Category: TIV 1

  • Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը |

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանում նոր ռազմական գործողություն սկսելու փոխարեն պատրաստ է մեծացնել Թեհրանի վրա տնտեսական ճնշումը։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ Թրամփի հետ կարճատև հեռախոսազրույցից հետո։

    Օգոստոսի 8-ին Իսլամական Հանրապետությունը հրապարակել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման պահանջների ցանկը։ «Մենք դրա վրա չենք կենտրոնանում, միայն կես բանակցություններ ենք վարում նրանց հետ։ Մենք պարզապես հետևում ենք Իրանին, նրանց հսկայական գնաճին և այն փաստին, որ նրանք գումար չունեն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

    Ըստ Թրամփի՝ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը վատթարացրել է Իրանի տնտեսական ճգնաժամը, և այն չունի իր զինծառայողներին վճարելու համար միջոցներ։

    Օգոստոսի 8-ին Թեհրանը պահանջել է, որ Վաշինգտոնը վերացնի պատժամիջոցները և փոխհատուցում վճարի ԱՄՆ զինվորականների կողմից հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար։

    Tasnim գործակալության տվյալներով՝ ազգային անվտանգության բարձրագույնխորհրդի ղեկավար Մոհամմադ ԲաղերԶոլգադրը Սպիտակ տնից երաշխիքներ է պահանջել, որ Իրանն այլևս երբեք չի ենթարկվի ԱՄՆ-ի սպառնալիքներին: Մյուս պայմանների թվում են ԱՄՆ զորքերի դուրսբերումը տարածաշրջանից, իրանականնավահանգիստների ծովային շրջափակմանվերացումը, պատժամիջոցներից հրաժարվելը, ակտիվների ապասառեցումը և Իրանին հասցված հարվածների դիմաց փոխհատուցումը:

    Բացի այդ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը պահանջել է դադարեցնել «Իրանի դաշնակիցների դեմ ագրեսիան Լիբանանում, Պաղեստինում, Եմենում և Իրաքում»։

    ԻՀՊԿ-ն հաստատել է, որ նեղուցը փակ է՝ «մինչև թշնամին չկատարի մեր բոլոր պայմանները»։

  • Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ |

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ:

    Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ օգոստոսի 10-ի նիստին ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:

    Փակ քվեարկության համաձայն՝ Արամ Վարդևանյանն ստացավ 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն:

    Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ խմբակցությունն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում:

    ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը:

    Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած և ընտրված երկու ԱԺ փոխնախագահներն են Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:

  • «Առինջ մոլ»-ում բացահայտվել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ |

    ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ։

    Այսպես, վարչության 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզում առևտրի կենտրոնի գործունեությամբ զբաղվող ընկերությունն առևտրի իրականացման վայրում գտնվող պահեստային տարածքները տրամադրում է վարձակալության, որոնցից գոյացած հասույթները չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Նույն տվյալների համաձայն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերի վարձավճարներից բացի յուրաքանչյուր ամիս կանխիկ եղանակով գանձում է նաև հավելյալ գումարներ, որոնք չեն փաստաթղթավորվում օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն ներառվում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։

    Վարչության աշխատակիցները ձեռնարկել են համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:Հետազոտվել են առևտրի կենտրոնի ներքին հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա տեղեկատվությունը, միաժամանակ օպերատիվ հարցման են ենթարկվել առևտրի կենտրոնում գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, որոնք հայտնել են արժեքավոր տեղեկություններ։ Ձեռք բերված ամբողջ տեղեկությունները մանրամասն վերլուծվել և ուսումնասիրվել են, այնուհետև տվյալները համադրվել են առևտրի կենտրոնի կողմից հարկային մարմին ներկայացրած համապատասխան հարկային հաշվարկներում ներառված տվյալների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ  դրամի հարկման օբյեկտ։ Արդյունքում չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 492 միլիոն ՀՀ դրամի հարկեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

    Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Ընկերությունում իրականացվող միջոցառումների ընթացքում հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության աշխատակիցները օպերատիվ հսկողության տակ են պահել նաև առևտրի կենտրոնում գործող խանութների ընթացիկ գործունեությունը և ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ օրերին խանութների ընդհանուր ֆիսկալ շրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համադրելի օրերի համեմատ կտրուկ ավելացել է շուրջ 110 տոկոսով։  

    Պետական եկամուտների կոմիտեն առևտրի կենտրոններին և դրանցում գործող հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու և հարկվող օբյեկտները թերհայտարարագրելու արատավոր վարքագծից։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու նման արատավոր երևույթները կանխելու և դրանց կազմակերպիչներին բացահայտելու հարցում։

    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • «Հայաստան» դաշինքը կողմ է Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Սաղաթելյան |

    «Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությանը»,- ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

    «Երկու օր սենց կարմիր գծով անցկացնում եք, որ Արամ Վարդևանյանը եղել է «Հայաստան» դաշինքի անդամ՝ փորձելով հասկացնել, թե ճամբարափոխություն է տեղի ունեցել։ Տեսեք, Արամ Վարդևանյանը նախ «Հայաստան» դաշինքին մաս կազմող կուսակցություններից որևէ մեկի անդամ չի եղել, կուսակցություն չի լքել։ Մանդատը վայր է դրել, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ»,- ասել է Սաղաթելյանը:

  • Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որը գոյություն չունի. վարչապետ |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

    «Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ սկզբունքներին։ Հիմնական սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։  Ցավոք, գործնականում այդ սկզբունքները կատարվում են ոչ ամբողջական ծավալով՝ խանգարելով բիզնեսի զարգացմանը»,-ասել է վարչապետը և հավելել, որ ՀՀ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը՝ ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։

    «Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ի և ԵՄ-ի ընթացիկ հարաբերություններում չկան իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություններ, որոնք կհակասեն ԵԱՏՄ-ում մեր պարտավորվածություններին։

  • ԵԱՏՄ-ն չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. վարչապետ |

    ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ գործընկերներին բացատրել է, թե ինչու է անհնար ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելը։

    «Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելը անհնար է, բայց այս օրենքի ընդունման փաստը (ԵՄ ձգտումների վերաբերյալ) նշանակում է, որ Հայաստանն ունի հնարավորություն դառնալու Եվրամիության անդամ։ Երևանի պատրաստակամությունը ապագայում ԵՄ-ին անդամակցելու համար ավտոմատ կերպով չի նշանակում, որ մեր երկիրը կդառնա ԵՄ անդամ։ Դրա համար դեռևս անհրաժեշտ է ԵՄ անդամների և ՀՀ քաղաքացիների համաձայնությունը։ Մյուս կողմից, անհնար է այս հարցը բարձրացնել ՀՀ քաղաքացիների ուշադրությանը առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի, և նույնիսկ այդ դեպքում ԵՄ-ին անհրաժեշտ կլինի ներկայացնել ԵՄ անդամակցության պաշտոնական դիմում։ Այնուհետև անհրաժեշտ կլինի ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ»,- ասել է վարչապետը։ 

    Ըստ վարչապետի՝ քայլերի առնվազն մեծ մասը չկատարելու դեպքում այս հարցի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը կլինի անիմաստ և կնշանակի, որ քաղաքացիները կպատասխանեն մի հարցի, որն այժմ գոյություն չունի։

    «Սա կնշանակեր, որ մենք ստիպում ենք Հայաստանի քաղաքացիներին ընտրություն կատարել այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Սա անհարգալից կլինի ժողովրդի նկատմամբ և անօրինական։ Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունները չեն պարունակում որևէ պարտավորություն, որը հակասի ԵԱՏՄ-ում նրա կարգավիճակին։ Հայաստանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ ԵԱՏՄ անդամ պետությունների և երրորդ երկրների միջև հարաբերությունները չպետք է ընկալվեն որպես զրոյական գումարով խաղ»,- ընդգծել է վարչապետը։ 

  • Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման

    «Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդարձի, օկուպացված տարածքների ազատագրման և մյուս հարցերը պետք է լուծվեն, բայց դա անհնար է առանց այդ հարցերի հիմնարար կարգավորման և այդ հարցերը ծնող պատճառների վերացման։

    Իրական խաղաղության հաստատման գործընթացում արցախահայության հարցի լուծումը ենթադրում է նրանց՝ սեփական հայրենիքում արժանապատիվ, անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված ապրելու իրավունքի իրացում։

    Հումանիտար հարցերի վերջնական կարգավորումն անհնար է առանց Բաքվում պահվող մեր բոլոր հայրենակիցների անհապաղ վերադարձի։ Առանց հումանիտար նման հարցերի լուծման անհնար է պատկերացնել իրական խաղաղություն։

    Խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման։

    Ad by NATIVE NETWORK

    Ինչ վերաբերում է արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման օրակարգերի նույնացմանն ու համահավասարեցմանը․ քաղաքական և իրավական տեսանկյունից անընդունելի է Արցախի հայերի վերադարձի իրավունքի նույնացումը Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզի հետ։

    Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է՝ այդ թվույմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից։

    Դրան հակառակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը ենթադրում է Հայաստանում որոշակի ժամանակ ապրած և իրենց կամքով Հայաստանից հեռացած ու փոխհատուցում ստացած ադրբեջանցիների պարտադրաբար բնակեցում Հայաստանում։

    Չնայած դրան՝ Ադրբեջանն այդ ծրագիրն առաջ է տանում պետական մակարդակով, մինչդեռ Հայաստանը պետական մակարդակով ոչ միայն չի խոսում արցախահայերի հավաքական վերադարձի մասին, այլև ամեն կերպ հետապնդում է այդ իրավունքի մասին բարձրաձայնողներին։

    Եթե ՀՀ գործող իշխանությունները մեծ ցանկություն ունեն քննարկելու այդ արհեստածին օրակարգը, ապա այն պետք է հակադրել Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում ապրած ու ջարդերի արդյունքում իրենց ծննդավայրը լքած հազարավոր հայերի իրավունքների պաշտպանության հայեցակարգային մոտեցումներով։

    Ամփոփելով՝ իրական խաղաղությունն իսկապես նպատակ է, որին պետք է ձգտել, բայց խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին, խաղաղությունը պետք է երաշխավորի ազգի և պետականության անվտանգությունը, ոչ թե վտանգի այն։ Ուրեմն մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլ հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին»։

    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյան

  • Մեր հարևանները աջակցեցին մեզ. Փեզեշքիան |

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի հարաբերությունները հարևան պետությունների հետ ներկայում ավելի լավ են, քան նախկինում, և տարածաշրջանի երկրները սերտ համագործակցում են Իրանի հետ։ «Մեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում, և հարևան երկրները շատ լավ համագործակցում են մեզ հետ», – ասել է Փեզեշքիանը։

    Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում նախատեսված սցենարներից մեկը եղել է Իրանի հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից լարվածություն ու անկարգություններ հրահրելը։ «Նրանք պնդում էին, որ մարդիկ այդ ուղղություններից կմտնեն՝ անկարգություններ առաջացնելու համար», – նշել է Իրանի նախագահը։

    Փեզեշքիանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները թույլ չեն տվել, որպեսզի որևէ մեկը այդ ուղղություններով հեշտությամբ անցնի և անկայունություն ստեղծի։ «Սա շատ կարևոր հանգամանք է․ մեր հարևանները թույլ չտվեցին, որ մարդիկ անցնեն և ստեղծեն անկարգություններ ու անկայունություն։ Նրանք ոչ միայն ձեռնպահ մնացին նման քայլերից, այլև աջակցեցին մեզ», – ասել է Իրանի նախագահը։

  • Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը |

    Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ ցավով և մտահոգությամբ է հետևում Ռուսաստանում և Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի մասին լուրերին։ Նա բոլոր կողմերին կոչ է արել երկխոսություն սկսել հակամարտության կարգավորման շուրջ։

    Ավանդական կիրակնօրյա ուղերձի ժամանակ պոնտիֆիկոսը նշել է, որ ժամանակն է կանգնեցնել բռնության շղթան և ճանապարհ հարթել դեպի խաղաղություն։ «Կրկին կոչ եմ անում հարգել մարդասիրական իրավունքն ու դադարեցնել հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա»,- ընդգծել է նա՝ իր հոգևոր զորակցությունը հայտնելով զոհվածների և տուժածների հարազատներին։

  • Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ |

    Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի՝ անկախ Վաշինգտոնի և Թեհրանի միջև որևէ համաձայնագրի առկայությունից։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

    Բարձր գնահատելով ԱՄՆ-ի հետ պատմական գործընկերությունը՝ վարչապետն ընդգծել է. «Համաձայնագրով, թե առանց դրա, քանի դեռ ես վարչապետ եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա»։

    Նեթանյահուի խոսքով՝ վերջին շաբաթներին Իրանը հարձակվում է տարածաշրջանի տարբեր երկրների վրա, սակայն զերծ է մնում Իսրայելին հարվածելուց, քանի որ գիտակցում է սպասվելիք պատասխան հարվածի ուժգնությունը։