ չի փոխում, որովհետև սկզբունքը նույնն է երկու կողմում էլ:
    Իմ կարծիքով՝ օրինաչափ է, որ այսպես է ստացվել, որովհետև ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար իսկզբանե տնտեսական նախագիծ չի եղել: Մենք ընտրել ենք անվտանգության նկատառումով, ակնկալիքը չի արդարացել:
    ՀԱՊԿ-ն էլ փաստացի չի դարձել պաշտպանական դաշինք, որովհետև անդամ պետություններն ակնհայտորեն ավելի շատ Ադրբեջանի բարեկամն են եղել, քան մերը: Իսկ մենք ՀԱՊԿ-ին անդամակցել ենք հիմնականում էժան զենք գնելու ակնկալիքով, որը, ինչպես պարզվեց, հին ու անարդյունավետ էր, եղած նորի լիարժեք կիրառման բանալիներն էլ ՌԴ մեզ չտվեց:
    Ամեն դեպքում, այսօր լսելով վարչապետի պատասխանը, եկա այն եզրահանգման, որ վարչապետը հասկացել է ստեղծված իրավիճակը: Կարծում եմ նաև, որ ունի շտկելու անհրաժեշտ քաղաքական կամքը:
    Տա Աստված, որ չսխալվեմ:

  • Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք

    Փաստաբան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում գրել է.

    «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր»։