Category: TIV 1

  • Կառավարությունն ութ համայնքում 9 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացնի ավելի քան 1 մլրդ դրամ

    Հայաստանի կառավարությունն առաջարկում է 1 միլիարդ 34 միլիոն 715 հազար դրամ հատկացնել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի ութ համայնքում իրականացվող ինը սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։ Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ հուլիսի 16-ի նիստի օրակարգում։

    Ծրագրերն իրականացվելու են Արտաշատ, Արաքս, Գավառ, Փամբակ, Ալավերդի, Սիսիան, Նոյեմբերյան և Իջևան համայնքներում։

    Արարատի մարզի Արտաշատ համայնքին կհատկացվի 157 միլիոն 111 հազար դրամ՝ Արաքսավան, Դիտակ, Մրգանուշ, Այգեստան, Հնաբերդ և Դվին բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցման և վերանորոգման համար։

    Արմավիրի մարզի Արաքս համայնքին կտրամադրվի 31 միլիոն 906,8 հազար դրամ՝ Մեծամոր գյուղի Խաչատուր Աբովյանի փողոցի ասֆալտապատման նպատակով։

    Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին նախատեսվում է հատկացնել 310 միլիոն 400 հազար դրամ՝ Գավառ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան և Գանձակ բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար։

    Լոռու մարզում նախատեսված է երկու ծրագիր՝ ընդհանուր 67 միլիոն 618,1 հազար դրամ արժեքով։ Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի գազաֆիկացմանը կհատկացվի 19 միլիոն 778 հազար դրամ, իսկ Ալավերդի համայնքի Արևածագ, Կարմիր Աղեկ և Հագվի բնակավայրերի խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի կառուցմանն ու նորոգմանը՝ 47 միլիոն 840,1 հազար դրամ։

    Սյունիքի մարզի Սիսիան համայնքին կհատկացվի 143 միլիոն 857,3 հազար դրամ՝ Սիսիան քաղաքի մի շարք բազմաբնակարան շենքերի բակային փողոցների, ինչպես նաև Զորավար Անդրանիկ և Հովհան Որոտնեցի փողոցների վերջնամասերի կապիտալ վերանորոգման համար։

    Տավուշի մարզում կիրականացվի երեք ծրագիր՝ ընդհանուր 323 միլիոն 822 հազար դրամ արժեքով։

    Նոյեմբերյան համայնքում 244 միլիոն 743,7 հազար դրամ կուղղվի Կողբի թիվ 1 մանկապարտեզի նոր շենքի կառուցմանը, իսկ 26 միլիոն 980,2 հազար դրամ՝ Դովեղ բնակավայրի 2-րդ փողոցը տուֆ քարով սալապատելուն։

    Իջևան համայնքին կհատկացվի 52 միլիոն 98,1 հազար դրամ՝ Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցի 1-ին նրբանցքի հիմնանորոգման համար։

  • Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

    Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին և 20-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։

  • Ո՞ւր են նրանք, ովքեր մտադիր էին մասերի բաժանել Իրանը. Փեզեշքիան

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Թեհրանը մտադիր է պատասխանել ոչ թե հռետորաբանությամբ, այլ կոնկրետ գործողություններով։

    Փեզեշքիանի խոսքով՝ «թշնամու դատարկաբանությունը շարունակվում է», սակայն, ինչպես նշել է Իրանի առաջնորդը, Իրանի հակառակորդները չեն կարողացել հասնել իրենց նպատակներին։ «Նրանք կարողացա՞ն արդյոք հասնել իրենց նպատակներին մարտադաշտում։ Ո՞ւր են նրանք, ովքեր մտադիր էին մասերի բաժանել Իրանը»,- հարցրել է Իրանի նախագահը։

    Նա ընդգծել է, որ Իրանը մտադիր է պաշտպանել «իր հողի ամեն մի թիզը», իսկբսպառնալիքներն ու կոշտ հայտարարությունները, իր կարծիքով, բնութագրում են միայն դրանց հեղինակներին, ոչ թե Իրանի ժողովրդին։

    Փեզեշքիանը նաև կոչ է արել քաղաքացիներին պահպանել ներքին միասնությունը՝ նշելով, որ ցանկացած խոսք կամ գործողություն, որը կարող է պառակտում սերմանել հասարակության մեջ, թուլացնում է երկիրը և ձեռնտու է նրա հակառակորդներին։

  • Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian

    Ռուսաստանում ծնված, Չիկագոյում գործունեություն ծավալող մասնավոր ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարության (Պետդեպարտամենտ) նոր ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ։ Այս կառույցը վերահսկելու է ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրումներ Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքում, այդ թվում՝ Հայաստանի ենթակառուցվածքների, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։

    Սոկոլովը Դոնալդ Թրամփի նախագահական արշավի խոշոր դոնորներից է։ Ըստ հրապարակման՝ նա զգալի գումար է նվիրաբերել Թրամփի «պարահանդեսային նախագծին» (ballroom project)՝ ավելի քան 350 միլիոն դոլարի ներդրումների շրջանակում, թեև նվիրատվության ստույգ չափը չի բացահայտվում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել, ինչը նրան դարձնում է Թրամփի կողմից պետական պաշտոններում նշանակված հովանավորների հերթական ներկայացուցիչը։

    «Tripp+» անվանումը կրող հիմնադրամը նպատակաուղղված է աջակցելու Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական զարգացմանը։ Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ 201 միլիոն դոլար բյուջե ունեցող այս հիմնադրամը լիազորված է վարկեր, բաժնետիրական ներդրումներ և դրամաշնորհներ տրամադրել Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում (այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում)՝ խթանելով մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը։

    Չնայած Սոկոլովի հնարավոր շահերի բախման վերաբերյալ հնչող մտահոգություններին՝ կապված հայաստանյան խոշոր հեռահաղորդակցության օպերատորներից մեկում («Վիվա-Արմենիա») նրա ունեցած բաժնեմասերի հետ, Պետքարտուղարությունը վստահեցրել է, որ հիմնադրամի գործունեությունը ենթարկվելու է անկախ աուդիտի և գործելու է թափանցիկության խիստ կանոնակարգերով։

    Հարկ է նշել, որ ԱՄՆ վարչակազմը վերջին շրջանում ակտիվորեն խորացնում է կապերը Հայաստանի հետ, հատկապես՝ 2025 թվականի օգոստոսին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի միջնորդությունից հետո։

  • Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով

    Կրեմլը հաղորդում է, որ դիվանագիտական խողովակներով ազդանշաններ է ստանում Վաշինգտոնից այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերադառնալ ուկրաինական հակամարտության կարգավորման օրակարգին՝ իրանական խնդրի լուծումից անմիջապես հետո։ Այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

    «Ներկայումս ամերիկյան կողմը հիմնականում կե

  • Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար

    Պարսից ծոցի տարածաշրջանից նավթի մատակարարումների ծավալը կազմում է օրական մոտավորապես 15 միլիոն բարել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

    «Վերջին երկու օրերին նավթի հոսքը մոտավորապես համապատասխանում է վերջին 7 օրվա միջին ցուցանիշին։ (Հորմուզի) նեղուցով օրական անցնում է 10 միլիոն բարելից փոքր-ինչ պակաս, բայց հաշվի առնելով խողովակաշարերով փոխադրվող լրացուցիչ ծավալները՝ Արաբական ծոցի (տարածաշրջանից) օրական դուրս է գալիս մոտ 15 միլիոն բարել», – ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

    Ռայթը հավելել է, որ մինչև Իրանի հետ հակամարտության սկսվելն այդ ցուցանիշը կազմել է օրական մոտավորապես 20 միլիոն բարել: Նրա խոսքով՝ աշխարհի մյուս մասերում նավթի արտադրության ծավալներն աճել են, և ներկայում նավթի պակաս չկա։

    Ռայթը նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 13-ին արած այն հայտարարությանը, որ Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ին պետք է վճարվի ջրային ուղով փոխադրվող բեռների արժեքի 20%-ը։ Հունիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների կոչերից հետո որոշել է հրաժարվել 20% տուրքի գանձումից, սակայն դրա դիմաց Պարսից ծոցի երկրները ներդրումներ կանեն ԱՄՆ-ում։

    «Դա (խմբ.՝ 20% վճարի գանձումը) այլևս չի քննարկվում…. Հորմուզի նեղուցով անցման համար տուրքեր չեն լինի», – ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարարը։

  • Կառավարությունը կստեղծի տվյալների դասակարգման միասնական համակարգ

    Հայաստանի կառավարությունը կստեղծի տվյալների դասակարգման միասնական համակարգ և կհաստատի դրա կիրառման կարգը։ Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։

    Համակարգը նախատեսված է պետական տեղեկատվական համակարգերի տվյալների շտեմարաններում կիրառվող դասակարգիչների հաստատման, գրանցման, փոփոխման, չեղարկման և հրապարակման գործընթացները միասնականացնելու համար։

    Ներկայում պետական տարբեր տեղեկատվական համակարգերում դասակարգիչներն օգտագործվում են անհամաձայնեցված ձևով, ինչը դժվարացնում է համակարգերի միջև տվյալների փոխանակումն ու համատեղ օգտագործումը։

    Նախագծով պետական տեղեկատվական համակարգերում գրանցված դասակարգիչների օգտագործումը պարտադիր կլինի։ Ոչ պետական տվյալների շտեմարանների համար դրանց կիրառումը կլինի ցանկալի, սակայն ոչ պարտադիր։

    Համակարգով կսահմանվի, թե ինչ պահանջների պետք է համապատասխանեն պետական մարմինների օգտագործած դասակարգիչները, որ մարմինն է պատասխանատու դրանց մշակման ու թարմացման համար, ովքեր կարող են դրանք օգտագործել և ինչպես պետք է դրանք հասանելի դարձվեն պետական տեղեկատվական համակարգերին։

    Համակարգի կառավարումը կիրականացնի Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը։ Այն կհամակարգի դասակարգիչները, կսահմանի տեխնիկական պահանջները և կապահովի դրանց ներկայացման համար անհրաժեշտ XML մոդելի մշակումն ու կառավարումը։

    Յուրաքանչյուր դասակարգիչ պետք է գրանցվի պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում, ունենա ամբողջական նկարագրություն և, որպես կանոն, լինի հանրային։

    Դասակարգիչները և դրանց հին ու նոր տարբերակների միջև կապն ապահովող անցումային աղյուսակները հասանելի կլինեն XML ձևաչափով և պետական համակարգերի տվյալների փոխանակման շերտի միջոցով։

    Դրանք պետք է մշակվեն, պահպանվեն և հրապարակվեն ISO/IEC 11179, UN/CEFACT Core Components և W3C SKOS միջազգային ստանդարտներին համապատասխան։

    Նոր դասակարգիչը պետական գրանցում ստանալուց հետո պատասխանատու մարմինը հինգ օրվա ընթացքում կներկայացնի հանձնաժողովին։ Հանձնաժողովը դրա տեխնիկական գրանցումը կիրականացնի մինչև 20 աշխատանքային օրվա ընթացքում։

    Դասակարգչի փոփոխության դեպքում վերջնական օգտատերերը նոր տարբերակի կիրառման մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ կծանուցվեն փոփոխության մասին։

    Մինչև որոշման ուժի մեջ մտնելը մշակված և գործող դասակարգիչները պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում պետք է գրանցվեն մեկ տարվա ընթացքում։

    Նախագծի ընդունումը պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջի։

  • ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել

    Հուլիսի 15-ին՝ ժամը 13։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզվել է տանիք․ կա արգելափակված քաղաքացի։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

    Նախնական տվյալներով` վերանորոգման աշխատանքների ժամանակ մասնակի փլուզվել է շինության բետոնե ծածկը։ Երկու աշխատակից դուրս են բերվել արգելափակումից։

  • Սոֆիա Հովսեփյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

    ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով հրապարակային կերպով հերքել պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող փաստացի տվյալները։

    Հայցադիմումը դատարան մուտք է արվել հուլիսի 14-իբն, այն նույն օրը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

    Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դիմել էր դատարան՝ պահանջելով, որ Սոֆիա Հովսեփյանը հրապարակային կերպով ներողություն խնդրի իրենից իրեն վիրավորելու համար, հերքի իր կարծիքով զրպարտություն պարունակող տեղեկությունները, ինչպես նաև պահանջել էր 6 մլն դրամ փոխհատուցում։

  • Անհամբեր սպասում եմ Լիտվա-ՀՀ հարաբերություններն ամրապնդմանը. Բուդրիսը՝ Միրզոյանին

    Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Հայաստանի հետ համատեղ ջանքերի շարունակությանը՝ Հայաստանի և Լիտվայի հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ։

    Կեստուտիս Բուդրիսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով X-ում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գրառմանը, որով վերջինս շնորհավորել էր Բուդրիսին՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։

    «Հարգելի բարեկամ Կեստուսիս Բուդրիս, ջերմագույն շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ես մեծապես արժևորում եմ մեր մտերիմ կապերը և անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը՝ Հայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու, Հայաստանի եվրոպական օրակարգն առաջ մղելու ուղղությամբ»,- գրել էր Արարատ Միրզոյանը։

    Արձագանքելով Արարատ Միրզոյանի գրառմանը՝ Լիտվայի ԱԳ նախարարը գրել է.

    «Հարգելի Արարատ Միրզոյան, շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար։ Ես խորապես գնահատում եմ մեր բարեկամությունը և անհամբեր սպասում եմ մեր համատեղ ջանքերը շարունակելուն՝ Լիտվա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու և Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ»,- գրել է Բուդրիսը։

    Հունիսի 23-ին Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն հրաժարական էր ներկայացրել կառավարող կոալիցիայում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Կոալիցիայի վերակազմավորման հարցը ծագել է այն բանից հետո, երբ Լիտվայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը հունիսի սկզբին որոշել է դադարեցնել համագործակցությունը «Նեմանի արշալույս» կուսակցության հետ՝ մեղադրելով նրան պոպուլիստական ​​քաղաքականության համար։ Կոալիցիայի գծով նոր գործընկեր է դարձել «Դեմոկրատները հանուն Լիտվայի» կուսակցությունը: Այս փոփոխությունների շրջանակում որոշվել է «վերագործարկել կառավարությունը»:

    Հունիսի 25-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան երկրի խորհրդարանին առաջարկել էր երկրի վարչապետի պաշտոնում հաստատել Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼՍԴԿ) առաջնորդ Մինդաուգաս Սինկևիչուսի թեկնածությունը։ Հունիսի 30-ին Լիտվայի խորհրդարանը հավանություն էր տվել առաջարկին։

    Մինդաուգաս Սինկևիչուսը ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակել էր Կեստուտիս Բուդրիսին։