Category: TIV 1

  • Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ |

    Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է։ Այս մասին Radar Armenia-ին հայտնեցին ՔԿ-ից։

    Դատարանը բավարարել է Աբրահամյանին երկու ամսով կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

  • Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի

    Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկին։

    «Ինչ վերաբերում է զանգվածային օգտագործմանը, չեմ կարող ասել, քանի որ կան բաներ, որոնք կախված չեն Ուկրաինայից։ Մեր բալիստիկան սահմանափակ է, բայց մենք ունենք որոշներ այլ երկրներից», – նրա խոսքերն է մեջբերել Strana.ua-ն։

    Զինվորականները, ինչպես նաև ինքը՝ Զելենսկին, բազմիցս ընդունել են, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողացել խոցել ոչ մի ռուսական հրթիռ խոշոր քաղաքներում թիրախների վրա հարվածների ժամանակ։

    Ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Եգոր Չերնևը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգերի հետ կապված իրավիճակը դարձել է ամենավատը հակամարտության սկսվելուց ի վեր։

  • Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան |

    Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո, հուսով ենք, այժմ պատշաճ կերպով գործող հրադադար է հաստատվել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։

    «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։ Աջակցելով այս գործընթացին՝ միաժամանակ նկատի ունենք անվտանգության և տնտեսական ճարտարապետության ձևավորումը»,- հայտարարել է Հաքան Ֆիդանը։

  • Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է մուտք արել ավելի շատ միջոցներ, քան ստացել է. վարչապետ

    ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդամ պետություններ վարչապետերին է ներկայացրել Հայաստանի կողմից կազմակերպության բյուջե կատարված մուտքերը։ Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է մուտք արել ավելի շատ միջոցներ, քան ստացել է։

    «Սա ուղիղ ապացույց է մեր պատասխանատու մոտեցմանը ԵԱՏՄ պարտավորություններին»,- ընդգծել է Փաշինյանը։

    Նա նաև ներկայացրել է թվային տվյալներ, որոնք ավելի առարկայական են ընդգծել ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումն ու դերը կազմակերպության շրջանում։

    «2025թ.-ին Հայաստանը ԵԱՏՄ-ը ընդհանուր մաքսային բյուջե է մուտք արել շուրջ 319 մլն դոլար, այն դեպքում, երբ Հայաստանի օգտին ընդհանուր միջոցները կազմել են շուրջ 170 մլն դոլար։ Այսպես, Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է մուտք արել ավելի շատ միջոցներ, քան ստացել է»,- ընդգծել է վարչապետը։ 

  • Այսօր ամոթի օր է. Մարիաննա Ղահրամանյան |

    «Այսօր ամոթի օր է, էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ մեր հոգևոր հորը, Եկեղեցու առաջնորդին»,-իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

    Ընդդիմադիր պատգամավորը ասաց, որ այն ոտնձգություն է ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, այլև Սահմանադրության, որտեղ գրված է, որ  քաղաքական իշխանությունը իրավունք չունի միջամտել հոգևոր գործերին։

     Նա հիշեցրեց 2025 թվականինի մայիսի 22-ին Ալահշուքյուր Փաշազադեի հայտնի ելույթը, երբ նա Հայ Առաքելական Եկեղեցին անվանեց սպառնալիք տարածաշրջանի երկրների համար և պնդեց, որ  Սուրբ էջմիածինը գտնվում է պատմական ադրբեջանական հողերի վրա, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցուն մեղադրեց ռևանշիստական կառույց լինելու մեջ։

     Ղահրամանյանը նկատեց, որ այդ ելույթից մի քանի օր անց Փաշինյանը հարձակվեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

    Ներկայացնելով Բաքվի «վերաքննիչ դատարանի» կողմից հայ գերիներ վերաբերյալ կայացրած որոշմանը՝ պատգամավորը նկատեց, որ ՀՀ իշխանությունը ձախողում է արտաքին քաղաքականությունը, իսկ ներքաղաքական դաշտում խաթարում է ազգային համերաշխությունը

    Անդրադառնալով  ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Արամ վարդևանյանի թեկնածությանը՝ ղահրամանյանն ասաց. «Ձեր փորձով բարձարցնելու եք խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը և  ընկած վարկանիշը»։

  • Եկեղեցական անունով չդիմելը պետք է դիտարկել քաղաքական դիրքորոշման արտահայտություն. Ռուբինյան

    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի ելույթին, նշել է, որ վիրավորանքը պետք է դիտարկել որպես օբյեկտիվ, այլ ոչ թե սուբյեկտիվ երևույթ, իսկ քաղաքական դիրքորոշման դրսևորումները չեն կարող ինքնին համարվել վիրավորանք։

    «Դուք ասում եք, օրինակ, ամեն անգամ, երբ որ ձեր նշած անձին դիմեն եկեղեցական անունով, ես դա համարելու եմ պռովոկացիա։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը համարում է, որ ձեր նշած անձը կուսակրոնության ուխտը խախտել է, և, հետևաբար, իրեն հնարավոր չէ դիմել այդ անունով, դա էլ համարեք պռովոկացիա»։

    Խոսնակը նաև նշել է, որ եթե որևէ քաղաքական ուժ համարում է, թե հիշատակված անձը խախտել է կուսակրոնության ուխտը և այդ պատճառով չի դիմում նրան եկեղեցական անունով, ապա դա պետք է գնահատվի որպես քաղաքական դիրքորոշման դրսևորում, այլ ոչ թե վիրավորանք կամ սադրանք։

    Ելույթի ավարտին նա ընդգծել է, որ բոլոր պատգամավորները պետք է ակնկալեն, որ Ազգային ժողովի ամբիոնից վիրավորանքներ չեն հնչի, և հավաստիացրել է, որ դրա համար կարվի հնարավոր ամեն ինչ։

    Հիշեցնենք, որ երբ ՔՊ խմբակցության պատգամավորները Կաթողիկոսի մասին խոսելիս հնչեցնում էին նրա ավազանի անունը, Ղազինյանն այն անվանել էր վիրավորական։

  • Սա շատ լավ հնարավություն է ԵԱՏՄ-ի համար. Փաշինյան |

    «ԵԱՏՄ-ի հիմքում ընկած հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության պատճառով։ Հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները լուրջ խնդիր են Հայաստանի համար, բայց դրանք նաև լուրջ խնդիր են կազմակերպության համար»,- ընդգծել է վարչապետը։

    Ըստ վարչապետի, միևնույն ժամանակ, սեփական արտադրանքի որակի բարելավումը կարևոր է ցանկացած երկրի համար, բայց այս գործընթացին չպետք է բացասական երանգ հաղորդել։

    «Քանի որ մրցակցայնությունը ամենահրատապ հարցն է ցանկացած տնտեության։ Իմ խոսքի գլխավոր նպատակն էր բացասական չդարձնել այս գործընթացը։ Սա շատ լավ հնարավություն է ԵԱՏՄ-ի համար, որպեսզի մենք միասին աշխատենք բարձրացնել կառույցի գրավչությունը և մրցակցայնությունը»,- հավելել է վարչապետը։

    Փաշինյանը պնդել է, որ հայկական ապրանքների Ռուսաստան մատակարարման սահմանափակումները Հայաստանում բացասական ընկալում են առաջացնում ԵԱՏՄ-ի նկատմամբ։

    «ԵԱՏՄ-ի հիմքում ընկած հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության պատճառով։ Հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները լուրջ խնդիր են Հայաստանի համար, բայց դրանք նաև լուրջ խնդիր են կազմակերպության համար»,- ընդգծել է վարչապետը։

    Ըստ վարչապետի, միևնույն ժամանակ, սեփական արտադրանքի որակի բարելավումը կարևոր է ցանկացած երկրի համար, բայց այս գործընթացին չպետք է բացասական երանգ հաղորդել։

    «Քանի որ մրցակցայնությունը ամենահրատապ հարցն է ցանկացած տնտեության։ Իմ խոսքի գլխավոր նպատակն էր բացասական չդարձնել այս գործընթացը։ Սա շատ լավ հնարավություն է ԵԱՏՄ-ի համար, որպեսզի մենք միասին աշխատենք բարձրացնել կառույցի գրավչությունը և մրցակցայնությունը»,- հավելել է վարչապետը։

  • Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել |

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որի նպատակն է արգելել «ծննդաբերության նպատակով տուրիզմի» պրակտիկան, որը ենթադրում է երկիր ժամանում՝ ծննդաբերելու նպատակով, որպեսզի երեխան ավտոմատ կերպով ստանա ԱՄՆ քաղաքացիություն։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը:

    Նախագահն ստորագրել է ևս մեկ հրամանագիր, որը նույնպես վերաբերում է ըստ ծննդյան քաղաքացիության իրավունքին։ Ըստ փաստաթղթի՝ ավտոմատ կերպով քաղաքացիության իրավունք չեն ունենա «ԱՄՆ-ի օտարերկրյա թշնամիները, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների անդամները», դիվանագետների երեխաները և այլ ճանաչված միջազգային կազմակերպությունների աշխատակիցների երեխաները։

    The Hill պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ հրամանագրերն, «ըստ երևույթին, փորձ են՝ շրջանցելու Գերագույն դատարանի վերջերս կայացրած վճիռը», որով հունիսին հաստատվել է ըստ ծննդյան քաղաքացիություն ստանալու սահմանադրական իրավունքի պաշտպանությունը և արգելափակվել է Թրամփի՝ քաղաքացիության ավտոմատ ստացումը սահմանափակող  հրամանագիրը, որը հրապարակվել է նրա երկրորդ նախագահական ժամկետի առաջին օրը` 2025 թ. հունվարի 20-ին։ Այդ հրամանագրով դադարեցվում էր ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիության ավտոմատ տրամադրման պրակտիկան, եթե ծնողները երկրում են գտնվում անօրինականորեն կամ կարճաժամկետ վիզաներով։

    Հունիսի 30-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ ըստ ծննդյան ամերիկյան քաղաքացիության ավտոմատ ստացման իրավունքի սահմանափակման վերաբերյալ Թրամփի հրամանագիրն անօրինական է։

    Ըստ ծննդյան քաղաքացիության իրավունքն ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրացման 1-ին բաժնում, որն ընդունվել է 1868 թվականին:

  • Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո

    ՀՅԴ բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.

    «Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին:  Վարչախմբի կողմից   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրավորված թիրախավորումն ու հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը։ Ապօրինաբար հարուցված քրեական վարույթի շրջանակներում դատական գործընթաց է հարուցվել Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ:

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և մշակութային ինքնության անսասան հենասյունը, որն առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր Սուրբ հավատքը, ազգային ինքնությունը, լեզուն և դարավոր արժեքները։

    Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այսպիսով հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը, ոտնահարվում հազարավոր հավատացյալների խղճի ազատության իրավունքն ու հոգևոր արժանապատվությունը, խորանում հանրային պառակտվածությունը, թուլանում մեր ինքնության հիմքերն ու նոր ցնցումների ենթարկվում պետական ու հասարակական կյանքը:

    Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներ՝ դատապարտում ենք իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները, անսակարկ վստահությամբ վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

    Կոչ ենք անում դատաիրավապահ համակարգին՝ մնալ սահմանադրականության և ՀՀ օրենքների շրջանակներում և չտրվել քաղաքական խարդավանքների պարտադրանքին։ Թեմերի կառավարման և առհասարակ կանոնական իրավունքի ու ներքին ընթացակարգերի հետ կապված հարցերը գտնվում են բացառապես Եկեղեցու իրավասության տիրույթում, և ցանկացած միջամտություն անթույլատրելի է։

    Կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ ազգային գիտակցությամբ ու համերաշխության սկզբունքներով առաջնորդվելով, պահպանել ազգային միասնությունը, համախմբվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա հոգևոր առաքելության և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի շուրջ»։

  • Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է

    ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

    Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը,թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է։

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Կիեւում հանդիպել է նախագահ Զելենսկու հետ:

    Վերջինս շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին օժանդակության համար։

    Հիշեցնեմ,որ ՌԴ-ն ու Ադրբեջանը 2022-ի փետրվարին,СВО-ի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ կնքել էին ռազմավարական դաշնակցության հռչակագիր։

    Այս տարիների ընթացքում Ադրբեջանը բացահայտ քաղաքական եւ այլ տիպի աջակցություն է ցուցաբերել իր դաշնակից ՌԴ-ի թշնամի Զելենսկու վարչակարգին։

    Տեսնենք վաղն Ադրբեջանի դեսպանին ՌԴ ԱԳՆ կհրավիրե՞ն բողոքի նոտա հանձնելու,թե՞ ադրբեջանցիներին թույլատրված է ջերմ շփումները Զելենակու հետ։

    Ասածս ի՞նչ է…

    Այո,ես քննադատել ու քննադատում եմ ՀՀ կառավարիչների չհաշվարկված ու վնասակար քայլերն ուղղված հայ-ռուսական դաշնակցության դեմ,բայց հազարապատիկ ավելի վատ վարվում է Ալիեւի ռեժիմը ՌԴ-ի հետ՝ ցերեմոնիկ ջերմացնելով հարաբերությունները Կիեւի վարչակարգի հետ։

    Ակհայտ է,որ պաշտոնական Երեւանի նման քայլերի դեպքում ,պաշտոնական Մոսկվան դա առնվազն խիստ քննադատության կենթարկեր։

    Հիմա սպասե՞նք Մոսկվայից խիստ քննադատության պաշտոնական Բաքվի հակառուսական քայլերի կապակցությամբ թե՞ այստեղ դեռ գործում է հին հունական կանոնը՝ «ինչ կարելի է Զեւսին,չի կարելի եզին»։