Category: TIV 1

  • Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը։

    «Այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն։

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար»,-նշել է Սաշա Կատվալյան

    Հիշեցնենք, որ Ռոմիկ Մխիթարյանը դադարեցրել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը։

  • Իրանում բաց ասացին՝ խորհուրդ չեն տալիս Հայաստանին գնալ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգավորումներին․ Լևոն Զուրաբյան

    «Իմ հոգու պարտքը համարեցի գնալ ու մասնակցել եղբայրական ժողովրդի առաջնորդի հիշատակի միջոցառմանը։ Բավականին լավ կազմակերպված այց էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ միջոցառումները կրում էին գլոբալ մասշտաբ»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը իրենց մասնակցությանը:

    Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Իրանում ունեցած հանդիպումների ընթացքում պաշտոնական և փորձագիտական շրջանակները զգուշացրել են, որ Հայաստանին խորհուրդ չեն տալիս գնալ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգավորումներին՝ նշելով, որ Իրանի շահերին հակասող քայլերը կարող են հետևանքներ ունենալ։

    Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է ավելի ակտիվ դեր ունենալ հայ-իրանական հարաբերություններում:

  • Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի․ Դանիել Իոաննիսյան

    ԻՔՄ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    «Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է։ Այդ որոշման համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պարզվեն, որպեսզի ենթարկվեն իրավական պատասխանատվության կամ, առնվազն, հանրային պարսավանքի։

    Ի՞նչ է նշանակում բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով։ Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվվի։ Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում»։

  • «Երևանի Արարատ» կոմբինատի աշխատակիցները պահանջում են վերաբացել գործարանը

    «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերաբացել արդեն մեկ շաբաթ փակ գործարանը։ Նրանք նշում են, որ անորոշության պատճառով չեն կարողանում ապահովել ընտանիքների եկամուտը և մարել վարկերը։

    Ցուցարարների խոսքով՝ գործարանի փակման հետևանքով առանց աշխատանքի է մնացել շուրջ 1500 աշխատակից, և եթե իրավիճակը չլուծվի, պատրաստ են դիմել ավելի կոշտ քայլերի։

  • «Երևանին և Մոսկվային կապում է երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը». Զախարովա

    Երևանին և Մոսկվային կապում են երկու երկրների ժողովուրդների «հատուկ հարաբերությունները» և «անկեղծ սերը»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

    «Մեզ համար Հայաստանը ոչ միայն ինքնիշխանպետություն է, անշուշտ, դա այդպես է… այլև այն պետությունն է, որի հետ մեզ կապում են հատուկ հարաբերությունները շնորհիվ մեր ընդհանուր պատմության, մեր ընդհանուր շատ բաների՝ ընդհանուր ընտանիքների, նախագծերի, բիզնեսի և միահյուսված ճակատագրերի»,- Զախարովայի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

    ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվայի կողմից «միշտ եղել է միայն օգնություն, աջակցություն, որոնք, իմ կարծիքով, կապված են եղել ինչպես աշխարհաքաղաքական գործոնների հետ, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ այն բանի հետ, ինչը ես անվանում եմ սեր։ Անկեղծ սեր ժողովուրդների, մշակույթներիմիջև, փոխներթափանցման. ահա սրանք իրական կապեր են»։

    «Ես արդեն չեմ խոսում այն մասին, թե որքանբան է արել անձամբ Ռուսաստանինախագահը՝ կանգնեցնելու արյունալի հակամարտությունները, օգնելու դժվարին ժամանակահատվածներում և անելու հնարավոր ամեն ինչ, որ Հայաստանը զարգանա։ Իրականում որքան շատ բան էարվել տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության և այլնի առումով…»,- ասել է Զախարովան։

  • Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

    Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ խաղում Անգլիայի ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ Նորվեգիայի նկատմամբ և հանդես կգա կիսաեզրափակչում։

    Խաղի սկզբնամասում անգլիացիները տիրում էին նախաձեռնությանը, սակայն նորվեգացիները կազմակերպված պաշտպանվում էին և հակագրոհում։ Հանդիպման 36-րդ րոպեին Անդրեաս Շելդերուպի հարվածով, որը դիպավ դարպասաձողին ու հայտնվեց Ջորդան Փիքֆորդի պաշտպանած դարպասում, Նորվեգիայի հավաքականը բացեց հաշիվը։

    Անգլիայի թիմը պատասխան գոլը խփեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում. տուգանային հրապարակում գնդակին առաջինը հասած Ջուդ Բելինգհեմը մոտ տարածությունից հավասարեցրեց հաշիվը՝ 1:1։ Երկրորդ խաղակեսում կողմերն ունեին հաղթանակի հնարավորություններ, իսկ Նորվեգիայի հերթական գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությամբ՝ Էրլինգ Հոլանդի թույլ տված խախտման պատճառով, ինչից հետո հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակի հենց սկզբում՝ 93-րդ րոպեին, Նորվեգիայի ընտրանու դարպասապահ Օրյան Նյուլանդի սխալից օգտվեց Բելինգհեմը, ով գրավեց դարպասը, ձևակերպեց դուբլ և հաղթանակ պարգևեց Անգլիային։

  • Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց

    Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

    Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետը բանակին հանձնարարել է նախապատրաստվել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր ռազմական գործողություններին։

  • Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն

    Հայստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Ալեն Զուրաբյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

    Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականից Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, 134 կգ ու 137 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 166 կգ, 176 կգ ու 180 կգ: Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 317 կգ արդյունքով` Ալեն Զուրաբյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

  • Վարդավառի ամենաթեժ օրերը․ Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել

    Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Այն շարժական տոն է և ըստ եկեղեցական տոնացույցի՝ նշվում է Զատիկից 98 օր հետո՝ կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած հատվածում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

    «Վերջին 19 տարիների ընթացքում Վարդավառը ամենաշուտը նշել ենք 2008 թվականի հունիսի 29-ին, իսկ ամենաուշը՝ 2011 թվականի հուլիսի 31-ին։

    Ամենազով Վարդավառը եղել է 2024-ի հուլիսի 22-ին, երբ Երևանում գրանցվել է ընդամենը +30.0 °C, իսկ ամենատաքը՝ 2011-ի հուլիսի 31-ին՝ +40.8 °C Երևանում։

    Նույն օրը Մեղրիում գրանցվել է Հայաստանի երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43.7 °C»,- գրել է նա:

  • Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի

    Մեր նահատակված առաջնորդին ես ասում եմ՝ մենք երդվում ենք, որ վրեժ կլուծենք քո մաքուր արյան և այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար հանցագործ և խայտառակ մարդասպաններից։ Այս մասին Clash Report-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

    «Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի։

    Այս հանցագործները, որոնց անունները հայտնի են վերից վար, իրենց գերեզման կտանեն իրենց իսկ անկողիններում խաղաղ մահվան չիրականացած հույսը։

    Նրանք պետք է իմանան, որ այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից։

    Անկախ նրանից՝ մենք այստեղ ենք, թե ոչ, սա կիրագործվի, և շուտով ողջ աշխարհի ազատատենչ մարդկանց շարքերից անհատները յուրաքանչյուրը կիրականացնի այս աստվածային առաքելության մի մասը»,- նշվում է տարածված հայտարարության մեջ։