Category: TIV 1

  • Իրենք ոչ թե ընդդիմության դեմ են պայքարում, այլ՝ հայ ժողովրդի, հայ ազգի. Արման Աբովյան

    «Ի՞նչ սպասելիքներ պետք է ունենանք մի իշխանությունից, որն իր առաջնահերթությունն է համարում բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով իբր հարաբերություններ հաստատել պետությունների հետ, որոնք սպառնում են հանրապետության ոչնչացմանը, այսինքն՝ Թուրքիայի և Ադրբեջանի։ Ի՞նչ կարելի է սպասել մի իշխանությունից, որն ընտրություններից առաջ խաբեց ժողովրդին բոլոր առումներով, վերջում գողացավ ձայները, ընտրություններից հետո հակահայկական, հակապետական քաղաքականության դրսևորումներ ցուցաբերելով՝ սկսեց ձերբակալել մարդկանց»,- ի պաշտպանություն «Հայաքվե»-ի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և մյուս քաղբանտարկյալների ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։

    Աբովյանի գնահատմամբ, իշխանությունը փորձում է մարդկանց ընտանիքներ մտնելով և տարբեր քայլերով հանրային տրամադրություններ ձևավորել, սակայն, նրա համոզմամբ, դա չի ստացվելու։

    «Գիտե՞ք, քանզի իրենք սխեմատիկ են աշխատում, այսինքն՝ իրենց թուղթը տվել են, ասել են՝ «ըհը, այս թղթով, այս սխեմաներով աշխատել», իրենք աշխատում են։ Եվ ասեմ ավելին՝ թող ոչ ոք չուրախանա։ Կան չէ՞, կա ինչ-որ մի պուճուրիկ, շատ պուճուր, բայց այնուամենայնիվ մարդկանց զանգված, ում բանականությունը խժռել ա թավշյա քաղցկեղը, ուղղակի խժռել ա պրոպագանդան»,- նշեց նա։

    Աբովյանը Ծառուկյանի գործը համարեց այն բանի ցուցիչը, որ իշխանության գործողությունները կարող են հասնել յուրաքանչյուր ընտանիք։

    «Ծառուկյանի քեյսը ինքը ցուցիչ է, որ այս ամենը գալու է, մտնելու է ամեն մեկի տուն, ոնց մտավ այն հազարավոր մարդկանց տուն, ովքեր այսօր աշխատանքից զրկվեցին այս կամ այն առումով։ Ես հիմա չեմ ուզում քաղաքագիտական լեկցիաներ կարդամ, բայց, այնուամենայնիվ, դա այդպես է»,- ասաց Աբովյանը։

    Նա նաև քննադատեց մարդկանց խոսակցությունները հրապարակայնացնելու գործելակերպը։

    «Դնում են կոնտեքստից կտրում, ներկայացնում են։ Առաջին հերթին՝ ո՞վ է թույլ տվել ձեզ ներկայացնել մարդկանց անձնական խոսակցությունները, հասկանում եք։ Մենք արդեն դրա վրա ուշադրություն չենք դարձնում։ Եվ այո, իրենք պանդորայի արկղ են բացել»,- ասաց Աբովյանը։

    Անդրադառնալով միջազգային հանրության և մասնավորապես Եվրոպայի վերաբերմունքին՝ Աբովյանը հայտարարեց․ «Եվրոպան իր ընտրությունը արդեն արել է։ Եվրոպան սատարում է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային։ Եվրոպան սատարում է այս իշխանությանը»։

    Աբովյանը հայտարարեց նաև, որ իշխանության պայքարը, իր գնահատմամբ, ուղղված է ոչ միայն ընդդիմության, այլև հայ ժողովրդի և հայ ազգի դեմ։

    «Իրենք ոչ թե ընդդիմության դեմ են պայքարում այսօր, բոլոր հնարավոր մեթոդներով, իրենք պայքարում են հայ ժողովրդի, հայ ազգի։ Դուք նկատե՞լ եք՝ իրենք «հայ ազգ» բառ չեն ասում, «հայ ժողովուրդ» էլ չեն ասում։ «Քաղաքացի, քաղաքացի, քաղաքացի, քաղաքացի»։ Չէ, շատ լավ է, ես էլ եմ քաղաքացի։ Քաղաքացին շատ կարևոր և պարտավորեցնող դիրք է, բայց դրա հետ մեկտեղ, հասկանում եք, եթե քաղաքացին չունի ազգություն, սեռ, դեմք, ինքը դառնում է ընդամենը մատերիալ։ Իրենց խոսքերն եմ կրկնում։ Իսկ իրենք ուզում են հենց դա, որ քաղաքացին չունենա ոչ մի բան, բացի իրենց պարգևավճարների համար աշխատելուց»,- եզրափակեց Արման Աբովյանը։

  • Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետության համար. Իշխան Սաղաթելյան |

    «Ձեր իշխանափոխության ծրագրից ի՞նչ կա, ո՞ր փուլում է»,- լրագրողը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։ «Բոլոր գնահատականները, դիրքորոշումներն այս իշխանության էության և բնույթի մասին շարունակում են մնալ ուժի մեջ»,- ի պատասխան ասաց Սաղաթելյանը՝ շարունակելով․ «Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետության համար, այս իշխանության գոյության պայմաններում մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլ օրեցօր ավելանում են, հետևաբար իշխանափոխության հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Ինչպե՞ս պետք է հասնենք դրան․ շահագրգիռ բոլոր ուժերի հետ պետք է քննարկենք, ստեղծենք ճանապարհային քարտեզ և փորձենք հասնել մեր նպատակին»։

  • ՀՀ-ն չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի. Շարմազանով

    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Անարդար ,պարտադրված ու միակողմանի զիջումներով լի գործընթացը չի կարող երաշխավորված ու երկարաժամկետ իրական խաղաղության հանգեցնել։

    Հիշեցնեմ,որ դեռեւս 2024-ի հուլիսին հրապարակվեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Օ՚Բրայենի ելույթը,որի համաձայն ԱՄՆ-ն ձգտում է ,շրջանցելով ՌԴ-ն եւ Չինաստանը,Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով տրանսպորտային հաղորդակցություն հաստատել Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
    Ավելին.ԱՄՆ պաշտոնյան դա ասել էր Ռուսաստանի դեմ տնտեսական հակաքայլեր անելու կոնտեքստում,որը կհանգեցներ ՌԴ-ի ստրատեգիական պարտությանը։

    Գաղտնիք չէ,որ ի սկզբանե Արեւմուտքը ՌԴ-ի դեմ պայքարի կարեւոր պլացդարմ դիտարկում էր Վրաստանը,սակայն ստանալով վրացիների մերժումը հայացքն ուղղեց դեպի Հայաստան։

    Մի քանի տարի առաջ Վրաստանի իշխանությունները նույնիսկ հայտարարեցին Արեւմուտքի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։

    Իսկ իշխող «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին մամուլի հրապարակումների համաձայն նույնիսկ հրաժարվեց հանդիպել Թբիլիսի ժամանած ամերիկյան պաշտոնյաների հետ։
    Կարելի է ենթադրել,որ Վրաստանի իշխանության նման վարքագիծը «ստիպեց» Արեւմուտքին հայացքն ուղղել դեպի Հայաստան։
    Բաց տեքստով Օ՚Բրայենը խոսում էր Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտության մասին ,որը փաստացի հակասում էր Իրանի ,ՌԴ-ի եւ ինչու ոչ Չինաստանի շահերին։

    Ակնհայտ է,որ Կենտրոնական Ասիայի երկրներն Ադրբեջանով,Հայաստանով ու Թուրքիայով կապող տրանսպորտային նախագծի իրագործումն անհավանական էր,քանի դեռ կար Արցախի հիմնախնդիրը։
    Իսկ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո նաեւ Թուրքիայի ու Ադդբեջանի ճնշման արդյունքում նման ծրագրի իրականացումը կարող էր ռեալ լինել։
    Այդ «ծրագրի» խանգարողը ՀՀ նախորդ իշխանություններն էին ՝Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,որի քաղաքական կրեդոն էր «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» թեզը։
    Ուստի Արեւմուտքը,չեմ բացառում նաեւ Թուրքիան նախ 2018-ին Հայաստանում իրագործեցին «գունավոր հեղափոխություն»,իսկ հետագա տարիներին ՀՀ կառավարիչների լուռ համաձայնությամբ իրականացրին Արցախի հանձնման ու հայաթափման օպերացիան։
    Նման իրավիճակում Իրանը սկսեց հրապարակային իր մտահոգությունները հայտնել։
    Դեռեւս մի քանի տարի առաջ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր,որ «օտար պետությունները չպետք է միջամտեն հարեւանների հարաբերություններին ու որ «Զանգեզուրի միջանցքը» չի բխում ՀՀ շահերից»։
    Գաղտնիք չէ,որ Իրանը մի քանի անգամ իր դժգոհությունն է հայտնել ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման ու տարածաշրջան Արեւմուտքի դիրքերի ուժեղացման դեմ։

    Իրանը կտրականապես դեմ է հանդես եկել այդ ծրագրին , շատ լավ հասկանալով ,որ այն սպասարկելու է Թուրքիաի ու Արեւմուտքի շահերը։
    Հենց այդ պատճառով է Իրանի Ռազմավարական հետազոտությունների խորհուրդը 2024-ին կարծիք հայտնել,ըստ որի Ղարաբաղյան վերջին պատերազմն անհրաժեշտ էր Արեւմուտքին «Թուրանական միջանցք» ստեղծելու համար։

    Պատահական չէ,որ Իրանում այդ միջանցքն անվանել են ոչ թե «Խաղաղոպթյան խաչմերուկ»,այլ՝ «Թուրանական միջանցք»։
    ՀՀԿ-ն մշտապես իր մտահոգությունն է հայտնել նման ծրագրի վերաբերյալ եւ նույնիսկ 2025-ի օգոստոսի 11-ին հատուկ ԳՄ հայտարարություն է ընդունել։
    Հիշեցնեմ 2025-ի օգոստոսի 11-ի ՀՀԿ ԳՄ հայտարարության առանցքային կետերը.«Բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղասիրական ջանքերը՝ պետք է արձանագրել, որ ստորագրելով այս համաձայնագիրը, ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը։

    Մասնավորապես՝
    Հուշագիրն անտեսել է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման պարտադիր պահանջը։
    Հուշագիրը որևէ պարտավորություն չի ամրագրում ապօրինի կալանավորված և Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու հարցով։

    Հայաստանի սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և տարածքային ամբողջականության միջազգային իրական երաշխիքների փոխարեն, համաձայնագրում տեղ են գտել անորոշ և անհասցե խոստումներ:
    Հուշագրում բացակայում են Արցախահայության սեփականության, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանության, ինչպես նաև քաղաքական իրավունքների վերաբերյալ դրույթները։

    Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափի լուծարման համաձայնությունն անթույլատրելի նահանջ է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներից՝ ինչը պաշտոնական Երևանի վրա, Ադրբեջանի կողմից ակնհայտ ճնշման հետևանք է, և արցախահայության բռնի տեղահանման միջազգայնորեն արդարացում։

    Նման պայմաններում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող որեւէ փաստաթուղթ, ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, չի կարող նպաստել կայուն եւ արդար խաղաղության հաստատմանը։ Այն էականորեն սահմանափակելու է նաեւ Հայասսանի Հանրապետության անվտանգության եւ ինքնիշխանության ապահովման գործիքակազմը եւ կապելու է երկրի արտաքին քաղաքականության ձեռքերը»։

    ՀՀԿ ԳՄ-ն 2025-ի օգոստոսի 11-ի հայտարարությամբ
    պահանջում էր.

    ա)օրակարգային առաջնահերթություն դարձնել Ադրբեջանի կողմից ձերբակալված բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը:
    բ) առանց որևէ նախապայմանի, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ օկուպացված տարածքներից՝ այն չկապելով սահմանազատման անորոշ գործընթացի հետ»։

    Անդրադառնալով տարածաշրջանային իրական ու երկարաժամկետ խաղաղությանը՝ ՀՀԿ-ն իր մոտեցումները հստակ ձեւակերպմամբ ներկայացրել է .
    «Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:
    Խաղաղասիրությունն ու հաղորդակցության ուղիների բացարձակ սուվերեն գործարկումն ընդունելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունք՝ ՀՀԿ-ն չի կարող անարդար, պարտադրված և ոչնչով չերաշխավորված խաղաղության հռչակումն ընդունել որպես առկա իրավիճակի իրական հանգուցալուծում՝ հատկապես, երբ շարունակվում են ոտնահարվել հայ ժողովրդի կենսական իրավունքները, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան պետականությանը հարիր արժանապատիվ կեցվածքը»։

    Ինչպես 2025-ի օգոստոսին,այնպես էլ այսօր ՀՀԿ-ն իրական ու արժանապատիվ կայուն խաղաղության կողմնակից է,բայց ոչ երբեք խաղաղության սոուսի տակ միակողմանի զիջումների իրականացման»։

  • Հայաստանը պետք է զարգացնի, խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը. Տիգրան Աբրահամյան

    «Հայաստանը պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի բոլոր պետությունների հետ, զարգացնի հարաբերությունները ԵՄ, ԵԱՏՄ պետւթյունների, Չինաստանի, ԱՄՆ-ի և մյուս պետությունների հետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով խմբակցության կողմից ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահությունն ընտրելու մասին հարցերին։  

    Նա ընդգծեց, որ իրենց ուժը բոլոր միջազգային հարաբերություններում առաջնորդվում է Հայաստանի ազգային շահով։

    «Հայաստանը պետք է զարգացնի, խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես ոլորտներ կան, որոնք 2018 թվականից ավելի են վատթարացել, մենք հետևողական ենք լինելու»,- ասաց Տ.Աբրահամյանը։

    Նա հիշեցրեց, որ թղթի վրա ընդունվել է եվրաինտեգրման մասին օրենք, ապա նշեց, որ հողի վրա որևէ բան չի արվում։

    «Եթե Հայաստանը որոշում է ինչ-որ ուղղությամբ առաջ շարժվել, պետք է միայն թղթի վրա չլինի, չպետք է հակադրությունների գործիք դառնա, պետք է հստակ ծրագիր, հստակ ճանապարհային քարտեզ, առաջին հերթին Հայաստանի ազգային շահը հաշվի առնելով՝ դիվերսիֆիկացնել նույն ապրանքաշրջանառությունը։

    Եթե տանենք, հայկական ծիրանը նկարենք Էյֆելյան աշտարակի մոտ, չի նշանակում, որ ծիրանը հասել է Ֆրանսիա, կամ հայկական լոլիկը մի տեղ նկարենք, չի նշանակի՝ հայկական լոլիկը մտել է Եվրոպա։ Դա հետևողական աշխատանք է, շուկաների փնտրտուք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 

    Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ լավ դիվանագիտությունն այն է, որ չպետք է հակադրությունների գործիք դառնալ, ընդհակառակը՝ հավասարակշռված, բալանսավորված հարաբերություններ կառուցել բոլոր կողմերի հետ ու շարժվել Հայաստանի ազգային շահերից ելնելով։ 

  • Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի |

    Հանրապետության տարածքում`

    Օգոստոսի 11-ի կեսօրից հետո, 12-16-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:

    Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։ Օգոստոսի 11-16-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

    Երևան քաղաքում`

    Օգոստոսի 11-ի երեկոյան, 12-16-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Օգոստոսի 11-16-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

  • Ռուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. Պուտին |

    Ռուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման ցանկացած փորձի, և դա արվելու է ցանկացած ջրերում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ավարտական փուլում:

    Պուտինն ուշադրություն է հրավիրել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կոնֆլիկտային ներուժի աճի վրա՝ նշելով, որ այնտեղ «գործում է ՆԱՏՕ-ն, ստեղծվում են նոր ռազմաքաղաքական բլոկներ և տեղակայվում նոր զինատեսակներ»։

    Միևնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը չի սպառնում Ճապոնիային և հավելել, որ Մոսկվան պատրաստ է համագործակցության Արկտիկայում, այդ թվում՝ Հյուսիսային ծովային ուղու շրջանակներում:

  • Ասածը, թե մենք միայն մի կողմի հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, սխալ է. Կարապետյան

    «Նայեք հանձնաժողովի վերջին նիստերը, դրանց հաճախականությունը և կհասկանանք, թե այն երբ է պարապուրդի մատնված եղել»,- ԱԺ միջանցքում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ընտրել ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

    Նա նկատեց, որ վերջի

  • Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան

     «Եթե չկա արդարություն և արդարադատություն, եկեք համաձայնենք, որ չկա ոչինչ»,-իր ելույթում ասաց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը՝ խոսելով Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի կարևորության մասին։

     Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների ելույթներում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ Արարատ սարը պարունակող կրծքանշանների քննադատությանը՝ ԱԺ փոխխոսնակն ասաց.

    «Արարատ սարը համայն հայության սիմվոլն է, մի կռվեք Արարատ սարի հետ, այն բիբլիական, պատմական, արժեքային սարն է»։

    վարդևանյանը նաև հիշեցրեց, որ Նարեկ Կարապետյանն ՀՀ այն քաղաքացիներից է, ով ընտրություններից հետո առանց որևէ մեղադրանքի, իրավական հիմնավորման, սահմանը հատելու իր իրավունքը սահմանափակվել էր՝ նշելով որ դրա համար պետք է լիներ քրեական գործ, մեղադրանք, դրանից հետո քննիչի կողմից կայացված խափանման միջոցի վերաբերյալ որոշում, որոնցից ոչ մեկը չկա, բայց Կարապետյանի սահմանահատման սահմանափակումը չկա։

    Անդրադառնալով Սամվել կարապետյանի դեմ հարուցված գործին՝ Վարդևանյանն ասաց.

    «ՔՊ-ն նրահամակիրներն անգամ 1 % կասկած չունի, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել, քանի որ Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ցուցում տվեց»,-Վարդևանյան։

    Նա հայտարարեց, որ նման հայտարարությունների համար, եթե դատախազը որոշում կայացնի Բոլոր ՔՊ-ականները քրեական գործերով կանցնեն։

     «Դուք ասում եք, որ ԱԺ-ից դուրս ձեր ելույթները, եթե մեկնաբանվի այնպես, ինպես Սամվել Կարապետյանի դեպքում, քննիչը, Դատախազը, ընդհուպ մինչև գլխավոր դատախազն էր այդպես մեկնաբանում, դուք քրեական գործերով պետք է ամեն օր անցնելուց լինեիք»,- ասաց Վարդևանյանը և հիշեցրեց Սամվել Կարապետյանի խոսք. «Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը»։

     Նա ասաց, որ այն միջին ծանրության մեղադրանք է, բայց նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ միայն կալանք է կիրառվել

  • Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին

    Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, Ճապոնիան և 38 այլ երկիր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում երկրներին կոչ են արել նախօրոք ծանուցել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի համար բալիստիկ հրթիռների և կրող հրթիռների արձակումների վերաբերյալ։ Համատեղ հայտարարության տեքստը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում։

    Երկրները կոչ են անում վերոնշյալ հրթիռների արձակման մասին տեղեկացնել առնվազն 24 ժամ առաջ։ Նշվում է, որ միջուկային լիցք կրելու ունակ հրթիռների փորձարկումն՝ առանց բավարար նախնական ծանուցման, վտանգավոր է և խաթարում է այդ փորձարկումների մերձակայքում գտնվող երկրների խաղաղությունը։

    «Ծանուցման կանոնակարգված, թափանցիկ մեխանիզմները չեն սահմանափակում որևէ երկրի ռազմական զարգացումը կամ օպերատիվ կարիքները։ Փոխարենը դրանք նվազեցնում են սխալ հաշվարկների ռիսկը, ամրապնդում են վստահությունը և արտացոլում ընդհանուր հանձնառությունն անվտանգությանը», – ասվում է հայտարարության մեջ։

    Նաև նշվում է, որ երկրները ռիսկը նվազեցնելու համար պետք է նաև օդաչուների ու նավաստիների համար հստակ ծանուցումներ տրամադրեն միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում՝ տեղեկատվություն սպասվող բախման և վայրէջքի շրջանների մասին։

  • Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով

    «Այսօր կարծում եմ անհրաժեշտ է արձանագրել, որ մեր երկրում այդ հայեցակարգի ուղղությամբ բավարար չափով տեսանելի ու շոշափելի աշխատանք չի իրականացվել»,-խորհրդարանում պաշտպանության և անվտնագության հարցերով մշտական հանջնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը՝ անդրադառնալով 2 տարի առաջ «Համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգին», որը հանրային ընկալման մեջ ավելի հայտնի է «Ազգ-բանակ» գաղափարով։

    նա նշեց, որ շատ առաջատար երկրներ նախկինում ունեցել են այնպիսի աշխարհաքաղաքական խնդիրներ որոնք ներկայում Հայաստանն ունի և այդ հայեցակրգը ներդնելով լուծել են դրանք։

    Վարդանովը հիշեցրեց, որ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ իր խոսքում նշեց, որ այդ հայեցակարգը ընդունվել է, նախարարի հրամանները կան գործողությունների համար։

    «Բայց պաշտպանության ոլորտում փաստաթուղթը ինքնանպատակ չէ, այն ունի նպատակ միայն այն դեպքում, երբ վերածվում է գործողության, ինստիտուցիոնալ փոփոխության և պաշտպանունակության բարձրացման։

     Հայտարարելով, որ արդեն տեսել ենք, թե ինչպիսի հետևանքներ են լինում, երբ այդ որոշումները մնում են թղթի վրա՝ Վարդանովն ասաց. «Հայաստանը վերջին տարիներին ծանր կորուստներ է կրել և այդ փորձը մեզ պարտադրում է այլևս չսահմանափակվել օրենքների, որոշումների և հրամանների ձևական ընդունմամբ, մեզ անհրաժեշտ են տեսանելի չափելի և գործնական արդյունքներ»։

     Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Հայաստանը Խորհրդարանական երկիր է և պետք է իրականացնի ոլորտի վերահսկում և կարգավորում։

    «Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել»,- ասաց Վարդանովը՝ առանձնացնելով ՀՀ -ի ռազմավարական խորության գործոնը և աշխարհաքաղաքական վիճակը: